Գրադարան
Մաս 5, Օր 3. Մատթեոս 21.17-22.14


Մաս 5. Օր 3

Մատթեոս 21.17-22.14

Նախաբան

Բեթանիայում մնալուց հետո Հիսուսը տաճար վերադարձավ: Իր ճանապարհին Նա անիծեց մի թզենու: Հրեաների առաջնորդները եկան Նրա մոտ և կասկածի տակ առան Նրա իշխանությունը: Հիսուսը հանդիմանեց նրանց և ուսուցանեց մի քանի առակներ, որոնք ցույց են տալիս Նրան և Նրա ավետարանը մերժելու և ընդունելու հետևանքները:

Մատթեոս 21.17-32

Հիսուսն անիծեց մի թզենու և հանդիմանեց հրեաների առաջնորդներին:

Երբեմն ուտելիքը, զվարճության ձևերը, ապրանքները և նույնիսկ մարդկանց կյանքը այնքան լավը չեն, ինչպես թվում են:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրերում գրեք մի դեպքի մասին, երբ պարզել եք, որ ինչ-որ բան այնքան լավը չէր, ինչպես թվում էր:

Մատթեոս 21-ը պատմում է մի դեպքի մասին , երբ Հիսուսը հանդիպեց մի բանի, որն այնքան լավը չէր, ինչպես թվում էր: Երբ շարունակեք այս գլխի ուսումնասիրությունը, փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են առաջնորդել ձեզ ավելի արդար ապրելու:

Հիսուսն Իր հաղթական մուտքը Երուսաղեմ կատարելուց և տաճարը մաքրելուց հետո մնաց Բեթանիայում՝ Երուսաղեմին մոտիկ մի փոքրիկ գյուղում: Կարդացեք Մատթեոս 21.18–22-ը` փնտրելով թե ինչ արեց Փրկիչը հաջորդ օրը, երբ Նա ճանապարհորդեց Բեթանիայից ետ՝ դեպի Երուսաղեմի տաճարը:

fig branch with leaves

Թզենու տերևները սովորաբար ցույց են տալիս, որ ծառը պտուղ ունի: Գարնանը (երբ Փրկիչը հանդիպեց թզենուն, որը պտուղ չուներ), թզենիները սովորաբար տալիս են վաղահաս թուզ: Եթե դրանք չեն տալիս, նշանակում է` նրանք չեն տա որևէ պտուղ այդ տարվա ընթացքում: Այս պատմության մեջ նկարագրված ծառն ուներ արտաքուստ պտղատու ծառի տեսք, բայց այն չէր տվել որևէ պտուղ:

Պատճառներից մեկը, որ Փրկիչն անիծեց թզենուն, այն էր, որ ուսուցաներ Իր աշակերտներին կեղծավորության մասին և հրեաների կաշառակեր կրոնական առաջնորդների մասին: Այս առաջնորդներից շատերը ձևացնում էին, որ հետևում էին Աստծուն, բայց նրանց չէր հաջողվում իրականում արդարության պտուղներ կամ գործեր ցույց տալ: Նրանք կեղծավորներ էին:

«Կեղծավոր բառը հունարենից թարգմանվում է «դերասան» և վերաբերում է մեկին, ով ձևացնում է, ինչ-որ չափով չափազանցնում է կամ խաբեությամբ անհետևողական է իր գործողություններում: Տերը դատապարտում է [նրանց, ովքեր ստախոս են] [պատվիրանները պահելիս]` դրանց արտաքուստ հետևելով, մինչ իրենց սրտերը գոռոզ են և ոչ անկեղծ» (Նոր Կտակարանի Ձեռնարկ [Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2014], 68):

Մատթեոս 21.23–27-ում մենք կարդում ենք, որ այս հրեա առաջնորդներից ոմանք տաճարում մոտեցան Փրկիչին և կասկածեցին այն իշխանությանը, որի միջոցով Նա կատարեց Իր հաղթական մուտքը Երուսաղեմ և մաքրեց տաճարը: Փրկիչը պատասխանեց՝ հարցնելով նրանց, թե արդյոք Հովհաննես Մկրտիչի մկրտությունը (կամ ծառայությունը) Աստծո կողմից էր նշանակված, թե մարդու: Այս առաջնորդները չէին պատասխանում Փրկիչի հարցին իրենց դատապարտելու վախից կամ մարդկանց վիրավորելուց, ովքեր ընդունում էին Հովհաննեսին` որպես մարգարե: Փրկիչն ասաց, որ Նա չէր պատասխանելու նրանց հարցին, եթե նրանք չեն պատասխանում Իր հարցին, իսկ հետո Նա պատմեց երեք առակ, որոնք ցույց էին տալիս կաշառակեր հրեա առաջնորդների գործերը:

Առաջին առակը նկարագրում է երկու որդիների տարբեր պատասխանները իրենց հորը: Կարդացեք Մատթեոս 21.28–30-ը` փնտրելով թե որդիներից որ մեկն էր ավելի նման թզենուն և հրեա առաջնորդներին:

Կարդացեք Մատթեոս 21.31–32-ը` փնտրելով, թե ի՞նչ ուսուցանեց Փրկիչը կաշառակեր հրեաների մասին այս առակի միջոցով: (Կարող է օգտակար լինել իմանալ, որ մաքսավորները տուրք հավաքողներն էին, իսկ պոռնիկները մարմնավաճառներն էին: Հրեա առաջնորդները վերևից էին նայում մարդկանց այս երկու խմբերին` համարելով նրանց մեղավորներ:)

Մաքսավորներն ու պոռնիկները, ովքեր հավատում էին Հովհաննես Մկրտիչին, ինչո՞վ էին նման առակի առաջին որդուն:

Այս առակից մենք սովորում ենք, որ Աստծո արքայությունը մտնելու համար մենք պետք է ավելի շուտ հնազանդվենք մեր Երկնային Հորը և ապաշխարենք մեր մեղքերից, քան միայն ասենք կամ ձևացնենք, թե հնազանդվում ենք Նրան:

  1. journal iconԿարդացեք հետևյալ սցենարները, իսկ հետո պատսխանեք երկու հարցերին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

    Մի երիտասարդ հաճախ ասում է իր ծնողներին, որ հաճախում է Եկեղեցու միջոցառումներին, բայց փոխարենը փաստորեն գնում էր ընկերոջ տուն: Երբ նա Եկեղեցու առաջնորդների և ուսուցիչների շրջապատում է, նա խոսում է և գործում, կարծես պահում է Երկնային Հոր պատվիրանները, բայց այդ միջավայրից դուրս նա գիտակցաբար խախտում է պատվիրաններից շատերը:

    Մի երիտասարդ կին իր ընկերուհիների հետ բամբասում է իր դպրոցի մի քանի աղջիների մասին , բայց ձևացնում է, որ բարյացակամ է այդ աղջիկների հանդեպ, երբ նրանք իր կողքին են: Նա կանոնավոր հաճախում է եկեղեցի և ճաշակում հաղորդությունը, բայց ժողովների ընթացքում հաճախ իր ընկերներին տեքստային քննադատական ուղերձներ է ուղարկում նրանց վերաբերյալ, ովքեր իր կողքին են:

    1. Ի՞նչ կասեիք այս երիտասարդ մարդկանց, որպեսզի օգնեք նրանց փոխել իրենց վարքը:

    2. Ի լրումն այս սցենարների օրինակների , ուրիշ ի՞նչ ուղիներով կարող ենք գայթակղվել, ավելի շուտ ձևացնելով, որ հնազանդ ենք Երկնային Հորը, քան իրականում հնազանդվում ենք Նրան:

Երբ շարունակեք ուսումնասիրել Մատթեոս 21-ը, փնտրեք այն բաները, որոնք դուք կարող եք անել՝ խուսափելու թզենուն նմանվելուց, որը ոչ մի պտուղ չէր տվել:

Մատթեոս 21.33–22.14

Հիսուսն ուսուցանում է առակներ չար մշակների և թագավորի որդու ամուսնության մասին

cluster of grapes on vine

Կարդացեք Մատթեոս 21.33–41-ը և լրացրեք հետևյալ աղյուսակը այն բաներով, որոնք, ըստ ձեզ, ներկայացնում են վերջնական երեք խորհրդանիշերը: Օգտակար է իմանալ, որ մշակները խնամատարներն են ու պաշտպանները, ովքեր պատասխանատու են, որ այգին պտուղ տա: (Վերջացնելուց հետո ստուգեք պատասխանները այս դասի վերջում տրվածների հետ:)

Չար մշակների առակը

(Մատթեոս 21.33-41)

Խորհրդանիշ

Իմաստ

Տանուտեր

Երկնային Հայր

Մշակներ

Ծառաներ

Տանուտերի որդին

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ամփոփ գրի առեք այն, ինչ Հիսուսն էր պարզաբանում այս առակի միջոցով:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ասել է հետևյալը չար մշակների վերաբերյալ Փրկչի առակի մասին.

Elder Bruce R. McConkie

«[Աստծո] գործերը մարդկանց հետ Ադամի ստեղծումից սկսած մինչև Մարդու Որդու Երկրորդ Գալուստը ամփոփված է Չար մշակների առակում:

Աստված Ինքն է տանուտերը, Նրա այգին երկիրն է և դրա բնակիչները, իսկ այգում աշխատելու համար նշանակված մշակները մարդկանց հոգևոր վերակացուներն են: Նրանք, ովքեր քարկոծվում են, ծեծվում, հալածվում և սպանվում` մարգարեներն ու տեսանողներն են, ովքեր ուղարկված են ծառայելու մարդկանց մեջ, իսկ Որդին ու Ժառանգը, ով սպանվեց և դուրս գցվեց այգուց չար մշակների սադրանքով, իհարկե Հիսուսն է» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:593–94):

Այս առակի միջոցով Հիսուս Քրիստոսը բացահայտում է, որ դարեր շարունակ Իսրայելացիների առաջնորդներից ոմանք մերժել են Աստծո մարգարեներին, և որ Նա գիտեր` ներկա հրեա առաջնորդները մտադիր էին սպանել Իրեն:

Կարդացեք Մատթեոս 21.43-ը` փնտրելով, թե ում էր տրվելու Աստծո թագավորությունը (որը նշանակում է Հիսուս Քրիստոսի Եկեղեցին և ավետարանի օրհնությունները) հրեա առաջնորդների կողմից այն մերժելուց հետո:

Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս 21.53-ը (in the Bible appendix) նշում է «Հեթանոսներ» բառը որպես ազգ, ում կտրվի Աստծո թագավորությունը: «Երբեմն [ Հեթանոսներ] բառը մատնանշում է ծագումով ոչ Իսրայելացի մարդկանց, երբեմն ծագումով ոչ հրեա, իսկ երբեմն, ավետարան չունեցող ազգերին, նույնիսկ` եթե այդ մարդկանց մեջ կա Իսրայելացու արյուն» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Հեթանոսներ», scriptures.lds.org): Թագավորության փոխանցումը Հեթանոսներին սկսվեց, երբ ավետարանն առաջին անգամ տրվեց Հեթանոսներին Առաքյալների կողմից Փրկիչի Հարությունից հետո: Դա շարունակվել է վերջին օրերում ավետարանի Վերականգնումով Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, ով ապրում էր հեթանոս ազգի մեջ:

Որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներ, մենք նրանց շարքում ենք, ում տրվել է Աստծո թագավորությունը: Այսպիսով, համաձայն Փրկիչի ուսմունքների Մատթեոսի 21.43-ում, որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներ, մենք պատասխանատու ենք ցույց տալ արդարության պտուղներ:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարեք պտուղները վրան մի թզենի: Պիտակավորեք յուրաքանչյուր պտուղը խոսքերով, որոնք նկարագրում են արդար բաներ, որոնք մենք պետք է անենք` որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներ: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր մեզ համար ցույց տալ այդպիսի պտուղ: Ապա գրեք մի դեպքի մասին, երբ դուք տեսել եք Եկեղեցու մի անդամի, ով անկեղծորեն ցույց է տվել այս արդար պտուղները:

Մատթեոս 21.45–46-ը նկարագրում է, թե ինչպես քահանայապետերը և Փարիսեցիները բարկացան, երբ հասկացան, որ առակում չար մշակները ներկայացնում էին իրենց: Այնուամենայնիվ նրանք խուսափեցին ձեռք բարձրացնել Փրկիչի վրա, որովհետև նրանք վախեցան մարդկանց արձագանքից:

Մատթեոս 22.1–10-ում մենք կարդում ենք, որ Հիսուս Քրիստոսը պատմեց մի առակ, որում Նա համեմատեց ավետարանի օրհնությունները հարսանեկան խնջույքի հետ, որը թագավորն արեց Իր որդու համար: Մարդիկ, ովքեր առաջինն էին հրավիրվել խնջույքին (ովքեր ներկայացնում էին հրեաներից շատերին, ներառյալ առաջնորդներին) մերժեցին գալ: Նրանք ովքեր հաջորդն էին հրավիրված (ովքեր ներկայացնում են Հեթանոսներին ) ընտրեցին գալ և վայելել խնջույքը:

Կարդացեք Մատթեոս 22.11–14-ը` փնտրելով, թե ի՞նչ պատահեց հարսանեկան խնջույքում:

Ինչո՞ւ այդ հյուրը դուրս գցվեց խնջույքից:

Թագավորը կատարել էր մի հնադարյան ավանդույթ` տալով իր հյուրերին մաքուր և պատշաճ հագուստներ հարսանիքին կրելու համար: Սակայն այդ մարդն ընտրել էր չկրել թագավորի տված հագուստները: Սուրբ Գրքերում մաքուր հանդերձները և թիկնոցները հաճախ խորհրդանշում են նրանց արդարությունն ու մաքրությունը, ովքեր մաքուր են դարձել Հիսուս Քրիստոսի Քավությամբ (տես 3 Նեփի 27.19):

Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունում Մատթեոս 22. 14-ը ավելացնում է, որ ոչ բոլորը խնջույքում կկրեն հարսանեկան հանդերձ Մատթեոս 22.14, ծանոթագրություն բ): Այլ խոսքով, ոչ բոլորը, ովքեր ճանաչում են Փրկիչին և ընդունում են արքայության մաս լինելու հրավերը, պատրաստված կլինեն և արժանի` հավերժորեն բնակվելու Նրա և Երկնային Հոր հետ: Այս առակը կարող է վերաբերել այն անձանց, ովքեր դեռ չեն միացել Եկեղեցուն՝ Աստծո թագավորությանը երկրի վրա, և այն անձանց, ովքեր միացել են Եկեղեցուն, բայց համապատասխանաբար չեն պատրաստվել Աստծո հետ հավերժական կյանքի համար:

Մտածեք, թե ինչ եք ներկայումս անում՝ ընդունելու Երկնային Հոր հրավերը ավետարանի բոլոր օրհնությունները ստանալու համար: Այս դասում ձեր սովորածի կիրառումը կարող է օգնել պատարաստվել՝ բոլոր այս օրհնությունները ստանալու համար:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Մատթեոս 21.17–22.14 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.

  • Պատասխաններ «Չար մշակների առակի» աղյուսակին: Մշակները ներկայացնում են Իսրայելի կաշառակեր առաջնորդներին, ծառաները ներկայացնում են Աստծո մարգարեներին, իսկ տանուտերի որդին ներկայացնում է Հիսուս Քրիստոսին: