Գրադարան
Ա Հովհաննեսի նախաբանը


Ա Հովհաննեսի նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Այս թղթում Հովհաննես Առաքյալը անդրադարձել է Եկեղեցում ուրացության ազդեցությունների վտանգավոր տարածմանը: Նա նախազգուշացրեց Սրբերին, որ ոչ մի ընկերակցություն չունենան խավարի հետ և մնան ավետարանի լույսի ապահովության մեջ: Ա Հովհաննեսի ուսումնասիրությունը կարող է օգնել ձեզ ավելի խորաթափանց դառնալ Հիսուս Քրիստոսի վերաբերյալ կեղծ ուսմունքների նկատմամբ, և Հովհաննեսի խորհրդին հետևելով, կարող եք պահպանել սերտ ընկերակցություն Տիրոջ հետ, երբ մնաք ճշմարտության մեջ: Բացի այդ, ուսումնասիրելով այս գիրքը, կարող եք սկսել ւ հասկանալ Երկնային Հոր մեծ սերը Իր զավակների հանդեպ, որը Նա ցույց տվեց, մատուցելով Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպես զոհաբերություն ողջ մարդկության համար:

Ո՞վ է գրել այս գիրքը:

«Այս երեք թղթերից ոչ մեկում գրողը չի նշում իր անունը, բայց ավանդույթը վերագրում է դրանք Հովհաննեսին»` Տասներկու իսկական Առաքյալներից մեկին (Bible Dictionary, “John, Epistles of”): Հովհաննեսի Թղթերի հեղինակը հարություն առած Փրկչի ականատեսն էր, որն անշուշտ ճշմարիտ էր Հովհաննես Առաքյալի համար (տես 1 Հովհաննես 1.1–4, 4.14):

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Անհայտ է, թե ճշգրիտ, երբ և որտեղ է գրվել Ա Հովհաննեսը: Այն հավանաբար գրվել է ինչ-որ ժամանակ առաջին դարի վերջում Ք.ծ.հ.:

Չնայած Հովհաննեսը իր կյանքի վաղ շրջանի մեծ մասը անցկացրել է Պաղեստինում, այդ տարածքը թշնամական էր քրիստոնյաների և հրեաների համար Երուսաղեմի և դրա տաճարի ավերումից հետո Ք.ծ.հ. 70 թվին: Ավանդույթն ասում է, որ Հովհաննեսը մեկնեց Պաղեստինից՝ ապրելու Եփեսոսում իր կյանքի ավելի ուշ տարիների ընթացքում: Եթե դա այդպես էր, Հովհաննեսը հավանաբար գրել է թուղթը Եփեսոսից 70-100թվականների միջև Ք.ծ.հ.:

Ու՞մ համար է գրված այս գիրքը և ինչու՞:

Ա Հովհաննես գրքի համար լսարանը հստակորեն չի նշվում, բայց նրա գրածներից երևում է, որ Հովհաննեսը գրել է հավատացյալներին (տես Ա Հովհաննես 1.3–4, 2.12–14), հավանաբար Փոքր Ասիայում գտնվողներին (ներկայիս Թուրքիան), որտեղ որոշ պատմական աղբյուրներ ասում են, որ Հովհաննեսը հավանաբար ապրել և ծառայել է առաջին դարի վերջում Ք.ծ.հ.:

Այդ ժամանակ կեղծ ուսուցիչները պառակտում կամ բաժանում էին ստեղծել այդ տարածաշրջանի Սրբերի միջև (տես Ա Հովհաննես 2.18–19, 22, 26, 4.1), և ուրացությունը տարածվում էր Եկեղեցում: Դոկետիզմ կոչված մի յուրահատուկ փիլիսոփայություն ժողովրդականություն էր ձեռք բերել : Դոկետիզմը ավելի մեծ շարժման մասն էր կազմում, որը հայտնի էր որպես Գնոստիցիզմ: Գնոստիցիզմի մի հիմնական ուսմունք տարբեր ձևերով պնդում էր, որ ոգին բացարձակապես բարի է, իսկ նյութը` ներառյալ ֆիզիկական մարմինը, բացարձակապես` չար:

Գնոստիցիզմի հետևորդները հավատում էին, որ փրկությունը ձեռք էր բերվում ոչ թե մեղքից ազատվելու միջոցով, այլ ավելի շուտ ազատելով ոգին նյութից, այսինքն ֆիզիկական մարմնից: Նրանք նաև հավատում էին, որ փրկությունը ավելի շուտ ձեռք էր բերվում հատուկ գիտության միջոցով (gnosis) քան հավատքի միջոցով առ Հիսուս Քրիստոս:

Դոկետիզմը ծագում է հունարեն dokeō, բառից, որը նշանակում է «թվալ» կամ «երևալ»: Դոկետիզմի հետևորդները չափազանցնում էին Հիսուսի հոգևոր էությունը մինչև այն աստիճան, որ նրանք հերքում էին անգամ այն գաղափարը, որ Նա փաստորեն երկիր եկավ մարմնական ձևով: Նրանք հավատում էին, որ Աստված անտեսանելի է, անմահ, ամենագետ, աննյութական, իսկ ֆիզիկական աշխարհը և ֆիզիկական մարմինը փչացած և չար էին համարում: Հետևաբար, նրանք հավատում էին` քանի որ Հիսուսը Աստծո երկնային Որդին է, Նա չէր կարող կրել մարդ լինելու սահմանափակումները: Նրանց կարծիքով, Հիսուս Քրիստոսը բառացիորեն չէր ծնվել մարմնում և չէր բնակվել շոշափելի մարմնում, արնահոսել, տառապել, մահացել կամ բարձրացել ֆիզիկական հարություն առած մարմնով, միայն թվացել էր, որ Նա արել է այս բաները:

Չնայած Հովհաննես Առաքյալը հերքեց այս կեղծ ուսմունքները Ա Հովհաննես գրքում, դրանք շարունակում էին գաղտագողի թափանցել Եկեղեցու անդամների մեջ: Սրանք և այլ կեղծ վարդապետություններ մասն են կազմում այն ամենի, ինչը տարավ դեպի Մեծ Ուրացություն:

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

Որպես Հիսուս Քրիստոսի իսկական Առաքյալներից մեկը, Հովհաննեսը հարություն առած Փրկչի հատուկ վկան էր: Հովհաննեսը սկսեց այս նամակը՝ հայտարարելով, որ նա անձնապես տեսել էր, լսել և շոշափել Հիսուս Քրիստոսին: Ընդարձակվելով այս անձնական վկայության վերաբերյալ, նա հրավիրեց իր ընթերցողներին «հաղորդութիւն ունենալ … Հոր հետ եւ նորա Որդի Յիսոիս Քրիստոսի հետ» (Ա Հովհաննես 1.3): Սերը հանդիսանում է Հովհաննեսի առաջին թղթի առանցքային թեման է։ Հովհաննեսը շեշտեց, որ նրանք, ովքեր ասում են, որ իրենք սիրում են Աստծուն, բայց չեն սիրում նրանց, ովքեր իրենց շրջապատում են, ստախոսներ են (տես Ա Հովհաննես 4.20–21):

Համառոտ շարադրանք

Ա Հովհաննես 1–3: Հովհաննեսն ուսուցանում է, որ հնազանդության միջոցով մենք կարող ենք սկսել ճանաչել Աստծուն, ընկերակցություն ունենալ Նրա հետ և դառնալ Նրա նման: Վերջին օրերում կբարձրանան հակաքրիստոսներ: Փրկչի սերը մեր հանդեպ դրսևորվում է Նրա քավիչ զոհաբերության միջոցով:

Ա Հովհաննես 1-5: Հովհաննեսը խրախուսում է Սրբերին որոշել, թե արդյոք ուսուցիչը Աստծուց է: Աստված սեր է և մեր հանդեպ Իր մեծ սիրո շնորհիվ, Նա ուղարկեց Իր Որդուն՝ տառապելու մեր փոխարեն: Նրանք, ովքեր սիրում են Աստծուն, կպահեն Նրա պատվիրանները: Նրանք, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին և ծնվել են Աստծուց, կհաղթեն աշխարհին: