Գրադարան
Մաս 29, Օր 1. Հակոբոս 2–3


Մաս 29. Օր 1

Հակոբոս 2–3

Նախաբան

Հակոբոս Առաքյալը քաջալերել է Սրբերին հասնել հարստահարվածներին և ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդները հարուստներին չպիտի գերադասեն աղքատներից։ Նա ուսուցանել է նաև հավատքի և գործերի միջև կապը և ուսուցանել է Սրբերին իրենց խոսքը վերահսկելու կարևորությունը։ Ապա նա հակադրել է աշխարհի իմաստությունը Աստծո կողմից եկող իմաստությանը։

Հակոբոս 2.1–13

Հակոբոսն ուսուցանում է Քրիստոսի հետևորդներին չդրսևորել հովանավորչություն հարուստների նկատմամբ

Մտածեք այն ժամանակի մասին, երբ դուք տեսել եք, որ ինչ-որ մեկի հետ վարվում են ավելի լավ, քան մյուսների, որովհետև նա հանրաճանաչ է, նորաձև հագուստ է կրում, ունևոր կամ ազդեցիկ ընտանիքից է կամ մեկ այլ սուբյեկտիվ պատճառով:

  1. օրագրի պատկերակՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում մի փոքր գրեք ձեր փորձառության մասին և նկարագրեք ձեր վերաբերմունքը։ Պատասխանեք նաև հետևյալ հարցին․ Ինչո՞ւ են մարդիկ երբեմն հովանավորչություն դրսևորում։

Կարդացեք Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հակոբոս 2.1-ը (Հակոբոս 2.1 հատվածում, ծանոթագրություն ա)՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ է գրել Հակոբոսն «աչառութ[յան]» մասին։ «Աչառութեամբ» վարվելը նշանակում է՝ դրսևորել հովանավորչություն կամ այլ կերպ վարվել մեկի կամ մի խմբի հետ, քան ուրիշների հետ, նրանց հանգամանքների կամ հատկանիշների պատճառով։

Կարդացեք Հակոբոս 2.2–4 հատվածները՝ ուշադրություն դարձնելով Հակոբոսի տված օրինակին մի իրավիճակի մասին, երբ Սրբերը չպիտի դրսևորեն հովանավորչություն մի մարդու նկատմամբ ավելի շատ, քան մյուսի։

Մտածեք մեր օրերի իրավիճակների մասին, որտեղ մարդիկ վատ են վարվում ուրիշների հետ նրանց հանգամանքների կամ հատկանիշների պատճառով։

Ըստ Հակոբոս 2.5–7 հատվածների, Հակոբոսը հանդիմանել է այն Սրբերին, որոնք արհամարհել են աղքատներին։ Նա հիշեցրել է նրանց, որ Աստված ընտրել էր այն աղքատներին, ովքեր հարուստ էին հավատքով, և որ հարուստներն էին կեղեքել աղքատներին և աստվածանարգություն գործել Տիրոջ դեմ։

Կարդացեք Հակոբոս 2.8 հատվածը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ է Հակոբոսը հիշեցրել Սրբերին անել, ինչը կօգներ նրանց վերացնել հովանավորչությունը։

Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այս պատվիրանը կոչվել «թագաւորական օրէնքը» (Հակոբոս 2.8

Առաջին Նախագահությունից Նախագահ Մարիոն Գ. Ռոմնին ուսուցանել է Հակոբոսի այս ուսմունքի մասին և կիրառել է այն ծոմի նվիրատվությունների նկատմամբ.

President Marion G. Romney

«Մենք պիտի սիրենք մեր մերձավորներին` ինչպես սիրում ենք ինքներս մեզ: Փրկիչը դրել է այս օրենքը, որն իր տեղը զիջում է միայն Աստծո հանդեպ սիրուն [տես Մատթեոս 22.37, 39]։ …

«Մեր ծոմի նվիրատվությունների վճարման ժամանակ մենք պիտի այդպես անենք` մտապահելով այդ թագավորական օրենքը։ …

«Աղքատների, հաշմանդամների և մեր օգնության կարիքն ունեցողների մասին հոգ տանելը թագավորական օրենքի կատարման գլխավոր նպատակը և անվերապահ պահանջն է, որ սիրենք մեր մերձավորներին, ինչպես սիրում ենք ինքներս մեզ» (“The Royal Law of Love,” Ensign, May 1978, 95)։

Ավարտեք հետևյալ սկզբունքը համաձայն այս հատվածներում Հակոբոսի ուսուցանածի. Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտները :

  1. journal iconԳրեք այս սկզբունքը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում: Ապա պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս է Փրկիչը օրինակ հանդիսացել՝ սիրել ուրիշներին, անկախ նրանց հանգամանքներից։

    2. Արդյոք ունե՞ք ծանոթ մեկը, որ ձգտում է սիրել բոլոր մարդկանց` անկախ նրանց համգամանքներից։ Ի՞նչ է անում այդ մարդը, որպեսզի ցուցադրի իր սերը բոլոր մարդկանց, անկախ նրանց համգամանքներից։

Մտածեք այն մասին, թե ինչպես եք վարվում ուրիշների հետ։ Փնտրեք հնարավորություններ, որ հետևեք Փրկիչի օրինակին՝ սիրելով ուրիշներին, անկախ նրանց հանգամանքներից։

Պատկերացրեք, որ բոլոր մարդկանց սիրելու վերաբերյալ Հակոբոսի ուսմունքները լսելուց հետո դուք լսում եք, որ ինչ-որ մեկն ասում է, թե ոչ մի բան էլ չի լինի, եթե մենք հովանավորչություն դրսևորենք ոմանց նկատմամբ՝ միաժամանակ կոպիտ վարվելով ուրիշների հետ։ Այդ մարդն ասում է նաև, որ կան շատ ավելի վատ բաներ, որ մենք կարող էինք անել։

Կարդացեք Հակոբոս 2.9–10 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչու է լուրջ խնդիր` անկախ հանգամանքներից չսիրել բոլոր մարդկանց։

Կան շատ պատվիրաններ և դրանցից որևէ մեկին չհնազանդվելը նշանակում է, որ մենք խախտել ենք Աստծո օրենքը, դարձել անմաքուր և անկարող ենք բնակվել Աստծո հետ։ Մենք կարծես դարձել ենք «ամեն օրէնքին պարտական» (Հակոբոս 2.10), որովհետև հետևանքը նույնն է` բաժանում Աստծուց (տես 1 Նեփի 10.21

Այս հատվածներից մենք կարող ենք սովորել հետևյալ վարդապետությունը. Եթե մենք նույնիսկ մեկ մեղք գործենք, Աստծո առաջ մենք դառնում ենք մեղավոր։

Թեև մեր անհնազանդությունը դարձնում է մեզ անմաքուր, մենք դեռ կարող ենք հույս ունենալ։ Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը բացատրել է, թե ինչպես կարող ենք մենք դարձյալ մաքուր դառնալ.

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Աստծո շնորհը մեր մեծ և անսահման հույսն է:

«Հիսուս Քրիստոսի զոհաբերության շնորհիվ ողորմության ծրագիրը բավարարում է արդարադատության պահանջները [տես Ալմա 42.15] «և առաջ [բերում] միջոցներ մարդկանց համար, որ նրանք կարողանան ունենալ հավատք ի ապաշխարություն» [Ալմա 34.15

«Որքան էլ որ մեր մեղքերը որդան կարմիրի պես լինեն, ձյան պես սպիտակ կարող են դառնալ [տես Եսայիա 1.18]։ Քանի որ մեր սիրելի Փրկիչն «իր անձը ամենի համար փրկանք տվավ» [Ա Տիմոթեոս 2.6], Նրա հավիտենական արքայության մուտքը բաց կլինի մեզ համար [տես Բ Պետրոս 1.11

«Դարպասը բա՜ց է»։ («Շնորհի պարգևը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 108):

Մենք ի՞նչ պետք է անենք, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ դառնանք մաքուր, որպեսզի կարողանանք մտնել Տիրոջ արքայությունը։

Մեր թուլությունները հաղթահարելու, մաքուր և անարատ դառնալու գործընթացը Փրկիչի Քավության շնորհիվ կատարվում է` օրեցоր մի փոքր ավելի լավ լինելու ձգտումով։ Փրկիչի նման դառնալը պիտի լինի այն փնտրտուքը, որին մենք հետևում ենք մեր ամբողջ կյանքում։

Հակոբոս 2.11 հատվածը պարունակում է Հակոբոսի ուսմունքի մի օրինակ 10-րդ հատվածից, որը շեշտում է, որ Աստծո պատվիրաններից որևէ մեկի խախտումը մեզ դարձնում է մեղսավորներ։ Հակոբոս 2.12–13 հատվածներում, նա խրախուսում է հավատացյալներին լինել ողորմած մարդկանց հետ իրենց վարվելու մեջ, որովհետև եթե նրանք մարդկանց հետ վարվում են առանց ողորմածության, կդատվեն նաև առանց ողորմածության։

Հակոբոս 2.14–26

Հակոբոսն ուսուցանում է հավատի և գործերի դերերի մասին մեր փրկության մեջ

Մարդիկ օգտագործում են հավատ բառը` նկատի ունենալով տարբեր բաներ։ Ոմանք, հնարավոր է, օգտագործեն այն ինչ-որ բանի հանդեպ հավատը բնութագրելու համար, մինչդեռ մյուսները երևի անեն դա գործողությունը բնութագրելու համար։ Հակոբոս 2.14–26 հատվածներում մենք տեղեկանում ենք, թե ինչպես է Հակոբոսը շտկել կեղծ գաղափարը հավատքի վերաբերյալ։

Կարդացեք Հակոբոս 2.14 հատվածը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ է հարցրել Հակոբոսը Սրբերին հավատի մասին։

Այս ենթատեքստում Հակոբոս Առաքյալը գործեր բառը այլ կերպ է օգտագործել, քան Պողոս Առաքյալը։ Երբ Պողոսն օգտագործել է գործեր բառը, նա նկատի է ունեցել Մովսեսի օրենքի գործերը։ Երբ Հակոբոսն օգտագործել է գործեր բառը, նա նկատի է ունեցել նվիրվածության կամ արդարակեցության գործերը։

Կարդացեք Հակոբոս 2.17–18 հատվածները՝ հայտնաբերելով, թե ինչ է ուսուցանել Հակոբոսը հավատի մասին։ (Հակոբոս 2.17–18 սուրբ գրության սերտման հատվածներն են։ Դուք կարող եք նշել այն առանձնահատուկ ձևով, որպեսզի կարողանաք գտնել հետագայում):

Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է» արտահայտությունը (17-րդ հատվածը

Այս հատվածներից մենք սովորում ենք, որ ճշմարիտ հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ ցուցաբերվում է մեր արդար գործերով։

Խորհեք անցած շաբաթվա ձեր գործողությունների մասին։ Արդյո՞ք այդ գործողություններից շատերը ցույց են տվել, որ դուք ճշմարիտ հավատ ունեք Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Արդյո՞ք մեկ ուրիշի համար հեշտ կլիներ ընդունել, որ դուք ճշմարիտ հավատ ունեք Հիսուս Քրիստոսի հանդեպ։

սուրբ գրության  սերտման հատվածի պատկերակ
Սուրբ գրությունների սերտում`Հակոբոս 2.17–18

  1. journal iconԿարդացեք Հակոբոս 2.17 հատվածը մի քանի անգամ և ապա փորձեք այն անգիր ասել։ Արեք նույնը Հակոբոս 2.18 հատվածի հետ։ Ստուգեք ինքներդ ձեզ՝ գրելով մտաբերած երկու հատվածները սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

Հակոբոս 3

Հակոբոսն ուսուցանում է Սրբերին իրենց խոսքը վերահսկելու կարևորությունը

toothpaste tube

Պատկերացրեք, որ ձեռքում սեղմում եք ատամի մածուկը, մինչև այն ամբողջությամբ տուփից դուրս գա։ Հիմա պատկերացրեք, որ փորձում եք հետ լցնել ամբողջ ատամի մածուկն այդ տուփի մեջ։

Ինչպե՞ս կարող է այդ ատամի մածուկը նմանվել մեր ասած խոսքերին։

Դուք երբևէ ասե՞լ եք որևէ բան, ինչի համար հետագայում զղջացել եք։ Երբ ուսումնասիրեք Հակոբոս 3.1–12 հատվածները, փնտրեք ճշմարտություններ, որոնք կօգնեն առաջնորդել ձեզ ձեր ասած խոսքերն ընտրելիս։

Կարդացեք Հակոբոս 3.2–4 հատվածները և Հակոբոս 3.5-ի առաջին նախադասությունը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Հակոբոսը բնութագրել նրանց, ովքեր չեն վիրավորում ուրիշներին իրենց խոսքով։

Ուշադրություն դարձրեք 2-րդ հատվածում, թե ինչպես է Հակոբոսն ուսուցանել, որ «[չմեղանչել] խօսքով» կամ մեր խոսքում, ցույց է տալիս ինքնատիրապետման մակարդակը։ «Մեղանչում ենք ամենս» արտահայտությունը 2-րդ հատվածում նշանակում է, որ մենք բոլորս սայթաքում ենք կամ սխալներ գործում, և լեզու բառը 5-րդ հատվածում վերաբերում է մեր ասած խոսքերին։

drawing, horse with reins
drawing, small boat with sail

Սանձը (Հակոբոս 3.3) ձիու բերանում տեղադրված մետաղի փոքր կտոր է։ Սանձը կապված է երասանակի հետ՝ թույլ տալով ձիավորին վարել ձին։ Ղեկը (Հակոբոս 3.4) կազմում է նավի մի մասը և օգնում որևէ մեկին վարել կամ շրջել այն։

Համաձայն Հակոբոսի, ի՞նչ ընդհանուր բաներ կան ձիու սանձի և նավի ղեկի միջև։

Ինչպե՞ս կարող է Հակոբոսի կողմից արած այս իրերի համեմատությունը լեզվի կամ մեր ասած խոսքերի հետ, օգնել մեզ հասկանալ մեր խոսքերի զորությունը։

Մի ճշմարտություն, որ կարող ենք սովորել այս հատվածներից՝ այն է, որ մեր խոսքը վերահսկել սովորելը կարող է մեծ ազդեցություն ունենալ մեր կյանքի վրա:

Ինչպե՞ս կարող է այնքան փոքր թվացող մի բան, ինչպես մեր խոսքերը վերահսկել սովորելը, մեծ ազդեցություն ունենալ մեր կյանքի վրա:

Կարդացեք Հակոբոսի 3.5-ի վերջին նախադասությունը և նաև Հակոբոս 3.6-ը՝ ուշադրություն դարձնելով, թե էլ ինչի հետ է Հակոբոսը համեմատել մեր խոսքերը։ Բան բառը 5-րդ հատվածում վերաբերում է անտառին (տես Հակոբոս 3.5, ծանոթագրություն բ

Մտածեք այն մասին, թե ինչպես կարող են կյանքեր «բորբոքուած» լինել (Հակոբոս 3.6) կամ վտանգի ենթարկվել մեր ոչ իմաստուն խոսքերի կիրառմամբ։ Ինչպե՞ս կարող են փոքր փոփոխությունները, որոնք մենք կատարում ենք մեր խոսքում, դրական ազդել մեր կյանքի վրա։ Ինչպե՞ս կարող են այդպիսի փոփոխություններն ազդել ուրիշների կյանքի վրա։

Ինչպես արձանագրված է Հակոբոս 3.8 հատվածում, Հակոբոսը նախազգուշացրել է, որ անզուսպ լեզուն կամ անզուսպ խոսքը, նման է մահաբեր թույնի։ Մեր օրերի թվային հաղորդակցման և հասարակական լրատվամիջոցների պայմաններում տեղյակ եղեք, որ թունավոր կամ անբարյացակամ խոսքերը կարող են տարածվել արագ՝ կործանելով կյանքեր և մշտապես պահպանվել թվային աշխարհում։

Կարդացեք Հակոբոսի 3.7–12 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե էլ ինչի հետ է Հակոբոսը համեմատել մեր խոսքերը։

Մենք սովորում ենք Հակոբոս 3.9–10 հատվածներից, որ Աստծո հետևորդները ջանում են կիրառել իրենց խոսքերը արդար նպատակների, այլ ոչ թե չարիք տարածելու համար։

Հակոբոս 3.2–10 հատվածները մեջբերելուց հետո Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը խոսել է այն մասին, թե մեր խոսքերն ինչի համար պիտի օգտագործվեն կամ ոչ.

Elder Jeffrey R. Holland

«Ակնհայտորեն Հակոբոսը նկատի չունի, որ մեր լեզուն միշտ չար է, ոչ էլ որ մեր բոլոր խոսքերը «մահաբեր թույնով է լցված»: Բայց նա հստակորեն նկատի ունի, որ առնվազն որոշ բաներ, որ մենք ասում ենք, կարող է կործանարար լինել, նույնիսկ թունավոր, և դա սարսափելի մեղադրանք է Վերջին Օրերի Սրբի համար։ Ձայնը, որը խորիմաստ վկայություն է բերում, արտասանում է ջերմեռանդ աղոթքներ և երգում Սիոնի հիմներ, կարող է լինել նույն ձայնը, որը նախատում է և քննադատում, վիրավորում է և նվաստացնում, ցավ է պատճառում և կործանում իր սեփական հոգին և այդ ընթացքում` նաև ուրիշներինը: …

«Այսպիսով, եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեր Փրկիչին ավելի նմանվելու այս երկարատև հավերժական որոնումներում եկեք փորձենք լինել «կատարյալ» տղամարդիկ և կանայք [տես Հակոբոսը 3.2], այժմ գոնե այս մի բանում` չվիրավորելով խոսքով կամ ավելի լավատեսորեն ասած, խոսելով նոր լեզվով` հրեշտակների լեզվով: Մեր խոսքերը մեր գործերի նման, պետք է լցված լինեն հավատով, հույսով և գթասիրությամբ, քրիստոնեական երեք մեծ պատվիրաններով, որոնք այնքան խիստ անհրաժեշտ են այսօրվա աշխարհում: Հոգու ազդեցությամբ այսպիսի խոսքեր խոսելը արցունքներ կարող է չորացնել, սրտեր կարող է ապաքինել, կյանքեր կարող է բարձրացնել, կարող է հույս վերադարձնել, վստահությունը գերիշխել» («Հրեշտակների լեզուն» Ensign կամ Լիահոնա, մայիս 2007թ, 16, 18)։

Մտածեք մի քանի բաների մասին, որոնք կարող եք անել մի փոքր ավելի «կատարյալ» լինելու համար (Հակոբոս 3.2) ձեր խոսքերն ընտրելիս։

«Այն, թե ինչպես դուք հաղորդակցվում եք, պետք է ներկայացնի, թե ով եք դուք` որպես Աստծո որդի կամ դուստր: Մաքուր և կիրթ լեզուն առողջ ու պայծառ մտքի ապացույց է։ Բարի լեզուն, որը բարձրացնում է, քաջալերում և գովում ուրիշներին, հրավիրում է Հոգուն լինել ձեզ հետ» (Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկ 2011], 20

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ե՞րբ եք բարձրացվել կամ քաջալերվել մեկ ուրիշի խոսքերով։

    2. Ինչպե՞ս եք օրհնվել, երբ փորձել եք ձեր խոսքերով բարձրացնել կամ քաջալերել ուրիշներին։

Առանձին թերթիկի վրա գրեք մի նպատակ այն բանի համար, թե ինչ եք անելու, որպեսզի ավելի լավ վերահսկեք ձեր խոսքը և օգտագործեք ձեր լեզուն արդար նպատակների համար։ Հավաստիացեք, որ գործել եք ձեր գրածի համաձայն։

Ինչպես արձանագրված է Հակոբոս 3.13–18 հատվածներում, Հակոբոսը հակադրել է աշխարհի իմաստությունը վերևից (17-րդ հատված) կամ Աստծո կողմից եկող իմաստության հետ։ Աշխարհի իմաստությունը տանում է դեպի «նախանձ» (16-րդ հատված), «կռիւ» (14-րդ հատված) կամ հակառակություն, և «անկարգութիւն» (16-րդ հատված), մինչդեռ Աստծուց եկող իմաստությունը «սուրբ» և «ողորմութիւնով լիքը» է (17-րդ հատվածը

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարությունների տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Հակոբոս 2–3 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.