Միջոցներ Ավելի մե՞ծ բեռնատար Հերթով կարդացեք հետևյալ պարբերությունները: Երկու տղամարդ գործընկերություն ստեղծեցին: Նրանք մի փոքր գոմ կառուցեցին բանուկ ճանապարհի կողքին: Նրանք մի բեռնատար ձեռք բերեցին և բերեցին ֆերմերի դաշտ, որտեղ նրանք գնեցին սեխեր՝ յուրաքանչյուրը մեկ դոլարով: Նրանք բարձած բեռնատարը վարեցին դեպի ճանապարհի կողքին իրենց կառուցած պահեստը, որտեղից վաճառեցին սեխերը՝ յուրաքանչյուրը մեկ դոլարով: Նրանք կրկին գնացին ֆերմերի դաշտ և գնեցին սեխերի մյուս քանակը՝ յուրաքանչյուրը մեկ դոլարով: Տեղափոխելով դրանք ճանապարհի մոտ նրանք կրկին վաճառեցին դրանք՝ յուրաքանչյուրը մեկ դոլարով: Երբ նրանք հետ էի գնում դեպի ֆերմերի դաշտը ապրանքի հաջորդ քանակը ձեռքբերելու համար, գործընկերներից մեկն ասաց մյուսին. «Մենք շատ փող չենք աշխատում այս բիզնեսով, այդպես չէ՞»: «Այո, չենք աշխատում», պատասխանեց նրա գործընկերը: «Ի՞նչ կարծիքի ես, կարո՞ղ է մեզ ավելի մեծ բեռնատար է պետք»: (Dallin H. Oaks, “Focus and Priorities,” Ensign, May 2001, 82) Վերադարձ էջ 34 Մի փակեք ձեր բիզնեսը Բաժանեք դերերը և բեմադրեք հետևյալը. ԺՈԶԵՖԻՆ. Ի՞նչ է պատահել, Գրեյս: Դու շատ ուրախ տեսք չունես: ԳՐԵՅՍ. Ես չգիտեմ, թե ինչ եմ անելու: Իմ բիզնեսը հենց նոր էր սկսել գումար աշխատել, երբ դա տեղի ունեցավ: ՊՐԻՍԻԼԼԱ. Ի՞նչ եղավ: ԳՐԵՅՍ. Այն տղան, որից ես մաքուր ջուր եմ գնում թանկացրել է իր ապրանքը երեկ, և այժմ ես պետք է փակեմ իմ բիզնեսը: ՊՐԻՍԻԼԼԱ. Շատ ափսոս, Գրեյս: Ինչո՞ւ: ԳՐԵՅՍ. Դե, ես վաճառում եմ ջուրը 10-ով՝ մեկ շիշը: Հաճախորդները ավել չեն վճարի: Եվ ես ձեռք եմ բերում շշերը 7-ով: ԳՐԵՅՍ. Բայց այժմ իմ մատակարարը դարձրել է իր գինը 10: Այդպիսով չի լինի շահույթ: Ի՞նչ պետք է ես անեմ: ՊՐԻՍԻԼԼԱ. Խոսե՞լ ես քո մատակարարի հետ: Դու նրա ամենակարևոր հաճախորդներից մեկն ես: ԳՐԵՅՍ. Չեմ խոսել: Չեմ կարծում, որ կարող եմ դա անել: Դա է նրա գինը: ՊՐԻՍԻԼԼԱ. Ոչ: Դու պետք է խոսես նրա հետ: Նա պետք է հասկանա, որ կորցնելու է իր կարևոր հաճախորդին: Նա կարող է փոխել իր գինը քեզ պահելու համար: Դու միշտ պետք է խոսես մատակարարների հետ, որպեսզի ստանաս հնարավոր ամենացածր գնման գինը: ԳՐԵՅՍ. Դե լավ: Ես կփորձեմ: ԺՈԶԵՖԻՆ. Եվ դու պետք է նաև այլ տարբերակներ ունենաս: Ես գիտեմ մեկին, ով կվաճառի ջուրը 5-ով: Կներես, որ ավելի շուտ չէի ասել քեզ: Ես չգիտեի, որ դու 7 ես վճարում, իսկ հիմա՝ 10: Ես կծանոթացնեմ քեզ այդ մարդու հետ: ԳՐԵՅՍ. Իսկապե՞ս: Օհ, Ժոզեֆին: Շնորհակալություն: Այո, խնդրում եմ ծանոթացրու մեզ: Պրիսիլլա, քեզ նույնպես շնորհակալ եմ: Ես պետք է պայքարեմ, որ ջուրը ձեռք բերեմ ամենացածր գնով: Վերադարձ էջ 36 Հղումներ Ստեղծել գրառում