Բարբարա Թոմփսոն
Սփոփող Միության Գերագույն Նախագահության Երկրորդ Խորհրդական
Որպես ծխի միջոցառումների հանձնաժողովի նախկին նախագահ, Բարբարա Թոմփսոնն ավելի հարմարավետ է զգում ջինս կրել և հավաքել հիգիենիկ պայուսակներ, քան որպես Սփոփող Միության գերագույն նախագահության անդամ լինել: Բայց նա երախտապարտ է այդ նախագահությունում իր նոր կոչման համար:
Ծառայած լինելով նաև Գերմանիայի Համբուրգի Միսիայում որպես միսիոներ, Ավետարանի վարդապետության ուսուցիչ, Երիտասարդ Կանանց ճամբարի տնօրեն, Դափնու և Փեթակի խորհրդատու, ծխի Երիտասարդ Կանանց նախագահ, ծխի Սփոփող Միության խորհրդական, և Սփոփող Միության բարձրագույն խորհրդի անդամ, Քույր Թոմփսոնը հավատում է, որ «երբ քույրերը ավետարանի ճշմարտության մասին վկայություն են ունենում, դա նրանց մղում է գործել»:
Ծնված լինելով Վ . Փիթեր և Ֆերն Ռայմեր Թոմփսոնների ընտանիքում 1952 թվականի հունիսի 13-ին Սան Լուիս Էբիսպոյում, Կալիֆոռնիա, Քույր Թոմփսոնը և նրա ընտանիքը հետագայում տեղափոխվեցին Գրանգեր, Յուտա: Նա միշտ սիրել է սպորտ և ճամբար, բայց նրա սիրելի ժամանցն է ընկերների և ընտանիքի հետ լինելը:
Ունենալով գիտական աստիճան հասարակական աշխատանքի գծով Յուտայի Համալսարանից, Քույր Թոմփսոնը մոտ 30 տարի աշխատել է Մարդասիրական Ծառայությունների Բաժանմունքում: Թոշակի անցնելուց հետո, նա ծառայել է որպես գործադիր տնօրեն մի միջազգային կազմակերպությունում, որը զբաղվում է բռնության ենթարկված և լքված երեխաներով:
Չնայած նա երբեք չի ամուսնացել և իր սեփական երեխաները չի ունեցել, Քույր Թոմփսոնն ասում է. «Ես փոխ եմ առել ընտանիքի անդամներ և ընկերներ, և ես միշտ ունեցել եմ մեծ աջակցություն այս Եկեղեցու քույրերի կողմից»:
Քույր Թոմփսոնը անհամբեր սպասում է իր ծառայության ընթացքում լսելու ողջ աշխարհում սփռված անդամների վկայությունները: Նրա ուղերձն է Սփոփող Միության քույրերին. «Սիրե՛ք Տիրոջը: Եկե՛ք դեպի Քրիստոս` ձեր ողջ սրտով: Կանայք աներևակայելի դժվարությունների են հանդիպում, բայց երբ մենք ապավինում ենք ավետարանին և քույրությանը, որ ունենք Սփոփող Միությունում, մեր բեռները թեթևանում են»: