Երեց Էրիկ Վ. Կոպիչկե
Յոթանասունական
Եթե կա մի բան, որը Երեց Էրիկ Ուիլլի Կոպիչկեն ձեռք է բերել որպես վկայություն այն է, որ Տերը գիտի, թե ինչն է լավագույնը մարդկանց համար:
Նա հիշում է, որ մի փոքր հիասթափված էր, երբ կանչվեց ծառայելու լիաժամկետ միսիա իր հայրենի Գերմանիայում: «Ես ցանկանում էի օտար լեզու սովորել»,- ասում է նա: Բայց շուտով նրան սկսեց դուր գալ իր սեփական ժողովրդին ուսուցանելը: Իսկ երբ նրան նշանակեցին միսիոներական գրասենյակում ինը ամիս ծառայել որպես քարտուղար, նրան անհրաժեշտ եղավ սովորել անգլերեն:
Երեց Կոպիչկեն սկսեց հասկանալ, որ իր միսիան իսկապես Տիրոջ ծրագիրն էր իր համար, որովհետև դա նրան նախապատրաստել էր:
«Տերը գիտի ձեր առաքելությունը կյանքում, դա իմ մեծագույն վկայությունն է»,- ասում է նա: «Նա գիտի, թե ինչ է սպասվում ձեզ»:
Երեց Կոպիչկեն ծնվել է 1956 թվականի հոկտեմբերի 20-ին, Էլմշորնում, Գերմանիա, որտեղ նրան մեծացրել են Վերջին Օրերի հավատարիմ Սուրբ ծնողներ` Հելգա Հաուփթ Կոպիչկեն և Կուրտ Կոպիչկեն:
Երեց Կոպիչկեն գիտական աստիճան ստացավ գործարարության բնագավառում: Իր միսիայից հետո նա ծառայեց զինված ուժերում, նախքան հետագա մասնագիտական կրթություն ստանալը: Այդ ժամանակահատվածում նա հանդիպեց իր ապագա կնոջը` Քրիստինե Գլյուկին, որը հաճախում էր բուժքույրերի դպրոց: Նրանք ամուսնացան Բեռն Շվեյցարիայի Տաճարում 1978 թվականի դեկտեմբերի 19-ին և ունեն յոթ երեխա:
Նա աշխատում էր ապահովագրական ընկերությունում, նախքան 1996 թվականին Եկեղեցու կրթական համակարգում աշխատանք ստանալը, որտեղ 2000 թվականին նա նշանակվեց որպես Եվրոպայի կենտրոնական տարածքի տնօրեն:
2003 թվականին նա կանչվեց ծառայելու որպես Բեռլինի միսիայի նախագահ, մի փորձառություն, որը նրան և նրա կնոջը շատ դուր եկավ:
Նախքան Յոթանասունի Առաջին Քվորում կանչվելը, Երեց Կոպիչկեն ծառայում էր որպես եպիսկոպոսի խորհրդական, ցցի բարձրագույն խորհրդական, շրջանի նախագահ, ցցի նախագահ, միսիայի նախագահ, Տարածքային Յոթանասունական և Կենտրոնական Եվրոպայի Տարածքի Երկրորդ Խորհրդական: