2007
Եկեղեցու Աուդիտի Բաժանմունքի Հաշվետվությունը, 2006թ.
Մայիս 2007թ.


Եկեղեցու Աուդիտի Բաժանմունքի Հաշվետվությունը, 2006թ.

Ուղղված է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությանը

Հարգելի Եղբայրնե՛ր, Ինչպես ասվում է Վարդապետություն և Ուխտերի 120-րդ բաժնում տրված հայտնության մեջ, Տասանորդների Տնօրինման Խորհուրդն է թույլատրում Եկեղեցու ֆոնդերի ծախսերը: Այս խորհուրդը կազմված է Առաջին Նախագահությունից, Տասներկու Առաքյալների Քվորումից և Նախագահող Եպիսկոպոսությունից: Այս խորհուրդը հաստատում է Եկեղեցու բաժանմունքների և գործունեության բյուջեները: Ստանալով խորհրդի թույլտվությունը, Եկեղեցու բաժանմունքները պետք է ծախսեն ֆոնդերը ըստ հաստատված բյուջեների և համաձայն Եկեղեցու քաղաքականության ու ընթացակարգերի:

Եկեղեցու Աուդիտի Բաժանմունքին թույլատրվել է օգտագործել այն բոլոր տվյալներն ու համակարգերը, որոնք անհրաժեշտ են ֆոնդերի անդորագրերի, ծախսերի, ինչպես նաև եկեղեցու ունեցվածքի պահպանման ուղղությամբ համապատասխան վերահսկողությունը գնահատելու համար: Եկեղեցու Աուդիտի Բաժանմունքը գործում է Եկեղեցու այլ բաժանմունքներից և գործունեությունից անկախ, որի աշխատակազմը բաղկացած է երաշխավորված հաշվապահներից, երաշխավորված ներքին աուդիտորներից, երաշխավորված տեղեկակատու համակարգերի աուդիտորներից և որակավորում ունեցող ու փորձառու այլ մասնագետներից:

Հիմնվելով աուդիտների կատարման արդյունքների վրա, Եկեղեցու Աուդիտի Բաժանմունքը այն կարծիքին է, որ 2006թ. նյութական առումով մուտքերը, ստացված նվիրատվությունները, արված ծախսերը և Եկեղեցու ակտիվները գրանցվել և տնօրինվել են համապատասխան հաշվապահական գործառնություններով, հաստատված բյուջեի, Եկեղեցու քաղաքականության և ընթացակարգերի համաձայն:

Հարգանքով ներկայացնում է`

Եկեղեցու Աուդիտի Բաժանմունքը

Ռոբերտ Վ. Քանթվել

Ղեկավար Տնօրեն