Ինչպե՞ս եմ օգտագործում բիզնեսի հաջողության քարտեզը։
Այս շաբաթ ամեն օր հետևեք, անդրադարձեք և խորհեք բիզնեսի հաջողության սկզբունքների մասին: Այցելեք բիզնեսներն ամեն շաբաթ մեկ-երկու ժամ՝ հետևելու դրանց: Վերցրեք ձեր նոթատետրը և այս աշխատանքային տետրը ձեզ հետ, երբ այցելում եք տեղական բիզնեսները, այնպես որ դուք կարողանաք օգտագործել հետևյալ հարցերը և Բիզնեսի հաջողության քարտեզը (այս աշխատանքային տետրի վերջին էջում):
ԱՌՕՐՅԱ ՎԱՐԺՈւԹՅՈւՆՆԵՐ.
Օր 1
Հաճախորդներ
Դիտեք, թե ինչ, երբ և որքան են գնումներ անում հաճախորդները: Վերանայեք քարտեզի վրա ցուցադրված հաճախորդների սկզբունքները: Գրի առեք ձեր մտքերն այստեղ.
Օր 2
Վաճառք
Ինչպե՞ս են բիզնեսները վաճառում իրենց ապրանքներն ու ծառայությունները: Կարո՞ղ են նրանք բարելավել: Վերանայեք քարտեզի վրա ցուցադրված վաճառքի սկզբունքները: Գրի առեք ձեր մտքերն այստեղ.
Օր 3
Ծախսեր
Մտածեք բիզնեսների ծախսերի մասին: Ինչպե՞ս են նրանք նվազեցնում ծախսերը: Վերանայեք քարտեզի վրա ցուցադրված ծախսերի սկզբունքները: Գրի առեք ձեր մտքերն այստեղ.
Օր 4
Շահույթ
Արդյո՞ք բիզնեսները պահում են իրենց եկամուտների և ծախսերի գրանցումները: Եթե դա լիներ ձեր բիզնեսը, ինչպե՞ս կկառավարեիք դրամը: Վերանայեք քարտեզի վրա ցուցադրված շահույթի սկզբունքները: Գրի առեք ձեր մտքերն այստեղ.
Հաջորդ երկու օրերի ընթացքում խորհեք և աղոթեք վստահության համար, որ Տերը օրհնի ձեր ջանքերը՝ ծառայելու սուրբ նպատակին ձեր սեփական բիզնեսի գործում: Գրանցեք ամեն օր ստացած ձեր տպավորությունները, երբ մտածում եք Բիզնեսի հաջողության քարտեզի յուրաքանչյուր բաժնի մասին: