Մաս 10. Օր 1
Ղուկաս 5
Նախաբան
Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը ձկնորսներ էին, բայց Փրկիչի օգնությամբ հրաշքով բազմաքանակ ձկներ որսալուց հետո թողեցին ամեն ինչ, որ հետևեն Փրկիչին և դարձան մարդկանց որսորդներ: Հիսուսը բուժեց մի բորոտի և մի անդամալույծ մարդու: Նա Մատթեոսին կանչեց աշակերտելու և ուսուցանեց, որ Ինքը եկել է մեղավորներին կանչելու ապաշխարության: Հիսուսը ուսուցանեց նոր գինին հին տիկերի մեջ լցնելու առակը:
Ղուկաս 5.1–11
Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը կանչվում են Տիրոջ կողմից դառնալու մարդկանց որսորդներ:
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ. Ե՞րբ են ձեզ խնդրել ինչ-որ բան անել առանց դրա բոլոր պատճառներն իմանալու: Ինչո՞ւ է դժվար` հետևել հրահանգներին առանց հասկանալու պատճառները:
Եկեղեցու առաջնորդների ո՞ր խորհրդին կամ Տիրոջ պատվիրաններին հնազանդվելը որոշ երիտասարդների համար կարող է դժվար լինել, եթե նրանք լիովին չեն հասկանում պատճառները:
Ուսումնասիրեք Ղուկաս 5.1-11-ը և փնտրեք այն սկզբունքները, որոնք կարող են օգնել, երբ դուք լիովին չեք հասկանում, թե ինչու Եկեղեցու առաջնորդի խորհրդի, կամ Տիրոջ պատվիրանի կարիքն ունեք:
Կարդացեք Ղուկաս 5.1-5-ը` փնտրելով, թե ինչ է Փրկիչը խնդրել Պետրոսին (ով այստեղ կոչվում է Սիմոն, տես Ղուկաս 5.8) անել Իր քարոզից հետո: «Գեննեսարեթի լիճը» (Ղուկասի 5.1-ում) Գալիլեայի Ծովն է, և արտահայտությունը «ուռկանները գցեցէք որսի» Հատված 4-ում նշանակում է, որ իրենց ցանցերը պատրաստեն ձուկ բռնելու: Խորհեք ամենակարևոր պահի մասին 5-րդ հատվածում, թե ինչպես Պետրոսը պատասխանեց Փրկիչի խնդրանքին։
Պետրոսի սեփական ձկնորսական փորձը նրան ի՞նչ հուշեց մտածել, երբ Փրկիչը նրան հանձնարարեց կրկին ցանցերը ջուրը գցել:
Կարդացեք Ղուկաս 5.6-9-ը` փնտրելով, թե ինչ պատահեց, երբ Պետրոսը կատարեց Տիրոջ ասածը: Խորհեք, նշելով բառերը և արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչու մենք պետք է անենք այն, ինչ Փրկիչը խնդրում է, նույնիսկ, երբ մենք չենք հասկանում ինչու:
Սկզբունքներից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածից, այն է, որ եթե մենք անենք, ինչ Փրկիչը խնդրում է մեզանից, նույնիսկ երբ չենք հասկանում թե ինչու, հնարավոր է, որ Նա տա ավելի մեծ օրհնություններ, քան մենք կարող ենք ակնկալել: Գրեք այս ճշմարտությունը ձեր սուրբ գրությունների լուսանցքում՝Մարկոս 5. 3-9 ի կողքին:
Ինչպե՞ս է մեզանից պահանջվում վստահել Հիսուս Քրիստոսին, եթե ապրենք այս սկզբունքով:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ասել է.
«Այս կյանքը խորը վստահության մի փորձառություն է` վստահությունը առ Հիսուս Քրիստոս, Նրա ուսմունքները, մեր ունակությունները` ընդունելու այդ ուսմունքները Սուրբ Հոգու առաջնորդությամբ, մեր երկրային երջանկության և նպատակասլաց, ամենաերջանիկ հավերժական գոյության նպատակով: Վստահել նշանակում է հնազանդվել պատրաստակամորեն` առանց վերջն իմանալու ի սկզբանե (տես Առակաց. 3.5-7): Արգասաբեր լինելու համար, ձեր վստահությունը Տիրոջ նկատմամբ պիտի լինի ավելի ուժեղ և հարատև, քան ձեր համոզվածությունը անձնական զգացմունքների և փորձի վրա:
«Հավատալ, նշանակում է վստահել, որ Տերը գիտե, թե ինչ է անում ձեզ հետ, և որ Նա դա կարող է իրականացնել ձեր հավերժական բարիքի համար, չնայած դուք չեք կարող հասկանալ, թե Նա ինչպես դա կարող է անել» (Trust in the Lord, Ensign, Nov.1995,17):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ինչպե՞ս կարող եք զարգացնել այնպիսի հավատք առ Հիսուս Քրիստոս, ինչպիսին նկարագրել է Երեց Սքոթը:
-
Ինչպե՞ս է ձեր ընտանիքը կամ դուք ստացել ավելի մեծ օրհնություններ, քան ակնկալել եք` Տիրոջ ուղիներին հետևելով, նույնիսկ, երբ դուք լիովին չեք հասկացել պատճառները:
-
Մի կտոր թղթի վրա գրեք խորհուրդ կամ պատվիրաններ` տրված Տիրոջ կողմից, որոնց դուք կարող էիք ավելի հավատարմորեն հետևել, նույնիսկ այն դեպքում, երբ դուք լիովին չէիք հասկանում դրա կատարման պատճառները: (Եթե ձեզ հասանելի է «Երիտասարդներին զորացնելու համար» [գրքույկը, 2011], կարող եք թերթել այն գաղափարների համար:) Դրեք թուղթը մի տեսանելի տեղում, որպեսզի ձեզ հիշեցնի ձեր նպատակի մասին` անել այն, ինչ Տերն է խնդրում:
Ղուկաս 5.10-11-ումմենք ընթերցում ենք, որ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը թողեցին իրենց որսորդական նավակները` Հիսուսին հետևելու նպատակով:
Ղուկաս 5.12–26
Հիսուսը բուժում է մի բորոտի և մի կաթվածահար մարդու:
Որոնք են այն մի քանի պարագաները, որոնք կարող են օգտագործվել` օգնելու կամ բուժելու որևէ մարդու, ով հիվանդություն կամ վերք ունի:
Բացի ֆիզիկական հիվանդությունից կամ վնասվածքից, մարդը ուրիշ ինչի՞ց կարիք ունի բուժվելու:
Ուսումնասիրեք Ղուկաս 5.12-25-ը և փնտրեք այն սկզբունքները, որոնք ուսուցանում են, թե ինչպես կարող եք օգնել ձեզ և ուրիշներին` ստանալու անհրաժեշտ բուժումը:
-
Ղուկաս 5.12 -25 ում մենք ընթերցում ենք, որ Փրկիչը բուժում է երկու մարդու։ Տղամարդկանցից մեկը բորոտ էր, իսկ մյուսը` անդամալույծ կաթվածահար էր: Ընթերցեք Ղուկաս 5.12--15-ը և Ղուկաս5.17-25-ը և համեմատեք երկու դեպքերը: Ձեր սուրբ գրությունների օրագրում գծեք մեկ աղյուսակ, ինչպես ներքևինը և նշեք, թե այդ երկու բուժումներն ինչով են նման և ինչով` տարբեր:
Նմանությունները |
Տարբերությունները |
---|---|
Խորհեք դերի մասին, որ հավատքը խաղաց յուրաքանչյուր դեպքում: Նշեք հետևյալ արտահայտությունը «Նա նորանց հաւատքը տեսնելով» Ղուկասի 5.20. հատվածում: Փրկիչն ընդունեց նրանց հավատքը, ովքեր կաթվածահար մարդուն բերեցին Նրա մոտ:
Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն օգնում է մեզ ավելի լավ հասկանալ այն հարցը, որ Հիսուսը տվել է Ղուկասի 5.23 հատվածում: «Մեղքեր ներելը արդյո՞ք ավելի ուժ է պահանջում, քան հիվանդին ստիպելը վեր կենալ և քայլել»: (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկաս 5.23 [Ղուկաս 5.23 ծանոթագրություն ա]): Այս հարցը տալով, Հիսուս Քրիստոսը սովորեցնում էր, որ Նա բուժելու զորություն ուներ և ֆիզիկապես, և հոգեպես:
Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչպես կարող ենք բուժվել և ինչ կարող ենք անել, որ օգնենք ուրիշներին բուժվել:
Այս հատվածներից մենք կարող ենք սովորել, որ քանզի հավատք ունենք և գալիս ենք դեպի Փրկիչը, Նա կարող է բուժել մեզ և, որ մենք կարող ենք օգնել ուրիշներին գալ դեպի Քրիստոսը և բուժվել: Գրեք այս սկզբունքը ձեր սուրբ գրություններում Ղուկաս 5.12 -25- ի կողքին:
Բուժել ոչ բոլոր դեպքերում նշանակում է, որ Փրկիչը կհեռացնի մեր թուլությունը մեզանից: Բուժել կարող է նաև նշանակել, որ Նա կտա մեզ անհրաժեշտ քաջություն, հավատք, մխիթարություն և խաղաղություն` դիմանալու կամ հաղթահարելու մեր թուլությունները:
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ խոսքերը.
«Արդարակեցությունն ու հավատքն, անշուշտ, գործիքներ են սարեր տեղաշարժելու, եթե սարերի տեղաշարժը իրագործում է Աստծո նպատակները և համապատասխան է Նրա կամքին: Արդարակեցությունն ու հավատքն, անշուշտ, գործիքներ են բժշկելու հիվանդներին, խուլերին կամ կաղերին, եթե այս բուժումն իրագործում է Աստծո նպատակները և համապատասխան է Նրա կամքին: Այսպիսով, նույնիսկ ամուր հավատքի դեպքում, սարերից շատերը չեն տեղաշարժվի: Եվ ոչ բոլոր հիվանդներն ու հաշմանդամները կբժշկվեն: Եթե բոլոր հակադրությունները կրճատվեին, եթե բոլոր տկարությունները հեռացվեին, ապա Հոր ծրագրի հիմնական նպատակները ձախողված կլինեին:
Շատ դասեր, որոնք մենք պետք է սովորենք մահկանացու կյանքում, կարող են ստացվել միայն այն ժամանակ, երբ մենք անցնում ենք ինչ-որ բաների միջով և երբեմն տանջվում: Եվ Աստված ակնկալում է և վստահում է մեզ դիմակայելու մահկանացու ժամանակավոր ձախորդություններին Իր օգնությամբ, այդպես մենք կարող ենք սովորել այն, ինչ պետք է սովորենք և, ի վերջո, դառնանք այն, ինչ պետք է դառնանք հավերժության մեջ» (“That We Might ‘Not … Shrink’ [D&C 19:18]” [CES devotional for young adults, Mar. 3, 2013], lds.org/broadcasts):
-
Բացի ֆիզիկական հիվանդությունից ուրիշ էլ ինչի՞ց բժշկվելու կարիք ունենք այսօր: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ի՞նչ կարող եք անել` օգնելու մարդկանց գալ Փրկիչի մոտ, որպեսզի օգտվեն Նրա բուժիչ զորությունից:
-
Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթը բուժվել` դեպի Փրկիչը ունեցած ձեր հավատի շնորհիվ։
-
Ե՞րբ եք դուք տեսել մի մարդու , որ մեկ ուրիշին բերի Տիրոջ մոտ ստանալու Փրկիչի բուժիչ զորությունը:
-
Խորհեք, թե ինչ կարող եք անել ավելի մեծ հավատ առ Հիսուս Քրիստոս ձեռք բերելու համար, որ բուժվեք, ներվեք կամ մխիթարվեք: Մտածեք, թե ինչպես կարող եք ձեր ընկերոջը կամ ուրիշ մեկին բերել Փրկիչի մոտ:
Ղուկաս 5.27–35
Դպիրները և փարիսեցիները քննադատեցին Հիսուսին մաքսավորների և մեղավորների հետ ճաշելու համար
Ընթերցեք Ղուկաս 5.27-28-ը` փնտրելով Փրկիչի հրավերը Մատթեոսին(ով այստեղ կոչվում է Ղևի, տես Մատթեոս 9.9):
Ի՞նչը ձեզ տպավորեց Փրկիչի հրավերին Մատթեոսի տված պատասխանի մեջ:
Մատթեոսը հարկահավաք էր, որը նշանակում է, որ նա հարկ էր հավաքում իր ազգակից Հրեաներից Հռոմեական կառավարության համար: Հրեաներն ընդհանրապես ատում էրն հարկահավաքներին և նրանց դիտում էին, որպես հասարակությունից մերժվածներ և մեղավորներ: Ղուկասի 5.29-35- ում ընթերցում ենք, որ մինչ Հիսուսը ուտում էր Մատթեոսի և այլոց հետ, դպիրները և Փարիսեցիները մեղադրեցին Նրան, որ ճաշում է մեղավորների հետ: Հիսուսն ուսուցանեց, որ Նա եկավ մեղավորներին կանչելու, որ ապաշխարեն:
Խորհեք, թե ինչպես այսօր կվերաբերվեր Փրկիչը ձեր այն դպրոցականներին, ովքեր միայնակ են և իրենց հասարակությունից մերժված են զգում: Խորհեք, թե ինչպես դուք Քրիստոսի նման կներառեիք նրանց, ովքեր միայնակ են և իրենց զգում են հասաարակությունից մերժված կամ ովքեր համարվում են ավելի քիչ ընդունված` առանց վարկաբեկելու ձեր չափանիշները:
Ղուկաս 5.36–39
Հիսուսը պատմում է նոր գինին հին տիկերի մեջ լցնելու առակը:
Փրկիչը օգտագործում է առակը` ուսուցանելու դպիրներին և Փարիսեցիներին: Կարդացեք Ղուկաս 5.36-39- ը` ուշադրություն դարձնելով, թե ուսուցանելու ինչ նպատակներով Փրկիչը օգտագործեց առակը։ Կարող եք այդ մեկնաբանությունը գրել ձեր սուրբ գրություններում։
Պատկերացրեք մի անցք կամ կտրվածք հին կտորի վրա, որը վերանորոգվել է նոր կտորով: Նոր կտորի ոճը հնարավոր է, որ չսազի հին կտորի հետ, կամ նոր կտորը լվանալուց հետո կարող է մտնել և անցքը, կամ կտրվածքը կարող է դառնալ ավելի տգեղ, քան նախկինում էր: Զուգահեռաբար, Հիսուս Քրիստոսի ավետարանը ոչ թե հին հավատքները և սովորությունները կարկատելու, այլ ճշմարտության ամբողջական վերականգնման համար էր:
Ղուկաս 5.37 ծանոթագրություն ա բացատրում է, որ շշեր բառը այնտեղ նշանակում է «կաշվե տարաներ կամ տիկեր»: Նոր կաշին փափուկ է և ճկուն. մինչդեռ հին կաշին կարող է կոշտանալ և դառնալ փխրուն:
Երբ նոր գինին սկսվում է թթվել, նրա մեջ գազեր են կուտակվում և ձգում տիկը: Ձգվելու հետևանքով հին, փխրուն գինու տիկերը կարող են պայթել: Առակում նոր գինին ներկայացնում է Փրկիչի ուսմունքները և ավետարանը, իսկ հին գինին` Մովսեսի օրենքին ենթարկվող Փարիսեցիների սովորությունները, ավանդույթները և համոզմունքները:
«Հին տիկերն» ինչպե՞ս կարող էին ներկայացնել դպիրներին և Փարիսեցիներին, ում Հիսուսը ուսուցանում էր:
Խորհեք, թե ինչպես «նոր տիկերը» կարող էին ներկայացնել այն մարդկանց, ովքեր հնազանդ էին և պատրաստակամ` փոխվելու և ընդունելու Փրկիչին ու նրա ուսմունքները: Մի սկզբունք, որ մենք կարող ենք սովորել Փրկիչի առակից այն է, որ Փրկիչին և Նրա ավետարանը ընդունելու համար պետք է լինենք հնազանդ և պատրաստակամ փոխվելու:
-
Որպեսզի ավելի լավ հասկանաք այս սկզբունքը, ամփոփեք Ղուկաս 5-ը: Փնտրեք այսպիսի մարդկանց օրինակներ և գրեք` ինչ եք գտել, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:
-
Անհատներ, ովքեր կարծրացած էին և իրենց վերաբերմունքով Փրկիչի ու Նրա ուսմունքների նկատմամբ անզիջում:
-
Անհատներ, ովքեր հնազանդ և պատրաստակամ էին փոխվելու ու աճելու համար, քանի որ հետևել էին Փրկիչին:
-
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Ղուկաս 5-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.