Գրքեր և դասեր
Գլուխ 21. Սուրբ Հոգու պարգևը


Գլուխ 21

Սուրբ Հոգու պարգևը

A young girl being confirmed.  Two men are standing behind her with their hands on her head.

Սուրբ Հոգին

7-րդ գլխում մենք սովորում ենք, որ Սուրբ Հոգին Աստվածագլխի անդամ է: Նա «ոգեղեն անձնավորություն է» (ՎևՈւ 130.22): Նա չունի մսից ու ոսկրից մարմին: Նրա ազդեցությունը միևնույն ժամանակ կարող է լինել ամենուր: Նրա առաքելությունն է վկայել Հոր և Որդու և ամենայն ճշմարտության մասին: Բացի այդ, Սուրբ Հոգին մաքրագործում կամ սրբագործում է մեզ՝ պատրաստելով մեզ բնակվելու Աստծո ներկայության մեջ: Սուրբ Հոգին մաքրագործում է մեր սիրտը, այնպես որ մենք այլևս ցանկություն չենք ունենում չարիք գործել:

Կա տարբերություն Սուրբ Հոգու և Սուրբ հոգու պարգևի միջև: Այս գլխում մենք կսովորենք, թե ինչ է Սուրբ Հոգու պարգևը, և թե ինչպես կարող ենք ստանալ այդ մեծ պարգևն Աստծուց:

Սուրբ Հոգու պարգևը

  • Ո՞րն է տարբերությունը Սուրբ Հոգու և Սուրբ Հոգու պարգևի միջև:

Սուրբ Հոգու պարգևը առանձնաշորհ է, որը տրվում է մարդկանց, որոնք իրենց հավատքը կենտրոնացրել են Հիսուս Քրիստոսի վրա, մկրտվել են և հաստատվել են որպես Եկեղեցու անդամ, որպեսզի շարունակ առաջնորդություն և ոգեշնչում ստանան Սուրբ Հոգուց:

Ջոզեֆ Սմիթն ասել է, որ մենք հավատում ենք, որ կարող ենք վայելել Սուրբ Հոգու պարգևը մեր ժամանակներում նույնքան, որքան վայելում էին առաջին Առաքյալների ժամանակ: Մենք հավատում ենք այդ պարգևին իր ողջ լիությամբ, զորությամբ, մեծությամբ ու փառքով: (Տես «Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ» [2007], էջ 105:)

Առանց Սուրբ Հոգու պարգևը ստանալու մարդ կարող է ժամանակավորապես առաջնորդվել Սուրբ Հոգու կողմից (տես ՎևՈւ 130.23): Սակայն այդ առաջնորդությունը չի լինի շարունակական, մինչև որ մարդ չմկրտվի և ձեռնադրմամբ չստանա Սուրբ Հոգու պարգևը: Գործք Ժ գլխում կարդում ենք, որ հռովմեացի զինվոր Կոռնելիոսը ոգեշնչում ստացավ Սուրբ Հոգուց և իմացավ, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը ճշմարիտ է: Սակայն Կոռնելիոսը Սուրբ Հոգու պարգևը ստացավ միայն մկրտվելուց հետո: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ եթե Կոռնելիոսը չմկրտվեր և չստանար Սուրբ Հոգու պարգևը, Սուրբ Հոգին կլքեր նրան (տես «Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ», էջ 104):

Այսօր մարդիկ, ովքեր Եկեղեցու անդամ չեն, Սուրբ Հոգու զորությամբ սովորում են, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է (տես Մորոնի 10.4–5): Սակայն այդ նախնական վկայությունը նրանց լքում է, եթե նրանք չեն ստանում Սուրբ Հոգու պարգևը: Նրանք չեն ստանում շարունակվող հաստատումը, որը կարող է գալ նրանց, ովքեր ունեն Սուրբ Հոգու պարգևը:

Սուրբ Հոգու պարգևը ստանալը

  • Ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի ստանանք Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը:

Նրանից հետո, երբ մարդիկ մկրտվում են, նրանք հաստատվում են որպես Եկեղեցու անդամ և ձեռնադրմամբ ստանում են Սուրբ Հոգու պարգևը: Տերն ասել է. «նրանց, ովքեր հավատք ունեն, դուք պիտի հաստատեք իմ եկեղեցում, ձեռնադրմամբ, և ես նրանց կշնորհեմ Սուրբ Հոգու պարգևը: (ՎևՈւ 33.15):

Եկեղեցու յուրաքանչյուր արժանի երեց, երբ լիազորված է, կարող է մեկ ուրիշին շնորհել Սուրբ Հոգու պարգևը: Ինչևէ, երաշխիք չկա, որ մարդ ոգեշնչում և առաջնորդություն կստանա Սուրբ Հոգու կողմից միայն որովհետև երեցները ձեռնադրել են նրան: Յուրաքանչյուր անձ պետք է «ստանա Սուրբ Հոգին»: Սա նշանակում է, որ Սուրբ Հոգին կգա մեզ մոտ միայն երբ մենք հավատարիմ ենք և օգնություն ենք ցանկանում այս երկնային սուրհանդակի կողմից:

Որպեսզի արժանի լինենք ստանալու Սուրբ Հոգու օգնությունը, մենք պետք է ջանասիրաբար ձգտենք հնազանդվել Աստծո պատվիրաններին: Մենք պետք է մաքուր պահենք մեր մտքերը և գործողությունները:

Ճանաչել Սուրբ Հոգու ներգործությունը

Սուրբ Հոգին սովորաբար մեզ հետ հաղորդակցվում է խաղաղ ձևով: Նրա ներգործությունը հաճախ նկարագրվում է որպես «մեղմ բարակ ձայն» (տես Գ Թագավորաց ԺԹ.9–12, Հելաման 5.30, ՎևՈւ 85.6): Նախագահ Բոյդ Ք. Փակերը բացատրել է. «Սուրբ Հոգին խոսում է մի ձայնով, որը ավելի շատ զգում ես, քան լսում:… Չնայած մենք ասում ենք «լսել» Հոգու շշունջները, շատ ավելի հաճախ մարդ նկարագրում է հոգևոր հուշումներն ասելով. «Ես զգացում ունեցա.…»»: Նա շարունակել է. «Հոգու այդ ձայնը խոսում է մեղմորեն, հուշելով քեզ՝ ինչ անես, ինչ ասես կամ այն կարող է հուշել, որ զգույշ կամ շրջահայաց լինես» (in Conference Report, Oct. 1994, 77; կամ Ensign, Nov. 1994, 60):

Աստծո ամենամեծ պարգևներից մեկը

  • Ի՞նչ օրհնություններ կարող ենք ստանալ Սուրբ Հոգու պարգևի միջոցով:

Սուրբ Հոգու պարգևը Աստծո կողմից մեզ տրված ամենամեծ պարգևներից մեկն է: Սուրբ Հոգու միջոցով մենք կարող ենք իմանալ, որ Աստված ապրում է, որ Հիսուսը Քրիստոսն է, և որ Նրա Եկեղեցին վերականգնվել է երկրի վրա: Սուրբ Հոգին մեզ կարող է ցույց տալ բոլոր բաները, որոնք պետք է անենք (տես 2 Նեփի 32.5): Սուրբ Հոգին մեզ սրբագործում է՝ պատրաստելով Աստծո ներկայությանը: Մենք կարող ենք վայելել Հոգու պարգևները (տես այս գրքի 22 գլուխը): Երկնային Հոր այս մեծ պարգևը կարող է նաև խաղաղություն բերել մեր սրտերին և հասկացողություն պարգևել Աստծո գործերի մասին (տես Ա Կորնթացիս Բ.9–12):

  • Ինչո՞ւ է Սուրբ Հոգու պարգևը Աստծո ամենամեծ պարգևներից մեկը:

Լրացուցիչ սուրբ գրություններ