Նախորդ հրատարակություններ
Նախաբան


Նախաբան

Այս խումբը կարո՞ղ է ինձ օգնել՝ սկսել կամ մեծացնել որևէ բիզնես:

Հեշտ չէ սկսել կամ մեծացնել որևէ բիզնես, սակայն ձեր ինքնապահովման խումբը կօգնի ձեզ սովորել՝ կայացնել իմաստուն բիզնես որոշումներ: Խմբի հանդիպումներին դուք կպարտավորվեք կատարել որոշակի գործողություններ: Խումբը ձեզ նոր գաղափարներ կտա և կքաջալերի ձեզ: Այս խմբի նպատակը միայն ձեզ օգնելը չէ բիզնեսի հարցում, այն նաև կօգնի ձեզ գործել ավելի մեծ հնազանդությամբ և հավատքով Տիրոջ հանդեպ և ստանալ Նրա խոստացված օրհնությունները աշխարհիկ և հոգևոր ինքնապահովմամբ:

Ի՞նչ է ինքնապահովման խումբը:

Ինքնապահովման խումբը տարբերվում է Եկեղեցու շատ դասարաններից, դասերից և աշխատանքային ծրագրերից: Այստեղ չկան ուսուցիչներ, ղեկավարներ կամ հրահանգիչներ։ Խմբի անդամները սովորում են միասին և աջակցում ու քաջալերում են միմյանց: Մենք մեկս մյուսին զեկուցում ենք մեր պարտավորությունների վերաբերյալ և խորհրդակցում միասին՝ խնդիրները լուծելու համար:

Ի՞նչ են անում խմբի անդամները:

Հանդիպումներին խմբի անդամները պարտավորվում են գործել: Մենք ոչ միայն սովորում ենք, այլ նաև՝ կատարում բաներ, որոնք մեզ ինքնապահով են դարձնում: Մենք պարտավորություններ ենք ստանձնում, օգնում միմյանց կատարել պարտավորությունները և զեկուցում՝ մեր առաջընթացի մասին: Քանի որ խումբն աշխատում է որպես խորհուրդ, կարևոր է հաճախել հանդիպումներին կանոնավորապես և ժամանակին: Միշտ բերեք այս աշխատանքային գիրքն ու Իմ Հիմքը. սկզբունքներ, հմտություններ, սովորություններ և Իմ ուղին դեպի ինքնապահովում բուկլետները: Յուրաքանչյուր հանդիպումը պետք է տևի մոտավորապես երկու ժամ: Մեր պարտավորությունների վրա աշխատելը օրական մեկից երկու ժամ կտևի:

Ի՞նչ է անում վարողը:

Վարողները գիտակներ չեն բիզնեսի կամ ուսուցանման ասպարեզում: Նրանք չեն ղեկավարում կամ ուսուցանում խմբին: Նրանք պարզապես օգնում են խմբին ճշտորեն հետևել նյութերին, ինչպես որ դրանցում գրված է: Ինքնապահովման մասնագետը որպես կանոն վարում է հանդիպումները, սակայն մի քանի շաբաթ անց, անհրաժեշտության դեպքում, խմբի անդամներին կարող է հանձնարարվել վարել: Ավելին իմանալու համար տե՛ս Ղեկավարի Ուղեցույց և տեսանյութեր՝ srs.lds.org կայքում:

Ավարտական վկայական

Խմբի անդամները, ովքեր հաճախում են հանդիպումներին և կատարում պարտավորությունները, կստանան ՎՕՍ Բիզնես Քոլեջից երկու վկայական. ձեռնարկատիրության վկայական (տես էջեր 197–98 պահանջների համար) և ինքնապահովման վկայական (տես էջ 29՝ Իմ Հիմքում):