Մաս 30. Օր 2
Բ Հովհաննես
Նախաբան
Հովհաննես Առաքյալը հրավիրեց Եկեղեցու անդամներին ձգտել ընկերակցության Երկնային Հոր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հետ: Նա շեշտեց Աստծո պատվիրանները պահելու անհրաժեշտությունը, որպեսզի ցույց տանք մեր սերը Նրա հանդեպ: Հովհաննեսը Եկեղեցու անդամներին նաև հիշեցրեց սիրել ուրիշներին:
Բ Հովհաննես
Հովհաննեսը բացատրում է պատվիրանները պահելու և միմյանց սիրելու կարևորությունը
-
Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում, գրեք ուրացություն բառը և դրա սահմանումը: Եթե օգնության կարիք ունեք, օգտագործեք Թեմատիկ Ուղեցույցը, Սուրբ Գրքերի Ուղեցույցը, կամ Հիմնական վարդապետությունները այս ուղեցույցի սկզբում գտնվող փաստաթղթում:
Հովհաննես Առաքյալը գրեց այս թուղթը մի ժամանակ, երբ ուրացությունը սպառնում էր Եկեղեցուն: Նա նախազգուշացրեց Սրբերին հակաքրիստոսների մասին (տես Ա Հովհաննես 2.18–26, 4.3): Հակաքրիստոսը նա է, «ով բացահայտորեն կամ ծածուկ ընդդիմանում է Քրիստոսին, [և Նրա ընտրյալ ծառաների իշխանությանը և ուսմունքներին]» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Հակաքրիստոս» scriptures.lds.org): Որոշ հակաքրիստոսներ Հովհաննեսի օրերում ուսուցանում էին, որ Հիսուս Քրիստոսը չուներ ֆիզիկական մարմին, երբ երկրի վրա էր, այլ միայն թվում էր, թե ֆիզիկական էակ էր:
Կարդացեք Ա Հովհաննես 1.1–4հատվածները, փնտրելով այն, ինչ վկայեց Հովհաննեսը, որպեսզի հերքեր այդ կեղծ ուսմունքը: Նշեք, որ «Կյանքի խոսքը» հատված 1-ում վերաբերում է Հիսուս Քրիստոսին:
Ուշադրություն դարձրեք հատվածներ 3–4-ում, որ Հովհաննեսը կամենում էր, որ Սրբերը ընկերակցություն ունենային Եկեղեցու ղեկավարների հետ, ովքեր ընկերակցություն էին ունեցել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Նա նաև ցանկանում էր, որ նրանք զգային ուրախության լիություն: Մի սկզբունք, որը մենք կարող ենք սովորել այս հատվածներից այն է, որ եթե մենք ընդունում ենք և հետևում մարգարեների և առաքյալների ուսմունքներին, մենք կարող ենք ձեռք բերել ընկերակցություն Հոր և Որդու հետ:
Ունենալ ընկերակցություն` նշանակում է վայելել վստահության, համագործակցության և միասնության փոխհարաբերություն: Մտածեք այն տղամարդկանց մասին, ովքեր ծառայում են Առաջին Նախագահությունում և Տասներկու Առաքյալների Քվորումում: Ինչպե՞ս է մարգարեների և առաքյալների ուսմուքներին հետևելն օգնում մեզ ձեռք բերել ընկերակցություն մեր Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ:
Կարդացեք Ա Հովհաննես 1.5–6-ը, փնտրելով, թե ինչը կարող է խանգարել մեզ ընկերակցություն ունենալ մեր Երկնային Հոր հետ:
Հովհաննեսի գրվածքում Ա Հովհաննես 1.5-ումներկայացված ամենակարևոր թեմաներից մեկն է՝ Հիսուս Քրիստոսը աշխարհի լույսն է (տես Հովհաննես 1.4–9, 8.12, 9,1–5): Մտածեք մի ժամանակի մասին, երբ դուք քայլել եք բառացիորեն խավարի մեջ: Հովհաննեսի կողմից խավար բառի օգտագործումը վերաբերում է հոգևոր խավարին:
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում քայլել հոգևոր խավարում:
Ուսումնասիրեք Ա Հովհաննես 1.7–2.6-ը, փնտրելով ճշմարտություններ, որոնք Հովհաննեսն է ուսուցանել, որոնք կարող են օգնել մեզ իմանալ, թե ինչպես քայլել ավետարանի լույսի մեջ: Քաւութիւն բառը Ա Հովհաննեսի 2.2-ում նշանակում է քավիչ զոհաբերություն, որը բավարարում է Աստծո արդարությունը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի քանի ճշմարտություններ, որոնք դուք նշել եք Ա Հովհաննես 1.7–2.6-ում: Ապա մտածեք, թե ինչպես դուք կպատասխանեիք հետևյալ հարցերին.
-
Ինչո՞ւ եք կարծում, որ մեր սերը Աստծո հանդեպ ավելի կատարյալ է դառնում կամ ավարտուն, երբ մենք պահում ենք Նրա պատվիրանները:
-
Ե՞րբ եք զգացել ավելի մեծ սեր Աստծո հանդեպ, երբ ձգտել եք պահել Նրա պատվիրանները:
-
Կարդացեք հետևյալ նկարագրությունները, փնտրելով մի որոշակի պատվիրան, որին հնազանդվելու համար այս երկու երիտասարդները պայքարում են:
-
Մի երիտասարդ կարդում է սուրբ գրություններն ամեն օր և հավատարմորեն կատարում է իր քահանայության պարտականություններից շատերը, բայց նա հաճախ անգութ է իր փոքր եղբոր հանդեպ:
-
Մի երիտասարդ կին կանոնավոր հաճախում է Եկեղեցու ժողովներին և ստացել է Երիտասարդ Կանանց իր ճանաչումը: Սակայն նա հաճախ կոպիտ մեկնաբանություններ է գրում իր դասընկերներից և ուսուցիչներից մի քանիսի մասին սոցիալական կայքերում:
Այս երկու երիտասարդ Վերջին Օրերի Սրբերը ո՞ր պատվիրանին հնազանդվելու համար են պայքարում: (Վերանայեք սուրբ գրությունների սերտման հատվածը Մատթեոս 22.36–39, որ օգնեք պատասխանել այս հարցին:)
Անդրադարձեք այն իրավիճակներին , որոնցում դուք կարող եք պայքարել` ուրիշների հանդեպ սեր ցույց տալու համար:
-
Կարդացեք Ա Հովհաննես 2.9–11, 4.7–11, 19–21, փնտրելով, թե ինչ է ուսուցանել Հովհաննեսը սիրո մասին: Մտածեք նշել կամ ընդգծել այն ուսմունքները, որոնք իմաստալից են ձեզ համար: Այնուհետև, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Սիրո վերաբերյալ Հովհաննեսի ուսմունքներից որն է իմաստալից ձեզ համար: Ինչո՞ւ:
-
Մի սկզբունք, որը մենք կարող ենք բացահայտել այս հատվածներից այն է, որ երբ մենք սիրում ենք Աստծուն, մենք կսիրենք ուրիշներին: Ինչո՞ւ եք կարծում, որ մենք ցույց կտանք մեր սերը ուրիշների հանդեպ, երբ մենք իսկապես սիրենք Աստծուն:
-
Ուշադրություն դարձրեք, որ Հովհաննեսը նշել է ուրիշներին ատելու մասին Ա Հովհաննես 4.20-ում: Կան շատ ուղիներ, երբ հնարավոր է մենք ետ պահենք մեր սերը կամ բարությունը ուրիշներից, բայց ոչ թե ատենք նրանց: Ի՞նչ եք կարծում, որոնք կարող են լինել այդ ուղիներից մի քանիսը:
Կարդացեք Ա Հովհաննես 3.17–18հատվածները, փնտրելով, թե ինչպես պետք է ցույց տանք մեր սերը ուրիշների հանդեպ:
Ինչո՞ւ եք կարծում, որ կարևոր է մեր սիրո ցուցադրումը ոչ միայն մեր խոսքերով, այլև գործերով:
Ո՞ւմ եք դուք ճանաչում, ով ուրիշների հանդեպ սեր ցուցաբերելու լավ օրինակ է հանդիսանում:
-
Մտածեք ինչ-որ մեկի մասին ձեր կյանքում, ում նկատմամբ դուք ավելի շատ սեր կարող էիք ցույց տալ: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այդ անձնավորության անունը և առանձնահատուկ ինչ-որ բան, որը դուք կարող եք անել, որ ցույց տաք ձեր սերը կամ բարությունը այդ անձնավորության հանդեպ: Դուք կարիք չունեք ցույց տալու ձեր սերը տարօրինակ ձևերով: Գթության և բարության փոքրիկ, պարզ դրսևորումները հաճախ ամենաիմաստալիցն են:
Երբ մենք ցույց ենք տալիս մեր սերը մեր գործողությունների միջոցով, մենք քայլում ենք, ինչպես Հիսուսն էր քայլում կամ ապրում մեր կյանքը, ինչպես Հիսուսն ապրեց (տես Ա Հովհաննես 2.6, 3.1-3): Տերը կօրհնի ձեզ, երբ դուք կիրառեք այս ճշմարտությունը ձեր կյանքում:
Կարդացեք Ա Հովհաննես 4.12-ը և ապա կարդացեք Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ա Հովհաննես 4.12 ( Ա Հովհաննես 4.12, ծանոթություն ա): Ի՞նչ է պարզաբանում Ջոզեֆ Սմիթ Թարգմանությունը Աստծուն տեսնելու ունակության մասին:
Ա Հովհաննես 5-ում, Հովհաննեսն ուսուցանում է, թե ինչ պետք է անենք վերստին ծնվելու համար, որը նշանակում է. «Տիրոջ Հոգին մի զորեղ փոփոխություն է առաջացրել մարդու սրտում, այնպես որ մարդը այլևս ցանկություն չունի չարիք գործելու, այլ ցանկանում է փնտրել Աստծո բաները» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Վերստին ծնված, Աստծուց ծնված», scriptures.lds.org)։ Կարդացեք հետևյալ հատվածները և թվեք, թե ինչ պետք է անենք նորից ծնվելու համար:
Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ա Հովհաննես 5.18 ( Ա Հովհաննես 5.18, ծանոթությունբ)
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրել եմ Ա Հովհաննեսը և ավարտել եմ այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.