Գրադարան
Մաս 16. Օր 2. Հովհաննես 17


Մաս 16 Օր 2

Հովհաննես 17

Նախաբան

Նախքան Գեթսեմանիի չարչարանքները, Փրկիչն ասաց Իր Միջնորդական Աղոթքը: Նա աղոթեց, որպեսզի իր աշակերտները և Իր բոլոր հետևորդները ճանաչեն Երկնային Հորը և հավերժական կյանք ունենան և աղոթեց, որ նրանք Իր և Իր Հոր հետ մեկ լինեն:

Հովհաննես 17․1–8

Հիսուս Քրիստոսը աղոթքով դիմում է Երկնային Հորը

Մտածեք մի քանի հանրաճանաչ մարդկանց մասին, որոնց վերաբերյալ տեղեկություններ եք լսել:

Այժմ մտածեք այն մարդկանց մասին, որոնց ձեր կյանքի փորձով լավ ճանաչում եք:

Ի՞նչ տարբերություն կա ինչ-որ մեկի մասին տեղյակ լինելու և իրականում այդ մարդուն ճանաչելու մեջ: Հատկացված տարածքում գրեք որոշ բաներ, որ կարող եք անել մարդուն իրապես ճանաչելու համար.

Փրկիչը ուսուցանել է Երկնային Հորը և Իրեն ճանաչելու կարևորություն մասին: Ուսումնասիրելով Հովհաննես 17 գլուխը, գտեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ հետևել այն ուղուն, որը կբերի նրան, որ ոչ միայն տեղեկանաք, այլ նաև ճանաչեք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Jesus Christ

Վերջին Ընթրիքից հետո Փրկիչը Իր աշակերտների հետ գնաց Գեթսեմանի պարտեզ: Նախքան պարտեզին հասնելը Հիսուսը կանգ առավ, որպեսզի աղոթի: Այդ աղոթքը, ավանդաբար, անվանում են Միջնորդական Աղոթք: Միջնորդ բառի իմաստներից մեկը մեկի մոտ մեկ ուրիշի մասին բարեխոսելն է: Տվյալ դեպքում, Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր մոտ բարեխոսում էր իր աշակերտների մասին, խնդրելով, որ նրանք հավերժական կյանքի արժանանան:

Կարդացեք Հովհաննես 17.1–3 հատվածները, պարզելով, թե ինչպես էր Փրկիչը նկարագրում հավերժական կյանքը: (Հովհաննես 17.3 հատվածը սերտման սուրբ գրությունների ցանկից է: Կարող եք գրքում նշագրել այն առանձնահատուկ ձևով, որ հետագայում հեշտ գտնեք):

Հովհաննես 17.3 հատվածից սովորում ենք հետևյալ ճշմարտությունը. Հավերժական կյանք ստանալու համար մենք պետք է ճանաչենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Ինչպե՞ս է Հորը և Որդուն ճանաչելը տարբերվում նրանց մասին իմանալուց:

Elder Bruce R. McConkie

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ՝ Երեց Բրուս Ռ. Մակքոնկիի հետևյալ հայտարարությունը և նշագրեք, թե ըստ նրա խոսքերի՝ ինչ է նշանակում ճանաչել Հորը և Որդուն. «Այլ բան է Աստծո մասին իմանալը, այլ բան է նրան ճանաչելը: Մենք իմանում ենք նրա մասին, երբ սովորում ենք, որ նա անհատականություն է, որի պատկերով մարդը ստեղծվել է. երբ սովորում ենք, որ Որդին Հոր էության նկարագիրն է. երբ սովորում ենք, որ թե՛ Հայրը և թե՛ Որդին որոշակի հատկանիշներ ու լիազորություններ ունեն: Սակայն, հավերժական կյանք ձեռք բերելու իմաստով, մենք ճանաչում ենք նրանց, երբ ապրում ենք նրանց նման և ունենում նրանց փորձառությունը: Ճանաչել Աստծուն նշանակում է մտածել նրա պես, զգալ նրա պես, ունենալ նրա զորությունը, հասկանալ նրա ընկալած ճշմարտությունները և անել այն, ինչ նա է անում: Աստծուն ճանաչողները նմանվում են նրան և ապրում են նրա կյանքով, որը հավերժական կյանք է» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:762):

Աստծո ճանաչմանը գալը և Նրան նմանվելը մեզ համար հնարավոր է դառնում, երբ ստանում ենք Սուրբ Հոգին և ճաշակում ենք Փրկչի Քավության բոլոր օրհնությունները: Ինչևէ, դա մի գործընթաց է, որը շարունակվելու է ողջ կյանքի ընթացքում և անգամ այս կյանքից հետո (տես Մորոնի 7.48, 10.32–33):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչո՞ւ մարդ չի կարող հավերժական կյանք ձեռք բերել, առանց Հայր Աստծոն և Հիսուս Քրիստոսին ճանաչելու:

    2. Նշեք մի քանի եղանակներ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ ճանաչել Հորը և Որդուն:

Հովհաննես 17.4–5 հատվածներում Փրկիչը հաղորդեց Հորը, որ ավարտել է Նրա հանձնարարարած աշխատանքը: Նա խնդրեց, որ Հայրը փառավորի Իրեն այն նույն փառքով, որը Նա ուներ նախաերկրային կյանքում:

Կարդացեք Հովհաննես 17.6–8 հատվածները, պարզելով, թե ինչ էին արել Նրա աշակերտները, որպեսզի ճանաչեն Փրկչին: Կարող եք նշել ձեր գտածը։

scripture mastery icon
Սերտման սուրբ գրություն – Հովհաննես 17․3

  1. journal iconԲարցրաձայն կարդացեք Հովհաննես 17.3 սերտման սուրբ գրության հետևյալ օրինակը.

    «Եւ սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ ե միայն ճշմարիտ Աստուած. և նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին»։

    Ապա, ջնջեք ցանկացած երեք բառ, այնպես որ չկարողանաք տեսնել, և կրկին բարցրաձայն կարդացեք, ներառյալ ջնջված բառերը: Կրկնեք բառերը ջնջելու և հատվածը բարցրաձայն կարդալու օրինակը, մինչև որ ջնջեք բոլոր բառերը: Ապա, մտաբերելով, անգիր գրեք այդ հատվածը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

Հովհաննես 17․9–19

Փրկիչը աղոթում է Իր աշակերտների համար

Կարդացեք Հովհաննես 17.9, 11–18 հատվածները, պարզելով, թե Հիսուսը ինչի համար աղոթեց Իր աշակերտների անունից:

Նկատեք, որ Փրկիչը նշել է, որ Իր աշակերտները շարունակելու են ապրել չար աշխարհում, որը ատում էր նրանց: Հովհաննես 17.14–16 հատվածներում սովորում ենք, որ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք պետք է ապրենք աշխարհում, բայց չլինենք աշխարհից: Գուցե կամենաք գրել այս սկզբունքը ձեր սուրբ գրությունների լուսանցքում:

Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ապրել աշխարհում, բայց չլինել աշխարհից:

Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ՝ Երեց Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ հայտարարությունը ձեզ կարող է օգնել հասկանալ՝ ինչպես ապրել աշխարհում, բայց չլինել աշխարհից.

Elder M. Russell Ballard

«Եկեղեցում հաճախ ենք օգտագործում այս երկտողը. «Ապրել աշխարհում, բայց չլինել աշխարհից»: …

Հավանաբար, այս երկտողը պետք է դիտենք… որպես երկու առանձին հորդոր: Նախ՝ «Ապրել աշխարհում»: «Ներգրավված եղեք. տեղեկացված եղեք։ Փորձեք ըմբռնող և հանդուրժող լինել և գնահատեք բազմազանությունը»։ Ծառայելով ու ներգրավվելով՝ իմաստալից ներդրում ունեցեք հասարակական կյանքում: Երկրորդ՝ «Աշխարհից մի եղեք»: Մի հետևեք սխալ ուղիներին, ոչ էլ թեքվեք, որպեսզի տեղավորեք կամ ընդունեք այն, ինչ ճիշտ չէ: …

«Եկեղեցու անդամները պետք է ավելի շատ ներգործեն, քան ներգործվեն: Մենք պետք է աշխատենք հակազդել մեղքին ու չարին, ոչ թե անգործությամբ պարուրվենք նրանով: Յուրաքանչյուրս պետք է օգնենք լուծել խնդիրը, այլ ոչ թե խուսափենք նրանից կամ անտեսենք այն» (“The Effects of Television,” Ensign, May 1989, 80):

Խորհեք, թե ինչու է Տերը ցանկանում, որ մենք մնանք աշխարհում, բայց չլինենք աշխարհից:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում բացատրեք, թե ինչպես մարդ կարող է ապրել աշխարհում, բայց չլինել աշխարհից յուրաքանչյուր հետևյալ իրավիճակում՝ դպրոցում, ընկերների շրջապատում և առցանց միջավայրում: Այնուհետև, գրեք մեկ կոնկրետ ուղի, որով կձգտեք ավելի լավ հետևել Փրկչին՝ ապրելով աշխարհում, բայց չլինելով աշխարհից:

Հովհաննես 17.20–26

Փրկիչն աղոթում է բոլոր մարդկանց համար, ովքեր ընդունում են Նրա ավետարանը

Չնայած մեր լավագույն ջանքերին, մենք ամբողջությամբ մաքուր չենք մնում մեղքերից և աշխարհում գոյություն ունեցող չարից: Եթե չկարողանայինք մաքրվել մեր մեղքերից, մենք պետք է ընդմիշտ դուրս մնայինք Աստծո ներկայությունից, քանի որ ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել Նրա ներկայությամբ (տես 1 Նեփի 15.33–34):

Կարդացեք Հովհաննես 17.20–23 հատվածները, պարզելով, թե ինչի համար էր աղոթում Հիսուս Քրիստոսը: Գուցե կամենաք նշել մեկ բառն ամեն անգամ, երբ հանդիպում եք այդ հատվածներում:

Ուշադրություն դարձրեք, որ Փրկիչն աղոթեց ոչ միայն Իր Առաքյալների համար, այլ նաև նրանց համար, ովքեր կհավատան նրանց խոսքին, որ նրանք բոլորը կարողանան մեկ լինել, ինչպես Հիսուսը և Հայրն են մեկ: Այս հատվածները պարզ են դարձնում, որ Հայրը և Որդին երկու առանձին անձնավորություններ են: Հիսուսն աղոթում էր ոչ թե ֆիզիկական միության, այլ հոգևոր միության համար:

Ի՞նչն է հնարավոր դարձնում, որ մենք մեկ դառնանք Հոր և Որդու հետ:

Elder Jeffrey R. Holland

Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ՝ Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է, թե ինչպես կարող ենք Հոր և Որդու հետ մեկ դառնալ: «Անգլերեն Քավություն բառի արմատում (at-one-ment) առկա է առանձնացված կամ օտարացված բաները միացնելու գաղափարը» (“The Atonement of Jesus Christ,” Ensign, Mar. 2008, 34–35):

Մեկ կարևոր ճշմարտություն, որ կարող ենք սովորել Հովհաննես 17.20–23 հատվածից, սա է. գալով Հիսուս Քրիստոսի մոտ և ստանալով Նրա Քավության օրհնությունները, մենք կարող ենք Հոր և Որդու հետ մեկ դառնալ:

Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին ի՞նչ գիտելիքներ են ձեզ մոտ ցանկություն առաջացնում, որ մեկ դառնաք նրանց հետ:

Կարդացեք Առաջին Նախագահության անդամ՝ Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստի հետևյալ հայտարարությունը, պարզելով, թե ինչ օրհնություններ կգան նրանց, ովքեր ջանում են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ մեկ լինել:

President James E. Faust

Մենք պետք է ոչ միայն լրջորեն ձգտենք իմանալ Տիրոջ մասին, այլ ջանանք, ինչպես Նա է ասել՝ մեկ լինել Նրա հետ (տես Հովհաննես 17.21), որ ««որ զորությամբ հաստատվիք իր Հոգու ձեռովը ներսի մարդումը» (Եփես. 3.16): …

Ես վկայում եմ, որ մենք ապրում ենք դժվար ժամանակներում: Մենք պետք է քաջաբար հնազանդվենք: Իմ վկայությունն է, որ մենք կկանչվենք հաստատելու մեր հոգևոր դիմացկունությունը, քանզի գալիք օրերը լի կլինեն չարչարանքներով ու դժվարություններով: Սակայն, Աստծո հետ անձնական հաղորդակցության ամուր մխիթարության շնորհիվ՝ մենք հանգստացնող քաջություն կստանանք (“That We Might Know Thee,” Ensign, Jan. 1999, 2, 5):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Ինչ կանեք դուք, որպեսզի ավելի լավ ճանաչեք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, և ամրապնդեք նրանց հետ ձեր հարաբերությունները:

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը․

    Ես ուսումնասիրեցի Հովհաննես 17 գլուխը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.