Նախորդ հրատարակություններ
Միջոցներ


Միջոցներ

Հաջող վաճառք, անհաջող վաճառք:

Բաժանեք դերերը և բեմադրեք հետևյալը.

ՄԱՐԻԱ. Բարև, Սիլվիա: Ինչպե՞ս ես:

ՍԻԼՎԻԱ. Լավ, շնորհակալ եմ: Ո՞վ է քո օգնողն այսօր:

ՄԱՐԻԱ. Սա իմ զարմուհին է՝ Սոֆիան:

ՍԻԼՎԻԱ. Ինչ լավ աղջիկ է: Իմ եղբայրը աշխատանք է գտել: Նա դեռ իմ տանն է, բայց արդեն կօգնի վճարել սնունդի համար:

ՄԱՐԻԱ. Ե՞րբ է սկսել աշխատել:

ՍԻԼՎԻԱ. Հենց այսօր:

ՄԱՐԻԱ. Ինչ օգնություն կլինի նրա և քո համար: Եվ ինչ-որ բանի համա՞ր ես եկել այսօր այստեղ:

ՍԻԼՎԻԱ. Ցանկանում եմ մի քանի հատ էլ հավկիթ վերցնել: Բոլորը հավանեցին և դրանք մեզ շատ փրկեցին: Կցանկանայի ութը հավկիթ և երկու սափոր կաթ:

ՄԱՐԻԱ. Լավ: Շնորհակալություն այսօր ինձանից գնելու համար, Սիլվիա: Հաճելի օր քեզ:

ՍՈՖԻԱ. Նա այնքան շատ բեռ ուներ: Ինչո՞ւ չհարցրեցիր նրան՝ թույլ տար ես տանեի նրա համար հավկիթներն ու կաթը:

ՄԱՐԻԱ. Օհ, Սոֆիա: Դու իրավացի ես: Ես պիտի մտածեի այդ մասին: Ես հնարավորություն ունեի բարձր գնով առաքման ծառայություն կատարել: Ես կարող էի 10-ով ավել գումար աշխատել այդ վաճառքից:

Վերադարձ 168 էջ

Լավ վաճառք

Բաժանեք դերերը և բեմադրեք հետևյալը.

ՍԻԼՎԻԱ. Ես նորից եմ եկել հավկիթների համար: Եվ, ինձ հարկավոր է 10 հավկիթ այսօր, քանի որ մի քանի օր չեմ կարողանալու գալ:

ՄԱՐԻԱ. Շատ լավ: Ես մտածում էի քո մասին: Մենք էլ մոտավորապես նույնքան հոգի ենք կերակրում՝ և ուտում ենք առնվազն 12 հավկիթ: Դրանք այնքան հարմար են քեզ համար:

ՍԻԼՎԻԱ. Խնդիրը նրանում է, թե ինչպես դրանք տուն հասցնեմ: Անցյալ անգամ երկուսը կոտրեցի:

ՄԱՐԻԱ. Ես մտահոգված էի այդ առումով: Ես կուղարկեմ Սոֆիային քեզ հետ և նա կտանի հավկիթները: Մենք միայն 10 կվերցնենք առաքման համար: Արժեքը մի փոքր ավել է, սակայն դա կխնայի քեզ անհանգստանալուց, թե ինչպես տուն տանես: Գումարած դրան, եթե որևէ մեկը կոտրվի Սոֆիայի առաքման ժամանակ, մենք այն անվճար կփոխարինենք:

ՍԻԼՎԻԱ. Լավ, գիտեք, դա կօգնի ինձ: Բարի, եկեք այդպես անենք: Շնորհակալություն:

ՄԱՐԻԱ. Լավ է հնչում: Սոֆիա, շնորհակալություն Սիլվիային օգնելու համար: Շուտ կվերադառնաս:

Վերադարձ 168 էջ

Արագ սպառեք ապրանքը

Բաժանեք դերերը և բեմադրեք հետևյալը.

ՄԱՐԻԱ. Բարև, Նաոմի: Ի՞նչ տամ քեզ այսօր։

ՆԱՈՄԻ. Ինձ կաթ է հարկավոր:

ՄԱՐԻԱ. Շատ լավ: Մենք շատ ունենք:

ՆԱՈՄԻ. Մարիա, այս կաթից վատ հոտ է գալիս: Ե՞րբ է այն բերվել:

ՄԱՐԻԱ. Օհ, ոչ: Կներես: Վստահ չեմ: Ես այնքան շատ եմ գնել, որ չեմ կարող սպառել:

ՆԱՈՄԻ. Կարևոր է, որ բավականաչափ լինի հաճախորդների համար, սակայն դու նաև պետք է արագ սպառես ապրանքդ:

ՄԱՐԻԱ. Սպառեմ ապրա՞նքս: Ի՞նչ է դա նշանակում:

ՆԱՈՄԻ. Սպառել ապրանքը նշանակում է վաճառել ամբողջը, ինչ գնել ես մատակարարից:

ՄԱՐԻԱ. Ես փորձում եմ սպառել ապրանքս: Սակայն երբեմն շատ երկար է տևում և ես ստիպված եմ թափել հնացած կաթը:

ՆԱՈՄԻ. Այ դրա համար էլ դու պետք է արագ սպառես ապրանքդ: Դու գումարի կորուստ ես ունենում, երբ թափում ես կաթը, որովհետև չես հասցրել արագ սպառես: Սակայն դա միակ պատճառը չէ, թե ինչու դու պետք է արագ սպառես ապրանքդ:

ՄԱՐԻԱ. Իսկապե՞ս:

ՆԱՈՄԻ. Մարիա, որտեղի՞ց է գոյանում այն գումարը, որը վճարում ես կաթ մատակարարողին:

ՄԱՐԻԱ. Կաթը վաճառելուց ես ամեն անգամ գումար եմ տնտեսում: Երբ հավաքվում է, ես նորից կաթ եմ գնում:

ՆԱՈՄԻ. Մարիա, որքան երկար տևի ապրանքիդ սպառումը, այնքան երկար դու կսպասես, որ նորից կաթ գնես:

Հիշիր, դու փող ես աշխատում միայն վաճառքի ժամանակ: Այդպիսով, որքան արագ դու սպառես ապրանքդ, այնքան շատ փող կվաստակես:

Ինչի՞ նման կլինի, եթե քո ամբողջ կաթը երեք օրում վաճառես: Կամ երկու օրում: Կամ նույնիսկ նույն օրը:

ՄԱՐԻԱ. Կաթը չի փչանա և ես կկարողանամ ավելի շուտ կաթ գնել մատակարարից: Եվ ես ավելի շատ կաթ կվաճառեմ իմ հաճախորդներին, ինչպես նաև շատ գումար կաշխատեմ: Ես կսկսեմ ավելի արագ սպառել իմ ապրանքը:

Վերադարձ 172 էջ

Հղումներ