2007
Ջուլի Բ. Բեք Սփոփող Միության Գերագույն Նախագահ
Մայիս 2007թ.


Ջուլի Բ. Բեք
Սփոփող Միության Գերագույն Նախագահ

Ջուլի Բանգերթեր Բեքն ասում է, որ իր մկրտության ժամանակ և տաճարում, որպես իր կապած ուխտերի մի մաս «խոստացել էր Տիրոջը, որ Նա կարող էր իրեն օգտագործել Իր արքայությունում»: Իր համար կարևոր չէր, թե որտեղ և ինչպես Նա կօգտագործեր իրեն: Որպես Երիտասարդ Կանանց գերագույն նախագահության նախկին առաջին խորհրդական, նա ասում է. «Եկեղեցում բոլորն են ստանում հանձնարարությունների փոփոխություններ: Նշանակություն չունի, թե որտեղ ես ծառայում: Դա Տիրոջ աշխատանքն է, և մենք աշխատում ենք մեր Երկնային Հոր զավակների հետ»:

Ծնված լինելով Ուիլյամ Գրանթ Բանգերթերի` այժմ Յոթանասունի Առաջին Քվորումի պատվավոր անդամ և Ջերալդինա Համբլին Բանգերթերի ընտանիքում 1954 թվականի սեպտեմբերի 29-ին, նա ընդունվեց Դիքսի քոլեջ և Բրիգամ Յանգի համալսարան, ավարտելով ընտանեկան գիտության բաժինը գիտական աստիճանով: Նա ամուսնացավ Ռամոն Փ. Բեքի հետ 1973 թվականի դեկտեմբերի 28-ին Սոլթ Լեյքի Տաճարում: Նրանք ունեն երեք երեխա և ութ թոռ:

Քույր Բեքը ծառայել է որպես ծխի Երիտասարդ Կանանց և Երեխաների Միության նախագահ և ցցի Սփոփող Միության նախագահության խորհրդական` նախքան Եկեղեցու բարձրագույն մակարդակով ծառայության կանչվելը:

Ժամանակը ճիշտ օգտագործելու համար նա բաժանում է առաջնահերթությունները երեք դասի «պարտավոր եմ», «պետք է» և «լավ կլիներ անել»: Անձնական աղոթքը, սուրբ գրքերի ուսումնասիրությունը, տաճար հաճախելը և ընտանիքը նրա «պարտավոր եմ» ցուցակի մեջ են: «Ես չգիտեմ մի կին, որը ստիպված չէ ավելին անել, քան կարող է անել»,- ասում է նա, բայց առաջնահերթությունների բաժանելը վերացնում է մեղքի զգացումը: Ես զարմանում եմ, թե որքան շատ եմ կարողանում կատարել «լավ կլիներ անել» դասին պատկանող բաներ:

Տերն օրհնել է նրան գաղափարներով, թե ինչպես լինել հեռու տարածության վրա գտնվող տատիկ, ներառյալ իր թոռների համար հեռախոսով կարդալը:

«Ես միշտ մեծ սեր եմ զգացել Սփոփող Միության հանդեպ: Իմ երիտասարդ ամուսնացած տարիներին, երբ ծնողներս հանձնարարությամբ գտնվում էին հեռվում, Սփոփող Միության քույրերը «իմ մայրն էին»: Երբ ես ճանապարհորդել եմ ողջ աշխարհում, զգացել եմ անկեղծ սեր և հիացմունք Եկեղեցու կանանց հանդեպ»: