Վարողների համար
Հանդիպման օրը.
-
Այսօր խումբը կօգտագործի լրացուցիչ 20 րոպե՝ Պարտավորվել բաժնի համար: Խնդրում ենք կարդացեք վերջին վարժությունը Իմ Հիմքում և պատրաստ եղեք պատասխանելու հարցերին:
-
Նամակ գրեք կամ զանգեք խմբի բոլոր անդամներին: Հրավիրեք նրանց 10 րոպե շուտ գալ և զեկուցել իրենց պարտավորությունների մասին:
-
Պատրաստեք ժողովի նյութերը:
30 րոպե ժողովից առաջ.
-
Աթոռները դասավորեք սեղանի շուրջն այնպես, որ բոլորը մոտ լինեն:
-
Հետևյալ պարտավորությունների աղյուսակը գծեք գրատախտակին՝ ձեր խմբի մարդկանց անուններով (տես ստորև տրված օրինակը):
Խմբի անդամի անունը
Ես փորձել եմ երկու եղանակներով լավ վաճառք անել գոնե 10 հաճախորդների հետ (Գրեք հաճախորդների #)
Փորձել եմ առնվազն երկու ձևով նվազեցնել ծախսերը (Գրեք #)
Կատարել եմ շաբաթվա բիզնես նպատակը (Այո/Ոչ)
Պարապել եմ Հիմքը սկզբունքը և ուսուցանել եմ այն ընտանիքիս (Այո/Ոչ)
Ավելացրել եմ խնայողություններիս (Այո/Ոչ)
Զեկուցել եմ գործընկերոջս (Այո/Ոչ)
Գլորիա
15
5
Y
Y
Y
Y
10 րոպե ժողովից առաջ.
-
Երբ ուսանողները ժամանեն, ջերմորեն ողջունեք նրանց:
-
Երբ ուսանողները հավաքվեն, խնդրեք նրանց լրացնել գրատախտակին գծված պարտավորությունների աղյուսակը։ Նաև հիշեցրեք նրանց, որ բացեն 197 էջը և թարմացնեն ատեստավորման նպատակով արվող իրենց առաջադիմությունը: Հարցրեք, թե ո՞վ է ավարտել ատեստավորման պահանջները: Ստորագրեք 198 էջի ավարտման հավաստագիրը յուրաքանչյուր անձի համար, ով ավարտել է պահանջները: Ժողովից հետո տեղյակ պահեք ցցի ինքնապահովման հանձնախմբին, թե ով է ավարտել ատեստավորման պահանջները:
-
Ընտրեք մեկին, ով կհետևի ժամանակին.
Սկզբի ժամանակը.
-
Խնդրեք մարդկանց անջատել իրենց հեռախոսները և մյուս սարքերը:
-
Ասեք բացող աղոթքը (ցանկության դեպքում նաև երգեք օրհներգ):
-
Ժամանակաչափով ֆիքսեք 20 րոպե՝ Իմ Հիմքը սկզբունքի համար:
-
Լրացրեք սկզբունք 12-ը՝ Իմ Հիմքում: Ապա վերադարձեք այս աշխատատետրին և շարունակեք կարդալ հաջորդ էջը: