2007
Ամբողջ աշխարհում ղեկավարների վերապատրաստման նյութերը կտպագրվեն
Մայիս 2007թ.


Ամբողջ աշխարհում ղեկավարների վերապատրաստման նյութերը կտպագրվեն

Փետրվարին ամբողջ աշխարհում տեղի ունեցած ղեկավարների ուսուցողական հավաքի նյութերը կհրատարկվեն 2007 թվականի հունիսի Լիահոնայում և Ensign-ում: Եկեղեցին մատչելի է դարձնում ուսուցումը բոլոր անդամների համար, որովհետև ուսուցման և յուրացման թեման վերաբերվում է բոլոր անդամներին:

Սա երկրորդ անգամն է, որ ուսուցողական հավաքի տեքստը մատչելի է դառնում ամսագրերում: Ընտանիքի վերաբերյալ անցյալ տարվա ուսուցողական հավաքի նյութերը տպվել են 2006 թվականի հունիսի ամսագրերում:

Ուսուցողական հավաքի ժամանակ ելույթ ունեցողներից էին Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական` Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը,` Տասներկու Առաքյալների Քվորումի Գործադիր Նախագահ` Բոյդ Ք. Փաքերը և Տասներկու Առաքյալների Քվորումից` Երեց Լ. Թոմ Փերին և Երեց Ջեֆրի Ռ. Հոլանդը:

Փետրվարյան հեռարձակումը մատչելի է նաև ինտերնետով www.lds.org/ broadcast աուդիո ֆորմատով` 10 լեզուներով և տեքստային ֆորմատով` 24 լեզուներով:

Տպել