Գրքեր և դասեր
Գլուխ 35. Հնազանդություն


Գլուխ 35

Հնազանդություն

Նկար
An angel appearing to Adam and Eve as they prepare to offer a lamb as a burnt offering. The illustration depicts the angel explaining to Adam and Eve that the animal sacrifice was symbolic of the sacrifice to be made by Jesus Christ.

Մենք պետք է պատրաստակամորեն հնազանդվենք Աստծուն

  • Ի՞նչ տարբերություն կա պատրաստակամորեն և դժկամորեն հնազանդվելու միջև:

Երբ Հիսուսը երկրի վրա էր, մի օրինագետ Նրան հարց ուղղեց.

«Վարդապետ, ո՞ր պատվիրանքն է մեծ օրենքումը:

Հիսուսն էլ ասեց նորան. Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը:

Սա է առաջին և մեծ պատվիրանքը:

Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պես:

Այս երկու պատվիրանքից կախված են բոլոր օրենքը և մարգարեքը» (Մատթեոս ԻԲ.36–40):

Այս սուրբ գրությունից մենք սովորում ենք, թե որքան կարևոր է մեզ համար Տիրոջը և մեր մերձավորներին սիրելը: Բայց ինչպե՞ս ենք մենք ցույց տալիս մեր սերը Տիրոջ հանդեպ:

Հիսուսը պատասխանել է այս հարցին՝ ասելով. «Ով որ իմ պատվիրանքներն ունի և նորանց պահում է, նա է ինձ սիրողը. և ինձ սիրողն իմ Հորիցը կսիրուի» (Հովհաննես ԺԴ.21):

Մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հարց տա՝ ինչո՞ւ ենք մենք հնազանդվում Աստծո պատվիրաններին: Որովհետև մենք վախենում ենք պատժի՞ց: Որովհետև մենք ցանկանում ենք վարձք լավ ապրելու համա՞ր: Որովհետև մենք սիրում ենք Աստծուն և Հիսուս Քրիստոսին, և ցանկանում ենք ծառայե՞լ Նրանց:

Ավելի լավ է հնազանդվել պատվիրաններին պատժից վախենալով, քան ամենևին չհնազանդվել դրանց: Բայց մենք ավելի երջանիկ կլինենք, եթե հնազանդվենք Աստծուն, որովհետև մենք սիրում ենք Նրան և ցանկանում ենք հնազանդվել Նրան: Երբ մենք հոժարակամ հնազանդվում ենք Նրան, Նա կարող է հոժարակամ օրհնել մեզ: Նա ասել է. « Ես՝ Տերս, … բերկրանքով պատվում եմ նրանց, ովքեր արդարությամբ և ճշմարտությամբ ծառայում են ինձ մինչև վերջ» (ՎևՈւ 76.5): Հնազանդությունը նաև օգնում է մեզ առաջադիմել և ավելի նմանվել մեր Երկնային Հորը: Բայց նրանք, ովքեր ոչինչ չեն անում, մինչև չեն պատվիրվում և ապա դժկամորեն են պահում պատվիրանները, կորցնում են իրենց վարձքը (տես ՎևՈւ 58.26–29):

  • Ինչպե՞ս կարող ենք հնազանդվելու մեր ցանկությունը մեծացնել:

Մենք կարող ենք հնազանդվել առանց պատճառը հասկանալու

  • Ինչո՞ւ հնազանդ լինելու համար միշտ չէ, որ անհրաժեշտ է հասկանալ Տիրոջ նպատակները:

Պահելով Աստծո պատվիրանները մենք պատրաստվում ենք հավերժական կյանքին և վեհացմանը: Երբեմն մենք չենք իմանում, թե ինչու է տվյալ պատվիրանը մեզ տրվել: Ինչևէ, մենք մեր հավատն ու վստահությունն ենք ցույց տալիս Աստծուն, երբ հնազանդվում ենք Նրան առանց պատճառն իմանալու:

Ադամին ու Եվային պատվիրվեց զոհ մատուցել Աստծուն: Մի օր հրեշտակը հայտնվեց Ադամին և հարցրեց, թե ինչու է զոհեր մատուցում: Ադամը պատասխանեց, որ չգիտի պատճառը: Նա անում էր դա, որովհետև Տերն էր պատվիրել իրեն: (Տես Մովսես 5.5–6 և այս գլխի նկարը:)

Այնուհետև հրեշտակը ուսուցանեց Ադամին ավետարանը և պատմեց նրան Փրկչի մասին, որը պետք է գար: Սուրբ Հոգին իջավ Ադամի վրա, և Ադամը մարգարեացավ երկրի բնակիչների մասին՝ մինչև վերջին սերունդը: (Տես Մովսես 5.7–10; ՎևՈւ 107.56:) Այս գիտելիքը և մեծ օրհնություններ եկան Ադամին, որովհետև նա հնազանդ էր:

Աստված ուղի կպատրաստի

Մորմոնի Գիրքն ասում է մեզ, որ Նեփին և նրա եղբայրները շատ դժվար հանձնարարություն ստացան Տիրոջից (տես 1 Նեփի 3.1–6): Նեփիի եղբայրները դժգոհեցին ասելով, որ Տերն իրենցից դժվար բան էր պահանջում: Սակայն Նեփին ասաց. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է, քանզի գիտեմ, որ Տերը չի տալիս պատվիրաններ մարդկանց զավակներին՝ առանց ուղի պատրաստելու նրանց համար, որպեսզի նրանք կարողանան իրագործել այն, ինչ նա պատվիրել է իրենց» (1 Նեփի 3.7): Երբ զգանք, որ Տիրոջ պատվիրանին հնազանդվելը դժվար է, մենք պետք է հիշենք Նեփիի խոսքերը:

  • Ե՞րբ է Տերը ուղի պատրաստել ձեզ համար, որ հնազանդվեք Իրեն:

Ոչ մի պատվիրան հնազանդվելու համար շատ փոքր կամ շատ մեծ չէ

Երբեմն մենք կարող ենք մտածել, որ տվյալ պատվիրանը այդքան էլ կարևոր չէ: Սուրբ գրությունները պատմում են Նէեմանի մասին, որն այդպես էր մտածում: Նէեմանը սոսկալի հիվանդություն ուներ, և նա ճամփորդեց Սիրիայից Իսրայել, որպեսզի խնդրերի մարգարե Եղիսեյին բժշկեր իրեն: Նէեմանը իր երկրում կարևոր մարդ էր, և վիրավորվեց, երբ Եղիսեն անձնապես չդիմավորեց իրեն, այլ ծառային ուղարկեց: Նէեմանը նույնիսկ ավելի շատ վիրավորվեց, երբ ստացավ Եղիսեյի պատգամը՝ յոթ անգամ լվացվիր Հորդան գետում: «Մի՞թե Դամասկոսի գետերը Իսրայելի բոլոր ջրերիցը լավ չեն: մի՞թե նորանցում չէի լվացուիլ և մաքրուիլ»,- հարցրեց նա: Նա բարկացած ետ դարձավ: Բայց նրա ծառաները ասացին նրան. «Եթե մարգարեն քեզ մի մեծ բան ասած լիներ, չէի՞ր անիլ. ո՞ւր մնաց որ քեզ ասեց. Լուացուիր և կմաքրուիս»: Նէեմանն իմաստուն գտնվեց հասկանալով, որ պետք է հնազանդվել Աստծո մարգարեին, թեկուզ դա թվում է փոքր բան: Նա լվացվեց Հորդանանում և բժշկվեց: (Տես Դ Թագավորաց Ե.1–14:)

Երբեմն մենք կարող ենք մտածել, թե տվյալ պատվիրանին անչափ դժվար է հնազանդվել: Նեփիի եղբայրների պես մենք կարող ենք ասել. «Դժվար բան է Աստված պահանջում մեզանից»: Սակայն Նեփիի պես մենք կարող ենք վստահ լինել, որ Աստված մեզ պատվիրան չի տա առանց մեզ համար Իրեն հնազանդվելու ուղի պատրաստելու:

«Դժվար բան էր», երբ Տերը պատվիրեց Աբրահամին իր միակ որդուն, Իսահակին, որպես զոհ մատուցել (տես Ծննդոց ԻԲ.1–13; տես նաև այս գրքի գլուխ 26): Աբրահամը շատ տարիներ էր սպասել Իսահակի ծնունդին, որդի, որին Աստված խոստացել էր իրեն: Ինչպե՞ս կարող էր նա այդպես կորցնել իր որդուն: Այդ պատվիրանը պետք է որ անչափ դժվար լիներ Աբրահամի համար: Սակայն նա ընտրեց Աստծուն հնազանդվելը:

Մենք նույնպես պետք է պատրաստակամ լինենք կատարելու այն, ինչ Աստված պահանջում է: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Ես ինձ համար կանոն եմ ստեղծել. Երբ Տերը պատվիրում է, կատարիր այն» (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 160): Սա կարող է նաև մեր կանոնը լինել:

  • Ե՞րբ եք օրհնություններ ստացել որպես փոքր թվացող պատվիրաններին հնազանդվելու արդյունք:

Հիսուս Քրիստոսը հնազանդվեց Իր Հորը

  • Ի՞նչ օրինակներ են գալիս ձեր միտքը, երբ մտածում եք Իր Հորը Հիսուս Քրիստոսի հնազանդվելու մասին:

Հիսուս Քրիստոսը մեր Երկնային Հորը հնազանդվելու մեծ օրինակ էր: Նա ասաց. «Ես իջա երկնքիցը, որ ոչ թե իմ կամքն անեմ, այլ ինձ ուղարկողի կամքը» (Հովհաննես Զ.38): Նա իր ողջ կյանքը նվիրեց Իր Հորը հնազանդվելուն, չնայած դա միշտ չէ որ հեշտ էր իր համար: Նա ամեն կերպ գայթակղվեց, ինչպես մյուս մահկանացուները (տես Եբրայեցիս Դ.15): «Գեթսեմանի այգում Նա աղոթեց՝ ասելով. «Իմ Հայր, եթե կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի. սակայն ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու» (Մատթեոս ԻԶ.39):

Քանի որ Հիսուսը հնազանդվեց Հոր կամքին բոլոր բաներում, Նա հնարավոր դարձրեց փրկությունը բոլորիս համար:

  • Ինչպե՞ս կարող է Փրկչի օրինակը հիշելը օգնել մեզ հնազանդ լինել:

Հնազանդվելու և չհնազանդվելու արդյունքները

  • Որո՞նք են Տիրոջ պատվիրաններին հնազանդվելու և չհնազանդվելու հետևանքները:

Երկնային արքայությունը օրենքով է կառավարվում, և երբ մենք որևէ օրհնություն ենք ստանում, դա այն օրենքին հնազանդվելու արդյունքն է, որի վրա այդ օրհնությունը հիմնված է (տես ՎևՈւ 130.20–21; 132.5): Տերն ասել է մեզ, որ մեր հնազանդության և ջանասիրության շնորհիվ կարող ենք գիտելիք և բանականություն ձեռք բերել (տես ՎևՈւ 130.18–19): Մենք նաև կարող ենք հոգևոր աճ ապրել (տես Երեմիա Է 23–24 ): Մյուս կողմից, անհնազանդության արդյունքում հիասթափություն ենք ապրում և զրկվում ենք օրհնություններից: «Ո՞վ եմ ես, ասում է Տերը, որ խոստացել եմ և չեմ կատարել: Ես պատվիրում եմ, և մարդիկ չեն հնազանդվում. ես չեղյալ եմ համարում, և նրանք չեն ստանում օրհնությունը: «Ապա նրանք ասում են իրենց սրտում. Սա Տիրոջ աշխատանքը չէ, քանզի նրա խոսոտումները չեն կատարվում» (ՎևՈւ 58.31–33):

Երբ մենք պահում ենք Աստծո պատվիրանները, Նա կատարում է Իր խոստումները, ինչպես Բենիամին Թագավորն է ասել իր ժողովրդին. «Նա պահանջում է, որ դուք անեք, ինչպես նա է պատվիրել ձեզ. որի համար, եթե դուք անեք, նա անմիջապես օրհնում է ձեզ» (Մոսիա 2.24):

Հնազանդ մարդը հավերժական կյանք է ստանում

Տերը խորհուրդ է տալիս. «Եթե պահեք իմ պատվիրանները և համբերեք մինչև վերջ, դուք կունենաք հավերժական կյանք, պարգև, որը մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից» (ՎևՈւ 14.7):

Տերը նկարագրել է այլ օրհնություններ, որոնք կգան նրանց, ովքեր մինչև վերջ կհնազանդվեն Իրեն արդարությամբ և ճշմարտությամբ:

«Այսպես է ասում Տերը,– Ես՝ Տերս, ողորմած և բարեգութ եմ նրանց հանդեպ, ովքեր վախենում են ինձանից, և բերկրանքով պատվում եմ նրանց, ովքեր արդարությամբ և ճշմարտությամբ ծառայում են ինձ մինչև վերջ:

Մեծ պիտի լինի նրանց վարձքը և հավերժական պիտի լինի նրանց փառքը:

Եվ նրանց ես կհայտնեմ բոլոր խորհուրդները, այո՛, բոլոր հնուց ի վեր թաքցված խորհուրդներն իմ արքայության, և գալիք դարերի ընթացքում ես նրանց հայտնի կդարձնեմ բարեհաճությունն իմ կամքի՝ բոլոր բաների առնչությամբ, որոնք վերաբերում են իմ արքայությանը:

Այո՝, նույնիսկ հավերժության զարմանալիքները կիմանան նրանք, և գալիք բաները ես ցույց կտամ նրանց, նույնիսկ բաներ՝ շատ սերունդների վերաբերյալ:

Եվ նրանց իմաստությունը մեծ պիտի լինի, և նրանց հասկացողությունը կհասնի երկինք: …

Քանզի իմ Հոգով ես կլուսավորեմ նրանց, և իմ զորությամբ ես նրանց հայտնի կդարձնեմ իմ կամքի գաղտնիքները,– այո, նույնիսկ այն բաները, որոնք աչք չի տեսել, և ականջ չի լսել, և մարդու սիրտ չի թափանցել» (ՎևՈւ 76.5–10):

  • Ի՞նչ է ձեզ համար նշանակում «մինչև վերջ համբերել» արտահայտությունը:

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հավատարիմ մնանք ավետարանի սկզբունքներին, երբ դա հասարակության մեջ հիմնականում անընդունելի է: Ինչպե՞ս կարող ենք օգնել երեխաներին և երիտասարդներին հավատարիմ մնալ ավետարանի սկզբունքներին:

Լրացուցիչ սուրբ գրություններ

Տպել