Գլուխ 42
Իսրայելի տան հավաքումը
Իսրայելի տունը Աստծո ուխտյալ ժողովուրդն է
-
Ի՞նչ պատասխանատվություններ ունեն Աստծո ուխտյալ մարդիկ աշխարհի ազգերի հանդեպ:
Հակոբը մեծ մարգարե էր, որը Քրիստոսի ժամանակից հարյուրավոր տարիներ առաջ էր ապրել: Քանի որ Հակոբը հավատարիմ էր, Տերը նրան տվեց Իսրայել հատուկ անունը, որը նշանակում է՝ «նա, ով հաղթում է Աստծո հետ» կամ «թող Աստված հաղթի» (Bible Dictionary, “Israel,” 708): Հակոբը տասներկու որդի ուներ: Այդ որդիները և նրանց ընտանիքները հայտնի դարձան որպես Իսրայելի տասներկու ցեղեր կամ Իսրայելցիներ (տես Ծննդոց ԽԹ.28):
Հակոբը Աբրահամի թոռն էր: Տերը հավիտենական ուխտ կապեց Աբրահամի հետ, որը նորոգվեց Իսահակի հետ և Հակոբի ու նրա որդիների հետ (տես այս գրքի գլուխ 15-ը, տես նաև այս գրքի նկարը, որտեղ պատկերված է Հակոբը, որ օրհնում է իր որդիներին): Աստված խոստացել է, որ Իսրայելցիները կլինեն Իր ուխտյալ ժողովուրդը այնքան ժամանակ, քանի դեռ նրանք հնազանդվում են Նրա պատվիրաններին (տես Երկրորդ Օրինաց ԻԸ.9–10): Նրանք օրհնություն կլինեն աշխարհի բոլոր ազգերին՝ նրանց տանելով ավետարանը և քահանայությունը (տես Աբրահամ 2.9–11): Այդպիսով, նրանք կպահեն իրենց ուխտը Տիրոջ հետ, և Նա կպահի Իր ուխտը նրանց հետ:
Իսրայելի տունը ցրվեց
Կրկին ո կրկին Տիրոջ մարգարեները զգուշացրել են Իրայելի տանը, թե ինչ կպատահի, եթե նրանք ամբարիշտ լինեն: Մովսեսը մարգարեացավ. «Եվ Եհովան քեզ պիտի ցրուէ բոլոր ազգերի մեջ երկրիս մեկ ծայրիցը մինչև մյուս ծայրը» (Երկրորդ Օրինաց ԻԸ.64):
Չնայած այդ զգուշացմանը, Իսրայելցիները մշտապես խախտում էին Աստծո պատվիրանները: Նրանք կռվեցին միմյանց հետ և բաժանվեցին երկու թագավորության՝ Հյուսիսային թագավորություն, որը կոչվեց Իսրայելի թագավորություն, և Հարավային թագավորություն, որը կոչվեց Հուդայի թագավորություն: Իսրայելի տասներկու ցեղերից տասը ապրում էր Հյուսիսային թագավորությունում: Պատերազմի ժամանակ նրանց թշնամիները հաղթեցին նրանց և գերության տարան: Նրանցից ոմանք հետագայում փախան հյուսիսային երկրներ և կորան աշխարհում:
Հյուսիսային թագավորության գերությունից մոտ 100 տարի անց, Հարավային թագավորությունը գրավվեց: Մայրաքաղաք Երուսաղեմը կործանվեց Ք.Ա.586թ., և Իսրայելի մնացած երկու ցեղերի շատ անդամներ գերության մատնվեցին: Ավելի ուշ, այդ ցեղերի որոշ անդամներ վերադարձան և վերակառուցեցին Երուսաղեմը: Նախքան Երուսաղեմի կործանվելը, Լեքին և նրա ընտանիքը, որոնք Իսրայելի տան անդամներ էին, հեռացան քաղաքից և բնակություն հաստատեցին Ամերիկաներում:
Քրիստոսի ժամանակից հետո, Երուսաղեմը կրկին կործանվեց, այս անգամ Հռոմեացի զինվորների կողմից: Հրեաները ցրվեցին աշխարհով մեկ: Այսօր Իսրայելցիները գտնվում են աշխարհի բոլոր երկրներում: Այդ մարդկանցից շատերը չգիտեն, որ իրենք Իսրայելի հնագույն տան հետնորդներն են:
-
Ի՞նչ օգուտներ են եկել Աստծո զավակներին Նրա ուխտյալ ժողովրդի աշխարհով մեկ ցրվելու հետևանքով:
Իսրայելի տունը պետք է հավաքվի
-
Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ Իր ժողովուրդը հավաքվի:
-
Ինչպե՞ս կհավաքվի Իսրայելի տունը:
Տերը խոստացել է, որ Իր ուխտյալ ժողովուրդը մի օր կհավաքվի. «Ես պիտի ժողովեմ իմ հոտի մնացորդը այն ամեն երկիրներիցը, ուր որ նորանց աքսորեցի» (Երեմիա ԻԳ.3):
Աստված հավաքում է Իր զավակներին միսիոներական աշխատանքի միջոցով: Երբ մարդիկ գալիս են Հիսուս Քրիստոսի գիտելիքին, ստանալով փրկության արարողությունները և պահելով դրանց հետ կապված ուխտերը, նրանք դառնում են «ուխտի զավակներ» (3 Նեփի 20.26): Նա Իր զավակներին հավաքելու կարևոր պատճառներ ունի: Նա հավաքում է նրանց, որպեսզի նրանք կարողանան սովորել ավետարանի ուսմունքները և պատրաստվեն հանդիպելու Փրկչին, երբ Նա կրկին կգա: Նա հավաքում է նրանց, որպեսզի նրանք կառուցեն տաճարներ և սուրբ արարողություններ կատարեն նախնիների համար, ովքեր մահացել են առանց այդ հնարավորությունն ունենալու: Նա հավաքում է նրանց, որպեսզի նրանք կարողանան ամրացնել միմյանց և միավորվեն ավետարանով՝ պաշտպանություն գտնելով աշխարհի անիրավ ազդեցություններից: Նա նաև հավաքում է նրանց, որպեսզի նրանք պատրաստվեն ավետարանով կիսվելու մյուսների հետ:
Իսրայելի տան հավաքման աշխատանքը ղեկավարելու զորությունն ու իշխանությունը տրվեց Ջոզեֆ Սմիթին Մովսես մարգարեի միջոցով, որը հայտնվեց 1836թ. Կիրթլանդի Տաճարում (տես ՎևՈւ 110.11): Այդ ժամանաից ի վեր, յուրաքանչյուր մարգարե կրել է Իսրայելի տան հավաքման բանալիները, և այս հավաքումը Եկեղեցու աշխատանքի կարևոր մասն է եղել: Այժմ ուխտյալ մարդիկ հավաքվում են ընդունելով վերականգնված ավետարանը, ծառայելով Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստծուն (տես Երկրորդ Օրինաց Լ.1–5):
Իսրայելցիները պետք է հավաքվեն նախ հոգևոր ձևով, ապա ֆիզիկապես: Նրանք հավաքվել են հոգևոր ձևով՝ միանալով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն կապելով և պահելով սրբազան ուխտեր: Այս հոգևոր հավաքումը սկսվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի ժամանակից սկսած և առ այսօր շարունակվում է ամբողջ աշխարհում: Եկեղեցու նորադարձները Իսրայելցիներ են՝ արյունով կամ ընդունելով: Նրանք պատկանում են Աբրահամի և Հակոբի ընտանիքին (տես Աբրահամ 2.9–11; Գաղատացիս Գ.26–29):
Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն ասել է. «Շատ ազգերի ներկայացուցիչներ կան …Եկեղեցում: … Նրանք եկել են, որովհետև Տիրոջ Հոգին իջել է նրանց վրա, … ստանալով հավաքման հոգին, հանուն ավետարանի նրանք թողել են ամեն ինչ» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 3:256; շեղագիրը բնագրից):
Իսրայելի ֆիզիկական հավաքում նշանակում է՝ ուխտյալ մարդիկ «կժողովվեն տուն՝ դեպի իրենց ժառանգության հողերը և կհաստատվեն բոլոր իրենց խոստումի երկրներում» (2 Նեփի 9.2): Եփրեմի և Մանասեի ցեղերը կհավաքվեն Ամերիկաներում: Հուդայի ցեղը կվերադառնա Երուսաղեմ քաղաք և դրա շրջակայքը: Կորած տաս ցեղերը Եփրեմի ցեղից կստանան իրենց խոստացված օրհնությունները (տես ՎևՈւ 133.26–34):
Երբ Եկեղեցին առաջին անգամ հաստատվեց, Սրբերին հրահանգվեց հավաքվել Օհայոյում, ապա Միսսուրիում, ավելի ուշ՝ Սոլթ Լեյքի Հովտում: Ինչևէ, այսօր մեր օրերի մարգարեները ուսուցանել են, որ Եկեղեցու անդամները պետք է Աստծո արքայությունը կառուցեն իրենց երկրներում: Երեց Ռասել Մ. Նելսոնն ասել է. «Եկեղեցի գալու ընտրությունը ոչ թե ֆիզիկական տեղանքի, այլ անձնական պարտավորվածության հարց է: Մարդիկ կարող են «բերվել Տիրոջ իմացությանը», [3 Նեփի 20.13] առանց իրենց հայրենիքից հեռանալու: Իրոք, Եկեղեցու վաղ օրերին դարձի գալ հաճախ նշանակում էր նաև գաղթել: Իսկ այժմ հավաքումը տեղի է ունենում յուրաքանչյուր պետության մեջ: … Բրազիլացի Սրբերի համար հավաքման վայրը Բրազիլիան է, Նիգերիայի Սրբերի համար հավաքման վայրը՝ Նիգերիան, Կորեացի Սրբերի համար հավաքման վայրը՝ Կորեան, և այսպես շարունակ: Սիոնը «սրտով մաքուրներն են» [ՎևՈւ 97.21] Սիոնը այնտեղ է, որտեղ արդարակյաց Սրբերն են» (in Conference Report, Oct. 2006, 85; or Ensign, Nov. 2006, 81):
Իսրայելի ֆիզիկական հավաքումը չի ավարտվի մինչև Փրկչի Երկրորդ Գալուստը և կշարունակվի Հազարամյակում (տես Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.37): Այնուհետև Տիրոջ խոստումը կկատարվի.
«Ահա, օրերը կգան, ասում է Տերը, որ այլևս չի ասուիլ, թե՝ Կենդանի է Տերը, որ Իսրայելի որդկանցը վեր հանեց Եգիպտոսի երկրիցը,
Այլ թե՝ Կենդանի է Տերը, որ հանեց Իսրայելի որդկանցը հյուսիսի երկրիցը, և այն բոլոր երկրներիցը, ուր որ նրանց աքսորել էր. և ես պիտի ետ դարձնեմ նրանց դեպի իրանց երկիրը, որ տվել եմ իրանց հայրերին» (Երեմիա ԺԶ.14–15):
-
Ինչպե՞ս եք դուք հոգևոր ձևով հավաքվել որպես Տիրոջ ուխտյալ ժողովրդից մեկը:
-
Ինչպե՞ս եք դուք մասնակցել ուրիշների հավաքմանը:
Լրացուցիչ սուրբ գրություններ
-
Ծննդոց ԺԷ.1–8 (Աստծո ուխտը Աբրահամի հետ)
-
Հռովմեացիս Թ.4–8; Գաղատացիս Գ.29 (նրանք, որ հետևում են Հիսուս Քրիստոսին և Նրա խոսքին, ուխտի զավակներն են)
-
2 Նեփի 30.2; Մոսիա 5.10–11 (նրանք, որ ապաշխարում են, հետևում են մարգարեներին, և հավատ ունեն առ Հիսուս Քրիստոսը, դառնում են Տիրոջ ուխտյալ ժողովուրդը)
-
Դ Թագավորաց ԺԷ (Հյուսիսային թագավորությունը գերվեց)
-
Բ Մնացորդաց ԼԶ.11–20 (Հարավային Թագավորությունը գերվեց)
-
Հակոբոս Ա.1 (տասներկու ցեղերը ցրվեցին ուրիշ երկրներ)
-
1 Նեփի 10.12–13 (նեփիացիների գաղթը ցրման մի մասն էր)
-
Երեմիա Գ.14–18 (մեկը՝ քաղաքից, երկուսը՝ ընտանիքից)
-
Եզեկիել Ի.33–36 (Իսրայելը կհավաքվի բոլոր երկրներից)
-
3 Նեփի 20.29–46 (Հրեաները կհավաքվեն Երուսաղեմում)
-
1 Նեփի 15.13–18; 3 Նեփի 21.26–29 (հավաքումը սկսվում է ավետարանի Վերականգնումով)
-
ՎևՈւ 38.31–33 (Տիրոջ ուխտյալ ժողովուրդը կփրկվի)
-
Եսայիա ԺԱ.11–13 (Տերը ետ կբերի Իր ժողովրդին)
-
Հայտնություն ԺԸ.4–8 (ձայնը կհռչակի հավաքումը)
-
ՎևՈւ 133.6–15 (Հեթանոսները դեպի Սիոն, Հրեաները դեպի Երուսաղեմ)