Նախորդ հրատարակություններ
Սովորել


Սովորել

lightbulb-blue

Պարտքով գումար վերցնելը լա՞վ է, թե՝ վատ:

Ժամանակ.Ժամանակաչափով 60 րոպե ֆիքսեք՝ Սովորել բաժնի համար:

Քննարկեք.Հիշեք մեկին, ով պարտքով գումար է վերցրել։ Արդյոք վերցրած գումարն օգնե՞լ է, թե՝ վնասել նրանց:

Կարդացեք.Անհատական ընտանեկան պարտքը տարբերվում է բիզնեսի պարտքից:

Անհատական վարկերը նախատեսված են, որ մենք ավելի շատ ծախսենք, քան վճարելու միջոցներ ունենք: Բիզնես վարկերը նախատեսված են արտադրելու ավելին, քան մենք միջոցներ ունենք արտադրելու:

Կարդացեք աջ կողմի մեջբերումը։ Մարգարեները խորհուրդ են տվել մեզ խուսափել անձնական պարտքից:

Բիզնես վարկը կարող է նպաստել մեր բիզնեսի աճին: Սակայն բիզնես վարկ վերցնելը միշտ չէ, որ իմաստուն որոշում է: Մենք պետք է իմանանք, թե երբ է այն «հիմնավոր», ինչպես ասել է Նախագահ Բենսոնը:

Կարդացեք.ՇԱԲԱԹՎԱ ՀԱՐՑ. Ինչպե՞ս իմանամ, թե արդյոք պետք է վարկ վերցնեմ իմ գործը մեծացնելու համար:

ՇԱԲԱԹՎԱ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆ. Ես (1) կխոսեմ առնվազն 10 հաճախորդների հետ պարզելու, թե արդյո՞ք նրանք ավելին կգնեն, եթե իմ վաճառքի ապրանքն ավելի շատ լինի, (2) կայցելեմ առնվազն 4 վարկատուների և վարկերի պայմանների վերաբերյալ հարցեր կտամ նրանց:

Այս հանդիպման ժամանակ մենք կսովորենք և կկիրառենք հմտություններ, որոնք կօգնեն մեզ հասկանալ՝ արդյոք պարտք վերցնելը լավ միտք է մեր բիզնեսի համար:

Ինչպե՞ս «չորս ճիշտ գործոնները» կօգնեն մեզ որոշում կայացնել:

Դիտեք.«Վերցնե՞լ վարկ»: (Չկա տեսանյո՞ւթ: Կարդացեք 136 էջը:)

Քննարկեք.Ինչպե՞ս իմանաք՝ վարկը կօգնի ձեզ, թե՝ կջախջախի:

Կարդացեք.Բարձրաձայն կարդացեք և հակիրճ քննարկեք «չորս ճիշտ գործոններից» յուրաքանչյուրը:

ՉՈՐՍ ՃԻՇՏ ԳՈՐԾՈՆՆԵՐ

1. Ճիշտ պատճառ

Պարտքով վերցնել միայն այն դեպքում, եթե դա օգնելու է իմ բիզնեսին ավելի շատ գումար աշխատել:

2. Ճիշտ ժամանակ

Պարտքով վերցնել միայն այն ժամանակ, երբ ես բիզնեսում եմ բավական ժամանակ, որպեսզի իմ բիզնեսը լավ իմանամ և կարողանամ ցույց տալ, որ բավական թվով մարդիկ կգնեն այն, ինչ ես վաճառում եմ:

3. Ճիշտ պայմաններ

Պարտքով վերցնել միայն այն դեպքում, եթե գտնեմ լավ վարկատու:

4. Ճիշտ գումար

Պարտքով վերցնել միայն այն դեպքում, եթե ես ցույց տամ, որ գիտեմ, որ կարող եմ պարտքը մարել:

Կիրառեք.Դիտելով հետևյալ տեսանյութերը որոշեք, թե արդյո՞ք Մարիան և Կարլոսը կարող են պատասխանել այս Չորս ճիշտ գործոններից յուրաքանչյուրի հարցերին:

Նշեք «Այո», «Ոչ» կամ «Վստահ չեմ»՝ Մարիայի և Կարլոսի համար:

Դիտեք.«Ճիշտ պատճառ» (Չկա տեսանյո՞ւթ: Կարդացեք 137 էջը:)

Քննարկեք.Արդյոք Մարիան ու Կարլոսը պարտքով են վերցնում ճիշտ պատճառով: Ինչո՞ւ կամ ինչո՞ւ ոչ:

business map iconՀաջողակ ձեռնարկատերերը օգտագործում են չորս ճիշտ գործոնները իմաստուն կերպով պարտք վերցնելու համար:

ՊԱՐՏՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ՄԱՐԻԱ

ԿԱՐԼՈՍ

Այո

Ոչ

Վստահ չեմ

Այո

Ոչ

Վստահ չեմ

Արդյո՞ք պարտք եմ վերցնում արդյունավետ բիզնեսի համար (ոչ անձնական պատճառներով):

Արդյո՞ք անմիջապես գումար կբերեն այն բաները, որոնք ես վարկով եմ գնում:

Արդյո՞ք բիզնեսը մեծացնելու համար վարկ վերցնելն ավելի նպատակահարմար է, քան դրամի խնայողություն անելը:

Արդյո՞ք բոլոր ռիսկերը գնահատել եմ:

Դիտեք.«Ճիշտ ժամանակ» (Չկա տեսանյո՞ւթ: Կարդացեք 138 էջը:)

Քննարկեք.Արդյոք Մարիան ու Կարլոսը ճիշտ ժամանակին են պարտք վերցնում: Ինչո՞ւ կամ ինչո՞ւ ոչ:

ՊԱՐՏՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

ՄԱՐԻԱ

ԿԱՐԼՈՍ

Այո

Ոչ

Վստահ չեմ

Այո

Ոչ

Վստահ չեմ

Արդյո՞ք բիզնեսում բավական ժամանակ եմ, որպեսզի լավ իմանամ իմ բիզնեսը:

Արդյո՞ք դա ծրագրի մի մասն է, որով ես պետք է մեծացնեմ իմ բիզնեսը:

Կարո՞ղ եմ ցույց տալ, որ հաճախորդները կգնեն ավելին, եթե ես ավելի շատ վաճառեմ:

Եթե ես ինչ-որ բան գնեմ իմ բիզնեսի համար (օրինակ, հավեր կամ բեռնատար) կծառայի՞ դա այնքան ժամանակ, որքան վարկի տևողությունն է:

Դիտեք.«Ճիշտ պայմաններ» (Չկա տեսանյո՞ւթ: Կարդացեք 139 էջը:)

Քննարկեք.Արդյոք Մարիան ու Կարլոսը պարտք են վերցնում ճիշտ պայմաններով: Ինչո՞ւ կամ ինչո՞ւ ոչ:

ՊԱՐՏՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ՄԱՐԻԱ

ԿԱՐԼՈՍ

Այո

Ոչ

Վստահ չեմ

Այո

Ոչ

Վստահ չեմ

Կարո՞ղ եմ թվարկել երեքից հինգ լավ վարկատուներ:

Գիտե՞մ արդյոք վարկի իրական արժեքը:

Կարո՞ղ եմ բացատրել վարկի բոլոր պայմանները:

Կարո՞ղ եմ բացատրել, թե ինչո՞ւ է մի վարկատուն ավելի լավը, քան մյուսը:

Դիտեք.«Ճիշտ գումար» (Չկա տեսանյո՞ւթ: Կարդացեք 140 էջը:)

Քննարկեք.Արդյո՞ք Մարիան ու Կարլոսը ճիշտ գումար են վերցնում պարտքով: Ինչո՞ւ կամ ինչո՞ւ ոչ:

ՊԱՐՏՔԻ ԳՈՒՄԱՐԸ

ՄԱՐԻԱ

ԿԱՐԼՈՍ

Այո

Ոչ

Վստահ չեմ

Այո

Ոչ

Վստահ չեմ

Ես կազմե՞լ եմ վեց ամսվա կանխիկի շրջանառության հաշվետվություններ:

Կարո՞ղ եմ վարկի մարում կատարել և դեռևս գումար վաստակել:

Եթե լրացուցիչ վաճառք չունենամ, կարո՞ղ եմ այնուամենայնիվ մարում կատարել:

Կարդացեք.Մենք սովորեցինք, թե ինչպես օգտագործել կանխիկի շրջանառության հաշվետվությունը իմանալու համար, թե արդյոք բավական գումար կունենանք վարկի մարումները կատարելու համար: Սա կօգնի մեզ իմանալ՝ մենք ճիշտ գումար ենք վերցնում, թե՝ ոչ:

Կիրառեք.Այս շաբաթ վարկատուների հետ հանդիպելուց հետո օգտագործեք 143 էջին գտնվող կանխիկի շրջանառության աշխատանքային թերթիկը համոզվելու համար, որ դուք կարող եք մարումներն անել: (Նայեք անցյալ շաբաթ մեր սովորած նյութերը, եթե օգնության կարիք ունեք՝ կանխիկի շրջանառության հաշվետվություն կազմելու հարցում):

Երբ Մարիան վստահ չի Չորս ճիշտ գործոնների հարցերից մեկի վերաբերյալ, նա ծրագրում է գտնել պատասխանը:

Մինչ պարտքով վերցնելը մենք պետք է գտնենք պատասխանները, եթե որևէ հարցի շուրջ վստահ չենք: Անհրաժեշտության դեպքում խմբի անդամներից կամ այլ մարդկանցից օգնություն խնդրեք:

Պե՞տք է պարտք վերցնեմ իմ գործի համար:

Կիրառեք.Ահա որոշ գործիքներ շաբաթվա ընթացքում օգտագործելու և որոշումներ կայացնելու հարցում տեղեկություն ձեռք բերելու համար: Անցեք 141-43 էջերին: Հինգ րոպե ժամանակ տրամադրեք նայելու Չորս ճիշտ գործոնների ստուգաթերթիկը և Վարկի պայմանների աշխատանքային թերթիկը և քննարկեք, թե ինչպես դրանք օգտագործել:

Չորս ճիշտ գործոնների ստուգաթերթիկ

page

Տես էջ 141-ը:

Շաբաթվա ընթացքում վերանայեք այս հարցերը և գիծ քաշեք այն դեպքում, երբ կարող եք պատասխանել «այո»:

Վարկի պայմանների աշխատանքային թերթիկ

page

Տես էջ 142-ը:

Շաբաթվա ընթացքում օգտագործեք Վարկի պայմանների այս աշխատանքային թերթիկը իմանալու համար առնվազն չորս վարկատուների մասին:

Տեղեկություն վարկատուի մասին

page

Տպագիր էջերը վարողի մոտ են: Եթե առկա չեն, խնդրեք այլ ձեռնարկատերերի լավ վարկատուներ առաջարկեն ձեր տարածքում:

Շաբաթվա ընթացքում օգտագործեք այս տեղեկությունը՝ վարկատուներին գտնելու և նրանց հետ կապ հաստատելու համար:

Վեց ամսվա կանխիկի շրջանառություն

page

Տես էջ 143-ը:

Օգտագործեք այս աշխատանքային թերթիկը՝ կանխիկի շրջանառության հաշվետվություններ կազմելու համար, որպեսզի իմանաք, թե որ վարկերն են ձեզ հարմար: