Գլուխ 44
Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը
Անհամբեր սպասել Փրկչի Երկրորդ Գալստին
Իր Հարությունից քառասուն օր հետո, Հիսուսը և Նրա Առաքյալները միասին հավաքվեցին Ձիթենյաց սարի վրա: Հիսուսի համար եկել էր երկրից հեռանալու ժամանակը: Նա ավարտել էր ողջ աշխատանքը, որ պետք է աներ այդ ժամանակ: Նա պետք է վերադառնար մեր Երկնային Հոր մոտ, մինչև Նրա Երկրորդ Գալստի ժամանակը:
Իր Առաքյալներին հրահանգելուց հետո, Հիսուսը համբարձվեց երկինք: Մինչ Առաքյալները նայում էին երկինք, երկու հրեշտակներ կանգնեցին նրանց կողքին և ասացին. «Ով Գալիլեացի մարդիկ, ի՞նչ եք կանգնել և մտիք եք անում դեպի երկինքը. այս Հիսուսը, որ ձեզանից վերացավ երկինքը, այսպես կգա ինչպես նորան տեսաք երկինքը գնալիս» (Գործք Ա.11):
Այդ ժամանաից մինչ այժմ, Հիսուս Քրիստոսի հետևորդները անհամբեր սպասել են Երկրորդ Գալստին:
Ի՞նչ Հիսուսը կանի, երբ վերադառնա
Երբ Հիսուս Քրիստոսը կրկին գա երկիր, Նա կանի հետևյալը.
-
Նա կմաքրի երկիրը: Երբ Հիսուսը կրկին գա, Նա կգա զորությամբ և մեծ փառքով: Այդ ժամանակ ամբարիշտները կկործանվեն: Այն ամենը, ինչ ապականված է, կայրվի, և երկիրը կմաքրվի կրակով (տես ՎևՈւ 101.24–25):
-
Նա կդատի Իր ժողովրդին: Երբ Հիսուսը գա, Նա կդատի ազգերին և արդարներին ամբարիշտներից կզատի (տես Մատթեոս ԻԵ.31–46; տես նաև այս գրքի գլուխ 46-ը): Հովհաննես Հայտնիչը գրել է այդ դատաստանի մասին. «Եվ տեսա աթոռներ, և նորանց վրա նստեցին. և դատավորություն տրուեցավ նրանց, և նրանց հոգիքը որ գլխատուել էին Հիսուսի վկայության համար և Աստուծո խոսքի համար, … և սրանք կենդանացան և Քրիստոսի հետ թագավորություն արին հազար տարի»: Նա տեսավ, որ ամբարիշտները «չկենդանացան, մինչև որ հազար տարին լրանար» (Հայտնություն Ի.4–5; տես նաև ՎևՈւ 88.95–98):
-
Նա կբացի Հազարամյակը: Հազարամյակը հազարամյա ժամանակահատված է, երբ Հիսուսը կկառավարի երկիրը: Արդարակյացները կհափշտակվեն վեր, որ Հիսուսին դիմավորեն Նրա գալստյան ժամանակ (տես ՎևՈւ 88.96): Նրա գալուստով կսկսվի հազարամյա կառավարումը: (Տես այս գրքի գլուխ 45-ը:)
Նախագահ Բրիգամ Յանգն ասել է.
«Հազարամյակին, երբ Աստծո Թագավորությունը զորությամբ, փառքով և կատարելությամբ կհաստատվի երկրի վրա, և կտապալվի երկարատև գերիշխող չարի թագավորությունը, Աստծո Սրբերը արտոնություն կունենան տաճարներ կառուցելու, և այնտեղ գնալու, դառնալով, ինչպես միշտ, Աստծո տաճարների սյուները [տես Հայտնություն Գ.12], և նրանք աշխատանքներ կկատարեն իրենց մահացածների համար: Այնուհետև մենք կտեսնենք մեր ընկերներն են գալիս, և մի գուցե մի քանիսին մենք ծանոթ ենք եղել այստեղ: … Եվ մենք հայտնություններ կունենանք իմանալու մեր նախահայրներին մինչև Հայր Ադամը և Մայր Եվան, և մենք կմտնենք Աստծո տաճարները և աշխատանք կկատարենք նրանց համար: Այնուհետև [երեխաները] կկնքվեն [ծնողներին], մինչև որ այդ շղթան կհասնի Ադամին, այնպես որ կլինի Քահանայության կատարյալ շղթա Ադամից մինչև վերջին ժանանակը» (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 333–34):
-
Նա կավարտի Առաջին Հարությունը: Նրանք, ովքեր արդարների հարության ժամանակ առաջ գալու արտոնություն են ստացել, դուրս կգան իրենց գերեզմաններից: Նրանք կհափշտակվեն դիմավորելու Փրկչին, երբ Նա իջնի երկնքից: (Տես ՎևՈւ 88.97–98.)
Ինչպես Հիսուս Քրիստոսը բարձրացավ մեռելներից, այլ արդար մարդիկ, ովքեր մահացել էին, նույնպես հարություն առան: Նրանք հայտնվեցին Երուսաղեմում և նաև Ամերիկայի մայրցամաքում: (Տես Մատթեոս ԻԷ.52–53; 3 Նեփի 23.9–10:) Սա Առաջին Հարության սկիզբն էր: Դրանից հետո որոշ մարդիկ հարություն են առել: Նրանք, ովքեր արդեն հարություն են առել, և նրանք, ովքեր հարություն կառնեն Նրա գալստյան ժամանակ, բոլորը կժառանգեն սելեստիալ արքայության փառքը (տես ՎևՈւ 76.50–70):
Նրանց հարությունից հետո, ովքեր ժառանգելու են սելեստիալ փառքը, մեկ այլ խումբ հարություն կառնի՝ ստանալու թերեստրիալ փառքը: Երբ այդ բոլոր մարդիկ հարություն առնեն, Առաջին Հարությունը կավարտվի:
Տիրոջ Երկրորդ Գալստյան ժամանակ ապրող ամբարիշտները մարմնով կկործանվեն: Նրանք արդեն մահացած ամբարիշտների հետ միասին կսպասեն մինչև վերջին հարությունը: Մնացած բոլոր մահացածները վեր կբարձրանան դիմավորելու Աստծուն: Նրանք կամ կժառանգեն սելեստիալ արքայությունը կամ սատանայի հետ դուրս կգցվեն դրսի խավարը (տես ՎևՈւ 76.32–33, 81–112):
-
Նա Իր օրինական տեղը կգրավի որպես երկնքի և երկրի Թագավոր: Երբ Հիսուսը գա, Նա կհաստատի Իր կառավարությունը երկրի վրա: Եկեղեցին կդառնա այդ թագավորության մասը: Նա 1000 տարի խաղաղությամբ կկառավարի երկրի բոլոր մարդկանց:
Երբ Հիսուս Քրիստոսը առաջին անգամ եկավ երկիր, Նա փառքով չեկավ: Նա ծնվեց սովորական ախոռում, և նրան դրեցին խոտով լի մսուրի մեջ: Նա չեկավ հզոր բանակներով, ինչպես Հրեաներն էին սպասում Իրենց Փրկչին: Փոխարենը Նա եկավ ասելու. «Սիրեցեք ձեր թշնամիներին … բարի արեք ձեզ ատողներին. և աղոթք արեք ձեզ չարչարողների և ձեզ հալածողների համար» (Մատթեոս Ե.44): Նա մերժվեց և խաչվեց: Բայց Նա չի մերժվի Իր Երկրորդ Գալստյան ժամանակ, «քանզի ամեն ականջ պիտի լսի դա, և ամեն ծունկ պիտի ծալվի, և ամեն լեզու պիտի խոստովանի», որ Հիսուսը Քրիստոսն է (ՎևՈւ 88.104): Նրան կդիմավորեն որպես «տերերի Տեր, և թագավորների Թագավոր» (Հայտնություն ԺԷ.14): Նա կկոչվի «Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստուած, Հավիտենականության Հայր, Խաղաղության Իշխան» (Եսայիա Թ.6):
-
Ինչպիսի՞ մտքեր և զգացումներ ունեք, երբ խորհում եք Երկրորդ Գալուստի իրադարձությունների մասին:
Ինչպե՞ս կիմանանք, որ Փրկչի Գալուստը մոտ է
Երբ Հիսուս Քրիստոսը ծնվեց, շատ քիչ մարդիկ իմացան, որ Փրկիչը աշխարհ է եկել: Երբ Նա կրկին գա, անկասկած կիմանան, թե ով է Նա: Ոչ ոք չգիտի Փրկչի գալու ստույգ ժամանակը: «Այն օրուա և ժամի համար ոչ ով չգիտե, ոչ էլ երկնքի հրեշտակները, բայց միայն իմ Հայրը» (Մատթեոս ԻԴ.36; տես նաև ՎևՈւ 49.7):
Տերը առակ օգտագործեց, որ մեզ օգնի հասկանալ, թե երբ է Իր գալստյան ժամանակը.
«Թզենուցը սովորեցեք առակը. երբոր նորա ճղները արդեն կկակղին և տերևները կարձակուին, գիտեք թե ամառը մոտ է:
Այնպես էլ դուք, երբոր տեսնեք այս բոլորը լինելիս, իմացեք թե մոտիկ է դռներին» (Մարկոս ԺԳ.28–29):
Տերը նաև մեզ մի քանի նշաններ է տվել, որպեսզի իմանանք երբ է Նրա մոտալուտ գալուստը: Այդ նշանները հայտնելուց հետո, Նա զգուշացրել է.
«Արդ՝ արթուն կացեք. որ չգիտեք թե ո՞ր ժամում ձեր Տերը կգա: …
… Դուք էլ պատրաստ կացեք որ այն ժամին, որ դուք չեք կարծում, մարդի Որդին կգա» (Մատթեոս ԻԴ.42, 44):
Հիսուսի Երկրորդ Գալուստի մոտ լինելու մասին ավելի շատ տեղեկություն իմանալու համար, տես այս գրքի գլուխ 43-ը:
Ինչպե՞ս կարող ենք պատրաստ լինել Փրկչի Գալուստին
Փրկչի գալուստին պատրաստվելու լավագույն եղանակն է՝ ընդունել ավետարանի ուսմունքները և դրանք դարձնել մեր կյանքի մասը: Մենք ամեն օր պետք է ապրենք որքան հնարավոր է լավ, ինչպես Հիսուսն է ուսուցանել, երբ Նա երկրի վրա էր: Մենք կարող ենք առաջնորդության համար նայել մարգարեին և հետևել նրա խորհրդին: Մենք կարող ենք արժանի ապրել, որպեսզի Սուրբ Հոգու առաջնորդւոթյունն ունենանք: Այնուհետև ուրախ ու անվախ մենք անհամբեր կսպասենք Փրկչի գալստին: Տերն ասել է. «Մի վախեցիր, փո՛քր հոտ. արքայությունը քոնն է, մինչև որ ես գամ: Ահա, ես շուտով գալիս եմ: Ճիշտ այդպես: Ամեն» (ՎևՈւ 35.27):
-
Ինչո՞ւ պետք է մտահոգվենք ոչ թե Երկրորդ Գալուստի ստույգ ժամանակի, այլ մեր պատրաստվածության համար:
Լրացուցիչ սուրբ գրություններ
-
Հովհաննես ԺԴ.2–3; Մատթեոս ԻԶ.64 (Հիսուսը պետք է մի վայր պատրաստի և կրկին գա)
-
Մաղաքիա Գ.2–3; Դ.1; ՎևՈւ 64.23–24 (երկիրը կայրվի)
-
ՎևՈւ 133.41–51 (ամբարիշտները պիտի կործանվեն)
-
Մատթեոս ԺԳ.40–43 (Դատաստան է կանխատեսվում)
-
Ա Կորնթացիս ԺԵ.40–42; ՎևՈւ 76; 88.17–35 (փառքի արքայությունները)
-
ՎևՈւ 43.29–30; 29.11 (Հիսուսի գալուստով կսկսվի Հազարամյակը)
-
Հավատո Հանգանակ 1.10 (Հիսուսը պետք է կառավարի)
-
Ալմա 11.43–44; 40.23 (բացատրվում է Հարությունը)
-
ՎևՈւ 88.96–98 (մահացածները կբարձրանան)
-
Զաքարիա ԺԴ.9; Հայտնություն ԺԱ.15; 1 Նեփի 22.24–26 (Հիսուսը պետք է կառավարի որպես Թագավոր)