Մաս 31. Օր 1
Հայտնություն 1-3
Նախաբան
Երբ Հովհաննես Առաքյալը Պատմոս կղզում էր, նա խրախուսական նամակ գրեց Եկեղեցու յոթ համայնքներին: Այնտեղ նա նկարագրեց իր ստացած հայտնությունները: Հովհաննեսը գրի առավ այն, ինչ իրեն տրվեց հրեշտակի և Հիսուս Քրիստոսի կողմից: Նա հաղորդեց նաև Տիրոջ գովասանքի խոսքերը, ուղղումները և նախազգուշացումները Սրբերին:
Հայտնություն 1.1-11
Հովհաննեսը գրի է առնում իր տեսիլքը:
Ստուգանշան դրեք հետևյալ իրադարձություններից յուրաքանչյուրի կողքին, որոնց մասին դուք ավելի շատ բան կկամենայիք իմանալ.
____ Նախաերկրային կյանք
____ Վերջին օրեր
____ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը
____ Հազարամյակը
____ Վերջին դատաստան
Հայտնության գիրքը «հայտնի է նաև որպես Ապոկալիպսիս, հունարեն բառ, որը նշանակում է հայտնի դարձված կամ բացահատված» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Հայտնություն»): Այս գրքում Հովհաննես Առաքյալը գրի է առել ճշմարտություններ, որոնք հայտնի են դարձվել նրան նախամականացու գոյության, Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր փրկության ծրագրի մեջ Նրա դերի մասին, այն իրադարձությունների, որոնք տանում են դեպի Երկրորդ Գալուստը, Հազարամյակը և Վերջին Դատաստանը:
Փնտրեք ճշմարտություններ այս թեմաների շուրջ, երբ ուսումնասիրեք Հայտնության գիրքը:
Կարդացեք Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հայտնություն 1.1–3 (Աստվածաշնչի հավելված), փնտրելով, թե Հովհաննեսը ինչ ուսուցանեց հայտնության մասին, որը նա ստացել էր: Գուցե կամենաք նշել կամ ընդգծել, թե ինչ էր Հովհաննեսն ուզում, որ Սրբերն անեին:
Հովհաննես Առաքյալը նշել է ինչպես նրանց, ովքեր կարդում են իր խոսքերը, այնպես էլ նրանց, ովքեր լսում են իր խոսքերը: Հովհաննեսի ժամանակ շատ Սրբեր չէին կարողանում կարդալ, այսպիսով նրանք ծանոթացան նրա հետ, ինչ նա գրեց Հայտնության գրքում՝ լսելով ուրիշների բարձրաձայն ընթերացանությանը:
Հիմնվելով Հայտնություն 1.3 հատվածում Հովհաննեսի ուսմունքների վրա, մենք կարող ենք սովորել հետևյալ սկզբունքը. Երբ մենք կարդում ենք, փնտրում հասկացողություն և հնազանդվում Տիրոջ խոսքերին, մենք կօրհնվենք: Օրհնություններից մեկը, որն ուսուցանում է Հովհաննեսը, այն է, որ մենք պատրաստված կլինենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին:
Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարզաբանում է, որ Հովհաննեսը ուղղել է իր նամակը «յոթ ծառաներին, ովքեր Ասիայի յոթ եկեղեցիների վրա են» (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հայտնություն 1.4 [in the Bible appendix]). Սա օգնում է մեզ հասկանալ, որ «յոթ եկեղեցիները Ասիայում» վերաբերում է Եկեղեցու յոթ համայնքներին, ինչպես օրինակ ծխերն ու ճյուղերն այսօր, որոնք տեղադրված էին ժամանակակից Թուրքիայի այժմյան արևմտյան տարածքում:
Կարդացեք Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հայտնություն 1.5–8 (in the Bible appendix), փնտրելով թե Հովհաննեսն ինչ էր կամենում, որ յոթ համայնքներն իմանային Հիսուս Քրիստոսի մասին:
Ուշադրություն դարձրեք, որ Հովհաննեսը բացատրել է, որ մենք կարող ենք «մեր մեղքերիցն … լոււացվել» և դառնալ մաքուր Հիսուս Քրիստոսի արյան կամ Քավության միջոցով և դառնալ «թագաւորներ եւ քահանաներ Աստծո համար» (Հայտնություն 1.5–6):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Հայտնություն 1.5–8-ում ո՞ր արտահայտություններն են հատկապես իմաստալից ձեզ համար: Ինչո՞ւ:
Կարդացեք Հայտնություն 1.9–11-ը, փնտրելով, թե որտեղ էր Հովհաննեսը, երբ ստացավ այս հայտնությունը, և որտեղ էին տեղադրված յոթ եկեղեցիները: Ուշադրություն դարձրեք, թե որտե՞ղ էին այս քաղաքներից մի քանիսը կից քարտեզում:
Հովհաննեսը ստացավ այս հայտնությունը Եկեղեցու անդամների համար դժվարին ժամանակներում: Ուժեղ հալածանք էր տարվում Սրբերի հանդեպ,նրանցից ոմանք անգամ սպանվեցին, ինչպես նաև տիրում էր ուրացություն և բաժանում Եկեղեցու անդամների միջև: Բացի այդ, բոլոր Առաքյալները բացի Հովհաննեսից, սպանվել էին: Հայտնության գիրքը հավանաբար գրվել է հռոմեական կայսր Դոմիցիանի թագավորման ընթացքում (Ք.ծ.հ. 81–96 թվականներին), ով վերահաստատել էր կայսրի երկրպագությունը ողջ Հռոմեական Կայսրությունում և աքսորում էր կամ մահվան դատապարտում նրանց, ովքեր չէին երկրպագում աստվածներին, որոնց հաստատել էր Հռոմեական կառավարությունը: Շատ մարդիկ հավատում էին, որ Հովհաննեսը աքսորվել էր Պատմոս կղզին այդ պատճառով:
Մենք իմանում ենք Մորմոնի Գրքից, որ Նեփին Հովհաննեսի տեսիլքի նման տեսիլք տեսավ: Նեփին տեսավ վերջին օրերի իրադարձությունները (ներառյալ Հիսուս Քրստոսի Երկրորդ Գալուստը, Հազարամյակը և Աստծո գործի ավարտը երկրի վրա), բայց նրան հրամայվեց չգրել դրանց մասին, որովհետև Հովհաննեսն էր նախակարգվել այդ անելու համար (տես 1 Նեփի 14.24–29): Քննարկեք այն կարևորությունը, որ Տերը դրել էր Հովհաննեսի արձանագրության վրա: Երբ շարունակեք ուսումնասիրել Հայտնությունում Հովհաննեսի խոսքերը, որոնեք ճշմարտություններ վերջին օրերի մասին, Երկրորդ Գալուստի, Հազարամյակի և երկրի վրա Աստծո գործի ավարտի մասին:
Հայտնություն 1.12-20
Հովհաննեսը տեսնում է Հիսուս Քրիստոսին տեսիլքում:
Մտածեք ձեզ ծանոթ երեք ընկերությունների մասին: Արդյո՞ք ընկերություններից որևէ մեկը օգտագործում է խորհրդանիշ իրեն բնորոշելու համար:
Ձեր կարծիքով ինչո՞ւ են ընկերությունները խորհրդանիշ օգտագործում:
Հայտնության գրքում Հովհաննես Առաքյալն օգտագործեց խորհրդանիշեր և պատկերներ՝ ուսուցանելու կարևոր ուղերձներ ավետարանի մասին: Խորհրդանիշերը կարող են ուսուցողական հզոր միջոցներ լինել, որովհետև դրանք կարող են տարբեր սերունդների, մշակույթների և տարբեր մակարդակների մարդկանց [ուղերձներ] փոխանցել: Դրանք կարող են նաև հաղորդել մի քանի տարբեր ուղերձներ:
Կարդացեք Հայտնություն 1.12–18-ը, որոնելով խորհրդանիշեր, որոնք տեսավ Հովհաննեսը և օգտագործեց՝ նկարագրելով իր հայտնությունը: Գուցե կամենաք նշել կամ ընդգծել այն, ինչ գտնեք:
-
Կից աղյուսակում կարդացեք հատվածներ հետևյալ աղյուսակի աջկողմյան սյունակում՝ քննարկելու Հովհաննեսի կողմից գրված խորհրդանիշերի հնարավոր իմաստների մասին Հայտնություն 1.12–18-ում: Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք յուրաքանչյուր խորհրդանիշի համար հնարավոր իմաստը:
Խորհրդանիշ |
Հնարավոր նշանակությունը |
---|---|
| |
|
|
|
|
|
|
|
|
Հիմնվելով այն ուղերձի վրա, որը Տերը հայտնեց Իր Սրբերին Հովհաննեսի միջոցով, մի ճշմարտություն, որը մենք կարող ենք սովորել, այն է, որ Հիսուս Քրիստոսը հսկում է մեզ և հոգ է տանում Իր հավատարիմ հետևորդներին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ինչո՞ւ էր կարևոր Եկեղեցու անդամների համար Հովհաննեսի ժամանակ իմանալ, որ Հիսուս Քրիստոսը շարոնակում էր հսկել և հոգ տանել իրենց համար:
-
Ինչու՞ է կարևոր մեզ համար հիշել այս նույն ճշմարտությունը:
-
Մտաբերեք մի ժամանակ, երբ դուք զգացել եք, որ Աստված հսկել է ձեզ և հոգ տարել ձեր մասին: Մտածեք, թե ինչպես է այդ փորձառությունն օրհնել ձեզ:
Ուշադրություն դարձրեք Հայտնություն 1.17–18-ում, որ Փրկիչն ասաց Հովհաննեսին, որ Նա ուներ դժոխքի և մահի բանալիները: Այս հատվածներից մենք կարող ենք իմանալ, որ Հիսուս Քրիստոսը փառավորված հարություն առած էակ է, ով ունի զորություն մահի և դժոխքի վրա:
Մտածեք, թե այս վարդապետությունն ինչ է ուսուցանում բարու և չարի ճակատամարտի վերջնական արդյունքի մասին, որը գոյություն ունի ողջ երկրագնդում:
Խորհեք, թե ինչպես է հետևյալ հայտարարությունը կապված մահվան և դժոխքի վրա Հիսուս Քրիստոսի զորության հետ. «Հայտնության ուղերձը նույնն է, ինչ որ ամբողջ սուրբ գրության ուղերձը. կլինի Աստծո վերջնական հաղթանակ այս երկրի վրա սատանայի հանդեպ, բարու մշտական հաղթանակ չարի հանդեպ, Սրբերի հաղթանակ հալածողների հանդեպ, Աստծո արքայության հաղթանակ` մարդու և սատանայի թագավորությունների վրա (Bible Dictionary, “Revelation of John”):
Քանի որ մենք գիտենք, որ բարին ի վերջո կհաղթի չարին, մնում է հասկանալ միայն այն, թե ո՞ւմ կողմն ենք մենք ընտրում լինել՝ սատանայի, թե՞ Աստծո:
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն ասել է. «Յուրաքանչյուր օր չարի ուժերը և բարու ուժերը ընտրում են նոր սկսնակների: Յուրաքանչյուր օր մենք անձնապես ընդունում ենք բազմաթիվ որոշումներ, որոնք ցույց են տալիս, թե մեր աջակցությունը որտեղ է գնալու: Վերջնական արդյունքը որոշակի է՝ արդարության ուժերը ի վերջո կհաղթեն: Այն, ինչ մնում է, որ հասկանանք, թե որտեղ մեզանից յուրաքանչյուրն անձնապես, այժմ և ապագայում կկանգնի այս կռվում, և որքան ուղիղ մենք կկանգնենք: Արդյո՞ք մենք հավատարիմ կլինենք մեր վերջին օրերի նախակարգված առաքելությանը»: (“In His Steps” [Brigham Young University fireside, Mar. 4, 1979], 1, speeches.byu.edu).
Մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի ավելի լիարժեք ընտրությամբ լինեք Աստծո կողմից: Գործեք ըստ այն հուշումների, որը հնարավոր է` ստանաք:
Հայտնություն 2-3
Հովհաննեսը գրում է Հիսուս Քրիստոսի խոսքերը յոթ եկեղեցիների ղեկավարներին:
Հայտնություն 2.1–3.13 հատվածները ներառում են Տիրոջ ուղերձը որոշակի եկեղեցիների Փոքր Ասիայում: Կարդացեք այս հատվածները, փնտրելով խորհուրդն ու խոստումները, որոնք Տերը տվեց այս Եկեղեցու անդամներին:
Այս խոստումներից որը կկամենայիք ստանալ:
Կարդացեք Հայտնություն 3.14–17-ը, փնտրելով մի պայման, որը Լաւոդիկէում գտնվող Եկեղեցու անդամները պետք է հաղթահարեին, որպեսզի ստանային վեհացում: Հատված 14-ում, «Ամենը» վերաբերում է Հիսուս Քրիստոսին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ այս Եկեղեցու անդամները «ոչ ցուրտ էին և ոչ տաք» (Հայտնություն 3.15), այլ Հիսուս Քրիստոսի գաղջ աշակերտներ։
-
Ձեր կարծիքով, որոնք են այն մի քանի բաները, որոնք Հիսուս Քրիստոսի գաղջ աշակերտները կարող էին անել կամ չանել:
-
Մտածեք այն մասին, թե ինչ եք դուք արել, որանցած մի քանի օրվա ընթացքում հետևեիք Հիսուս Քրիստոսին, և արդյո՞ք դուք Հիսուս Քրիստոսի տաք, ցուրտ թե՞ գաղջ աշակերտ եք:
Կարդացեք Հայտնություն 3.19-ը, փնտրելով, թե ի՞նչու Տերն ասաց, որ Նա ուղղում էր Լաւոդիկէի Սրբերին: Գուցե կամենաք նշել կամ ընդգծել այն, ինչ գտնեք:
Կարդացեք Հայտնություն 3.20-ում առաջին արտահայտությունը, փնտրելով, թե ինչ էր ասել Փրկիչը Իր արածի վերաբերյալ:
Որո՞նք են այն տարբեր ուղիները, որոնցով մարդիկ հավանաբար կարձագանքեին, եթե նրանք հասկանային, որ Փրկիչը թակում էր իրենց տների դռները:
Մտածեք, թե ինչ զգացողություններ կունենայիք, եթե լսեիք, որ ձեր տան դուռը թակում են և հասկանայիք, որ Փրկիչն էր: Դուք կբացեի՞ք դուռը։
Կարդացեք Հայտնություն 3.20-ի մնացածը՝ փնտրելով, այն օրհնությունները, որոնք Տերն առաջարկեց Լաւոդիկէի Սրբերին, և նրանք ինչ պետք է անեին դրանք ձեռք բերելու համար:
Հիմնվելով Լաւոդիկէի Սրբերին ուղղված Տիրոջ ուղերձի վրա, մենք կարող ենք սովորել հետևյալ սկզբունքը. Երբ մենք բացենք դուռը Փրկչի առջև, Նա ներս կգա և կընթրի մեզ հետ:
Հնադարյան Մերձավոր Արևելքի մշակույթում ինչ-որ մեկի հետ կերակուր ուտելը նշան էր ընկերության: Դա նշանակում էր, որ գոյություն ուներ խաղաղ և ընկերական կապ կամ առնվազն, առաջարկվում էր այն:
Ձեր կարծիքով, ի՞նչ է ներկայացնում Հայտնություն 3.20-ում նշվող դուռը:
Մտածեք այն մասին, թե ինչ կարող էր դուռը ներկայացնել, երբ դուք կարդաք Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ պատմությունը.
«Մի օր [Հոլման Հանթ անունով մի նկարիչ] ցույց էր տալիս իր «Քրիստոսը թակում է դուռը» նկարը մի ընկերոջ, երբ ընկերը հանկարծ բացականչեց. «Քո նկարի մեջ ինչ-որ սխալ բան կա»,
«Ի՞նչն է սխալ»,- հարցրեց նկարիչը:
«Դուռը, որ Հիսուսը թակում է բռնակ չունի»,- պատասխանեց նրա ընկերը:
«Ահ,- պատասխանեց Պր. Հանթը,- դա սխալ չէ: Հասկանում ես, սա մարդկային սրտի դուռն է: Այն կարող է բացվել միայն ներսից»:
Եվ դա այդպես է: Հիսուսը կարող է կանգնել և թակել, բայց մեզանից յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ բացել թե ոչ» (The Miracle of Forgiveness [1969], 212):
Մտածեք, թե ինչ կարող եք անել՝ ձեր սիրտը Փրկչի առջև բացելու համար:
Կարդացեք Հայտնություն 3.21-22 հատվածը, փնտրելով Տիրոջ խոստումը և խորհուրդը Սրբերին:
Ըստ հատված 22-ի, ի՞նչ խորհուրդ տվեց Տերը:
Ձգտեք «լսել ինչ որ Հոգին ասում է» (Հայտնություն 3.22) մտածելով այն մասին, ինչ դուք սովորեցիք այս դասում: Գործեք ըստ այն տպավորության, որը հնարավոր է ստանաք:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Հայտնություն 1-3-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.