Գրադարան
Մաս 25, Օր 2. Եփեսացիս 4-6


Մաս 25. Օր 2

Եփեսացիս 4-6

Նախաբան

Եփեսոսի Սրբերին ուղղված մի նամակում Պողոս Առաքյալն ուսուցանեց, որ Տերը հիմնեց Իր Եկեղեցին և հրավիրեց ղեկավարներին ՝ կատարելագործել և միավորել Սրբերին: Նա նաև քաջալերեց Եկեղեցու անդամներին հետևում թողնել իրենց նախկին կյանքն ու նոր կյանք սկսել` որպես Քրիստոսի հետևորդներ: Այնուհետև Պողոսը ուսուցանեց Սրբերին` ինչպես ամրացնել իրենց ընտանեկան հարաբերությունները և քաջալերեց նրանց «Աստուծոյ սպառազինութիւնը հագնել» (Եփեսացիս 6.11), որ կարողանան դիմակայել սատանայի հնարքներին:

Եփեսացիս 4.1-16

Պողոսն ուսուցանում է Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կարևորությունը

Խորհեք հետևյալ երկու հնարավոր դեպքերի շուրջ.

  • Դպրոցում ձեր ուսուցիչը խնդրում է դասարանին արտահայտել իրենց տեսակետները մի վիճահարույց թեմայի վերաբերյալ: Երբ ուսանողները կիսվում են իրենց կարծիքներով, դուք գիտակցում եք, որ նրանց մեծամասնությունը աջակցում է մի դիրքորոշման, որը տարբեր է Եկեղեցու ուսմունքներից:

  • Ձեր երկրի օրենսդիրների կարծիքով օրինական վարքագիծ է, որ Եկեղեցու առաջնորդների ուսուցանածը համարվի սխալ:

Ինչո՞ւ նմանատիպ իրավիճակները կարող են դժվարություններ առաջացնել Եկեղեցու անդամի համար:

Ուսումնասիրեք Եփեսացիս 4.1-16-ը և փնտրեք, թե ինչպես կարող եք զանազանել ճիշտը սխալից մի աշխարհում, որտեղ արժեքները և համոզմունքները փոփոխական են:

Կարդացեք Եփեսացիս 4.1–6-ը` փնտրելով, թե ինչ ուսուցանեց Պողոս Առաքյալը Եկեղեցու և նրա վարդապետության մասին:

Ձեր կարծիքով ի՞նչ նկատի ուներ Պողոսը, երբ ուսուցանեց, որ գոյություն ունի «Մէկ Տէր, մէկ հաւատք, [և] մէկ մկրտութիւն» (Եփեսացիս 4.5):

Պողոսի ժամանակ, ինչպես մեր ժամանակ, գոյություն ունի միայն մեկ ճշմարիտ Հիսուս Քրիստոսի Եկեղեցի (տես ՎևՈւ 1.30):

Ինչպես գրի է առնված Եփեսացիս 4.7-10-ում, Պողոսը ուսուցանեց, որ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մեզ բոլորիս հնարավորություն է տրվել ստանալ Աստծո շնորհի պարգևը (մեզ փրկելու Նրա իշխանությունը:) Նա ուսուցանեց, որ Քրիստոսը մարդկությանը տվել է նաև այլ պարգևներ:

Ընթերցեք Եփեսացիս 4.11-ը, փնտրելով. թե ինչ պաշտոններ է Տերը տվել կամ հաստատել Իր Եկեղեցում: (Եփեսացիս 4.11–14-ը սուրբ գրության սերտման հատվածներ են: Կարող եք գրքում նշել այն առանձնահատուկ ձևով, որ հետագայում հեշտ գտնեք):

Այսօր Հիսուս Քրիստոսի Եկեղեցում քահանայության կոչումներ կրողները չեն կարող նույնը լինել, ինչպես Պողոսի ժամանակ էին, և վաղ շրջանի Հիսուս Քրիստոսի Եկեղեցին, հնարավոր է չունենար բոլոր կոչումները, որոնք այսօր ունի Եկեղեցին: Օրինակ, Մարգարե Ջոզեֆ Սմիթը ուսուցանել է, որ «ավետարանիչը Հայրապետ է» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքներ. Ջոզեֆ Սմիթ [2007], 140): Քահանան նաև հովիվ է, կամ մեկը, ով ղեկավարում է հոտը. ժամանակակից եպիսկոպոսների, ճյուղի նախագահների, ցցի նախագահների և շրջանի նախագահների պատշաճ նկարագիր: Դուք կարող եք ձեր սուրբ գրություններում նշել այդ բառերի ժամանակակից համարժեքները:

  1. journal iconԳրեք հետևյալ անավարտ ճշմարտությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Տերը կանչել է առաքյալների, մարգարեների և ուրիշ Եկեղեցական առաջնորդների օգնելու … (լրացնել սույն հայտարարությունը:)

Կարդացեք Եփեսացիս 4.12-13-ը` փնտրելով, թե ինչ է ուսուցանել Պողոսը, թե ինչու է Տերը Եկեղեցուն տվել առաքյալներ, մարգարեներ և այլ առաջնորդներ:

Նկատեք, որ Տերը Իր Եկեղեցու անդամներին տվել է առաքյալներ, մարգարեներ և Եկեղեցական այլ առաջնորդներ, որ կատարելագործի Սրբերին: Ավելացրեք այդ արտահայտությունը այն անավարտ ճշմարտությանը, որ դուք գրել եք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք նաև մի քանի եղանակներ, որոնցով առաքյալները, մարգարեները և Եկեղեցական այլ առաջնորդները օգնում են մեզ կատարելագործվել:

Կարդացեք Եփեսացիս 4.14-ը, փնտրելով մեկ այլ պատճառ, որի համար Տերը Իր Եկեղեցուն տվել է առաքյալներ, մարգարեներ և այլառաջնորդներ:

Այդ հատվածից մենք սովորում ենք, որ Տերը Սրբերին տվել է այդ առաջնորդներին, որպեսզի պաշտպանի նրանց սուտ վարդապետությունից: Այդ արտահայտությունը ավելացրեք ձեր գրած հայտարարությանը սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում.

Եփեսացիս 4.11-14 հատվածներից մենք սովորում ենք հետևյալ ճշմարտությունը. Տերը կանչել է առաքյալներին, մարգարեներին և Եկեղեցական այլ առաջնորդներին, որ օգնեն կատարելագործել Սրբերին և պաշտպանեն նրանց սուտ վարդապետությունից:

նավակ փոթորկի մեջ

Խորհեք, թե ինչ կարող է պատահել այն նավակին, որը ուժեղ փոթորկի ժամանակ ջրի վրա երերում ու տատանվում է:

  1. journal iconՎերընթերցեք երկու իրավիճակները, որոնք նկարագրված են այս դասի սկզբում: Այնուհետև, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Փոթորկոտ ջրի վրա վեր ու վար նետվող նավակը ինչպե՞ս կարող է նմանեցվել մեկի հետ, ով «երերում ու տատանվում» է (Եփեսացիս 4.14) սուտ ուսմունքների փոփոխական քամիներից և հասարակական կարծիքներից:

    2. Ի՞նչով կարող են օգնել առաքյալների, մարգարեների և Եկեղեցական այլ առաջնորդների ուսմունքները Աստծո հետևորդներին նավարկել այդ անհանգիստ ջրերի վրայով և ապահով վերադառնալ Երկնային Հոր մոտ:

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես է մի առաքյալ, մարգարե, հայրապետ, եպիսկոպոս կամ ուսուցիչ օգնել ձեզ կատարելագործվել, հոգևոր աճ ապրել կամ օգնել պաշտպանվել սուտ ուսմունքից և խաբեբայությունից: Եթե ձեր ընտրած անձնավորությունը տեղական առաջնորդ է, խորհեք գրել այդ անձնավորությանը երախտագիտության մի նամակ՝ նկարագրելով, թե ինչպես է նա օգնել ձեզ:

Ընթերցեք Եփեսացիս 4.15-16-ը, փնտրելով եղանակներ, որոնցով մեր Եկեղեցու առաջնորդները կուսուցանեն մեզ ավետարանի ճշմարտությունները:

scripture mastery icon
Սերտման սուրբ գրություն`Եփեսացիս 4.11–14

  1. journal iconՈրպեսզի վարժվեք բացատրել Եփեսացիս 4.11-14-ի վարդապետությունը, ուսուցանեք ձեր ընտանիքի անդամին կամ ընկերոջը, թե ինչու Տերը հիմնեց Իր Եկեղեցին և ղեկավարներ կանչեց, որ ծառայեն այնտեղ: Օգտագործեք Պողոսի Եփեսացիս 4.11-14-ի ուսմունքները` որպես ձեր ուսուցման մի մասը: Երբ ավարտեք ուսուցումը, խնդրեք այդ անձնավորությանը ստորագրել սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

Եփեսացիս 4.17-32

Պողոսը քաջալերեց Սրբերին խույս տալ չարից և դառնալ նոր Հիսուս Քրիստոսի միջոցով:

Եփեսոսի մարդկանցից շատերը, ում գրել է Պողոսը, հնարավոր է, Եկեղեցու վերջին շրջանի դարձի եկածներն էին: Ուսումնասիրեք Եփեսացիս 4.17-32-ը և փնտրեք, թե ինչ է ուսուցանել Պողոսը Եկեղեցու այդ անդամներին, որ պիտի անեն` որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ:

Ընթերցեք Եփեսացիս 4.17-20-ը, փնտրելով բառեր կամ արտահայտություններ, որոնք արտահայտում են այն հեթանոսների հոգևոր վիճակը, ովքեր չէին միացել Եկեղեցուն: Հետևեք, թե ըստ Պողոսի, ինչն էր պատճառը, որ մյուս հեթանոսները այդպիսի հոգևոր վիճակում էին:

Ընթերցեք Եփեսացիս 4.21-24-ը, փնտրելով, թե ինչն էր օգնել Եկեղեցու անդամներին, որ տարբերվեին ուրիշ մարդկանցից: Նշեք կամ գրի առնեք այն, ինչ գտնում եք ձեր սուրբ գրություններում:

Ի՞նչ էր ասել Պողոսը այն մարդուն, ում ուսուցանվել էր, որ ճշմարտությունը պետք է «դուրս հանէ» (Եփեսացիս 4.22):

Մենք «հագնում ենք նոր մարդին» (Եփեսացիս 4.24), երբ յուրաքանչյուր օր ջանասիրաբար ապրում ենք ըստ Հիսուս Քրիստոսի ավետարանի, զարգացնելով մեր հավատքը առ Քրիստոս, զղջալով մեղքերի համար, ստանալով փրկող արարողություններ և պահելով պատվիրանները: Պողոսի ուսմունքներից մենք կարող ենք հասկանալ հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսի աշակերտները մի կողմ թողեցին իրենց հին, մեղավոր ճանապարհները և գնացին նոր, արդար ճանապարհներով:

Ընթերցեք Եփեսացիս 4.25-32-ը, փնտրելով, թե Քրիստոսի աշակերտները ինչ պիտի «դուրս հանեն» (հատված 22) կամ նրանցից ինչ պիտի «վեր առնվի» (հատված 31) և Քրիստոսի աշակերտները ինչ պիտի «հագնեն» (հատված 24): Կարող եք ձեր սուրբ գրություններում նշել այն, ինչ գտնեք: Նշեք, որ Եփեսացիս 4.26-ի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը սկսվում է «Կարո՞ղ եք բարկանալ և մեղք չգործել» բառերով: ( Եփեսացիս 4.26, ծանոթագրություն ա).

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարեք մի նկար կամ նկարագրեք մի դրվագ, որը լուսաբանում է մեկի հնարավոր վարքագիծը, ով կարիք ունի դուրս հանել իր մեղավոր բնույթը Պողոսի նկարագրած ոլորտներից մեկում: Նկարեք նաև մի նկար կամ մի դրվագ նկարագրեք, որը լուսաբանում է, թե ինչպես այդ նույն մարդը կարող էր վարվել, եթե գար դեպիՔրիստոսը և դառնար նոր մարդ: Այդ հանձնարարությունը կատարելիս կարող եք նկարել՝ հիմնվելով ձեր կամ ուրիշների անձնական փորձի վրա:

Հիշեք, որ մեր միջից հին մարդուն դուրս հանելը և Հիսուս Քրիստոսին լիարժեք հետևելը շարունակական գործընթաց է, այլ ոչ միանգամյա իրադարձություն:

Եփեսացիս 5-6

Տերը խորհուրդ է տալիս Իր Սրբերին իրենց հարաբերությունների վերաբերյալ և հորդորում է,որ «Աստուծոյ սպառազինութիւնը հագնէն»

Մենք կարդում ենք Եփեսացիս 5-ում, որ Պողոս Առաքյալը ուսուցանեց Եկեղեցու անդամներին, որպեսզի նրանք օգտագործեն Փրկիչի հարաբերությունները Եկեղեցու հետ, որպես ուղեցույց իրենց ընտանիքի և ուրիշների հետ ունեցած հարաբերություններում: «Իրար հնազանդ եղէք» արտահայտությունը Եփեսացիս 5.21-ում նշանակում է մյուսներին մեզանից շատ կարևորել, և «Աստուծոյ վախովը» արտահայտությունը վերաբերում է Աստծո նկատմամբ մեր տածած սիրուն և հարգանքին:

Ընթերցեք Եփեսացիս 6.1-4-ը, փնտրելով Պողոսի խորհուրդը երեխաներին ծնողների հետ իրենց հարաբերությունների:

Խորհեք, թե ինչպես կարող եք ամրացնել ձեր ընտանեկան հարաբերությունները հետևելով այդ խորհրդին:

Երբ Պողոսը Եկեղեցու անդամներին հորդորեց «նոր մարդին հագնել» (Եփեսացիս 4.24-ում) որպեսզի դառնան արդար և սուրբ, խորհուրդ տվեց պաշտպանության համար նաև ուրիշ բաներ հագնել:

Ընթերցեք Եփեսացիս 6.11-13-ը` փնտրելով, թե ինչ ուսուցանեց Պողոսը, որ Աստծո Սրբերը հագնեն:

Ըստ Պողոսի որոնք էին պատճառները , որոնց համար մենք պետք է «Աստուծոյ սպառազինութիւնը հագնէնք» (Եփեսացիս 6.11): Գուցե կամենաք նշել այդ պատճառները ձեր սուրբ գրություններում:

Ընթերցեք Եփեսացիս 6.14-17-ը, փնտրելով տարբեր հոգևոր զենքեր, որոնք ըստ Պողոսի կազմում են Աստծո ողջ սպառազինությունը:

Եթե մենք հագնենք այդ զենքերը ինչպե՞ս կարող ենք մենք խուսափել մեղքից: Ի՞նչ կարող եք անել, որ ամեն օր հագնեքԱստծո ողջ սպառազինությունը:

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Եփեսացիս 4–6-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.