Գրքեր և դասեր
Գլուխ 29. Տիրոջ առողջության օրենքը


Գլուխ 29

Առողջության Տիրոջ օրենքը

A young girl eating an apple.

Մեր մարմիններն Աստծո տաճար են

Երկրի վրա ստացած մեր ամենամեծ օրհնություններից մեկը ֆիզիկական մարմին ստանալն էր: Ֆիզիկական մարմինը մեզ անհրաժեշտ է մեր Երկնային Հորը նմանվելու համար: Մեր մարմիններն այնքան կարևոր են, որ Տերն այն կոչում է Աստծո տաճար (տես Ա Կորնթացիս Գ.16–17, Զ.19–20): Մեր մարմինները սուրբ են:

Քանի որ մեր մարմինները կարևոր են, մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք լավ հոգ տանենք դրանց մասին: Նա գիտի, որ մենք կարող ենք ավելի երջանիկ, ավելի լավ մարդիկ լինել, եթե առողջ լինենք: Սուրբ Հոգին կարող է մեզ հետ լինել, եթե մեր մարմիններն ու մտքերը մաքուր են: Մեր Հայրը գիտի, որ մենք հանդիպում ենք գայթակղությունների, որոնք դրդում են ոչ իմաստուն վարվել մեր մարմնի նկատմամբ և վնասակար նյութեր ընդունել մեր մարմնում: Այդ պատճառով նա մեզ ասել է, թե ինչ բաներ են օգտակար մեր առողջության համար և ինչ բաներ՝ վնասակար: Առողջության վերաբերյալ Աստծո տված տեղեկություններից շատերը գտնվում են Վարդապետություն և Ուխտեր 89 բաժնում: Այդ հայտնությունը կոչվում է Իմաստության Խոսք:

Մենք պետք է հնազանդվենք Իմաստության Խոսքին, որպեսզի արժանի լինենք մտնելու տաճար: Եթե մենք չհնազանդվենք Իմաստության Խոսքին, Տիրոջ Հոգին կհեռանա մեզանից: Եթե մենք պղծենք «Աստծո տաճարը», որը մեր մարմինն է, մենք ֆիզիկապես և հոգեպես կվնասենք մեզ:

Որոշակի բաներ կան, որոնք մեզ պատվիրված է չընդունել մեր մարմին:

  • Ի՞նչ է պատվիրել Տերը չընդունել մեր մարմին:

Տերը մեզ պատվիրել է չօգտագործել գինի և թունդ խմիչքներ, այսինքն՝ ալկոհոլ պարունակող խմիչքներ: Առաջին Նախագահությունն ուսուցանել է, որ թունդ խմիչքները դաժանության, աղքատության, հիվանդության և աղետի պատճառ են դառնում ընտանիքում: Այն հաճախ ազնվության, բարոյականության, դատողության կորստի պատճառ է դառնում: Այն անեծք է բոլոր նրանց համար, ովքեր այն խմում են: (Տես «Message of the First Presidency», Improvement Era, Nov. 1942, 686:) Հղի մայրերը, ովքեր խմում են, կարող են իրենց երեխաներին ֆիզիկական և մտավոր վնաս հասցնել: Ամեն տարի բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունենում վարորդների խմիչք օգտագործելու պատճառով:

Տերը նաև մեզ ասել է, որ «ծխախոտը մարմնի համար չէ» (ՎևՈւ 89.8): Այն վնասակար է մեր մարմնի և մեր հոգու համար: Մենք չպետք է ծխախոտ կամ սիգար ծխենք, ոչ էլ պետք է ծխախոտ ծամենք: Գիտնականները ցույց են տվել, որ ծխախոտը շատ հիվանդություններ է առաջացնում և կարող է վնասել չծնված երեխաներին:

Տերը մեզ խորհուրդ է տվել նաև չօգտոգործել «տաք ըմպելիքներ» (ՎևՈւ 89.9): Եկեղեցու ղեկավարներն ասել են, որ դա վերաբերում է սուրճին և թեյին, որոնք վնասակար նյութեր են պարունակում: Մենք պետք է խուսափենք բոլոր խմիչքներից, որոնք վնասակար նյութեր են պարունակում:

Մենք չպետք է օգտագործենք թմրադեղեր, բացառությամբ երբ բժիշկն է նշանակել այն: Որոշ թմրադեղեր ավելի վնասակար են, քան ալկոհոլը և ծխախոտը (որոնք նույնպես թմրադեղեր են): Նրանք, ովքեր չարաշահում են թմրադեղերը, պետք է օգնություն խնդրեն, աղոթեն ուժի համար և խորհրդակցեն եպիսկոպոսի հետ, որպեսզի լիովին ապաշխարեն և մաքրվեն:

Մենք պետք է խուսափենք ցանկացած բանից, որը գիտենք վնասակար է մեր մարմնի համար: Մենք չպետք է օգտագործենք որևէ նյութ, որը հակում է առաջացնում: Մենք պետք է խուսափենք չափից ավել ուտելուց: Իմաստության խոսքը մեզ չի ասում ամեն բան, որից պետք է խուսափենք կամ օգտագործենք, բայց մեզ տալիս է ուղղություններ: Այն արժեքավոր ֆիզիկական օրենք է: Այն նաև մեծ հոգևոր օրենք է: Ապրելով Իմաստության խոսքով, մենք ավելի ենք ամրանում հոգևոր առումով: Մենք մաքրագործում ենք մեր մարմինը, որպեսզի Տիրոջ Հոգին կարողանա բնակվել մեր մեջ:

  • Թվարկեք մի քանի բաներ, որոնք հատուկ նշված չեն Իմաստության խոսքում, որոնցից պետք է խուսափենք:

Մեզ ուսուցանվում է, որ որոշ բաներ օգտակար են մեր մարմնի համար

  • Ըստ Իմաստության խոսքի, որո՞նք են այն մի քանի բաները, որոնք Տերն ասում է, որ օգտակար են մեզ համար:

Մրգերը, բանջարեղենը և օգտակար խոտաբույսերը լավ են մեզ համար: Մենք պետք է օգտագործենք դրանք իմաստությամբ ու գոհունակությամբ:

Թռչունների և կենդանիների միսը նույնպես տրված է որպես ուտելիք: Սակայն, միսը մենք պետք է օգտագործենք խնայողաբար (տես ՎևՈւ 49.18, 89.12): Ձուկը նույնպես օգտակար է մեզ համար:

Հացահատիկներն օգտակար են մեզ համար: Ցորենն առանձնապես լավ է մեզ համար:

  • Ինչպե՞ս է այս բաների օգտագործումն օրհնել ձեզ:

Աշխատանքը, հանգիստը և ֆիզիկական վարժությունները կարևոր են

  • Ինչպե՞ս են աշխատանքը, հանգիստը և ֆիզիկական վարժությունները կապված Տիրոջ առողջության օրենքի հետ:

Ի լրումն Վարդապետություն և Ուխտեր 89 բաժնի, կան այլ սուրբ գրություններ, որոնք մեզ հուշում են ինչպես առողջ լինել: Դրանք մեզ սովորեցնում են. «Դադարեք ծույլ լինել. դադարեք անմաքուր լինել. դադարեք սխալներ գտնել միմյանց մեջ. դադարեք քնել ավելի շատ, քան անհրաժեշտ է. վաղ մտեք ձեր անկողինը, որպեսզի չհոգնեք. վաղ վեր կացեք, որ ձեր մարմինն ու միտքն առույգ լինեն» (ՎևՈւ 88.124): Մեզ նաև ասվել է. «Վեց օր պիտի աշխատես եւ պիտի կատարես քո բոլոր գործերը» (Ելից Ի.9): Տերը խորհուրդ է տալիս, որ չաշխատենք ավելի շատ, քան մեր ուժերն են (տես ՎևՈւ 10.4):

Մեր օրերի մարգարեն մեզ ասել է, որ պետք է առողջ պահենք մեր մարմինը: Նա խորհուրդ է տվել. «Սննդարար ուտելիքը, կանոնավոր մարզանքը և պատշաճ քունն անհրաժեշտ բաներ են ամուր մարմնի համար, ճիշտ ինչպես կանոնավոր սուրբ գրություններ ուսումնասիրելն ու աղոթելն ամրապնդում են միտքը և հոգին» (Thomas S. Monson, in Conference Report, Oct. 1990, 60; or Ensign, Nov. 1990, 46):

Տիրոջ առողջության օրենքով ապրելու համար խոստացված օրհնությունները

  • Ինչպիսի օրհնություններ են գալիս, երբ հնազանդվում ենք Իմաստության խոսքին:

Մեր Երկնային Հայրը մեզ տվել է առողջության օրենքներ, որպեսզի մեզ ուսուցանի, թե ինչպես հոգանք մեր մարմնի մասին: Սուրբ գրությունները մեզ ասում են Աստծո օրենքների վերաբերյալ. «Ես չտվեցի … ֆիզիկական պատվիրան, քանզի իմ պատվիրանները հոգևոր են» (ՎևՈւ 29.35): Սա նշանակում է, որ ֆիզիկական մեր վիճակի վերաբերյալ Նրա պատվիրանները մեր հոգևոր բարիքի համար են:

Երբ մենք պահում ենք Տիրոջ առողջության օրենքը և հնազանդվում Նրա մյուս պատվիրաններին, Տերը խոստանում է օրհնել մեզ ֆիզիկականով և հոգևորով:

Ֆիզիկականով մեզ խոստացվում է լավ առողջություն: Որպես այդ լավ առողջության արդյունք՝ մենք «կվազենք և չենք հոգնի և կքայլենք ու չենք նվաղի» (ՎևՈւ 89.20): Սա մեծ օրհնություն է, սակայն մեզ խոստացած Նրա հոգևոր օրհնությունները նույնիսկ ավելի մեծ են, քան հոգևորները:

Տերը մեզ խոստանում է, որ մենք «պետք է գտնենք իմաստություն և գիտության մեծ գանձեր, նույնիսկ թագնված գանձեր» (ՎևՈւ 89.19): Սուրբ Հոգու միջոցով հայտնությամբ մեզ կուսուցանվի կարևոր ճշմարտություններ: Նախագահ Բոյդ Ք. Փակերն ուսուցանել է. «Մեր ֆիզիկական մարմինը մեր հոգու գործիքն է»: Իմաստության խոսքի այդ զարմանահրաշ հայտնության մեջ մեզ ասվել է, թե ինչպես մեր մարմինն ազատ պահենք անմաքրություններից, որոնք կարող են բթացնել, նույնիսկ ոչնչացնել այն նուրբ ֆիզիկական զգացումները, որոնք անհրաժեշտ են հոգևոր հաղորդակցության համար: Իմաստության խոսքը բանալի է անձնական հայտնության համար (in Conference Report, Oct. 1989, 16; or Ensign, Nov. 1989, 14):

Տերը նաև խոստացել է, որ կործանիչ հրեշտակը չի վնասի մեզ: Նախագահ Հեբեր Ջ. Գրանտն ասել է. «Եթե ես և դուք ցանկանում ենք կյանքի, առողջության, մարմնով և մտքով առույգ լինելու օրհնությունները, եթե ցանկանում ենք, որ կործանիչ հրեշտակը մեզ չվնասի, ինչպես եղավ Իսրայելի զավակների հետ, մենք պետք է հնազանդվենք Իմաստության խոսքին. այդ ժամանակ Աստված պարտավորված կզգա և օրհնություններ կթափի մեր վրա» (Teachings of Presidents of the Church: Heber J. Grant [2002], 192):

  • Մենք կարող ենք օգնել երեխաներին ու երիտասարդներին հասկանալ Իմաստության խոսքի հավերժական նշանակությունը:

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք ընտանիքի անդամներին ու ընկերներին, որոնք դժվարանում են հնազանդվել Իմաստության խոսքին:

Լրացուցիչ սուրբ գրություններ