Սովորել
Մենք «Տիրոջ շտեմարանի» մի մասն ենք
-
Ժամանակ.Ժամանակաչափով 60 րոպե ֆիքսեք՝ Սովորել բաժնի համար:
-
Կիրառեք.Երեք հոգանոց խմբեր կազմեք: Տեղաշարժեք աթոռներն այնպես, որ խմբի մասնակիցներն իրար դեմ դիմաց լինեն:
-
Ձեզանից մեկը պետք է ասի մյուսներին որևէ ձեռքբերման մասին: Կարող եք ասել. «Աշխատավայրում ես ստացել եմ «լավագույն սպասարկող» մրցանակը, կամ «Ես ծառայել եմ միսիայում» (կամ եկեղեցու այլ կոչման մեջ), կամ՝ «Ես մայրիկ եմ»»:
-
Ապա, որքան հնարավոր է արագ՝ մյուս երկուսը պետք է ասեն ձեզ, թե ինչ հմտություններ և ընդունակություններ են պահանջվել այդ ձեռքբերումը նվաճելու համար: Նրանք պետք է տեղավորվեն 1 րոպեում: Եթե դուք ասել եք. «Ես ծառայել եմ միսիայում», մյուսները կարող են արագ ասել. «Ուրեմն, դու քաջ ես, լավ ուսանող ես, ջերմեռանդ աշխատող ես, ղեկավար ես, հասարակական աշխատող ես, նպատակասլաց ես, սիրալիր ես մարդկանց հետ, ուսուցիչ ես, կարողանում ես լավ պլանավորել, և ընդունակ ես դժվար գործերը գլուխ բերելու»:
-
Կրկնեք սա յուրաքանչյուրի հետ:
-
-
Քննարկեք.Ի՞նչ եք զգացել, երբ մյուսները խոսել են ձեր տաղանդների և հմտությունների մասին:
-
Կարդացեք.Յուրաքանչյուրիս ունեցած բոլոր հմտություններն ու ընդունակությունները «Տիրոջ շտեմարանի» մասն են:
-
Քննարկեք.Կարդացեք աջում գտնվող սուրբ գրությունը։ Կարո՞ղ է արդյոք մեր խումբը միասին աշխատելով փնտրել մյուս խմբի անդամների «շահը»:
-
Կիրառեք.Եկեք խմբով անենք մեր առաջին գործողությունը: Եկեք հինգ րոպե տրամադրենք՝ որոշելու, թե մեր խումբը ինչպես է կոչվելու:
Գրեք խմբի անունը ստորև:
Ի՞նչ ենք անելու այս խմբում:
-
Կարդացեք.Մենք աշխատելու ենք խմբով, օգնելով միմյանց սկսել ու մեծացնել մեր բիզնեսները: Մենք նաև ավելի մեծ նպատակ ունենք՝ ինքնապահով դառնալ, որպեսզի ավելի լավ ծառայենք մյուսներին: Երբ մենք կարողանանք հոգալ ինքներս մեր մասին, այդ ժամանակ մենք ավելի լավ կօգնենք մյուս մարդկանց:
-
Դիտեք.Դիտեք հաջողության հասնելու պատմությունը. «Սամուել. Համակարգիչների վերանորոգում»: (Եթե տեսանյութը մատչելի չէ, շարունակեք կարդալ ստորև գրվածը։)
-
Կիրառեք.Հաջորդ 12 շաբաթների ընթացքում դուք կպատասխանեք հետևյալ բիզնես հարցերին. Միասին կարդացեք բիզնես հարցերը, որոնք պիտի պատասխանվեն ինքնապահովման այս խմբում:
ՇԱԲԱԹ
ԻՆՉՊԵ՞Ս ՍԿՍԵՄ ԻՄ ԲԻԶՆԵՍԸ
ՇԱԲԱԹ
ԻՆՉՊԵ՞Ս ՄԵԾԱՑՆԵՄ ԻՄ ԲԻԶՆԵՍԸ
1
Ինչպե՞ս սկսեմ կամ մեծացնեմ իմ գործը:
7
Ինչպե՞ս մեծացնեմ իմ գործը:
2
Ի՞նչ են մարդիկ ցանկանում գնել:
8
Որքա՞ն ես կարող եմ ներդնել իմ գործի մեծացման մեջ:
3
Ինչպե՞ս գնեմ ապրանք և սահմանեմ վաճառքի գին:
9
Ինչպե՞ս իմանամ, թե արդյոք պետք է վարկ վերցնեմ իմ գործը մեծացնելու համար:
4
Ինչպե՞ս իմանամ, թե արդյոք իմ գործը շահույթ է բերում:
10
Ինչպե՞ս կարող եմ գրավել ավելի շատ հաճախորդներ և լավ վաճառք անել:
5
Ինչպե՞ս առանձնացնեմ իմ գործունեության գումարը ընտանեկան գումարից:
11
Ինչպե՞ս մեծացնեմ իմ շահույթը:
6
Ինչպե՞ս է իմ գործը առաջ գնում:
12
Ինչպե՞ս շարունակեմ բարելավել իմ գործը:
-
Կարդացեք.Ամեն շաբաթ մենք կսահմանենք պարտավորություններ, գործողություններ կանենք, ժամանակին կհաճախենք մեր հանդիպումներին և կզեկուցենք խմբին: Աշխատելով խմբի հետ մենք հաջողության կհասնենք միասին: Ահա հարցը և գործողությունը՝ այս շաբաթվա համար:
-
Կարդացեք.ՇԱԲԱԹՎԱ ՀԱՐՑԸ. Ինչի՞ վրա պետք է կենտրոնացնեմ իմ ջանքերը՝ իմ բիզնեսը սկսելու և մեծացնելու համար:
ՇԱԲԱԹՎԱ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆԸ. Օգտագործել Բիզնեսի Հաջողության քարտեզն ամեն օր՝ իմանալու համար, թե ինչի՞ վրա կենտրոնացնեմ իմ ջանքերը իմ բիզնեսը սկսելու և մեծացնելու համար:
Այս հանդիպման շարունակությունը կօգնի մեզ պատասխանել այդ հարցին և կատարել այդ գործողությունը:
Ինչպե՞ս ես կարող եմ իմաստուն ձևով տնօրինել իմ ֆինանսները:
-
Կարդացեք.Ինքնապահով լինելը ենթադրում է, որ ծախսենք ավելի քիչ, քան վաստակում ենք և գումար ունենանք տնտեսած: Խնայողությունները կօգնեն մեզ հոգալ անսպասելի ծախսերը կամ օգտակար կլինեն մեզ ու մեր ընտանիքին այն ժամանակ, երբ մեր եկամուտը սպասվածից ավելի քիչ է: Որպես այս խմբի անդամ մենք պարտավորվում ենք խնայել ամեն շաբաթ, թեկուզ մեկ կամ երկու մետաղադրամ:
-
Քննարկեք.Որոշ տարածաշրջաններում լավ միտք է գումարը բանկում պահելը: Ուրիշ տարածաշրջաններում դա այդքան էլ լավ միտք չէ, օրինակ, երբ երկիրն ունի բարձր գնաճ, կամ երբ բանկերն անկայուն են: Արդյո՞ք ձեր տարածաշրջանում պայմանները նպաստող են՝ բանկում խնայողություն անելու համար: Ո՞ր բանկերն են լավագույն տոկոսներն առաջարկում խնայողությունների համար:
-
Կարդացեք.Ինքնապահով լինելու մեկ այլ գործոն է՝ անձնական պարտքեր չունենալը: Անձնական վարկերն օգտագործվում են՝ ծախսելու ավելի շատ, քան մենք ի վիճակի ենք վճարել: Մարգարեները խորհուրդ են տվել մեզ խուսափել անհատական պարտքից, և երբ մենք դառնանք ավելի ինքնապահով, մենք կկրճատենք և կփակենք անձնական պարտքը: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում բիզնեսի համար վարկը կարող է իմաստուն լուծում լինել: Որպես այս խմբի անդամ մենք կսովորենք, թե ինչպես իմանալ՝ երբ վարկը կօգնի մեզ մեծացնել մեր բիզնեսը:
Բժշկական արտակարգ իրավիճակները հաճախ զգալի ֆինանսական ծախսեր են մեզ պատճառում: Ապահովագրությունը և կառավարական առողջապահական ծրագրերը կարող են հաճախ օգնել՝ պաշտպանելով այս ծախսերից: Ապահովագրվելը կամ կառավարական առողջապահական ծրագրերին անդամագրվելը կարող է կարևոր մասը լինել ինքնապահովման մեր ճանապարհին:
-
Քննարկեք.Ապահովագրության որոշ տեսակները (օրինակ, առողջության կամ կյանքի ապահովագրությունը) ավելի մատչելի են և ավելի օգտակար, քան ապահովագրության մյուս տեսակները: Որոշ ապահովագրողներ լավն են, իսկ մի քանիսն էլ՝ անազնիվ: Որո՞նք են լավագույն ապահովագրական տարբերակները ձեր տարածքում:
Ինչպե՞ս դառնամ հաջողակ բիզնեսի սեփականատեր:
-
Կիրառեք.Բիզնեսի հաջողության քարտեզում թվարկված են բաներ, որոնք անում են հաջողակ ձեռնարկատերերը: Հանդիպեք գործընկերոջ հետ: Բացեք Բիզնեսի հաջողության քարտեզը՝ այս աշխատատետրի վերջին էջում:
Հերթով կարդացեք, թե ինչպես են հաջողակ ձեռնարկատերերը գտնում հետևյալ հարցի պատասխանը. «Ի՞նչ են մարդիկ ցանկանում գնել»:
-
Քննարկեք.Ինչպե՞ս կարող է Բիզնեսի հաջողության քարտեզը օգնել ձեզ դառնալ հաջողակ ձեռնարկատեր:
-
Կարդացեք.
Այս աշխատատետրում, երբ մենք տեսնում ենք այս նշանը, գիտենք, որ այս սկզբունքը գտնվում է Բիզնեսի հաջողության քարտեզում:
Բիզնեսի հաջողության քարտեզը միայն մեր հանդիպումների համար չէ: Մենք այն պարբերաբար օգտագործում ենք շաբաթվա ընթացքում: Երբ բախվում ենք որևէ խնդրի կամ հնարավորության, մենք նայում ենք Բիզնեսի հաջողության քարտեզը, տեսնելու, թե ինչ կաներ հաջողակ ձեռնարկատերը:
Ինչպե՞ս բարելավեմ իմ բիզնեսը:
-
Կարդացեք.Հաջողակ ձեռնարկատերերը կարող են հստակ նկարագրել իրենց բիզնեսը: Դա օգնում է նրանց կենտրոնանալ նրա վրա, թե ինչն է նպաստում փող աշխատելուն, իսկ ինչը՝ ոչ: Դա նաև օգնում է նրանց օգնություն ստանալ մյուսներից, ինչպես օրինակ, այլ ձեռնարկատերերից կամ վարկատուներից: Հաջողակ ձեռնարկատերերը գրի են առնում իրենց բիզնեսի առաջադիմությունը:
Այս շաբաթ գնեք մի մաքուր նոթատետր ձեր բիզնեսի համար: Օգտագործեք այս նոթատետրը գրելու համար բիզնեսի հետ կապված ձեր մտքերն ու գաղափարները, ինչպես նաև պահելու բիզնեսի գումարային փոխանցումների գրանցումները: Մենք օգտագործելու ենք մեր նոթատետրերը մեր հանդիպումների ժամանակ և շաբաթվա ընթացքում:
Այս աշխատատետրում, երբ մենք տեսնում ենք այս նշանը, այն հիշեցնում է մեզ, որ գրենք մեր բիզնեսի նոթատետրում:
Ինչպե՞ս եմ դիտում բիզնեսը և մտածում բիզնեսի հաջողության մասին:
-
Կարդացեք.Որպես մասը այս շաբաթվա գործողության պարտավորության մենք կսովորենք օգտագործել Բիզնեսի հաջողության քարտեզը զննելու բիզնեսը և տեսնելու, թե արդյոք այն դեպի հաջողություն տանող սկզբունքներով է ընթանում:
-
Կիրառեք.Երեք հոգանոց խմբեր կազմեք: Դրեք աթոռներն այնպես, որ խմբի մասնակիցներն իրար դեմ դիմաց լինեն: Օգտագործելով Բիզնեսի հաջողության քարտեզը հետևեք հետևյալ հրահանգներին.
-
Ընտրեք տեղական մի բիզնես, որի մասին բոլորդ ինչ-որ բան գիտեք: Այնուհետև խմբից մեկը քարտեզի հարցերից մի հարց է տալիս: Օրինակ, «Արդյոք գիտի՞ կահույքի սրահի սեփականատերը, թե ինչ են ցանկանում գնել մարդիկ»: Կամ, «Արդյո՞ք նա գիտի, թե ինչպես վաճառել»:
-
Մյուսները մեկ-երկու րոպեների ընթացքում պատասխանում են հարցին, հիմնվելով այդ բիզնեսի մասին իրենց իմացածի և քարտեզի սկզբունքների վրա: Օրինակ, «Այո, սեփականատերը գիտի, թե ինչ են մարդիկ գնահատում»: Կամ, «Ոչ, սեփականատերը չգիտի, թե ինչպես հաջող վաճառք անել»:
-
Կրկնեք երեքից չորս անգամ։
-
Այժմ մտածեք ձեր բիզնեսի մասին: Արդյո՞ք դուք անում եք այն բաները, որոնք հաջողակ ձեռնարկատերերն են անում:
-
-
Կիրառեք.Զուգընկերոջ հետ անդրադարձեք 13–14 էջերին: Կարդացեք և քննարկեք, թե ինչպես կզննեք բիզնեսներն այս շաբաթ:
Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք ինքնապահով լինենք:
-
Քննարկեք.Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք ինքնապահով լինենք:
-
Կարդացեք.Կարդացեք աջում գտնվող մեջբերումը։
-
Քննարկեք.Ինչպե՞ս կարող են բիզնես սկսելու և մեծացնելու մեր ջանքերը ծառայել «սուրբ նպատակների», ինչպես ասել է Երեց Քրիստոֆերսոնը:
-
Կարդացեք.Տերը զորություն ունի օգնելու մեզ դառնալ ինքնապահով: Նա ասել է. «Քանզի ահա, ես եմ Աստված. և ես հրաշքների Աստված եմ» (2 Նեփի 27.23): Երբ մենք նվիրում ենք բիզնեսի հետ կապված մեր ջանքերը ինքնապահով դառնալու սուրբ նպատակին, Տերը կառաջնորդի մեզ ոգեշնչման միջոցով: Երբ մենք հավատք ենք ցուցաբերում՝ լսելով և հնազանդվելով հուշումներին, Տերը կանի Իր հրաշքները և ավելի մեծ բաներ կստեղծի մեր ջանքերից, քան մենք երբևէ կարող էինք անել ինքնուրույն: