Գրքեր և դասեր
Գլուխ 28. Ծառայություն


Գլուխ 28

Ծառայություն

Նկար
Jesus Christ with the twelve apostles. Christ (depicted wearing a white robe with a yellow sash), is kneeling before one of the apostles as He washes the feet of that apostle. The other eleven apostles are gathered around a table (having just completed the last supper). They are watching Christ. (John 13:1-20)

Ինչպես կարող ենք մենք ծառայել

  • Մտածեք այն ուղիների մասին, որոնցով մարդիկ ծառայել են ձեզ և ձեր ընտանիքի անդամներին:

Հիսուսն ասել է. «Ես ձեր մէջ եմ իբրեւ ծառա» (Ղուկաս ԻԲ.27): Որպես ճշմարիտ հետևորդներ՝ մենք նույնպես պետք է ծառայենք ուրիշներին:

Ծառայելն օգնելն է նրանց, ովքեր օժանդակության կարիք ունեն: Քրիստոսանման ծառայությունը զարգանում է իսկական սիրուց Փրկչի հանդեպ և սիրուց ու հոգատարությունից նրանց հանդեպ, ում նա մեզ հնարավորություններ ու ուղղություն է տալիս օգնելու: Սերն ավելի շատ է, քան զգացումը. երբ մենք սիրում ենք ուրիշներին, մենք ցանկանում ենք օգնել նրանց:

Մենք բոլորս պետք է կամենանք ծառայել՝ անկախ նրանից, թե որքան ենք մենք վաստակում, ինչ տարիքի ենք կամ ինչ հասարակական դիրք ունենք: Որոշ մարդիկ հավատում են, որ միայն աղքատներն ու ցածր դիրք ունեցող մարդիկ պետք է ծառայեն: Մյուսներն էլ մտածում են, որ միայն հարուստները պետք է ծառայություն մատուցեն: Սակայն Հիսուսը սովորեցրել է այլ կերպ: Երբ իր աշակերտներից երկուսի մայրը խնդրեց Նրան պատվել իր որդիներին Իր թագավորությունում, Հիսուսը պատասխանեց. «Ձեզանից ով որ կամենայ մեծ լինել, թող ձեզ ծառա լինի. և ձեզանից ով որ կամենայ առաջին լինել, թող ձեզ ծառա լինի (Մատթեոս Ի.26–27):

Կան ծառայելու շատ ձևեր: Մենք կարող ենք ուրիշներին ծառայել տնտեսապես, հասարարակական, ֆիզիկական և հոգևոր ծառայությամբ: Օրինակ՝ մենք կարող ենք կիսվել ուտելիքով կամ այլ պարագաներով նրանց հետ, ովքեր ունեն դրա կարիքը: Մենք կարող ենք օգնել կարիքավորներին, ծոմի շռայլ նվիրատվություններ անելով: Մենք կարող ենք ընկեր լինել նոր այցելող անդամին: Մենք կարող ենք տարեց մարդուն օգնել պարտեզում կամ հոգալ հիվանդի մասին: Մենք կարող ենք ուսուցանել ավետարանն ինչ-որ մեկին, ով ճշմարտության կարիք ունի, կամ մխիթարել մեկին, ով սգում է:

Մենք կարող ենք ծառայության փոքր և մեծ գործեր անել: Մենք երբեք չպետք է չօգնենք ինչ-որ մեկին այն պատճառով, որ չենք կարող մեծ բաներ անել: Մի որբևայրի պատմել է երկու երեխաների մասին, ովքեր թակել էին նրա դուռը նոր քաղաք նրա տեղափոխվելուց կարճ ժամանակ անց: Երեխաները նրան բերեցին մի զամբյուղ ուտելիք և մի գրություն, որում ասվում էր. «Եթե օգնության կարիք ունենաք, զանգահարեք մեզ»: Որբևայրին ուրախացավ այդ փոքր բարությամբ և երբեք չմոռացավ այն:

Այնուամենայնիվ, երբեմն մեզանից մեծ զոհաբերություն է պահանջվում, որպեսզի ծառայենք ինչ-որ մեկին: Փրկիչը զոհեց Իր կյանքը՝ ծառայելով մեզ:

  • Մտածեք մարդկանց մասին՝ ձեր ընտանիքում կամ համայնքում, ովքեր տնտեսական, հասարարակական, ֆիզիկական և հոգևոր ծառայության կարիք ունեն: Խորհեք այն մասին, թե ինչ կարող եք անել, որ ծառայեք նրանց:

Ինչու է Փրկիչը ցանկանում, որ մենք ծառայենք ուրիշներին:

  • Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք ծառայենք ուրիշներին:

Տղամարդկանց և կանանց, տղաների ու աղջիկների ծառայության միջոցով է կատարվում Աստծո աշխատանքը: Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը բացատրել է. «Աստված նկատում է մեզ և գիտի մեր կարիքները: Սակայն նրա օգնությունը մեզ գալիս է, սովորաբար, մարդկանց ծառայությամբ» (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 82):

Մեր ողջ կյանքի ընթացքում մենք բոլորս կախված ենք ուրիշների օգնությունից: Երբ մանուկ էինք, մեր ծնողներն են կերակրել, հագցրել և հոգացել մեր մասին: Առանց այդ հոգատարության, մենք կմահանայինք: Երբ մեծանում ենք, ուրիշներն են մեզ ուսուցանում հմտություններ ու վերաբերմունք: Մեզանից շատերը խնամողի կարիք են ունեցել հիվանդության ժամանակ կամ դրամի կարիք՝ ֆինանսական ճգնաժամի պահերին: Մեզանից ոմանք Աստծուն խնդրում են օրհնել տառապյալներին և ապա ոչինչ չեն անում նրանց համար: Մենք պետք է հիշենք, որ Աստված գործում է մեր միջոցով:

Երբ օգնում ենք միմյանց, մենք ծառայում ենք Աստծուն: Բենիամին թագավորը՝ Մորմոնի Գրքի ժամանակների մեծ թագավորը, իր ժողովրդին ուսուցանեց այդ սկզբունքն իր ապրելակերպով: Ողջ կյանքի ընթացքում նա ծառայեց իր ժողովրդին, վաստակելով իր ապրուստը՝ նրանց կողմից աջակցվելու փոխարեն: Իր ոգեշնչված քարոզի ժամանակ նա բացատրեց, թե ինչու էր սիրում ծառայությունը՝ ասելով.

«Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք: …

Եվ եթե ես, որին դուք կոչում եք ձեր թագավոր, տքնում եմ ծառայելու ձեզ, ուրեմն պարտավոր չեք արդյոք դուք տքնել՝ ծառայելու մեկդ մյուսին» (Մոսիա 2.17–18):

  • Ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի պատրաստ լինենք բավարարելու ուրիշների կարիքները:

Ծառայության միջոցով մենք օրհնություններ ենք ստանում

  • Ինչպիսի՞ օրհնություններ ենք ստանում ուրիշներին ծառայելու միջոցով:

Երբ ծառայում ենք ուրիշներին, մենք կարևոր օրհնություններ ենք ձեռք բերում: Ծառայության միջոցով մենք ավելացնում ենք սիրելու մեր կարողությունը: Մենք դառնում ենք ավելի քիչ եսասեր: Երբ մտածում ենք ուրիշների խնդիրների մասին, մեր սեփական խնդիրներն այդքան լուրջ չեն թվում: Հավերժական կյանք ձեռք բերելու համար մենք պետք է ծառայենք ուրիշներին: Աստված ասել է, որ նրանք, ովքեր ապրում են Նրա հետ, պետք է սիրեն և ծառայեն Իր զավակներին (տես Մատթեոս ԻԵ.34–40):

Եթե մտածենք այն մարդկանց մասին, ովքեր անշահախնդիր ծառայություն են մատուցում մեզ, մենք կարող ենք տեսնել, որ նրանք ստանում են ավելի շատ, քան տալիս են: Այդպիսի անձանցից մեկը Փոլ անունով Վերջին օրերի մի սուրբ էր, որն ինչ-որ պատահարի ժամանակ կորցրել էր երկու ոտքը: Որոշ մարդիկ կարող է դառնացած լինեին և անօգտակար զգային, սակայն դրա փոխարեն, Փոլն ընտրեց ուրիշների մասին հոգալը: Նա մի մասնագիտություն սովորեց և այնքան գումար վաստակեց, որ կարողացավ տուն գնել: Իր կնոջ հետ նա այնտեղ սենյակ պատրաստեց տնանկ և լքված շատ երեխաների համար: Ոմանք ծանր հաշմանդամներ էին: 20 տարի անց, մինչև իր մահանալը, նա ծառայեց այդ երեխաներին և ուրիշներին: Փոխարենը նա մեծ սեր վաստակեց և նրա մտքերը հեռացան իր հաշմանդամ ոտքերից: Նա մոտեցավ Տիրոջը:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ասել է. «Մենք ավելի իրական ենք դառնում, երբ ծառայում ենք ուրիշներին. իսկապես, ավելի հեշտ ենք «գտնում» մեզ, որովհետև մեզ գտնելու դեռ շատ բան ունենք» (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball, 85–86):

Ծառայելու հնարավորությունները

Մեզանից ոմանք ծառայում են միայն նրանց, ում շրջապատում հաճելի է լինել, և խուսափում են մյուսներից: Սակայն Հիսուսը մեզ պատվիրել է սիրել և ծառայել յուրաքանչյուր մարդու: Ծառայելու հնարարվորություններ շատ կան (տես Մոսիա 4.15–19):

Մենք կարող ենք ծառայել մեր ընտանիքի անդամներին: Ամուսիններն ու կանայք պետք է տեղյակ լինեն միմյանց կարիքներից: Ծնողները պետք է ծառայեն իրենց երեխաներին ոչ միայն նրանց սնելով ու հագցնելով, այլ նաև ուսուցանելով , խաղալով ու աշխատելով նրանց հետ: Երեխաները կարող են ծառայել՝ օգնելով տան գործերում և հոգալով եղբայրների և քույրերի մասին:

Ամուսիններն ու կանայք ծառայում և օգնում են մեկմեկու: Նրանք կարող են միմյանց օգնել երեխաների մասին հոգալիս և կարող են միմյանց աջակցել իրենց անահատական հետաքրքրություններում և ձգտումներում: Մայրն ու հայրը կարող են զոհաբերել՝ իրենց երեխային միսիայի ուղարկելով: Ավագ եղբայրը կարող է հանգստացնել փոքր քրոջը, որը վախենում է մթից կամ կարող է օգնել նրան կարդալ սովորել: Մեր մարգարեները մեզ ասել են, որ ընտանիքը հասարակության ամենակարևոր միավորն է: Մենք պետք է լավ ծառայենք մեր ընտանիքներին (տես Մոսիա 4.14–15):

Մենք բազում հնարավորություններ ունենք ծառայելու մեր մերձավորներին, մեր ընկերներին և անգամ անծանոթներին: Եթե հարևանը դժվարանում է հավաքել բերքը փոթորկից առաջ, մենք կարող ենք օգնել: Եթե մի մայր հիվանդ է, մենք կարող ենք նայել նրա երեխաներին և օգնել տան գործերով: Եթե մի պատանի հեռանում է Եկեղեցուց, մենք կարող ենք նրան ետ վերադարձնել: Եթե մի երեխայի ծաղրում են, մենք կարող ենք ընկերանալ և մյուսներին համոզել, որ բարությամբ վերաբերվեն: Պարտադիր չէ, որ մենք ճանաչենք այն մարդկանց, ում ծառայում ենք: Մենք պետք է ուղիներ փնտրենք, որ ծառայենք մեր Երկնային Հոր զավակներից քանիսին որ կարող ենք:

Եթե մենք հատուկ շնորհներ ունենք, մենք պետք է դրանք օգտագործենք ուրիշներին ծառայելու համար: Աստված մեզ օրհնում է ուրիշների կյանքը բարելավել շնորհներով ու կարողությամբ:

Մենք հնարավորություններ ունենք ծառայելու Եկեղեցում: Եկեղեցու կազմակերպության նպատակներից մեկը միմյանց օգնելու հնարավորություն տալն է: Եկեղեցու անդամները ծառայում են՝ կատարելով միսիոներական աշխատանք, ընդունելով ղեկավարի հանձնարարություններ, այցելելով Եկեղեցու մյուս անդամներին, ուսուցանելով դասարաններում և եկեղեցական այլ գործեր անելով: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում չկա վճարվող հոգևորականություն, այնպես որ Եկեղեցու բոլոր գործերը վարում են աշխարհիկ անդամները:

  • Ինչպես կարո՞ղ ենք բավականաչափ ժամանակ հատկացնել մեր ընտանիքներին՝ Եկեղեցում և համայնքում ծառայելու այդքան հնարավորությունների հետ միասին:

Հիսուս Քրիստոսը ծառայության կատարյալ օրինակ է

  • Նշեք սուրբ գրությունների ձեր սիրված պատմություններից մի քանիսը, որտեղ Փրկիչը ծառայության օրինակ է մեզ համար:

Փրկիչը ծառայության կատարյալ օրինակ եղավ: Նա բացատրեց, որ չի եկել երկիր, որպեսզի իրեն ծառայեն, այլ որ Ինքը ծառայի և Իր կյանքը զոհաբերի մեզ համար (տես Մատթեոս Ի.28):

Հիսուս Քրիստոսը սիրում է մեզ բոլորին ավելի շատ, քան կարող ենք ըմբռնել: Երբ երկրի վրա էր, Նա ծառայեց աղքատներին, անարգվածներին, մեղավորներին և արհամարհվածներին: Նա ուսուցանեց ավետարանը բոլորին, ովքեր կամենում էին լսել, կերակրեց սոված մարդկանց բազմություններ, ովքեր եկել էին Իրեն լսելու, բուժեց հիվանդներին և կենդանացրեց մահացածներին:

Նա երկրի Ստեղծողն է և մեր Փրկիչը, սակայն Նա ծառայության բազում խոնարհ գործեր կատարեց: Իր խաչելությունից քիչ առաջ նա հավաքվեց Իր առաքյալների հետ: Նրանց ուսուցանելուց հետո, Նա մի կոնքով ջուր վերցրեց ու մի սրբիչ և լվացավ նրանց ոտքերը (տես Հովհաննես ԺԳ.4–10. տես նաև այս գլխի նկարը): Այդ օրերին հյուրի ոտքերը լվանալը հարգանքի նշան էր և, սովորաբար, արվում էր ծառայի կողմից: Հիսուսը դա արեց որպես սիրո ու ծառայության օրինակ: Երբ մենք սիրո ոգով պատրաստակամորեն ծառայում ենք ուրիշներին, մենք ավելի շատ ենք նմանվում Քրիստոսին:

  • Ի՞նչ կարող ենք սովորել ծառայելու Փրկչի օրինակից:

Լրացուցիչ սուրբ գրություններ

Տպել