Երեց Օկտավիանո Տենորիո
Յոթանասունական
Երեց Օկտավիանո Տենորիո Դոմինգուեզը գիտի, որ տաճարային արարողություններ ստանալը կյանքեր է փոխում: Այն փոխել է իր կյանքը, և նա եղել է պաշտոններում` տեսելով, թե ինչպես է այն փոխել ուրիշների կյանքը: «Մնացեք տաճարին մոտիկ»,- հորդորում է նա:
Ծնված լինելով 1942 թվականի հոկտեմբերի 31-ին Օկտավիանո Տենորիոյի և Ֆլորա Դոմինգուեզ դե Տենորիոյի ընտանիքում Տիլափանում, Վերակրուզ, Մեքսիկա, նա միացավ Եկեղեցուն, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց հյուսիսային Մեքսիկայում գտնվող Ռիո Բրավո:
Հաշվապահության և գործարարության վկայական ստանալուց հետո նա հանդիպեց Ռոզա Էլվա Վալենզուելա Գոնզալեզի հետ Մեխիկոյում, որտեղ այժմ ապրում են: 1974 թվականի հունվարին նրանք կնքվել են Մեսա Արիզոնա Տաճարում և հինգ երեխաների ծնողներ են:
Իր կարիերայի սկզբում, Երեց Տենորիոյին առաջարկվեց զբաղեցնել Եկեղեցու Ծագումնաբանական Կենտրոնի տնօրենի պաշտոնը Մեխիկոյում: Հաջողությամբ կատարելով իր աշխատանքը հրատարակչական գործում, նա համոզված չէր նոր պաշտոնը զբաղեցնելու հարցում: Բայց հետևելով մի շարք ոգեշնչող իրադարձությունների, նա հասկացավ, որ դա մի աշխատանք էր, որին նա պետք է համաձայնվեր:
«Այն փոխեց կյանքիս ընթացքը», - ասում է նա: Այն տարավ դեպի ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքի հետ միահյուսված մի կյանք:
Այդ գործում յոթ տարի աշխատելուց հետո, որի ընթացքում ծառայեց որպես ցցի նախագահ, նա կանչվեց որպես Մեքսիկայի Մեխիկո Տաճարի առաջին արձանագրող և կնքող: Նա թողեց տաճարը, որպեսզի նախագահի Մեքսիկայի Տուքստլա Գուտիերեզ Միսիայում: Հետագայում նա ղեկավարեց տարածքի Անդամակցության, Նյութական Կառավարման և Բարօրության Ծառայությունների բաժինները, որի ընթացքում նա ծառայեց որպես տարածաշրջանի ներկայացուցիչ և հետագայում որպես Տարածքային Յոթանասունական:
Երեց Տենորիոն հետագայում նորից դարձավ Մեքսիկայի Մեխիկո Տաճարի արձանագրող, երբ իրեն փոխարինողը պաշտոնաթող եղավ:
«Տաճարը մեծ տեղ է գրավել իմ կյանքում»,- ասում է նա: «Ես հավատում եմ, որ տաճարային արարողությունների միջոցով է, որ մենք կգտնենք ճշմարիտ երջանկություն»: