2007
Երեց Էնրիկե Ռ. Ֆալաբելա Յոթանասունական
Մայիս 2007թ.


Երեց Էնրիկե Ռ. Ֆալաբելա
Յոթանասունական

Երեց Էնրիկե Ռիենզի Ֆալաբելա Արելանոն հավատում է, որ ոչինչ ավելի թանկ չէ, որքան անձնական վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին, և թե ինչպես է Քավությունը ազդում մարդու կյանքի վրա:

Երեց Ֆալաբելան վաղ հասկացավ, որ վկայություն ձեռք բերելը սկսվում է ճշմարտությունն իմանալու ցանկությունից և դրանով ապրելու պատրաստակամությունից:

Ծնված լինելով Յուդայն և Լեոնոր Ֆալաբելաներից 1950 թվականի մայիսի 9-ին, Երեց Ֆալաբելան 12 տարեկան էր, երբ միսիոներները թակեցին նրա ընտանիքի դուռը Գվատեմալա քաղաքում, որտեղ ծնվել և մեծացել է նա: Լինելով չորս երեխաներից ավագը, որոնց մայրը մահացել էր մի քանի տարի առաջ, Երեց Ֆալաբելան հասկացավ, որ միսիոներների մեջ ինչ-որ յուրահատուկ մի բան կա: Նա նկատեց, որ դա այն սերն է, որը նրանք ցույց են տալիս և այն զորությունը, որով նրանք սովորեցնում են:

«Ես ցանկանում էի իմանալ այն, ինչ նրանք էին իմանում»,- վերհիշում է նա:

«Շատ շուտով ես սովորեցի գնահատել Փրկչի խոսքերը. «Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար, թե արդյոք Աստվածանի՞ց է, կամ եթե ես իմ անձիցն եմ խոսում» (Հովհ Է.17): Եթե մենք ապրենք ավետարանի սկզբունքներով, Հոգին կազդի մեր սրտերի վրա, և մենք կիմանանք, որ դրանք իսկապես ճշմարիտ են»:

Կենտրոնական Ամերիկայի Միսիայում ծառայելուց հետո, 1975 թվականի հունիսի 21-ին նա և իր կինը` Բլանկա Լիդիա Սանչեսը կնքվեցին Մեսա Արիզոնա Տաճարում: Երեց Ֆալաբելան գիտական աստիճան ստացավ գյուղատնտեսության բնագավառում Սան Կարլոսի անվան համալսարանում, Գվատեմալա և հետագայում մարկետինգ սովորեց Կոստա Ռիկայի համալսարանում: Նա աշխատում էր քիմիական և դեղագործական ընկերությունում, նախքան Եկեղեցում լիաժամկետ ծառայության անցնելը:

Երբ նրանց հինգ երեխաները մեծացան, Երեց Ֆալաբելան ծառայեց որպես ցցի միսիայի նախագահ, եպիսկոպոս, տարածքային ներկայացուցիչ, ցցի նախագահ և Տարածքային Յոթանասունական, երկու տարի ծառայելով որպես Կենտրոնական Ամերիկայի Տարածքի Նախագահ: Նա Գվատեմալա քաղաքի Միսիոներների Պատրաստման Կենտրոնում ծառայում էր որպես ճյուղի նախագահ, երբ կանչվեց Յոթանասունի Առաջին Քվորում: