Պարտավորվել
Ինչպե՞ս առաջադիմեմ ամեն օր:
-
Ժամանակ.Ժամանակաչափով 10 րոպե ֆիքսեք՝ Պարտավորվել բաժնի համար:
-
Կիրառեք.Ընտրեք ձեր գործընկերոջը: Որոշեք, թե երբ և ինչպես եք կապ հաստատելու միմյանց հետ:
Գործընկերոջ անունը
Կոնտակտային տվյալները
Յուրաքանչյուր պարտավորությունը բարձրաձայն կարդացեք ձեր գործընկերոջ համար: Խոստացեք կատարել ձեր պարտավորությունները: Ստորագրեք ստորև:
ԻՄ ՊԱՐՏԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ |
---|
Ես կհետազոտեմ և հարցազրույց կանցկացնեմ առնվազն 10 բիզնեսի սեփականատերերի և հաճախորդների հետ: (Տես հարցերը՝ էջ 29-30): |
Ես կընտրեմ մի նոր բիզնես կամ կորոշեմ, թե ինչպես բարելավել իմ բիզնեսը: |
Ես կկատարեմ իմ շաբաթական բիզնես նպատակը. |
Ես կպարապեմ այսօրվա Իմ Հիմքը սկզբունքը և կուսուցանեմ այն իմ ընտանիքին: |
Ես կավելացնեմ իմ խնայողություններին. թեկուզ մեկ կամ երկու մետաղադրամ: |
Ես կտեղեկացնեմ իմ գործընկերոջը: |
Իմ ստորագրությունը
Գործընկերոջ ստորագրությունը
Ինչպե՞ս զեկուցեմ իմ առաջադիմության մասին:
-
Կիրառեք.Հաջորդ հանդիպումից առաջ օգտագործեք այս պարտավորության աղյուսակը ձեր առաջադիմությունն արձանագրելու համար: Ստորև տրված վանդակներում գրեք «Այո» կամ «Ոչ», կամ թիվը՝ քանի անգամ եք կատարել պարտավորությունը:
Հետազոտել եմ և հարցազրույց անցկացրել առնվազն 10 բիզնեսի սեփականատերերի և հաճախորդների հետ (#)
Ընտրել եմ նոր բիզնես կամ ինչպես բարելավել իմ բիզնեսը (Այո/Ոչ)
Կատարել եմ շաբաթվա բիզնես նպատակը (Այո/Ոչ)
Պարապել եմ Հիմքը սկզբունքը և ուսուցանել եմ այն ընտանիքիս (Այո/Ոչ)
Ավելացրել եմ խնայողություններիս (Այո/Ոչ)
Զեկուցել եմ գործընկերոջս (Այո/Ոչ)
-
Կարդացեք.Նաև չմոռանաք գրանցել ձեր անձնական ծախսերը Իմ ուղին դեպի ինքնապահովումը գրքույկի վերջում:
-
Կարդացեք.Մեր հաջորդ հանդիպմանը վարողը կգծի պարտավորությունների աղյուսակը գրատախտակին (ինչպես վերոնշյալը): Մենք կգանք հանդիպումից 10 րոպե շուտ և կգրենք մեր առաջադիմությունը աղյուսակում:
Ընտրեք մեկին, ով կվարի Իմ Հիմքը թեման հաջորդ շաբաթ: Հիշեցրեք նրան հետևել նյութին և չբերել լրացուցիչ նյութեր: (Եթե չգիտեք, թե ինչպես վարել Իմ Հիմքը թեման: Կարդացեք էջ 11-ը և շապկի ներսի երեսը:)
Խնդրեք որևէ մեկին ասել փակող աղոթքը: