Թաբերնաքլը կրկին բացվում է լայնածավալ վերանորոգումներից հետո
1867 թվականից ի վեր, երբ առաջին անգամ օգտագործվեց գերագույն համաժողովի համար, Սոլթ Լեյքի Թաբերնաքլը կանգած է եղել որպես պիոներների հավատքի և հնարամտության խորհրդանիշ: Այժմ, մոտ 140 տարի հետո, Թաբերնաքլը դեռ կանգնած է և երբևէ նախկինում չի եղել այնպիսի ամուր հիմքի վրա, ինչպես այժմ:
Մարտի 31-ի շաբաթ օրվա երեկոյան նիստի ընթացքում Նախագահ Գորդոն Բ. Հինքլին վերանվիրագործեց Սոլթ Լեյքի Թաբերնաքլը` երկամյա վերանորոգումներից հետո:
Տեղադրվել են կաղնու փայտից պատրաստված նստարաններ և շարքերի միջև տարածությունը ավելացվել է այցելուների ոտքերի համար ավելի շատ տեղ տրամադրելով, նախկին աստիճանները, որոնք դրսից դեպի օթյակ էին տանում վերատեղադրվել են ներսից` դարձնելով այցելուների համար ավելի հեշտ մատչելի, և երկու նոր աստիճաններ են ավելացվել ներսից, երգեհոնի տեսանելի խողովակները պատվել են նոր ոսկե շերտով, տանիքը վերանորոգվել և կրկին ներկվել է, պատրաստվել են նոր հանդերձարաններ և երաժշտական գրադարան երգչախմբի անդամների համար, ամբիոնը վերանորոգվել է, որպեսզի հնարավոր լինի հեռացնել այն` տեղավորելով հավելյալ նստատեղեր կամ հարմարեցնելով բեմը ներկայացումների համար, և բոլոր ջրմուղային, մեխանիկական և էլեկտրական համակարգերը փոխվել են, որպեսզի բավարարեն շինարարական կանոններին:
Չնայած Թաբերնաքլում կատարարվել են այս նկատելի վերակառուցումները, ամենակարևոր փոփոխությունները լայն հասարակայնության համար տեսանելի չեն:
Թաբերնաքլի պատերն ու հիմքը ձևափոխվել են կառուցվածքային ամրությունն ուժեղացնելու համար, որպեսզի ավելի լավ դիմանան երկրաշարժերին:
Բոլոր 44 սյուները, որոնք պահում են Թաբերնաքլի անզուգական տանիքը, ամրացվել են պողպատյա ձողերով, որոնք մտցվել են սյուների մեջ` գագաթից մինչև հիմքը: Յուրաքանչյուր սյան հիմքն ամրացվել է նաև բետոնով: Օգտագործվել են պողպատյա արկղեր` կապելով ձողակառույցները սյուների հետ, և առաստաղային երկար ձողակառույցները նույնպես ամրացվել են սյուների հետ` ամուր միմյանց միակցելով շինարարական պողպատով:
Այժմ Թաբերնաքլը կանգնած է ավելի ուժեղ, քան ոչ հեռու անցյալում, ճիշտ Եկեղեցու անդամակցության նման:
«Մի ժամանակ Վերջին Օրերի Սրբերի մեծ մասն ապրում էր այստեղ, այս հովտում և շրջակա այլ տարածքներում, որտեղ բնակավայրեր էին հիմնադրվել»,- ասաց Գորդոն Բ. Հինքլին վերակառուցված Թաբերնաքլի նվիրագործման աղոթքի ժամանակ: «Այժմ, Քո աշխատանքն աճել է և տարածվել երկրի վրա, և այժմ մենք ավելի շատ անդամներ ունենք այս երկրից դուրս, քան այստեղ»:
Ստեղծելով և կառուցելով Թաբերնաքլը
Թաբերնաքլի իր տեսիլքը իրականություն դարձնելու համար Նախագահ Բրիգամ Յանգը դիմեց Հենրի Գրոուի օգնությանը: Լինելով նորադարձ Եկեղեցում և Ֆիլադելֆիա, Պենսիլվանիայի բնիկ, Եղբայր Գրոուն կամուրջներ կառուցող էր, և անհրաժեշտ հմտություններ ուներ` իր վրա այդպիսի հանձնարարություն վերցնելու համար:
Կազմվեցին ծրագրեր, և 1863 թվականին սկսվեց շինարարությունը:
Անկարող լինելով ձեռք բերել շինարարական շատ նյութեր, աշխատողները վերամշակում էին թափոնները և տեղական ռեսուրսները Թաբերնաքլի կառուցման համար: Անտառանյութը ձեռք էր բերվում տեղական կիրճերից, քարի ավելցուկը վերցվում էր Սոլթ Լեյքի Տաճարի շինարարական հրապարակից, ռազմական սարքավորումների մնացորդներն ու սմբակների պայտերը վերածվում էին մեխերի և լվացարանների, սոսինձը ստանում էին եռացնելով կենդանիների կաշիները, իսկ գաջը ստանում էին տեղի կրաքարից և ուժեղացնում կենդանիների մազով` ամրության համար:
Հաշվի առնելով այդ ժամանակվա շինարարական մատչելի նյութերը, Թաբերնաքլն իսկապես կառուցվեց հավատքով և հնարագիտությամբ:
Շինարարությունը սկսելուց չորս տարի անց, համաժողով տեղի ունեցավ Թաբերնաքլում: Թաբերնաքլը պաշտոնապես նվիրագործվեց 1875 թվականի հոկտեմբերին, օթյակ ավելացնելուց հետո:
Հիշարժան փաստեր
-
Եկեղեցու բոլոր Նախագահները, բացի Ջոզեֆ Սմիթից և Բրիգամ Յանգից, հաստատվել են Թաբերնաքլում տեղի ունեցող հանդիսավոր ժողովում:
-
Թաբերնաքլն ուներ մկրտարան, որը ծառայում էր Սոլթ Լեյք Սիթիի տարածքի անդամներին մինչև ամենավերջին վերակառուցումը, երբ այն հանվեց ազատ տարածք ունենալու համար:
-
Սկզբնական նստարանները սարքվել էին սոճուց և ներկվել` կաղնու տեսք տալու համար:
-
Երգեհոնի պատյանը սարքվել էր ծանր սոճու փայտից,և ներկվել` կարմրափայտի տեսք տալու համար:
-
Նախքան Սոլթ Լեյքի Թաբերնաքլի կառուցումը, մի աղոթատուն, որն այժմ հիշատակվում է որպես «Հին Թաբերնաքլ» կառուցվեց տաճարային թաղամասի հարավարևմտյան անկյունում` որպես Սրբերի համար հավաքատեղ:
-
Միացյալ Նահանգների տասներկու նախագահներ այցելել են Թաբերնաքլը:
-
Թաբերնաքլի ակուստիկան նման չէ ոչ մի այլ շինության ակուսիկային: Ասում են, որ կարելի է գնդասեղ գցել Թաբերնաքլի առջևի մասում գտնվող ամբիոնի վրա և լսել ընկնելու ձայնը վերջին շարքում: