Գրադարան
Տիտոսի նախաբանը


Տիտոսի նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Պողոսի նամակը Տիտոսին, ինչպես Տիմոթեոսին ուղղված նամակները, ներառում է Պողոս Առաքյալից հավերժական խորհուրդ մի տեղական Եկեղեցական առաջնորդի: Պողոսը գրել էր, որ «հաւիտենական կեանքի հույսը» Աստված առաջինը խոստացել էր նախաերկրային կյանքում «յաւիտենական դարերից առաջ» (Տիտոս 1.2-ում): Նա ուսուցանել էր, որ Սրբերը անհամբեր պետք է սպասեն «այն երանելի հույսի» իրականացմանն ու Երկրորդ Գալստյանը (Տիտոս 2.13-ում): Պողոսը նաև գրել էր Տիտոսին «փրկություն՝ լվանալով» և «Սուրբ հոգու նորոգութիւնովը» մասին (Տիտոս 3.5-ում), ակնարկելով մկրտության արարողությունը և Սուրբ Հոգու պարգև ստանալու մաքրագործող ազդեցությունը, որոնցից երկուսն էլ նախապատրաստում են «ժառանգ լինենք հաւիտենական կեանքի հույսով» (Տիտոս 3.7): Ուսումնասիրելով Պողոսի ոգեշնչված խորհուրդը Տիտոսին, դուք կարող եք զորացնել ձեր հավատքը առ այն, որ ավետարանի վարդապետություններն ու արարողությունները բերում են հավերժական կյանքի հույս:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Տիտոսի գիրքը գրել էր Պողոսը (տես Տիտոս 1.1):

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Հավանաբար Պողոսը նամակ է գրել Տիտոսին Տիմոթեոս 1-ի և 2-ի միջև ընկած ժամանակահատվածում մոտավորապես մ.թ. 64–65 թթ. (տես Սուրբ գրությունների ուղեցույց, “Pauline Epistles,” scriptures.lds.org)։ Պողոսը գրեց Թուղթ առ Տիտոսին Հռոմում իր առաջին բանտարկությունից հետո: Նա չէր նշել, թե որտեղ էր, երբ գրել էր այդ նամակը:

Ո՞ւմ էր այն ուղղված և ինչո՞ւ:

Այդ նամակը գրվել էր Պողոսի կողմից Տիտոսին, ում նկատմամբ Պողոսը վերաբերվում էր, որպես «մեր ընդհանուր հավատի մեջ իմ հարազատ զավակին» (Տիտոս 1.4-ում)։ Տիտոսը հույն էր (տես Գաղատացիս 2.3-ում) և դարձի էր եկել դեպի ավետարանը հենց Պողոսի շնորհիվ (տես Աստվածաշնչյան Բառարան, «Տիտոս»): Իր դարձի գալուց հետո Տիտոսը աշխատեց Պողոսի հետ՝ ավետարանը տարածելով և Եկեղեցին կազմակերպելով (տես Աստվածաշնչյան Բառարան, «Տիտոս»): Նա օգնեց Երուսաղեմում նվիրատվություններ հավաքել աղքատների համար (տես Բ Կորնթացիս 8.6, 16-23-ում) նաև ընկերակցեց Պողոսին դեպի Երուսաղեմի խորհուրդ (տես Գաղատացիս 2.1-ում): Պողոսը վստահեց Տիտոսին տանել իր առաջին նամակը Կորնթոսում ապրող Սրբերին (տես Բ Կորնթացիս 7.5-15-ում): Նա գրեց Տիտոսին, որ զորացնի իրեն Կրետեի Եկեղեցու մասնաճյուղում իր նշանակման մեջ ղեկավարելու և հոգ տանելու, անկախ ընդդիմությունից (տես Տիտոս1․5, 10–11, 2․15, 3․10

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

Այս նամակը հովվական նամակներից մեկն է (հովվին կամ Եկեղեցու ղեկավարին), Տիմոթեոս 1 և 2-ի հետ միասին (տես Աստվածաշնչյան Բառարան, «Pauline Epistles»): Տիտոսի նամակը տեղեկացնում է, որ Եկեղեցին վաղուց հաստատվել է հունական կղզի Կրետեում՝ Միջերկրական Ծովի ափին (տես Տիտոս 1.5-ում): Տիտոսը կղզում նոր եպիսկոպոսներ կանչելու պատասխանատվություն էր կրում: Պողոսը ցուցակ էր կազմել եպիսկոպոսների որոշ հոգևոր որակավորումների վերաբերյալ (տես Տիտոս 1.6-9-ում): Ի հավելումն այդ ամենի, նա մասնավոր խորհուրդ էր տվել տղամարդկանց, կանանց և սպասավորներին Սրբերի համապատասխան վարքագծի վերաբերյալ (տես Տիտոս 2.2-10-ում):

Համառոտ շարադրանք

Տիտոս 1. Պողոսը հրահանգում է Տիտոսին ձեռնադրել Եկեղեցու առաջնորդներին, իսկ այնուհետև թվարկում է եպիսկոպոսների որոշ անհրաժեշտ որակավորումներ: Նա հրահանգում է Տիտոսին ուղղել հերետիկոսությունները և հանդիմանել կեղծ ուսուցիչներին, ովքեր «խոստովանում են, թէ Աստծուն գիտեն, բայց իրանց գործերովն ուրանում են նորան» (Տիտոս 1.16-ում):

Տիտոս 2. Պողոսը քաջալերում է Տիտոսին ցուցումներ տալ Եկեղեցու ավագ անդամներին` օրինակ ծառայել երիտասարդ Սրբերի համար: Նա նաև խնդրում է Տիտոսին ուսուցանել սպասավորներին` հնազանդվելու իրենց տերերին: Պողոսը բացատրում է, թե ինչ պահվածք պետք է ունենան իր հետևորդները Տիրոջ վերադարձին պատրաստվելիս: Նա նկարագրում է մեր փրկությունը Հիսուս Քրիստոսի միջոցով:

Տիտոս 3 Պողոսն ուսուցանում է, որ Եկեղեցու անդամները պետք է լինեն լավ քաղաքացիներ և Հիսուս Քրիստոսի արդար հետևորդներ: Մենք կարող ենք ստանալ հավերժական կյանք մկրտության և Տիրոջ ողորմածության միջոցով: