Վարողների համար
Հանդիպման օրը.
-
Նամակ գրեք կամ զանգահարեք խմբի անդամներին, եթե ունեք նրանց կոնտակտային տվյալները: Հարցրեք՝ արդյոք գալո՞ւ են հանդիպմանը: Հրավիրեք նրանց 10 րոպե շուտ գալ և ստորագրել հաճախումների մատյանում:
-
Պատրաստեք հանդիպման նյութերը.
-
Բերեք այս աշխատանքային գրքից մի օրինակ և Իմ Հիմքը. սկզբունքներ, հմտություններ, սովորություններ բուկլետը՝ խմբի յուրաքանչյուր անդամի համար:
-
Հինգ լրացուցիչ օրինակ բերեք՝ Իմ ուղին դեպի ինքնապահովումը բուկլետից այն դեպքում, եթե խմբի անդամները չեն ստացել այն դեռ:
-
Եթե հնարավոր է միջոցներ գտեք տեսանյութ դիտելու:
-
Չունեք գրքեր կամ տեսանյութե՞ր: Կարող եք ձեռք բերել դրանք առցանց srs.lds.org կայքից:
-
30 րոպե հանդիպումից առաջ.
-
Աթոռները դասավորեք սեղանի շուրջն այնպես, որ բոլորը մոտ լինեն:
-
Վարողը չի կանգնում հանդիպման ընթացքում և չի նստում սեղանի գլխամասում: Վարողը չպետք է գտնվի ուշադրության կենտրոնում, սակայն պետք է օգնի խմբի անդամներին կենտրոնանալ միմյանց վրա:
-
10 րոպե հանդիպումից առաջ.
-
Երբ ուսանողները ժամանեն, ջերմորեն ողջունեք նրանց: Սովորեք նրանց անունները:՝
-
Մի թուղթ տվեք խմբի անդամներին և խնդրեք նրանց հերթով փոխանցելով՝ գրեն իրենց անունն ու ազգանունը, ծուխը կամ ճյուղը և ծննդյան օրը. (օր և ամիս, տարին հարկավոր չէ):
-
Խմբի հանդիպումից հետո այցելեք srs.lds.org/report կայքը և հետևեելով հրահանգներին գրանցեք խմբի բոլոր անդամներին:
-
Առաջին հանդիպումից հետո կազմեք կոնտակտների ցուցակը և տրամադրեք խմբին:
-
-
Նշանակեք մեկին, ով կհետևի ժամանակին, որ խմբի օրակարգը չխախտվի: Խնդրեք նրան ֆիքսել ժամանակաչափը, ինչպես ուղղորդվում է գրքում:
-
Օրինակ, դուք կտեսնեք հրահանգ, որն ասում է. «Ժամանակաչափով 60 րոպե ֆիքսեք՝ Սովորել բաժնի համար»: Ժամանակի պատասխանատուն կֆիքսի ժամանակը հեռախոսով, ժամացույցով կամ ձեռքի տակ եղած այլ սարքով և կհայտնի խմբին, երբ ժամանակը սպառվի: Այնուհետև խումբը կորոշի՝ սկսել հաջորդ բաժինը, թե շարունակել իրենց քննարկումը ևս մի քանի րոպե:
-
Սկզբի ժամանակը.
-
Ասեք. «Բարի գալուստ այս ինքնապահովման խումբ»:
-
Խնդրեք մարդկանց անջատել իրենց հեռախոսները և այլ սարքերը:
-
Ասեք հետևյալը.
-
«Սա ինքնապահովման խումբ է, որը կոչվում է «Ինչպես սկսել և մեծացնել իմ գործը»: Արդյո՞ք դուք բոլորդ այստեղ եք, որ սկսեք և մեծացնեք որևէ բիզնես:
-
«Կրթության Մշտական Հիմնադրամը չի տալիս բիզնես վարկեր: Բայց այս հանդիպումների վերջում, դուք ավելի լավ պատրաստված կլինեք որոշումներ կայացնելու՝ վարկերի հետ կապված՝ տեղական վարկատուներից:
-
Մենք կհանդիպենք 12 անգամ: Յուրաքանչյուր հանդիպումը կտևի մոտավորապես երկու ժամ: Մենք նաև ամեն օր մեկ-երկու ժամ կանցկացնենք կատարելով մեր պարտավորությունները, որոնք կօգնեն մեր բիզնեսներին: Կընդունե՞ք այս ժամանակի պարտավորությունը:
-
-
Ասեք բացող աղոթքը (ցանկության դեպքում նաև օրհներգ երգեք):
-
Ասեք հետևյալը.
-
«Յուրաքանչյուր մեր հանդիպումը մենք սկսում ենք Իմ հիմքը. սկզբունքներ, հմտություններ և սովորություններ բուկլետի թեմաներից մեկով: Սա օգնում է մեզ սովորել և ապրել համաձայն սկզբունքների, հմտությունների և սովորությունների, որոնք նպաստում են հոգևոր և նյութական ինքնապահովմանը:
-
Սուրբ Հոգին ձեզ գաղափարներ կտա շաբաթվա ընթացքում: Գրեք ձեր գաղափարները և կատարեք դրանք: Երբ այդպես անեք, Տերը կօրհնի ձեզ և Իր հրաշքները կգործի ձեր բիզնեսի հետ»:
-
-
Ժամանակաչափով ֆիքսեք 20 րոպե Իմ Հիմքը սկզբունքի համար:
-
Կարդացեք Առաջին Նախագահության ներածական նամակը,Իմ Հիմքը՝ էջ 2: Այնուհետև լրացրեք սկզբունք 1-ը այդ բուկլետում և վերադարձեք այս աշխատատետրին: