Գրքեր և դասեր
Գլուխ 32. Տասանորդ և նվիրատվություններ


Գլուխ 32

Տասանորդ և նվիրատվություններ

Nine coins in a stack with the tenth coin lying next to them. Illustrates the principle of tithing.

Վճարել տասանորդ և նվիրատվություններ

  • Ինչպե՞ս է տասանորդ և նվիրատվություններ վճարելու մեր պատրաստակամությունը մեր Երկնային Հոր հանդեպ երախտագիտություն արտահայտում մեզ տված Նրա բոլոր օրհնությունների համար:

Մեզ տրված պատվիրաններն օգնում են մեզ պատրաստվել, մշտապես ապրելու մեր Երկնային Հոր հետ: Նա մեզ միջոց է տվել շնորհակալություն հայտնել Նրան մեր օրհնությունների համար: Տասանորդն ու նվիրատվությունները պատրաստակամորեն վճարելը Նրան շնորհակալություն հայտնելու մի եղանակ է: Այս նվիրատվությունները վճարելով մենք ցույց ենք տալիս, որ սիրում ենք Նրան և հնազանդվում ենք Նրա խորհրդին:

  • Ինչպե՞ս է տասանորդ և նվիրատվություններ վճարելը օգնում մեզ շնորհակալություն հայտնել մեր Երկնային Հորը:

Հնազանդվել տասանորդի օրենքին

  • Ի՞նչ է ազնիվ տասանորդը:

Հնում Աբրահամն ու Հակոբը հնազանդվեցին իրենց եկամտի մեկ տասներորդը վճարելու պատվիրանին (տես Եբրայեցիս Է.1–10; Ծննդոց ԺԴ.19–20; ԻԸ.20–22):

Մեր ժամանակներում Մարգարե Ջոզեֆ Սմիթը աղոթեց. «Ո՜վ Տեր, ցույց տուր քո ծառաներին, թե որքան ես դու պահանջում քո ժողովրդի ունեցվածքից, որպես տասանորդ» (ՎևՈւ119, բաժնի ներածություն): Տերը պատասխանել է. «Դա կլինի իմ ժողովրդի տասանորդ տալու սկիզբը: Եվ դրանից հետո, նրանք, ովքեր այդպես տասանորդ են տվել, պետք է վճարեն իրենց տարեկան ամբողջ եկամուտի մեկ տասներորդը. և սա մնայուն օրենք պիտի լինի նրանց համար հավիտյան» (ՎևՈւ 119.3–4): Առաջին Նախագահությունը բացատրել է, որ «տարեկան ամբողջ եկամտի մեկ տասներորդը» վերաբերում է մեր եկամտին (տես First Presidency letter, Mar. 19, 1970):

Տասանորդ վճարելով մենք մեր հավատարմությունն ենք ցույց տալիս Տիրոջը: Մենք նաև ուսուցանում ենք մեր երեխաներին այս օրենքի արժեքը: Նրանք ցանկություն կունենան հետևել մեր օրինակին և տասանորդ վճարել իրենց ողջ վաստակած գումարից:

  • Ինչպե՞ս է տասանորդն ավելի շատ հավատքի սկզբունք, քան ֆինանսական սկզբունք:

  • Ի՞նչ կարող են ծնողներն անել, որ ուսուցանեն իրենց երեխաներին տասանորդ վճարելու և դրա կարևորության մասին:

Մենք պետք է պատրաստակամորեն վճարենք

  • Ինչո՞ւ է մեր վերաբերմունքը կարևոր տասանարոդ վճարելիս:

Կարևոր է պատրաստակամորեն տալը: «Երբ մեկն իր տասանորդը հաճույքով չի վճարում, նա զրկվում է օրհնության մի մասից: Նա պետք է սովորի ուրախությամբ և պատրաստակամորեն տալ, և նրա նվերը կօրհնվի» (Stephen L Richards, The Law of Tithing [pamphlet, 1983], 8):

Պողոս Առաքյալն ուսուցանել է, որ կարևոր է ոչ միայն այն, թե ինչ ենք տալիս, այլև ինչպես ենք տալիս: Նա ասել է. «Ամեն մեկը թող տա ոչ թե սրտի տրտմությունով, կամ հարկադրությունով. որովհետև Աստված սիրում է ուրախ տվողին» (Բ Կորնթացիս Թ.7):

  • Ի՞նչ է նշանակում ձեզ համար լինել «ուրախ տվող»:

Տասանորդ և այլ նվիրատվություններ

  • Ինչպե՞ս է Եկեղեցին օգտագործում տասանորդի ֆոնդերը և այլ նվիրատվությունները:

Որպես Եկեղեցու անդամներ մենք տասանորդ և այլ նվիրատվություններ ենք տալիս Տիրոջը:

Տասանորդ

Տասանորդը օգտագործվում է Եկեղեցու կողմից տարբեր նպատակներով: Դրանցից են՝

  1. Կառուցել, պահպանել և գործարկել տաճարներ, հավաքատներ և այլ կառույցներ:

  2. Գործող ֆոնդեր ստեղծել Եկեղեցու ցցերի, ծխերի և այլ միավորների համար: (Այս միավորները ֆոնդերն օգտագործում են Եկեղեցու եկեղեցական ծրագրերն իրականացնելու համար, որոնցից են՝ ավետարանն ուուցանելը և միջոցառումներ անցկացնելը:)

  3. Օգնել միսիոներական ծրագրին:

  4. Կրթել երիտասարդներին Եկեղեցու դպրոցներում, սեմինարիաներում և ինստիտուտներում:

  5. Տպել և բաժանել դասերի նյութերը:

  6. Օգնել ընտանիքի պատմության և տաճարային աշխատանքում:

Այլ նվիրատվություններ

Ծոմի նվիրատվություններ: Ամեն ամիս Եկեղեցու անդամները ծոմ են պահում ՝ չուտելով և չխմելով երկու հաջորդական ճաշերի ընթացքում: Նրանք նվիրաբերում են առնվազն այն դրամը, որը պետք է ծախսեին այդ ճաշերի վրա: Նրանք իրենց կարողության չափով առատորեն նվիրաբերում են: Այս նվիրատվությունը կոչվում է ծոմի նվիրատվություն: Եպիսկոպոսները ծոմի նվիրատվություններն օգտագործում են ուտելիք, ապաստան, հագուստ և բժշկական օգնություն տրամադրելով կարիքավորներին: (Տես այս գլխի գլուխ 25-ը:)

Որպես ծոմի օրվա մաս, անդամները հաճախում են ծոմի և վկայության հավաքին, որտեղ նրանք միմյանց հետ կիսվում են Քրիստոսի և Նրա ավետարանի մասին իրենց վկայություններով:

Այլ նվիրատվություններ: Եկեղեցու անդամները կարող են նվիրատվություն կատարել Եկեղեցու այլ ծրագրերում, օրինակ, միսիոներական աշխատանքի, Մշտական Կրթական Ֆոնդի, տաճարի կառուցման և մարդասիրական օգնության համար:

Ծառայություն: Անդամները նաև տրամադրում են իրենց ժամանակը, հմտություններն ու իրերը մյուսներին օգնելու համար: Այս ծառայությունը հնարավորություն է տալիս Եկեղեցուն օգնել ողջ աշխարհում կարիքավոր անդամներին և ոչ անդամներին համայնքային, ազգային և միջազգային մակարդակներով, հատկապես աղետների ժամանակ:

Մենք օրհնվում ենք տասանորդ և նվիրատվություններ տալով

Տերը խոստանում է օրհնել մեզ, եթե մենք հավատարմորեն վճարենք մեր տասանորդն ու նվիրատվությունները: Նա ասել է. «Բոլոր տասանորդը տարեք գանձատունը, որ իմ տանը պաշար լինի. և ինձ մեկ փորձեցեք սորանով … թե արդյոք չե՞մ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն թափել ձեզ համար՝ մինչև որ նորա համար տեղ չլինի» (Մաղաքիա Գ.10):

Վերջին օրերի հայտնությունն ասում է տասանորդ վճարողների մեկ այլ օրհնության մասին. «Ճշմարիտ որ, սա զոհաբերության օր է, և իմ ժողովրդի տասանորդ տալու օր. քանզի նա, ով տասանորդ է տալիս, չի այրվի նրա գալստի ժամանակ» (ՎևՈւ 64.23):

Մեզ խոստացվել են և նյութական և հոգևոր օրհնություններ: Եթե մենք պատրաստակամորեն ենք տալիս, Երկնային Հայրը կօգնի մեզ հոգալ մեր ամենօրյա ուտելիքի, հագուստի և ապաստանի հարցերը: Ֆիլիպիններում խոսելով Վերջին Օրերի Սրբերի հետ, Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է, որ եթե մարդիկ «ընդունեն ավետարանը և ապրեն դրանով, վճարեն իրենց տասանորդն ու նվիրատվությունները, թեպետ այն չնչին գումար կազմի, Տերը կպահի իր վաղեմի խոստումը իրենց համար, և նրանք բրինձ կունենան իրենց ամաններում, հագուստ իրենց հագին և ծածկ գլխավերևում: Ես չեմ տեսնում այլ լուծում: Նրանք ցանկացած երկրային զորությունից վեր զորության կարիքն ունեն, որը կբարձրացնի և կօգնի նրանց» (“Inspirational Thoughts,” Ensign, Aug. 1997, 7): Տերը նաև կօգնի մեզ աճել «Աստծո գիտելիքի, վկայության և ավետարանով ապրելու զորության մեջ և կը ոգեշնչի մեր ընտանիքներին նույն կեր պ ապրել» (Teachings of Presidents of the Church: Heber J. Grant [2002], 124):

Մեծապես օրհնվում են նրանք, ովքեր վճարում են իրենց տասանորդն ու նվիրատվությունները: Նրանք լավ զգացողություն են ունենում, որ օգնում են կառուցել Աստծո թագավորությունը երկրի վրա:

  • Ի՞նչ օրհնություններ եք դուք, ձեր ընտանիքի անդամները կամ ձեր ընկերները ստացել տասանորդ և այլ նվիրատվություններ վճարելու արդյունքում:

Լրացուցիչ սուրբ գրություններ