Գլուխ 34
Զարգացնենք մեր տաղանդները
Մենք բոլորս ունենք տարբեր տաղանդներ և ունակություններ
Մենք բոլորս մեր Երկնային Հոր կողմից մեզ տրված հատուկ պարգևներ, տաղանդներ և ունակություններ ունենք: Երբ մենք ծնվեցինք, այդ պարգևները, տաղանդները և ունակությունները բերեցինք մեզ հետ (տես այս գրքի գլուխ 2):
Մովսես մարգարեն մեծ ղեկավար էր, սակայն նա իր եղբոր Ահարոնի կարիքն ուներ, որ օգներ իրեն որպես խոսնակ (տես Ելից Դ.14–16): Մեզանից ոմանք լավ ղեկավարներ են Մովսեսի պես կամ լավ խոսնակներ Ահարոնի պես: Մեզանից ոմանք կարող են լավ երգել կամ երաժշտական գործիքի վրա նվագել: Մյուսները հնարավոր է լավ են սպորտում կամ կարող են ձեռքի լավ աշխատանք կատարել: Այլ տաղանդներ էլ կարող ենք ունենալ՝ ուրիշներին հասկանալ, համբերություն, կենսուրախություն կամ մյուսներին ուսուցանելու ունակություն:
-
Ինչպե՞ս եք օգուտ քաղել ուրիշների տաղանդներից:
Մենք պետք է օգտագործենք և բարելավենք մեր տաղանդները
-
Ինչպե՞ս կարող ենք զարգացնել մեր տաղանդները:
Մենք մեզ տրված տաղանդները զարգացնելու պատասխանատվություն ենք կրում: Երբեմն մենք կարծում ենք, թե չունենք շատ տաղանդներ կամ մյուսներն ավելի շատ ունակություններով են օրհնվել, քան մենք: Երբեմն մենք չենք օգտագործում մեր տաղանդները, որովհետև վախենում ենք ձախողվելուց կամ մյուսների կողմից քննադատվելուց: Մենք չպետք է թաքցնենք մեր տաղանդները: Մենք պետք է օգտագործենք դրանք: Ապա մյուսները կտեսնեն մեր բարի գործերը և կփառավորեն մեր Երկնային Հորը (տես Մատթեոս Ե.16):
Կան որոշ բաներ, որ մենք պետք է անենք մեր տաղանդները զարգացնելու համար: Առաջինը, մենք պետք է հայտնաբերենք մեր տաղանդները: Մենք պետք է քննենք մեզ, որպեսզի գտնենք մեր ուժեղ կողմերը և ունակությունները: Մեր ընտանիքը և ընկերները կարող են օգնել մեզ դա անել: Մենք նաև պետք է խնդրենք մեր Երկնային Հորը, որ օգնի մեզ իմանալ մեր տաղանդների մասին:
Երկրորդ, մենք պետք է ցանկանանք ժամանակ տրամադրել և ջանքեր գործադրել մեր տաղանդը զրագացնելու համար:
Երրորդ, մենք պետք է հավատանք, որ մեր Երկնային Հայրը կօգնի մեզ, և պետք է հավատանք ինքներս մեզ:
Չորրորդ, մենք պետք է սովորենք մեզ անհրաժեշտ հմտություններ, որպեսզի զարգացնենք մեր տաղանդները: Մենք կարող ենք անել դա դասի գնալով, ընկերոջը խնդրելով, որ ուսուցանի մեզ, կամ գիրք կարդալով:
Հինգերորդ, մենք պետք է գործնականում օգտագործենք մեր տաղանդը: Յուրաքանչյուր տաղանդ զարգացնելու համար ջանքեր և աշխատանք է պահանջվում: Պետք է վարպետանալ տաղանդի մեջ:
Վեցերորդ, մենք պետք է կիսվենք մեր տաղանդով մյուսների հետ: Մեր տաղանդներն օգտագործելով է, որ դրանք աճում են (տես Մատթեոս ԻԵ.29):
Այս բոլոր քայլերը հեշտ է կատարել, եթե մենք աղոթենք և Տիրոջ օգնությունը փնտրենք: Նա ցանկանում է, որ մենք զարգացնենք մեր տաղանդները, և Նա կօգնի մեզ:
Մեր թուլությունների հետ մեկտեղ մենք կարող ենք զարգացնել մեր տաղանդները
-
Ինչպե՞ս կարող ենք զարգացնել մեր տաղանդները անկախ մեր թուլություններից:
Քանի որ մենք մահկանացու ենք և ընկած, մենք թուլություններ ունենք: Տիրոջ օգնությամբ, մեր թուլություններն ու ընկած էությունը կարելի է հաղթահարել (տես Եթեր 12.27, 37): Բեթհովենն իր ամենահրաշալի ստեղծագործությունը գրել է, երբ խուլ էր: Ենովքն իր ծանր խոսելը հաղթահարեց և դարձավ զորավոր ուսուցիչ (տես Մովսես 6.26–47):
Որոշ հայտնի մարզիկներ հաղթահարել են որոշ թերություններ, մինչև որ հաջողության են հասել իրենց տաղանդները զարգացնելով: Նման օրինակ է հանդիսանում Շելլի Մանը: «Հինգ տարեկանում նա պոլիոմելիտով էր հիվանդացել: … Նրա ծնողները նրան ամեն օր տանում էին լողավազան և հույս ունեին, որ ջրի մեջ նա կկարողանա, իր ձեռքերը վեր պահելով, փորձել կրկին օգտագործել դրանք: Երբ նա կարողանում էր իր ուժով ձեռքը բարձրացնել ջրի միջից, նա ուրախությունից բացականչում էր: Ապա նա նպատակ դրեց լողալ լողավազանի լայնությամբ, ապա երկարությամբ, ապա՝ կրկին մի քանի անգամ՝ երկարությամբ: Նա շարունակ փորձում էր, լողանում էր, տոկում էր, օրեց օր, մինչև որ ստացավ [Օլիմպիական] ոսկե մեդալ բատերֆլյայ լողաձևում, որը բոլոր լողաձևերից ամենադժվարն է» (Marvin J. Ashton, in Conference Report, Apr. 1975, 127; or Ensign, May 1975, 86):
Հեբեր Ջ. Գրանտը շատ թուլություններ հաղթահարեց և դրանք վերածեց տաղանդների: Նրա նշանաբանն էր. «Այն, ինչ մենք հաստատակամորեն անում ենք, ավելի հեշտ է դառնում անել. ոչ թե դրա էությունն է փոխվում, այլ այն անելու մեր կարողությունն է մեծանում» (in Teachings of Presidents of the Church: Heber J. Grant [2002], 35):
Տերը կօրհնի մեզ, եթե մենք իմաստուն ձևով օգտագործենք մեր տաղանդները
Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն ասել է. «Աստծո յուրաքանչյուր որդի և դուստր որոշակի տաղանդ է ստացել, և յուրաքանչյուրը խիստ պատասխանատվության կենթարկվի, թե ինչպես է օգտագործել այն» (Gospel Doctrine, 5th ed. [1939], 370): Տաղանդը տնտեսվարման մի տեսակ է (պատասխանատվություն Աստծո արքայության մեջ): Տաղանդների առակը մեզ պատմում է, որ երբ մենք լավ ենք ծառայում մեր պատասխանատվության մեջ, մեզ ավելի մեծ պատասխանատվություններ են տրվում: Եթե մենք լավ չենք ծառայում, մեր պատասխանատվությունն, ի վերջո, վերցվում է մեզանից: (Տես Մատթեոս ԻԵ.14–30:)
Մեզ նաև ասվել է սուրբ գրություններում, որ մենք կդատվենք մեր գործերի համաձայն (տես Մատթեոս ԺԶ.27): Զարգացնելով և կիրառելով մեր տաղանդները մյուսների համար, մենք լավ գործեր ենք կատարում:
Տերը գոհանում է, երբ մենք իմաստուն ձևով ենք օգտագործում մեր տաղանդները: Նա կօրհնի մեզ, եթե մենք օգտագործենք մեր տաղանդները հօգուտ մյուսների և կառուցենք Նրա արքայությունը այստեղ երկրի վրա: Այստեղ երկրի վրա մեր եղբայրներին և քույրերին ծառայելով մենք որպես օրհնություն ուրախություն և սեր կստանանք: Մենք նաև ինքնատիրապետում ենք սովորում: Այս ամենը անհրաժեշտ է, եթե մենք արժանի ենք դառնում կրկին մեր Երկնային Հոր հետ ապրելու համար:
-
Ո՞ւմ կարող եք օրինակ բերել, որոնց տաղանդները մեծարվել են, քանի որ նրանք իմաստուն ձևով են օգտագործել դրանք: (Կարող եք որպես օրինակ բերել ձեր ծանոթներին կամ սուրբ գրություններից կամ էլ Եկեղեցու պատմությունից որոշ մարդկանց:)
Լրացուցիչ սուրբ գրություններ
-
Հակոբոս Ա.17 (պարգևներն Աստծուց են գալիս)
-
ՎևՈւ 46.8–11; Ա Տիմոթեոս Դ.14 (տաղանդներ գտեք և զարգացրեք)
-
Բ Կորնթացիս ԺԲ.9 (թույլերը ուժեղ կդարձվեն)
-
Հայտնություն Ի.13; 1 Նեփի 15.33; ՎևՈւ 19.3 (կդատվենք ըստ մեր գործերի)
-
Եբրայեցիս ԺԳ.21 (լավ գործեր ցույց տվեք)