Սովորել
Արդյո՞ք ցանկանում եմ այս բիզնեսը:
-
Ժամանակ.Ժամանակաչափով 60 րոպե ֆիքսեք՝ Սովորել բաժնի համար:
-
Դիտեք.Մեծ խնդիրնե՞ր (Չկա տեսանյո՞ւթ: Կարդացեք 42 էջը:)
-
Կարդացեք.Եթե այս երկու մարդիկ տեղափոխեն 200 սեխը բեռնախցիկում, հաշվարկը կլինի այսպիսին.
-
Քննարկեք.Արդյո՞ք ավելի մեծ բեռնատարը օգտակար կլինի: Ինչո՞ւ կամ ինչո՞ւ ոչ:
-
Կարդացեք.ՇԱԲԱԹՎԱ ՀԱՐՑԵՐ. Ինչպե՞ս գնեմ ապրանք և սահմանեմ վաճառքի գին:
ՇԱԲԱԹՎԱ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆ. Ես կգտնեմ աղբյուր իմ ապրանքի համար և կսահմանեմ արժեքը:
-
Կարդացեք.Այս հանդիպման ժամանակ մենք կսովորենք և կկիրառենք հմտություններ, որոնք կօգնեն մեզ պատասխանել այս հարցերին և կատարել այս գործողությունները:
-
Կիրառեք.Այնուհետև, հաջորդ շաբաթվա ընթացքում դուք կսովորեք, թե ինչպես բանակցել մատակարարների հետ «էժան ձեռք բերելու» կամ ցածր գնով ապրանքը ձեռք բերելու առումով: Դուք նաև կսովորեք, թե ինչպես գին սահմանել, որպեսզի «թանկ վաճառել», այսինքն, շահույթ ունենալ:
Եկեք կարդանք Բիզնեսի հաջողության քարտեզի Ծախսերի և վաճառքների բաժինը:
Ինչպե՞ս կարող եմ շահույթ ունենալ:
-
Կարդացեք.Սեխի մարդիկ պետք է սկսեն փող վաստակել սեխի բիզնեսով:
Երկու ճանապարհ կա շահույթ ստանալու համար:
Երբեմն կարող եք երկուսն էլ անել. գնել ցածր գնով և վաճառել բարձրով:
-
Կարդացեք.Մենք անսահմանափակ վերահսկում չունենք վաճառքի գնի և մեր ծախսերի վրա: Մենք որոշ չափով ենք վերահսկում: Հաջողակ ձեռնարկատերերը փորձում են բարձրացնել վաճառքի գինը և նվազեցնել ձեռքբերման գինը:
-
Քննարկեք.Ի՞նչ եք կարծում, այն բիզնեսները, որտեղից դուք գնում եք ձեր ուտելիքը, դիզ. վառելիքը և հագուստը, արդյո՞ք նրանք շահույթով են աշխատում:
-
Կարդացեք.Ահա մեկ այլ պատճառ՝ ավելի ցածր գնելու և ավելի բարձր վաճառելու համար: Բոլոր բիզնեսներն էլ ավելի շատ ծախսեր ունեն, քան միայն ապրանքի ծախսը:
Մտածեք սեխի մարդկանց մասին: Ենթադրենք նրանք սովորում են, թե ինչպես ավելի ցածր գնել և ավելի բարձր վաճառել: Թեպետ նրանք այլ ծախսեր ունեն, ինչպես, օրինակ, տեղափոխման և աշխատավարձերի: Վերանայեք սա.
-
Կարդացեք.Գնելով ցածր և վաճառելով բարձր գներով տղամարդիկ կարողանում են ծածկել ծախսերը, վճարել իրենց աշխատավարձերը և դեռ մի քիչ էլ շահույթ ունենալ: Սա սկսում է նմանվել իսկական բիզնեսի:
-
Քննարկեք.Եթե դուք ներգրավված եք սպասարկման բիզնեսում, ի՞նչ կարող եք անել, որպեսզի վերահսկեք ծախսերը և ավելի շահութաբեր լինեք:
Ինչպե՞ս եմ նվազեցնում ծախսերը:
-
Դիտեք.«Մի փակեք ձեր բիզնեսը» (Մաս I և II) (Չկա տեսանյո՞ւթ: Կարդացեք 43 էջը:)
-
Քննարկեք.Ի՞նչ կանեիք դուք: Քանի՞ մատակարար դուք պետք է ունենաք:
Ինչպե՞ս եմ աշխատում մատակարարների հետ:
-
Կարդացեք.Դա անհրաժեշտ է, որ խոսենք մեր մատակարարների հետ:
-
Դիտեք.«Խոսել մատակարարների հետ» (Չկա տեսանյո՞ւթ: Շարունակեք կարդալ):
-
Կարդացեք.Այս շաբաթ խոսեք մարդկանց հետ, ովքեր կարող են մատակարարել ձեզ ձեր ապրանքը կամ ձեր ապրանքի բաղադրիչները: Եթե դուք ծառայություն եք մատուցում խոսեք մարդկանց հետ, ովքեր կօգնեն ձեզ մատուցել ձեր ծառայությունը: Գրեք այն, ինչ սովորեցիք ձեր աշխատանքային նոթատետրում:
-
Կիրառեք.Գործընկերոջ հետ պարապեք այն հարցերը, որոնք ուղղելու եք մատակարարներին այս շաբաթ: Բացատրեք ձեր գործընկերոջը, թե ինչ տեսակ մատակարարի հետ դուք կարիք ունեք զրուցելու ձեր բիզնեսի համար: Հերթով տվեք հարցերը և կիսվեք օգտակար կարծիքներով: Գրառումներ կատարեք ձեր աշխատանքային նոթատետրում: Նպատակային հարցեր տվեք, որոնք կօգնեն ձեզ բարելավել ձեր բիզնեսը:
-
Քննարկեք.Երբ առնվազն մեկ անգամ ամբողջը կպարապեք, քննարկեք միասին.
Ի՞նչ դուք կանեք, երբ խոսեք մատակարարների հետ այս շաբաթ: Ունե՞ք արդյոք լրացուցիչ հարցեր, որ ուղղեք նրանց: Գրեք ձեր մտքերն այստեղ կամ ձեր աշխատանքային նոթատետրում.
Ինչպե՞ս սահմանեմ գինը, որպեսզի շահույթ ունենամ:
-
Կարդացեք.Յուրաքանչյուր բիզնես պետք է վաստակի ավելի շատ, քան ծախսում է: Մենք գիտենք, թե ինչպես խոսենք մատակարարների հետ, որպեսզի գտնենք և գնենք որակյալ ապրանք ցածր գնով: Այժմ, ինչպե՞ս սահմանենք մեր գինը կամ բարձր գնով վաճառենք: Կայացնելով այս որոշումը շաբաթվա ընթացքում մեզանից յուրաքանչյուրը պետք է հարցնի.
-
Ո՞րն է լավագույն գինը, որով կարող եմ ապրանքը ձեռք բերել իմ մատակարարներից:
-
Ի՞նչ այլ գներ ես ունեմ: (Կոմունալ վարձեր, պարագաներ, վարձակալության վճար և այլն)
-
Ի՞նչ աշխատավարձ ես պետք է վճարեմ ինքս ինձ և մյուսներին:
-
Ինչպե՞ս կարող եմ ավելի արժեքավոր և տարբերվող դարձնել իմ ապրանքը: Հարմարավետությունը, սպասարկումը, բարեհամբույր մոտեցումը և որակը՝ այս ամենը կարող է արժեք ավելացնել և տարբերվող դարձնել ինձ:
-
Որքա՞ն են գանձում մրցակիցները: Կարո՞ղ եմ ես ավել գանձել՝ ավելացված արժեքի հիման վրա:
-
Հաշվի առնելով այդ բոլոր գործոնները, որքա՞ն եկամուտ կարող եմ ես ստանալ, որպեսզի իմ բիզնեսը աճի և հաջողության հասնի: Որքան շատ, այնքան լավ:
-
-
Կիրառեք.Գործընկերոջ հետ միասին կարդացեք հետևյալը և քննարկեք, թե Գրեյսի հաճախորդները որքան կկամենան վճարել նրա ջրի դիմաց:
Գրեյսը ձեռք է բերում ջուրը.
5՝ մեկ շշի համար
Նրա աշխատավարձերը, փոխադրումը և առաքման ծախսերն են.
2՝ մեկ շշի համար
Մրցակիցները վաճառում են հաճախորդներին.
8-10՝ մեկ շիշը
Նա պետք է որքան հնարավոր է շատ շահույթ ստանա.
?՝ մեկ շշի համար
Ասացեք խմբին, թե ինչ գին եք դուք որոշել, որ Գրեյսը սահմանի իր ջրի համար և ինչու:
-
Քննարկեք.Ինչպե՞ս Գրեյսը կարող է որոշել, թե որքան են հաճախորդները պատրաստ վճարել:
Ինչպե՞ս կարող եք վերահսկել ծախսերը, ավելացված արժեքը, և ճիշտ գին սահմանել, որ ձեր բիզնեսը շահույթով աշխատի: