Փակման խոսք
Խոսնակներից յուրաքանչյուրը աղոթքով փորձեց կիսվել այն գիտելիքով, որը կոգեշնչի:
Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք հրաշալի համաժողով ունեցանք: Մենք վերանվիրագործեցինք Սոլթ Լեյքի Թաբերնաքլը, լայնածավալ վերանորոգումից հետո կրկին սկսելով օգտագործել այն: Բոլոր նիստերին այս Համաժողովների Կենտրոնը լեփ լեցուն էր: Մեր խոսքը գնաց աշխարհով մեկ` ամենուրեք սփռված Եկեղեցու անդամներին:
Այժմ, մենք կվերադառնանք մեր տները: Մենք ձեզ թախանձագին խնդրում ենք, եթե մեքենա եք վարելու, զգույշ վարեք: Թող ոչ մի պատահար չաղավաղի այս հրաշալի իրադարձության ոգին:
Հուսով ենք, դուք կօգտագործեք Եկեղեցու ամսագրերի մայիսյան համարները որպես ձեր ընտանեկան երեկոների համար նյութ, որպեսզի վերանայեք այն ամենը, ինչ խոսվեց այս համաժողովին: Խոսնակներից յուրաքանչյուրը աղոթքով փորձեց կիսվել այն գիտելիքով, որը կոգեշնչի և լսողներին կօգնի մի փոքր ավելի վեհանալ և ավելի լավը դառնալ:
Թող որ խաղաղություն և ներդաշնակություն լինի ձեր տներում: Ամուսիննե՛ր, սիրեք ու թանկ գնահատեք ձեր կանանց: Նրանք ամենաթանկագին բանն են, որ դուք ունեք: Կանա՛յք, քաջալերեք և աղոթեք ձեր ամուսինների համար: Նրանք հնարավորինս ձեր օգնության կարիքն ունեն: Ծնողնե՛ր, ձեր երեխաներին շատ բարությամբ վերաբերվեք: Նրանք գալիք սերունդն են, ովքեր կպատվեն ձեր անունը:
Այժմ, քանի որ բաժանվում ենք մի որոշ ժամանակով, ասելով ցտեսություն ես աղոթում եմ, որ Աստված օրհնի ձեզ, իմ սիրելի գործընկերնե՛ր, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: