2007
Հրեշտակների լեզուն
Մայիս 2007թ.


Հրեշտակների լեզուն

Մեր խոսքերը, մեր գործերի նման, պետք է լցված լինեն հավատքով, հույսով և գթասիրությամբ:

Նկար

Մարգարե Ջոզեֆ Սմիթը խորացրեց խոսքի զորության վերաբերյալ մեր հասկացողությունը, երբ սովորեցրեց. «Խոսքերով է, [որ] յուրաքանչյուր անձ գործում է, երբ գործում է հավատքով: Աստված ասաց. «Լույս լինի և լույս եղավ»: Հեսուն խոսեց և մեծ լույսերը, որոնք Աստված ստեղծել էր կանգնեցին: Եղիան հրամայեց և երկինքները փակվեցին երեք տարի վեց ամիս, այնպես որ անձրև չեկավ: … Բոլոր այս բաները արվեցին հավատքով … Հավատք, ապա գործեր խոսքերով և «խոսքերի» միջոցով են կատարվել հզորագույն գործեր և կկատարվեն»:1 Բոլոր պարգևների պես «ինչ գալիս է վերևից», խոսքը «սրբազան է և պետք է խոսվի զգուշությամբ և Հոգու դրդմամբ»:2

Խոսքի ուժի և սրբության գիտակցման մասին է, որ ես ուզում եմ զգուշացնել մեզ, եթե զգուշացման կարիք կա, այն բանի վերաբերյալ, թե ինչպես ենք խոսում միմյանց հետ, և թե ինչպես ենք խոսում ինքներս մեր մասին:

Կա մի տող ոչ կանոնիկ գրքերում, որն այս հարցի լրջությունն ավելի լավ է բացատրում, քան ինքս կկարողանամ: Այն ասում է. «Մտրակի հարվածը մարմնի վրա հետքեր է թողնում, բայց լեզվի հարվածը ջարդում է ոսկորները»:3 Տանջալի այս պատկերը մտքումս, ես հատկապես զարմացա Հակոբոսի գրքում կարդալով, որ կա մի ուղի, որի միջոցով ես կկարողանայի «կատարյալ մարդ» լինել:

Հակոբոսն ասել է. «Որովհետև շատ բաներով [վիրավորում ենք ամենին]: [Բայց] եթե մեկը խոսքով չի [վիրավորում] նա կատարյալ մարդ է, որ կարող է իր բոլոր մարմինը սանձահարել»:

Շարունակելով սանձահարելու նկարագրությունը, նա գրում է. «Տես, ձիերի բերանը սանձ ենք դնում, որ նրանք հնազանդվեն մեզ, և նրանց բոլոր մարմինը կառավարում ենք:

Ահա նավերն էլ, որ այսչափ մեծ են և սաստիկ քամիներից քշվում են, մի փոքր ղեկով կառավարվում են»:

Այնուհետև Հակոբոսն ասում է իր միտքը. «Այնպես [էլ] լեզուն` մի փոքր անդամ է: … [Բայց] տես, մի փոքր կրակը, որքան մեծ [անտառ] [կարող է վառել]:

… . Այսպես է լեզուն դրված մեր անդամների մեջ, … նա բոլոր մարմինն ապականում է … և ինքը բորբոքված է գեհենիցը:

Որովհետև գազանների, և թռչունների, և սողունների, և ծովում լինողների բնությունը, … նվաճվում է մարդկային բնությունից.

Բայց մարդկանց լեզուն ոչ ոք չի կարող նվաճել, մի անզուսպ չար է լցված մահաբեր թույնով:

Նրանով օրհնում ենք Աստված և Հայրը, և նրանով անիծում ենք մարդկանց, որ Աստծո նմանությունովը ստեղծված են:

Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն և անեծք. պետք չէ, եղբարքս, որ սա այսպես լինի»:4

Դե, սա բավականին պարզ հատված է: Ակնհայտորեն Հակոբոսն ի նկատի չունի, որ մեր լեզուները միշտ սոսկալի են, ոչ էլ որ ամեն ինչ որ մենք ասում ենք «մահաբեր թույնով է լցված»: Բայց նա հստակորեն ի նկատի ունի, որ առնվազն որոշ բաներ, որ մենք ասում ենք, կարող է կործանարար լինել, նույնիսկ թունավոր, և դա սարսափելի մեղադրանք է: Ձայնը, որը խորիմաստ վկայություն է բերում, արտասանում ջերմեռանդ աղոթքներ և երգում Սիոնի հիմներ, կարող է լինել նույն ձայնը, որը նախատում է և քննադատում, վիրավորում է և նվաստացնում, ցավ է պատճառում և կործանում իր սեփական հոգին և այդ ընթացքում նաև` ուրիշներինը: «Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն և անեծք», վշտանում է Հակոբոսը: «Եղբայրներ [և քույրեր], պետք չէ, որ սա այսպես լինի»:

Արդյոք սա այնպիսի մի բան չէ՞, որի վրա բոլորս կարող ենք աշխատել: Արդյոք սա մի ոլորտ չէ՞, որտեղ մեզանից յուրաքանչյուրը կարող է փորձել մի քիչ ավելի նմանվել «կատարյալ» տղամարդու կամ կնոջ:

Ամուսիննե՛ր, ձեզ է վստահվել ամենասրբազան պարգևը, որ Աստված կարող էր տալ ձեզ` կին, Աստծո դուստրը, ձեր երեխաների մայրը, որը կամավոր հանձնվել է ձեզ` սիրո և ուրախ ընկերակցության համար: Մտածեք այն բարի բաների մասին, որ դուք ասում էիք նրան, երբ նրան սիրահետում էիք, մտածեք այն օրհնությունների մասին, որոնք դուք տվել եք, ձեր ձեռքերը նրա գլխին սիրով դրած, պատկերացրեք ձեզ և նրան աստված և աստվածուհի, որ ժառանգորդներ եք դուք երկուսդ էլ, հետո մտածեք այլ պահերի մասին, որոնց բնորոշ էր սառը, ծակող և անսանձ խոսքեր: Մտածելով այն վնասի մասին, որ մեր լեզուները կարող են պատճառել, զարմանալի չէ, որ Փրկիչն ասել է. «Ոչ թե բերանը մտնողն է պղծում մարդուն, այլ բերանիցը դուրս եկողը, նա է պղծում մարդուն»:5 Ամուսինը, որը երբեք չի էլ պատկերացրել, որ կարող է ֆիզիկական վնաս հասցնել իր կնոջը, կարող է կոտրել, եթե ոչ ոսկորները, ապա անկասկած նրա սիրտը, չմտածված կամ թշնամական խոսքի դաժանությամբ: Ֆիզիկական բռնությունը միանշանակ և բացարձակապես դատապարտվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Եթե հնարավոր է ավելի դատապարտող լինել քան սա, ապա մենք նույնիսկ ավելի վճռականորեն ենք խոսում սեռական բռնության բոլոր ձևերի դեմ: Այսօր ես խոսում եմ որևէ մեկի կողմից որևէ մեկին հասցված խոսքով և զգացմունքային վիրավորանքի դեմ, բայց հատկապես` ամուսինների կողմից կանանց վիրավորելու դեմ: Եղբայրնե՛ր, այդպես չպետք է լինի:

Այդ նույն ոգով մենք խոսում ենք նաև քույրերի հետ, քանի որ խոսքով վիրավորանքի մեղքը սեռ չի ճանաչում: Կանա՛յք, ի՞նչ կասեք ձեր բերանի անսանձ լեզվի մասին, ձեր խոսքերում բարու կամ չարի զորության մասին: Ինչպե՞ս է որ այդպիսի հաճելի ձայնը, որն աստվածային բնույթով այնքան հրեշտակային է, այնքան բնականից հոգևոր, բնազդապես այնքան նուրբ և ժառանգապես այնքան բարի, մեկ վայրկյանում կարող է այնքան ճղճղան, այնքան կծող, այնքան ծաղրող և անսանձ դառնալ: Կնոջ խոսքերը կարող են ավելի ծակող լինել, քան երբևէ սրված որևէ դաշույն և դրանք կարող են ստիպել տղամարդկանց, ում նրանք սիրում են ետ քաշվել, մեկուսանալ այնպիսի մի սահմանից այն կողմ, որն ավելի հեռու է, քան որևէ մեկը այդ խոսակցության սկզբում երբևէ կարող էր պատկերացնել: Քույրեր, ձեր այդ հիասքանչ ոգում տեղ չկա որևէ ձևի կծու կամ ծակող արտահայտության, ներառյալ բամբասանքը, կամ չարախոսությունը կամ խայթող դիտողությունները: Թող որ երբեք մեր տան կամ մեր ծխի կամ մեր հարևանության մասին չասվի, որ «լեզուն կրակ է, անօրինության մի [վառվող] աշխարհ … մեր անդամների մեջ»:

Թույլ տվեք ընդարձակել այս խորհուրդը, այն ամբողջապես դարձնելով ընտանեկան հարց: Մենք այնքան զգույշ պետք է լինենք երեխայի հետ խոսելիս: Այն ինչ ասում ենք կամ չենք ասում, ինչպես ենք ասում և երբ ենք ասում, իր մասին երեխայի մտածելակեպը ձևավորելու համար այնքան շատ է կարևոր: Բայց նույնիսկ շատ ավելի կարևոր է ձևավորել այդ երեխայի հավատքը մեր հանդեպ, և նրանց հավատքն Աստծո հանդեպ: Երեխային դիտողություն անելիս եղեք միշտ կառուցողական: Նույնիսկ կատակով մի ասեք երբեք, որ նրանք գեր են կամ հիմար կամ ծույլ և անդուր: Դուք դա երբեք դիտավորյալ չեք անի, բայց նրանք հիշում են և տարիներ շարունակ կարող են մաքառել` փորձելով մոռանալ և ներել: Եվ փորձեք ձեր երեխաներին չհամեմատել, նույնիսկ, եթե դուք կարծում եք, թե վարպետորեն եք դա անում: Դուք գուցե ամենադրական միտումով ասեք, որ` «Սյուզանը դուրեկան է, իսկ Սանդրան խելացի», բայց այն ամենը, ինչ Սյուզանը կհիշի, այն է, որ ինքը խելացի չէ, իսկ Սանդրան այն, որ ինքը դուրեկան չէ: Գովեք յուրաքանչյուր երեխայի անհատապես այն բանի համար, ինչ որ նա իրականում ունի, և օգնեք նրան խուսափել մեր կյանքում առկա համեմատվելու, մրցակցելու, երբեք մեզ «բավականաչափ» լավը չզգալու մոլությունից:

Այս բոլոր բաներում կարծում եմ ակնհայտ է, որ բացասական խոսելաձևը շատ հաճախ գալիս է բացասական մտածելակերպից, ներառյալ մեր մասին բացասական մտածելակերպից: Մենք տեսնում ենք մեր թերությունները, մենք խոսում ենք, կամ առնվազն քննադատաբար մտածում մեր մասին և շատ չանցած այդ ձևով ենք տեսնում ամեն մեկին և ամեն ինչ: Ոչ արևի լույս, ոչ վարդեր, ոչ հույսի կամ երջանկության խոստում: Շատ չանցած մենք և մեր շրջապատում բոլորը թշվառ են զգում:

Ես սիրում եմ Երեց Օրսոն Ֆ. Ուիթնիի ասած հետևյալ միտքը. «Ավետարանի ոգին լավատեսական է, այն վստահում է Աստծուն և նայում իրերի լուսավոր կողմին: Հակառակ կամ վատատեսական ոգին վար է քաշում մարդկանց և հեռացնում Աստծուց, նայում է մութ կողմերի վրա, տրտնջում է, բողոքում և դանդաղ է հնազանդություն դրսևորում»:6 Հարգեք Փրկչի «Քաջ եղեք»7 հայտարարությունը: (Իրականում ինձ թվում է մենք երևի ավելի հանցավոր ենք այդ պատվիրանը խախտելիս, քան միգուցե որևէ մեկ ուրիշը):

Խոսեք հույսով լի: Խոսեք քաջալերելով, քաջալերելով նաև ինքներդ ձեզ: Փորձեք չբողոքել և անընդհատ ախ ու վախ չանել:8 Ինչպես մի անգամ ասել է ինչ-որ մեկը. «Նույնիսկ քաղաքակրթության ոսկե դարում ինչ-որ մեկն անկասկած տրտնջացել է, որ ամեն ինչ շատ դեղին է երևում»:

Ես հաճախ եմ մտածել, որ հնարավոր է Նեփիի համար պարաններով կապվելն ու փայտով ծեծվելն ավելի տանելի է եղել, քան Լամանի և Լեմուելի անընդհատ տրտունջները8 լսելը: Անկասկած նա պետք է որ ասած լիներ. «Մեկ անգամ էլ խփեք: Գուցե այլևս չլսեմ ձեր տրտնջոցը»: Այո, կյանքն ունի իր խնդիրները և, իհարկե, կան բացասական բաներ, որոնց համար պետք է տոկալ, բայց խնդրում եմ ընդունեք Երեց Հոլանդի կյանքի սկզբունքներից մեկը. դժբախտությունից վատ բան չկա, բայց դրա համար տրտնջալը այն ավելի է վատթարացնում»:

Պողոսն անկեղծորեն է ասել սա, բայց շատ հուսադրողաբար: Նա ասել է մեզ բոլորիս. «Ոչ մի գեշ խոսք դուրս չգա ձեր բերանից. բայց այն` որ բարի է շինության համար հարկավոր, որ շնորհք տա լսողներին:

Մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգին, …

Ամեն դառնություն և բարկություն և սրտմտություն և աղաղակ և հայհոյություն թող վեր առնվի ձեզանից, …

Եվ իրար հետ քաղցր եղեք, գթած` իրար ներելով, ինչպես Աստված էլ Քրիստոսով ձեզ ներեց»:9

Իր վերջին խորապես հուզիչ վկայության մեջ Նեփին կոչ է անում մեզ. «Հետևեք Որդուն սրտի ողջ նվիրվածությամբ», խոստանալով, որ երբ «ստանաք … կրակով և Սուրբ Հոգով մկրտությունը, [դուք] կարող եք խոսել [նոր լեզվով, այո] հրեշտակների լեզվով: … Եվ … ի՞նչպես կարող էիք դուք խոսել հրեշտակների լեզվով, եթե դա չլիներ Սուրբ Հոգու միջոցով: Հրեշտակները խոսում են Սուրբ Հոգու զորությամբ. ուստի նրանք խոսում են Քրիստոսի խոսքերը»:10 Իսկապես Քրիստոսն էր «Բանը», և է` համաձայն Հովհաննես Սիրեցյալի,11 լի շնորհով և ճշմարտությամբ, լի ողորմությամբ և կարեկցանքով:

Այսպիսով, եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեր Փրկչին ավելի նմանվելու այս երկարատև հավերժական որոնումներում, եկեք փորձենք լինել «կատարյալ» տղամարդիկ և կանայք, այժմ գոնե այս մեկ բանում` չվիրավորելով խոսքով կամ ավելի լավատեսորեն ասած, խոսելով նոր լեզվով` հրեշտակների լեզվով: Մեր խոսքերը, մեր գործերի նման, պետք է լցված լինեն հավատքով, հույսով և գթասիրությամբ, քրիստոնեական երեք մեծ պատվիրաններով, որոնք այնքան խիստ անհրաժեշտ են այսօրվա աշխարհում: Հոգու ազդեցությամբ այսպիսի խոսքեր խոսելը, արցունքներ կարող է չորացնել, սրտեր կարող է ապաքինել, կյանքեր կարող է բարձրացնել, կարող է հույս վերադարձնել, վստահությունը գերիշխել: Ես աղոթում եմ, որ խոսքերս, նույնիսկ այս դժվար նյութի վերաբերյալ, քաջալերող լինեն ձեզ, ոչ թե հուսահատեցնող, որպեսզի դուք կարողանաք ձայնիս մեջ զգալ, որ սիրում եմ ձեզ, որովհետև իսկապես դա այդպես է: Ամենակարևորը, իմացեք խնդրում եմ, որ ձեր Երկնային Հայրը սիրում է ձեզ և նմանապես Նրա Միածին Որդին: Երբ Նրանք խոսեն ձեզ հետ, և Նրանք կխոսեն, դա չի լինի քամու մեջ, ոչ էլ երկրաշարժի, ոչ էլ կրակի, այն կլինի ցածր մեղմ ձայն, քնքուշ և բարի ձայն:12 Այն կլինի հրեշտակների լեզվով: Թող մենք բոլորս ցնծանք այն մտքով, որ երբ ասում ենք շենացնող, քաջալերող խոսքեր սրանցից ամենափոքրերին` մեր եղբայրներին և քույրերին և փոքրիկներին, Աստծուն ենք ասում դա:13 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Lectures on Faith (1985), 72–73; emphasis added.

  2. ՎևՈՒ 63.64:

  3. Ժողովող ԻԸ.17:

  4. Հակոբոս Գ.2–10, շեղագրումն ավելացված է:

  5. Մատթեոս ԺԵ.11:

  6. In Conference Report, Apr. 1917, 43.

  7. Մատթեոս ԺԴ.27; Մարկոս Զ.50; Հովհաննես ԺԶ.33:

  8. Տես 1 Նեփի 3.28–31, 18.11–15

  9. Եփեսացիս Դ.29–32

  10. 2 Նեփի 31.13–14; 32. 2–3:

  11. Հովհաննես Ա.1:

  12. Տես Ա Թագ. ԺԹ.11–12:

  13. Տես Մատթեոս ԻԵ.40:

Տպել