Միջոցներ Մենք կարող ենք դա անել: Բաժանեք դերերը և բեմադրեք հետևյալը. ՄԱՐԻԱ. Օհ, սա իսկապես արդյունք է տալիս: Վերջապես տեսնում եմ դա: ԴԻԵԳՈ՝ ՄԱՐԻԱՅԻ ԱՄՈւՍԻՆ. Ինչի՞ մասին ես խոսում: Ի՞նչն է արդյունք տալիս: ՝ Ամեն բան կարգավորվում է: Տասներկու շաբաթ առաջ, երբ մենք սկսեցինք հաճախել մեր ինքնապահովման խումբը, ես չէի պատկերացնում, թե դա ինչպես կլավացներ մեր բիզնեսը: Պարտավորությունները, որոնք մենք կատարում ենք, այն բաները, որոնք սովորում ենք ինքնապահովման խմբում՝ այդ բոլորը իմաստ ունի: ՝ Այո, ես նույն եզրակացությանն եմ եկել, կապված ինքնապահովման խմբի իմ աշխատանքի որոնման հետ: Այժմ ես լավ աշխատանք ունեմ՝ հիվանդանոցում: Իմ աշխատավարձով և հավկիթների քո բիզնեսի եկամուտով մենք վերջապես կկարողանանք ապահովել մեր ընտանիքը: Ամեն ինչ կարգավորվում է: ՝ Դիեգո, դա միայն իմ բիզնեսը չէ: Դա մեր բիզնեսն է: Շնորհակալություն, որ այդքան քրտնաջան աշխատում ես և, ապա, օգնում ինձ՝ հավկիթների մեր բիզնեսում: ՝ Դա նաև Տիրոջ բիզնեսն է: Մենք նվիրաբերել ենք մեր բիզնես ջանքերը Նրան, հավատք ենք գործադրել Փրկչի հանդեպ, և աղոթել ենք մեր բիզնեսի համար: ՄԱՐԻԱ. Մենք ավելի մանրակրկիտ պետք է զննենք հավկիթների մեր բիզնեսը: Մենք խոսել ենք հաճախորդների և այլ բիզնեսի սեփականատերերի հետ՝ պարզելու, թե ինչ մարդիկ են հարկավոր: Հիշո՞ւմ ես: Մենք հասկացանք, որ հավկիթների հետ մեկտեղ պետք է նաև կաթ վաճառենք: ԴԻԵԳՈ. Այո, ինչպես նաև փնտրեցինք, թե որտեղից կարող ենք ձեռք բերել հավկիթներ և կաթ: Մենք որոշեցինք, որ այդքան էլ լավ միտք չէ, որ այծ պահենք կաթի համար: Ավելի լավ է թարմ կաթ գնենք Պեդրոյից, ով արդեն մի քանի այծ է պահում: ՄԱՐԻԱ. Այնուհետև մենք սովորեցինք, թե ինչպես գումար աշխատել ամեն օր: Ես հաշիվ եմ տանում, թե որքան ենք մենք ծախսում և որքան են մարդիկ մեզ վճարում: Մենք սկսեցինք ավելի շատ գումար վաստակել, երբ ձեռնարկեցինք առաքման ծառայությունը: ԴԻԵԳՈ. Ես նույնպես հաշիվ եմ տանում, թե որքան ենք մենք ծախսում և որքան ենք վաստակում մեր ընտանիքի համար: Մենք այժմ կարող ենք վճարել երեխաների դպրոցական պարագաների համար: ՄԱՐԻԱ. Նաոմին օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես ավելին վաճառել: Մենք սկսեցինք՝ հարցեր տալով մեր հաճախորդներին, լսելով նրանց, և առաջարկներ անելով: Մենք քաջալերեցինք հաճախորդներին ավելի շատ հավկիթ գնել, ինչպես նաև կաթ: Հրաշալի միտք էր Սոֆիային ուղարկել տնային առաքման: Մենք ավելի լավ ճանաչեցինք մեր հաճախորդներին և շատերի հետ ընկերացանք: ԴԻԵԳՈ. Այնուհետև, երբ նոր հաճախորդներ էին ավելանում, մեզ ավելի շատ հավկիթներ էին հարկավոր ամեն օր, և մենք իմացանք, թե ինչպես վարկով գումար վերցնել ավելի շատ հավեր գնելու համար: Ես ուրախ եմ, որ առաջին անգամ վարկ չվերցրեցինք: Մենք չէինք կարողանալու հետվճարներ անել: Մեզ միայն մի փոքր վարկ էր հարկավոր՝ ևս մի քանի հավեր գնելու համար: ՄԱՐԻԱ. Տեսնո՞ւմ ես: Ամեն բան կարգավորվում է: Այժմ պետք է հետամուտ լինենք որևէ կերպ նվազեցնելու մեր ծախսերը և մեծացնելու վաճառքի քանակը: ԴԻԵԳՈ. Այո: Մենք կարող ենք դա անել: Վերադարձ 184 էջ Իմ բիզնեսը՝ հինգ րոպեում Վարողը պետք է կարդա հետևյալը, մինչ խմբի մյուս անդամները կհետևեն էջ 187 պարունակությանը: ՄԱՐԻԱ. Ես մի քիչ նյարդայնանում եմ՝ ներկայացնելու, բայց ձեզ բոլորիդ արդեն շատ լավ ճանաչում եմ: Ամեն ինչ լավ պիտի լինի ինձ հետ: Մաս 1. Ես պատրաստվում եմ նկարագրել իմ բիզնեսը: Իմ բիզնեսը՝ հավկիթներ և կաթ վաճառելն է: Ես սկսել էի միայն հավկիթներից մի քանի ամիս առաջ: Հետո ավելացրեցի կաթը, երբ պարզեցի, որ դրա պահանջարկն էլ կա հաճախորդներիս մոտ: Ես այժմ նաև առաքման ծառայություն ունեմ: Իմ բիզնեսը անհամեմատ լավ է ընթանում սկսած այն ժամանակից, երբ հաճախում եմ այս ինքնապահովման խումբը: ՄԱՐԻԱ. Մաս 2-ը շաբաթվա հարցերի մասին է: Հարցերը բոլորը օգնել են ինձ: Սակայն եթե մեկն ընտրեի, ապա հարցը, որն առավելագույնս օգնել է բարելավել իմ բիզնեսը՝ բիզնեսի և անձնական ֆինանսները առանձնացնելն էր: Մինչ այդ, բիզնեսից ստացվող գումարը խառնվում էր անձնական գումարի հետ և ծախսվում: Դա լավ չէր: Այժմ ես դրանք առանձին եմ պահում: ՄԱՐԻԱ. Մաս 3. Ֆինանսական գրառումներ և խնայողություններ: Ես կարողացել եմ գումար տնտեսել 12 շաբաթներից 9-ի ընթացքում: Իմ բիզնեսի ֆինանսական գրանցումները ես խստորեն պահել եմ վերջին 8 շաբաթների ընթացքում: Նույնը արել եմ իմ անձնական գրանցումների հետ: Ես պլանավորում եմ շարունակել գրանցումներ կատարելը: Ինձ իրոք դուր է գալիս իմանալը, թե որքան եմ ես վաստակում և որքան՝ ծախսում: Ես նաև ուրախ եմ, երբ գումար ունեմ տնտեսած: Նախկինում ես երբեք չեմ ունեցել դա: Ես մխիթարվում եմ՝ իմանալով, որ դա այնտեղ կա: ՄԱՐԻԱ. Լավ, այժմ մաս 4-ի վերաբերյալ. շարունակել բարելավել իմ բիզնեսը: Ես շատ բան եմ սովորել վերջին 12 շաբաթների ընթացքում: Ես ցանկանում եմ շարունակել սովորել: Ես պատրաստվում եմ միանալ մեր ցցի բիզնեսի սեփականատերերի խմբին: ՄԱՐԻԱ. Վերջին մասը: Մաս 5-ը բիզնեսի նպատակն է: Ես ցանկանում եմ, որ մեկ տարվա ընթացքում իմ բիզնեսը բավականաչափ կանխիկի շրջանառություն ունենա, որ կարողանամ տարածք վարձակալել շուկայի ամենամարդաշատ մասում: Դա կօգնի, որ իմ բիզնեսն էլ ավելի աճի: Շնորհակալություն բոլորին: Դուք իրոք օգնեցիք ինձ բարելավել իմ գործը: Վերադարձ էջ 187 Հղումներ Ստեղծել գրառում Հղումներ Ստեղծել գրառում Ստեղծել գրառում