2007
Հավաքեք ի պահուստ
Մայիս 2007թ.


Հավաքեք ի պահուստ

Մենք կոչ ենք անում քահանյություն կրողներին բավականաչափ պահեստավորել, որպեսզի դուք և ձեր ընտանիքը կարողանան դիմանալ կյանքի անսպասելի փոփոխություններին:

Իմ սիրելի եղբայրնե՛ր, որքան օրհնված ենք մենք Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների հետ միասին լինելու այս հավաքում: Յուրաքանչյուր ներկա քահանյություն կրող` լինի նա 12, թե 112 տարեկան, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհիվ կարող է ժառանգել կյանքի սելեստիալ կարգը. «հնազանդվելով օրենքներին և Ավետարանի արարողություններին»:1 Սքանչելի է խորհել և իմանալ, որ սա ճշմարտություն է: Դուք պատասխանատու եք ձեր կյանքի համար:

Ունենալով ապագայի այս ծրագրերը մեր առջևում, հաշվի առեք հետևյալ պատմությունը: Փառասիրությամբ և էներգիայով լի մի երիտասարդ ընդունվեց հիանալի մի համալսարան: Այդ ժամանակ նա Ահարոնյան Քահանայության քահանա էր: Նրա նպատակակետը բարձր էր` նա ցանկանում էր բժիշկ դառնալ: Նրա նպատակը փառասիրական էր` նա ուզում էր հարուստ լինել:

Նա ուզում էր ֆուտբոլ խաղալ, այսպիսով նա գտավ մարզիչներ և ընդունվեց թիմ: Այժմ նա կարող էր ճանաչված լինել և պարծենալ իրավունքներով, որոնք եզակի են համալսարանական սպորտի աշխարհում:

Նրա գլխում այդպիսի ծրագրեր կային:

Բայց նա այնքան էլ ուշադրություն չէր դարձրել մի բան, որն ի վերջո դիմակազերծեց նրա բարձրամիտ և սին փառասիրությունը, նրան չէր հաջողվել հավաքել ի պահուստ: Նա աչքից բաց էր թողել համապատասխան նախապատրաստվածություն ունենալու կարևորությունը, կանոնավոր հաճախումների և կարգապահորեն պարապելու պահանջները և քոլեջի քիմիայի դասընթացը: Հետևանքը սրընթաց էր և անգութ: Դա տևեց 90 օրից ոչ ավել: Տեղի ունեցավ հետևյալը.

Այն օրը, երբ նա իր 1.85սմ հասակով և 77 կգ քաշ ունեցող մարմնով կանգնեց համալսարանի լավագույն խաղացողներից կազմված թիմի շարքում գտնվող իր հսկա հակառակորդի դիմաց, նա հասկացավ, որ սխալ տեղում էր գտնվում:

Անսովոր լինելով խիստապահանջ պարապմունքերին, նրա աչքերն ու միտքը հրաժարվում էին գործել կարճատև պարապմունքներից հետո:

Պարտության գագաթնակետը քիմիայի վերջնական քննությունն էր: Բավական է ասել, որ հարցերի համար առաջարկված մի քանի պատասխաններից ճիշտը ընտրելիս նրա հատուկենտ պատասխանները նույնիսկ մոտիկ չէին միջին միավորին: Նրա ձախողումը սոսկալի էր:

Ծանր աշխատանքը, միսիան, որն արթնացրեց նրա մեջ կյանքի նպատակների ճիշտ պատկերացում, չթուլացող նախապատրաստությունն ի վերջո հաղթահարեց այս կարճ ժամանակահատվածի հիմարության հետևանքը: Այնուամենայնիվ, նույնիսկ, այժմ ես դեռ գիշերային մղձավանջներ եմ ունենում քիմիայի այդ դասընթացի վերաբերյալ:

Բարեբախտաբար Տերը ցույց է տվել մեզ ինչպես խուսափել նման հիմարությունից: Նա ասել է.

«Ականջ դրեք, ով դուք, իմ եկեղեցու ժողովուրդ … Ականջ դրեք, դուք ժողովուրդներ հեռվի և դուք, որ կղզիներում եք ծովի, լսեցեք միասին …

Պատրաստվեք, պատրաստվեք այն բանի համար, որը պետք է գա, քանզի Տերը մոտ է»:2

Մեսիայի Երկրորդ Գալստի վարդապետությունը պատրաստվելու և ճիշտ ապրելու համար հանդիսանում է մեծ խթաններից մեկը: Երկնային Հայրը գիտի, որ խոստացված պարգևները խրախուսում են Նրա զավակներին կատարել արդարության գործեր և խոստացված պատիժները ստեղծում են չարիք անելու սարսափ: Այսպիսին են Տիրոջ Երկրորդ Գալստի հետ կապված հայտնությունները:3

Այս հայտնությունները խոսում են նշանների և հրաշքների մասին երկրի վրա և երկնքում: Դրանք ցույց են տալիս դժվարին ժամանակներ և մոտեցող իրադարձություններ , որոնք մեծ են մասշտաբներով և տևողությամբ:

«Տերը զորություն պիտի ունենա իր սրբերի վրա և պիտի թագավորի նրանց մեջ»:4

«Իմ նախախնամության միջոցով, չնայած նեղություններին, որոնք կիջնեն ձեր վրա, … եկեղեցին [կ]կարողանա կանգնել անկախ սելեստիալ աշխարհի տակ գտնվող բոլոր արարածներից բարձր»:5

Եվ, «եթե պատրաստ լինեք, դուք չեք վախենա»:6

Քահանայություն կրողներն առաջնորդվում են այս խոստումներով իրենց և իրենց ընտանիքներին նախապատրաստելու Տիրոջ հայտնվելուն:7 Կարիք չկա նեղվելու այն իրադարձությունների համար, որոնք տանում են դեպի Երկրորդ Գալուստ: Փոխարենը եկեք լցվենք երախտագիտությամբ գալիք բաների մասին մեր իմացության համար: Եկեք շնորհակալ լինենք, որ մենք պատասխանատու ենք մեր սեփական կյանքի համար, լինելով Տիրոջ գործակալները այն բաների վրա, որոնք Նա է մեզ վստահել:8 Հաջողության բանաձևը պարզ է. Եղեք հավատարիմ: Թեթևացրեք ձեր կյանքը: Հավաքեք ի պահուստ:

Եղեք հավատարիմ: Որպես քահանայություն կրողներ մենք մշակում ենք նուրբ մոտեցում և բարի խոսք: Մենք մարդիկ ենք, ովքեր աղոթում են, ովքեր սուրբ են պահում կիրակի օրը և ովքեր գիտեն Աստծո խոսքը: Մենք տասանորդ ենք վճարում, ծոմ ենք պահում և առատ ծոմի զոհաբերություն ենք վճարում: Մենք պահում ենք մեր ուխտերը և նվիրում մեր կյանքը Աստծո արքայության կառուցմանը:

Եվ, եղբայրնե՛ր, մենք հավաքում ենք ի պահուստ: Անելով այս բաները. «Տերը զորություն պիտի ունենա իր սրբերի վրա, և պիտի թագավորի [մեր] մեջ»:9

Թեթևացրեք ձեր կյանքը: Որպես Աստծո մարդիկ մենք շրջվում ենք անժուժկալությունից դեպի այն, ինչը շենացնում է, քանզի «այն, ինչ չի շենացնում, Աստծուց չէ»:10 Եթե գործարքները կամ բարդությունները, զբաղմունքները կամ ծրագրերը խանգարում են Աստծուն առաջինը դնելուց, մենք պետք է կտրվենք այդ ամենից և թեթևացնենք մեր կյանքը:11 Եթե մենք պարտքեր ունենք, մենք պետք է վճարենք դրանք և ապրենք հնարավորին չափ առանց պարտքի:

Եվ, եղբայրենե՛ր, մենք պետք է հավաքենք ի պահուստ: Այդ ժամանակ «[Տիրոջ] նախախնամության միջոցով, չնայած նեղություններին … եկեղեցին [և նրա ժողովուրդը] կկանգնեն անկախ»:12

Հավաքեք ի պահուստ: Կանայք գործունյա են այս աշխատանքում, բայց նրանք ամուսինների կարիքն ունեն, ովքեր ղեկավարում են ընտանիքի պատրաստությունները: Երեխաները ծնողների կարիքն ունեն, ովքեր նրանց մեջ ներդնում են այս արդար ավանդույթը: Նրանք այդ դեպքում կանեն նույն բանը իրենց երեխաների հետ, և նրանց պահուստները չեն սպառվի:

Նեղ օրվա համար պատրաստվելն ավետարանի հինական սկզբունքներից է: Աշխատանքը, ջանասիրությունը, խնայողությունը առաջնակարգ կյանքի մասն են կազմում: Հիշենք Պողոսի այս խոսքերը. «Բայց եթե մեկը իրանների և մանավանդ ընտանիքի համար խնամք չտանի, նա հավատքիցն ուրացած է և անհավատից էլ չար է»:13

Մեր առջև նստած են այն երեք նախագահող քահանայապետերը, ովքեր կազմում են Եկեղեցու Առաջին Նախագահությունը:

Նախագահ Ջեյմս Է. Ֆաուստից` Երկրորդ Խորհրդականից, մենք լսում ենք. «Յուրաքանչյուր հայր և մայր ընտանիքի պահեստապետներն են: Նրանք պետք է պահեստավորեն, ինչ որ իրենց ընտանիքը կարիք կունենա ծայրահեղ իրավիճակում … [և] Աստված կաջակցի մեզ մեր փորձությունների մեջ»:14

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնից` Առաջին Խորհրդականից, մենք լսում ենք. «Ավելի շատ մարդիկ կկարողանան իրենց տնտեսական կյանքի հողմակոծ ալիքներից անվնաս դուրս գալ, եթե նրանք ունենան մեկ տարվա իրենց սննդամթերքի պաշարը … և պարտքեր չունենան: Այսօր մենք տեսնում ենք, որ շատերը հետևել են այս խորհրդին հակառակ կողմից. Նրանք առնվազն մեկ տարվա պարտքի պաշար են հավաքել և առանց ուտելիքի են»:15

Նախագահ Գորդոն Բ. Հինքլիից` Տիրոջ մարգարեից, մենք լսում ենք.

«Ամենալավ վայրը, ուր կարելի է որոշ քանակությամբ սննդամթերք մի կողմ դնել, մեր տներն են …

Մենք կարող ենք սկսել շատ համեստորեն: Մենք կարող ենք սկսել մեկ շաբաթվա սննդամթերքի պաշարից և աստիճանաբար դարձնել այն մեկ ամսվա, իսկ հետո երեք ամսվա: … Վախենում եմ, որ շատերը երկար ժամանակի համար սննդամթերքի պաշար հավաքելն այնքան հեռու են համարում իրենց հնարավորություններից, որ ընդհանրապես ոչ մի ջանք չեն գործադրում:

Սկսեք քչից: … և աստիճանաբար ավելացրեք դնելով խելամիտ նպատակ»:16

Ոգեշնչված նախապատրաստությունը ընկած է Հիսուս Քրիստոսի հավատքի հիմքի, հնազանդության և կանխամտածված ապրելակերպի վրա: Անդամները չպետք է ծայրահեղության մեջ ընկնեն, բայց նրանք պետք է սկսեն:

Մենք կոչ ենք անում քահանյություն կրողներին բավականաչափ պահեստավորել, որպեսզի ձեր ընտանիքը և դուք կարողանաք դիմանալ կյանքի անսպասելի փոփոխություններին: Խնդրում ենք հոգ տարեք, որ նրանք, ովքեր ձեր խնամքին են հանձնված ստանան այս երկու գրքույկները, որոնց վերնագիրն է All Is Safely Gathered In: Խրախուսեք նրանց այժմ պատրաստվել գալիք դժվարին օրերին:

Քահանայության առաջնորդները Սփոփող Միությանը պետք է ներգրավեն` խթանելու ընտանեկան պատրաստվածությունն ու տնարարությունը: Եկեղեցու կանայք ձեր աջակցության կարիքն ունեն և կարձագանքեն ձեր առաջնորդությանը:

Հորդորեք մեր անդամներին կանոնավորապես տան պահեստում մի քանի առողջարար, հիմնական սննդանթերքի տեսակներ և որոշ քանակությամբ մաքուր խմելու ջուր պահեստավորել: Նրանք պետք է որոշ քանակությամբ փող խնայեն, նույնիսկ ամեն շաբաթ մի քանի մետաղադրամ: Այս համեստ մոտեցումը շուտով նրանց հնարավորություն կտա մի քանի ամսվա պաշար ունենալ: Ժամանակի ընթացքում նրանք կմեծացնեն այս համեստ ջանքերը ավելի երկարատև պահուստի վերածելով այն` ավելացնելով այնպիսի առաջին անհրաժեշտության մթերքներ, ինչպիսիք են` ձավարեղեն, լոբազգիներ և հիմնական սննդամթերքի այլ տեսակներ, որոնք կպահպանեն նրանց կյանքն այն դեպքում, երբ նրանք ուտելու որևէ այլ բան չեն ունենա:17

Երբ մեր ուժերի սահմանում անենք լավագույնը, մենք կարող ենք վստահ լինել, որ «սափորումը ալյուրը պիտի չվերջանա և կուժիցը յուղը չպակասի»:18 Մենք կունենանք ավելի մեծ իմաստություն, ապահովություն, մտքի խաղաղություն և անձնական բարօրություն: Մենք պատրաստված կլինենք, և քանի որ մենք պատրաստ կլինենք, չենք «վախենա»:19

Ավարտելով ես կկամենայի ներկայացնել ձեզ Լուկա և Պատրիցիա Վակարոնո ընտանիքին: Նրանք ապրում են Իտալիայում, Հռոմի մոտ գտնվող մի փոքրիկ քաղաքում: Վերջին նամակներից մեկում նրանք գրել էին.

«Որոշ փորձառություններից հետո, մենք որոշեցինք, որ կարևոր է պահեստավորել այն ապրանքները, որոնք մենք օգտագործում ենք: Երբեմն մենք պետք է վերափոխենք որոշ տեսակի սննդամթերքներ ուտելու մեր սովորույթները… .

Խաղաղության զգացումը և ժամանակակից մարգարեի միջոցով Տիրոջ պատվիրանին հավատարիմ մնալու ցանկությունն օգնում է մեզ զգալ Սուրբ Հոգին … չվախենալ և տեսնել, որ Տիրոջ երկրորդ գալստյան ժամանակի նշաններն օրհնություն են և ոչ թե վախենալու ինչ որ բան: Մենք ցնծում ենք դրանով … Դա մեզ հավատարիմ մնալու և մինչև վերջ համբերելու, և փրկվելու ու հավերժական կյանք ձեռք բերելու ուժ է տալիս»:20

Որպես եզրափակող միտք Եղբայր Վակարոնոն գրում է. «Ներողություն եմ խնդրում իմ անգլերենի համար, հուսով եմ դուք հասկանում եք, թե ինչ էի փորձում բացատրել ձեզ»: Եղբայր և Քույր Վակարոնո, մենք հասկանում ենք, քանի որ սուրբ գրքում գրված է. «Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, և քո հասկացողությանը մի վստահիր: Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նրան, և նա կուղղի քո ճանապարհները»:21 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Հավատո հանգանակ 1.3

  2. ՎևՈՒ 1.1, 12:

  3. See Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3 vols. (1966–73), 1:677–78.

  4. ՎևՈՒ 1.36:

  5. ՎևՈՒ 78.14:

  6. ՎևՈՒ 38.30:

  7. Տես Բ Տիմոթեոս Դ.8, ՎևՈՒ 133.50, 52:

  8. Տես ՎևՈՒ 104.13–17:

  9. ՎևՈՒ 1.36

  10. ՎևՈՒ 50.23

  11. See Doctrinal New Testament Commentary, 1:675—76; Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս 6.38:

  12. ՎևՈՒ 78.14

  13. Ա Տիմոթեոս Ե.8; տես նաև Ա Տիմոթեոս Զ.19; ՎևՈւ 29.34; Ընտանիք` Հայտարարություն աշխարհին, Լիահոնա, հոկտ. 2004, 49; Joseph F. Smith, in Conference Report, Oct. 1900, 46; Bruce R. McConkie, The Mortal Messiah: From Bethlehem to Calvary, 4 vols. (1979—81), 2:155.

  14. “The Responsibility for Welfare Rests with Me and My Family, ” Ensign, May 1986, 22.

  15. “That Noble Gift—Love at Home,”Church News, May 12, 2001, 7.

  16. “To Men of the Priesthood,”Liahona, Nov. 2002, 58.

  17. See The Teachings of Harold B. Lee, ed. Clyde J. Williams (1996), 314.

  18. Ա Թագավորաց ԺԷ.14, տես նաև հհ. 8–16

  19. ՎևՈՒ 38.30:

  20. Letter dated Mar. 3, 2007.

  21. Առակաց Գ.5–6