Մաս 32. Օր 1
Հայտնություն 12-13
Նախաբան
Հայտնություն 12–14-ը պարունակում է մի ընդհատում Հովհաննես Առաքյալի տեսիլքի ժամանակագրական հոսքի մեջ: Հովհաննեսը կնոջը և նրա երեխային սպառանցող վիշապի վերաբերյալ մի տեսիլք տեսավ: Նա գրեց երկնքում պատերազմի մասին և աշխարհի թագավորությունների մասին, որոնք կկռվեն Աստծո հետևորդների դեմ:
Հայտնություն 12
Հովհաննեսին ցույց տվեցին, որ սատանան և նրա հրեշտակները միշտ պատերազմել են Տիրոջ և Նրա Եկեղեցու դեմ:
Գծեք ձախակողմյան սյունակում թվարկված յուրաքանչյուր վտանգի և աջակողմյան սյունակում թվարկված դրանց հետ պայքարի ուղիները կապող գծեր:
Վտանգներ |
Վտանգների դեմ կռվելու ուղիներ |
---|---|
Արևայրուկ |
Ապաշխարություն և վստահություն առ Հիսուս Քրիստոս |
Թշնամի զինվորներ |
Դեղ կամ հանգստություն |
Հիվանդություն |
Արևապաշտպան կամ հագուստ |
Մեղք և հանցանք |
Ճշմարտություններ Հայտնություն 12-ում |
սատանայի ազդեցությունները |
Պատերազմի զենքեր |
Վերջերս ի՞նչ վտանգների դեմ եք դուք պայքարել : Ո՞րն է ձեր կարծիքով ամենավտանգավորը: Ինչո՞ւ:
Երբ ուսումնասիրեք Հայտնություն 12-ը, որոնեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ պայքարել սատանայի ազդեցությունների դեմ: Հայտնություն 12–14-ը Հովհաննեսի յոթերորդ կնիքի իր տեսիլքի իրադարձությունների նկարագրության մի ընդհատում է: Այս դադարով Տերը, հավանաբար, օգնում էր Հովհաննեսին հասկանալ «[այս] աշխարհքի թագաւորությունները» և «մեր Տիրոջ [թագավորությունները]» արտահայտությունների իմաստի տարբերությունը» (Հայտնություն 11.15): Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը ողջ Հայտնություն 12 գլխի գտնվում է Աստվածաշնչի հավելվածում և Սուրբ Գրքերի Ուղեցույցում:
Նայեք հետևյալ նկարին և քննարկեք, թե ինչ կարող են խորհրդանիշերը ներկայացնել:
Կարդացեք Հայտնություն 12.1-2,5 հատվածները, որոնելով, թե ինչ պատահեց կնոջ հետ: (Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը դնում է հատված 5-ը ուղղակիորեն հատված 2-ից հետո:)
Ուշադրություն դարձրեք, որ կնոջ երեխան «որ պիտի բոլոր ազգերին երկաթէ գաւազանով հովուէ» (Հայտնություն 12.5):
Կարդացեք Հայտնություն 12.3–4, որոնելով, թե ինչ էր սպառնում կնոջը և իր երեխային:
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող են նկարագրված խորհրդանիշերը հատվածներ 1–4-ում ներկայացնել:
Կարդացեք Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հայտնություն 12.7-8-ը (Սուրբ գրքերի ուղեցույցում), ուշադրություն դարձնելով, թե ինչ են ներկայացնում վիշապը, կինը և երեխան։ Կարող եք ձեր սուրբ գրություններում Հայտնություն 12.1-5 հատվածների կողքին գրել կամ նշել յուրաքանչյուր խորհրդանիշի իմաստը:
Վիշապը ներկայացնում է սատանային (տես Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հայտնություն 12.8), կինը ներկայացնում է «Աստծո եկեղեցին», իսկ երեխան ներկայացնում է «մեր Աստծո և Նրա Քրիստոսի արքայությունը» (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հայտնություն 12.7): Արքայությունը ներառում է Տիրոջ Եկեղեցու հավատարիմ անդամներին: (Այս հատվածներում խորհրդանշանների ավելի լավ բացատրության համար, տես Նոր Կտակարանի Ուսանողի Ձեռնարկը [Եկեղեցու կրթական համակարգի ձեռնարկ, 2014], 550–52:)
Համաձայն Հայտնություն 12.4-ի, ո՞րն էր վիշապի մտադրությունը:
Ինչո՞ւ եք կարծում, որ սատանան այդքան ջանասիրաբար ձգտում է կործանել Աստծո և Քրիստոսի թագավորությունը:
Կարդացեք Հայտնություն 12.6-ը որոնելով, թե ինչ արեց այդ կինը սպառնացող վիշապի պատճառով:
Կնոջ փախուստը դեպի անապատ ներկայացնում է Եկեղեցու մուտքը դեպի Մեծ Ուրացություն և քահանայության վերցվելը երկրի վրայից Հիսուս Քրիստոսի և Նրա Առաքյալների մահից հետո:
Երբ Հովհաննես Առաքյալը տեսավ կնոջը և նրա երեխային սպառնացող վիշապին, նրան ցույց տրվեց մի իրադարձություն մեր նախամահկանացու կյանքից, երբ սատանան և նրա հետևորդները կռվեցին փրկության ծրագրի և Աստծո Սրբերի դեմ:
Կարդացեք Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հայտնություն 12.6-11 հատվածները (Սուրբ գրքերի ուղեցույցում), որոնելով, թե ինչ պատահեց սատանայի հետ Երկնքում պատերազմի ժամանակ, և ինչպես Աստծո Սրբերը հաղթեցին սատանային ու նրա հետևորդներին: Գուցե կամենաք նշել կամ ընդգծել այն, ինչ գտնեք:
Հայտնություն 12.4-ը նշում է, որ վիշապի պոչը «քաշում էր երկնքի աստղերի երրորդ բաժինը»: Սա խորհրդանշում է Երկնային Հոր ոգեղեն զավակների մեծ թիվը, ովքեր ընտրեցին սատանային հետևելը: «Միքայելը և նրա հրեշտակները» (Հայտնություն 12.7) Ադամն է և Աստծո ոգեղեն մյուս արդար զավակները:
Համաձայն Հայտնություն 12.11-ի, ինչպե՞ս երկնքի արդար զորքերը (ներառյալ դուք) հաղթեցին սատանային:
Համաձայն Հայտնություն 12.8–9-ի, որտեղ էին սատանան և նրա հետևորդները ուղարկվել իրենց ապստամբությունից հետո:
Կարդացեք Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հայտնություն 12.12,17 (Սուրբ գրքերի ուղեցույցում), որոնելով, թե ում դեմ սատանան պատերազմեց՝ երկնքից դուրս նետվելուց հետո։
Հասկանալով, թե ինչպես մենք հաղթեցինք սատանային մեր նախաերկրային կյանքում, կարող ենք օգնել մեզ իմանալ, թե ինչպես հաղթենք նրա ազդեցություններին և հարձակումներին այստեղ` երկրի վրա: Հայտնություն 12-ի այս հատվածներից մենք կարող ենք բացահայտել հետևյալ սկզբունքները. Մենք կարող ենք հաղթել սատանայի ազդեցություններին Փրկչի Քավության միջոցով և ավետարանի մեր վկայություններին հավատարիմ մնալու միջոցով: Դուք կարող եք ձեր սուրբ գրություններում գրել կամ նշել այդ սկզբունքը։
Յոթանասունից Երեց Ջեյմս Ջ. Համուլան ուսուցանել է, թե ինչպես է սատանան հարձակվում ձեր սերնդի վրա:
Մեր Հոր որդիների և դուստրերի ամենաքաջերից ազնիվներից ոմանք պահված էին, որ առաջ գային այս վերջին օրերում և աշխատեին մեր Հոր ու Նրա Որդու համար: Նրանց քաջությունը և ազնվությունը երևացել է սատանայի հետ նրանց նախաերկրային պայքարում: …
Սատանան գիտի, որ քանի որ երկրագնդի վրա վերականգնվել է Աստծո թագավորությունը, և դուք աշխարհ եք եկել, «նա քիչ ժամանակ ունի» [Հայտնություն 12.12]: Ուստի, սատանան կարգավորում է իր տրամադրության տակ գտնվող ամեն միջոց՝ ձեզ գայթակղելու դեպի օրինազանցություն: Նա գիտի, որ եթե նա կարողանա ներքաշել ձեզ օրինազանցության մեջ, կարող է խանգարել ձեզ ծառայել լիաժամկետ միսիայում , ամուսնանալ տաճարում և ձեր ապագա երեխաներին ապահովել հավատով. այդ բոլորը կթուլացնեն ոչ միայն ձեզ, այլև Եկեղեցին: Նա գիտի, որ ոչ մի բան չի կարող տապալել Աստծո թագավորությունը «Բացի դա [լինի] [Նրա] ժողովրդի օրինազանցությունը» [Մոսիա 27.13]: Չսխալվեք դրա վերաբերյալ՝ նրա պատերազմի կիզակետը այժմ դուք եք» («Հաղթել չարի դեմ պատերազմում», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 50–51):
Ինչպե՞ս են սատանան և նրա հետևորդները փորձում թուլացնել մեզ:
Քննարկեք, թե ինչպես է սատանան պատերազմ սանձազերծում անձնապես ձեր դեմ:
-
Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք որոշ ուղիներ, որոնցով այսօր կարող եք հավատ գործադրել առ Հիսուս Քրիստոս:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից մեկին կամ մի քանիսին.
-
Գրեք մի փորձառության մասին, երբ ձեր վկայությունն ու հավատքն առ Փրկչի Քավությունը օգնել է ձեզ պայքարել սատանայի ազդեցությունների դեմ։
-
Գրեք Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունը և բացատրեք, թե ինչպես կարող է Քավությունն օգնել մեզ սատանայի և նրա հետևորդների դեմ մեր պատերազմում:
-
Ընտրեք մեկ կամ մի քանի գաղափարներ, որոնք գրի եք առել և կիրառեք դրանք սատանայի և նրա հետևորդների դեմ ձեր ճակատամարտերում: Գուցե ցանկանաք գրել ձեր ծրագիրը մի առանձին թղթի վրա և տեղադրեք այն ձեզ համար հաճախ տեսանելի մի տեղում: Երբ դուք ապավինեք Փրկչի Քավությանը, Տերը կօգնի ձեզ սատանայի դեմ ձեր պայքարում:
Հայտնություն 13
Հովհաննեսը գրում է երկրի թագավորությունների մասին, որոնք զորություն կստանան սատանայից:
Հայտնություն 13-ում մենք կարդում ենք, որ Հովհաննեսը տեսավ կատաղի տեսքով գազանների մի տեսիլք, որը ներկայացնում է ամբարիշտ երկրային թագավորությունները, որոնք վերահսկվում են սատանայի կողմից: Հովհաննեսը նաև տեսավ, որ այս թագավորությունների միջոցով սատանան գործելու է հրաշքներ և կեղծ հրաշագործություններ, որ խաբի երկրի բնակիչներին:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Հայտնություն 12-13-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.