Ներածություն
Ուսումնական ուղեցույց և ուսուցչի ձեռնարկ
Ավետարանի սկզբունքները գրվել է որպես անձնական ուսումնական ուղեցույց և ուսուցչի ձեռնարկ: Եթե ուսումնասիրեք այն փնտրելով Տիրոջ Հոգին, դուք կարող եք աճել Հայր Աստծո, Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության, ավետարանի վերականգնման մասին ձեր հասկացողության և վկայության մեջ: Դուք կարող եք գտնել կյանքի վերաբերյալ հարցերի պատասխանները, վստահություն ձեռք կբերեք ձեր նպատակի և արժանավորության հանդեպ, և հավատով կդիմակայեք անձնական ու ընտանեկան դժվարություններին:
Եկեղեցում և տանը ուսուցանելու հրահանգներ
Ուսուցիչ լինելը մեծ պատասխանատվություն է, որը ներառում է մյուսներին ամրապնդելու բազմաթիվ հնարավորություններ, հավաստիանալով, որ նրանք «սնուցվում են Աստծո բարի խոսքով» (Մորոնի 6.4): Դուք արդյունավետորեն կուսուցանեք, եթե հետևեք ստորև տրված սկզբունքներին.
-
Սիրեք նրանց, ում ուսուցանում եք:
-
Հոգով ուսուցանեք:
-
Ուսուցանեք վարդապետությունը:
-
Ջանասիրաբար սովորելու կոչ արեք:
Սիրեք նրանց, ում ուսուցանում եք
Եթե սիրով վերաբերվեք նրանց, ում ուսուցանում եք, նրանք ընկալունակ կդառնան Տիրոջ Հոգու հանդեպ: Նրանք ավելի մեծ խանդավառությամբ կսովորեն և ավելի սրտաբաց կլինեն ձեր և մյուսների հետ: Ծանոթացեք նրանց հետ, ում ուսուցանում եք, և թող նրանք իմանան, որ դուք անկեղծորեն հոգ եք տանում իրենց համար: Զգայուն եղեք հատուկ կարիքներով մարդկանց հանդեպ: Ձեր դասարանում անկաշկանդ միջավայր ստեղծեք, որպեսզի մասնակիցները ազատ զգան ձեզ ուղղելու ցանկացած հարց՝ ավետարանի սկզբունքների և դրանք կիրառելու վերաբերյալ:
Տիրոջ Հոգին ներկա կլինի, երբ սեր և միասնություն է տիրում: Տերն ասել է. «Նոր պատվիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրեք. ինչպես ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրեք» (Հովհաննես ԺԳ.34):
Այս նյութի մասին ավելին իմանալու համար, տես Teaching, No Greater Call, էջեր 31–39:
Հոգով ուսուցանեք:
Ամենակարևոր բաները, որ երբևէ կուսուցանեք, Քրիստոսի վարդապետություններն են՝ սուրբ գրությունների և մեր օրերի մարգարեների միջոցով հայտնված և Սուրբ Հոգու կողմից հաստատված: Այս ամենը արդյունավետորեն ուսուցանելու համար դուք պետք է ունենաք Տիրոջ Հոգին: «Եվ Հոգին կտրվի ձեզ հավատքի աղոթքով,-ասել է Տերը,- և եթե դուք չստանաք Հոգին, դուք չպետք է ուսուցանեք» (ՎևՈւ 42.14; տես նաև ՎևՈւ 50.13–22): Սուրբ Հոգին իրական ուսուցիչ է, այնպես որ կարևոր է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ Տիրոջ Հոգին կարող է ներկա լինել:
Այս նյութի վերաբերյալ ավելին իմանալու համար, տես Teaching, No Greater Call, էջեր 41–48:
Ուսուցանեք վարդապետությունը
Նախքան տվյալ գլուխն ուսուցանելը, մանրամասն ուսումնասիրեք այն, որպեսզի հավաստիանաք, որ հասկանում եք վարդապետությունը: Լրացուցիչ սուրբ գրություններ Դուք ավելի անկեծորեն և զորությամբ կուսուցանեք, եթե տվյալ գլխի ուսմունքներն անձնապես ազդեցություն են գործել ձեզ վրա: Երբեք ոչինչ ձեզանից մի ավելացրեք Եկեղեցու վարդապետությանը: Ուսուցանեք միայն այն, ինչ հաստատվում է սուրբ գրություններով, վերջին օրերի մարգարեների և առաքյալների խոսքերով և Սուրբ Հոգով (տես ՎևՈւ 42.12–14; 52.9):
Եթե դուք կանչվել եք ուսուցանելու քվորումում կամ դասարանում օգտագործելով այս գիրքը, մի փոխարինեք այն այլ նյութերով, որքան էլ հետաքրքիր լինեն դրանք: Հավատարիմ մնացեք սուրբ գրություններին և այս գրքի խոսքերին: Հարմարության դեպքում օգտագործեք անձնական փորձառությունները և Եկեղեցու ամսագրերից հոդվածներ, որոնք կհամալրեն դասերը:
Այս նյութի վերաբերյալ ավելին իմանալու համար, տես Teaching, No Greater Call, էջեր 50–59:
Ջանասիրաբար սովորելու կոչ արեք
Ուսուցանելիս օգնեք մյուսներին տեսնել, թե ինչպես են ավետարանի սկզբունքներն առնչվում ամենօրյա կյանքին: Քննարկում ծավալեք, թե ինչպես կարող են այդ սկզբունքներն ազդել Աստծո, մեր, մեր ընտանիքի և մեր մերձավորների հանդեպ ունեցած մեր զգացումների վրա: Մասնակիցներին խրախուսեք սկզբունքներով ապրել:
Փորձեք դասին ներգրավել որքան հնարավոր է շատ մարդ: Դուք կարող եք նրանց ներգրավել առաջարկելով՝ բարձրաձայն կարդալ, հարցերին պատասխանել կամ կիսվել փորձառություններով, սակայն դա արեք միայն այն դեպքում, երբ վստահ եք, որ չեք շփոթեցնի նրանց: Դասը պատրաստելիս հնարավոր է ցանկություն ունենաք հատուկ առաջադրանքներ տալ մասնակիցներին: Զգայուն եղեք մյուսների կարիքների և զգացմունքների հանդեպ: Կարող եք դասից առաջ առանձին խոսել դասարանի որոշ անդամների հետ և հարցնել, թե արդյոք ցանկություն ունեն մասնակցելու:
Այս նյութի մասին ավելին իմանալու համար, տես Teaching, No Greater Call, էջեր 61–74:
Լրացուցիչ օգնություն ուսուցիչներին
Այս գրքի յուրաքանչյուր գլուխ ուսուցիչների համար մեկ կամ երկու նշում է պարունակում: Այդ նշումները պարունակում են գաղափարներ, որոնք կօգնեն ձեզ սիրել նրանց, ում ուսուցանում եք, ուսուցանել Հոգով, ուսուցանել վարդապետությունը և ջանասիրաբար սովորելու կոչ անել նրանց, ում ուսուցանում եք: