Նախորդ հրատարակություններ
Վարողների համար


Վարողների համար

Հանդիպման օրը.

  • Նամակ գրեք կամ զանգեք խմբի բոլոր անդամներին: Հրավիրեք նրանց 10 րոպե շուտ գալ և զեկուցել իրենց պարտավորությունների մասին:

  • Պատրաստեք հանդիպման նյութերը:

30 րոպե հանդիպումից առաջ.

  • Աթոռները դասավորեք սեղանի շուրջ այնպես, որ բոլորը մոտ լինեն:

  • Հետևյալ պարտավորությունների աղյուսակը գծեք գրատախտակին՝ ձեր խմբի մարդկանց անուններով (տես ստորև տրված օրինակը):

    Խմբի անդամի անունը

    Խոսել եմ առմվազն 4 մատակարարների հետ (Գրեք #)

    Սահմանել եմ իմ նախնական վաճառքի գինը (Այո/Ոչ):

    Պարապել եմ Հիմքը սկզբունքը և ուսուցանել եմ այն ընտանիքիս (Այո/Ոչ)

    Ավելացրել եմ խնայողություններիս (Այո/Ոչ)

    Զեկուցել եմ գործընկերոջս (Այո/Ոչ)

    Գլորիա

    6

    Y

    Y

    Y

    Y

10 րոպե հանդիպումից առաջ.

  • Երբ ուսանողները ժամանեն, ջերմորեն ողջունեք նրանց:

  • Երբ ուսանողները հավաքվեն, խնդրեք նրանց լրացնել գրատախտակին գծված պարտավորությունների աղյուսակը։ Նաև հիշեցրեք նրանց, որ բացեն 197 էջը և թարմացնեն ատեստավորման նպատակով արվող իրենց առաջադիմությունը:

  • Ընտրեք մեկին, ով կհետևի ժամանակին.

Սկզբի ժամանակը.

  • Խնդրեք մարդկանց անջատել իրենց հեռախոսները և մյուս սարքերը:

  • Ասեք բացող աղոթքը (ցանկության դեպքում նաև օրհներգ երգեք):

  • Ուշացողներին շշուկով ասացեք, որ անջատեն իրենց հեռախոսները և լրացնեն պարտավորությունների աղյուսակը, մինչ խումբը շարունակում է քննարկումը:

  • Ժամանակաչափով ֆիքսեք 20 րոպե՝ Իմ Հիմքը սկզբունքի համար:

  • Լրացրեք սկզբունք 4-ը՝ Իմ Հիմքում: Ապա վերադարձեք այս աշխատատետրին և շարունակեք կարդալ հաջորդ էջը: