Երրորդ առակ
Կորած որդին
Որդին վերցրեց փողը և գնաց տնից: Նա գնաց ուրիշ երկիր: Որդին նորից ու նորից մեղքեր գործեց: Նա ծախսեց իր ողջ փողը:
Ի վերջո որդին փող չուներ ուտելիք գնելու համար: Նա շատ քաղցած էր: Նա մի մարդու խնդրեց իրեն օգնել: Մարդը վարձեց նրան, որ կերակրի իր խոզերին:
Որդին այնքան սոված էր, որ ուզեց ուտել խոզերի ուտելիքը: Նա գիտեր, որ իր հոր տան ծառաները ավելի լավ ուտելիք ունեին, քան նա:
Նա որոշեց ապաշխարել և խնդրել իր հորը ծառա լինել նրա տանը: Երբ որդին գնաց տուն, նրա հայրը տեսավ նրան:
Հայրը վազեց նրան դիմավորելու: Նա գրկեց ու համբուրեց նրան:
Որդին հորն ասաց, որ մեղքեր է գործել: Նա զգում էր, որ արժանի չէր կոչվել իր հոր որդին:
Հայրը ծառային պատվիրեց, որ բերի ամենալավ հագուստը և հագցնի որդուն: Ծառան կոշիկ հագցրեց որդու ոտքերին և մատանի դրեց նրա մատին:
Հայրը ծառային ասաց, որ խնջույք պատրաստի: Նա ուզում էր, որ բոլորը տոնեին: Մեղավոր որդին ապաշխարել էր և վերադարձել տուն:
Ավագ որդին աշխատում էր դաշտում: Երբ նա եկավ տուն, լսեց երաժշտություն և պար: Ծառան նրան ասաց, որ նրա փոքր եղբայրը տուն էր եկել: Նրա հայրը ուզում էր, որ բոլորը տոնեին դա:
Ավագ եղբայրը բարկացավ և չգնաց տուն: Նրա հայրը դուրս եկավ և խոսեց նրա հետ:
Հայրը շնորհակալ էր, որ ավագ եղբայրը միշտ իր հետ էր: Այն ամենը, ինչ հայրն ուներ, նրանն էր: Հայրը նաև ասաց, որ տոնելը ճիշտ էր: Նա ուրախ էր, որ փոքր որդին ապաշխարել էր և տուն վերադարձել:
Հիսուսը պատմեց փարիսեցիներին երեք առակները, որովհետև նա ուզում էր, որ նրանք իմանային, թե որքան շատ է Երկնային Հայրը սիրում ամեն մեկին: Նա սիրում է մարդկանց, որոնք հնազանդվում են Իրեն: Նա սիրում է նաև մեղավորներին, բայց Երկնային Հայրը չի կարող օրհնել նրանց, մինչև որ նրանք չապաշխարեն: Նա ուզում է, որ մեղավորները ապաշխարեն և վերադառնան Իր մոտ: Եվ Նա ուզում է, որ մենք օգնենք նրանց անել դա և ուրախանալ, երբ նրանք վերադառնան: