Մաս 2. Օր 2
Մատթեոս 3
Նախաբան
Հովհաննես Մկրտիչը քարոզում էր և մկրտում Հրեաստանում: Հիսուս Քրիստոսը ճանապարհորդեց Գալիլեայից դեպի Հորդանան գետը, որտեղ Նա մկրտվեց Հովհաննեսի կողմից: Հայր Աստվածը վկայեց, որ Հիսուսը Նրա Սիրելի Որդին է:
Մատթեոս 3․1-12
Հովհաննես Մկրտիչը քարոզում է Հրեաստանում:
Պատկերացրեք, որ դուք նստած եք դասարանում և մի ուսանող ընկեր վերցնում է մի բան, որը պատկանում է ձեզ (օրինակ՝ ձեր գրիչը, գիրքը կամ բաճկոնը): Նա ներողություն է խնդրում իրը վեցնելու համար, բայց շարունակում է վերցնել իրեր մյուս ուսանողներից: Նա ներողություն է խնդրում ամեն անգամ, բայց շարունակում է վերցնել իրեր, որոնք իրեն չեն պատկանում: Ի՞նչ կմտածեիք այս ուսանողի ներողությունների մասին:
Այս ուսանողի գործողությունները ինչպե՞ս կարելի է նմանեցնել առանց անկեղծ ցանկության ապաշխարել փորձելու հետ:
Երբ ուսումնասիրեք Մատթեոս 3 գլուխը, փնտրեք ճշմարտություններ, որոնք օգնում են մեզ հասկանալ, թե ինչ պետք է անենք իսկապես ապաշխարելու համար:
Հիսուս Քրիստոսը հասել էր մի տարիքի, երբ Նա պետք է սկսեր Իր ծառայությունը: (Իսրայելացի տղամարդկանց համար ծառայություն սկսելու բնորոշ տարիքը 30 տարեկանն էր [տես Թվոց 4.3]:) Կարդացեք Մատթեոս 3.1–4` փնտրելով, թե ինչ էր կատարվում այդ ժամանակ, որը կարող էր օգնել` ժողովրդին նախապատրաստելու Փրկիչի ծառայության համար:
Հովհաննես Մկրտիչը «Զաքարիայի և Եղիսաբեթի որդին էր`երկու ծնողների կողմից էլ ունենալով քահանայական ծագում: Այս տոհմագիծը կարևոր էր, քանի որ Հովհաննեսը Մովսեսի օրենքի մարմնացումն էր՝ կանխորոշված պատրաստելու ուղին Մեսիայի համար և պատրաստելու մարդկանց ընդունելու Նրան» (Bible Dictionary, “John the Baptist”): Եղիսաբեթը Մարիամի՝ Հիսուսի մոր, ազգականն էր: Հովհաննեսը կրում էր Ահարոնյան Քահանայության բանալիները (տես ՎևՈւ 13, 84.27–28): Նրա հագուստը և սնունդը, որ նկարագրված է Մատթեոս 3.4-ում, ցույց են տալիս նրա համեստ պայմանները:
Նրանից, ի՞նչ սովորեցիք Մատթեոս 3.1–4-ում, ի՞նչ էր անում Հովհաննեսը:
Հովհաննեսի առաքելությունը կանխագուշակվել է Եսայիայի (Եսայի) և այլ մարգարեների կողմից (տես Եսայիա 40.3, Մաղաքիա 3.1, 1 Նեփի 10.7–10): Հովհաննեսը պետք է պատրաստեր ճանապարհը Մեսիայի (Հիսուս Քրիստոսի) համար՝ հռչակելով ապաշխարություն և ջրով մկրտելով:
Կարդացեք Մատթեոս 3.5–6` փնտրելով, թե մարդիկ ինչպես արձագանքեցին Հովհաննեսի ուղերձին:
Մարդիկ ինչպե՞ս արձագանքեցին Հովհաննեսի ուղերձին:
Ապաշխարության համար կարևոր է հոժարակամ խոստովանել մեղքերը Երկնային Հորը, և երբ անհրաժեշտ է` խոստովանել նշանակված քահանայության առաջնորդներին: (տես Հավատքին հավատարիմ. Ավետարանական վկայակոչում [2004], 134):
Կարդացեք Մատթեոս 3.7-ը` փնտրելով այն մարդկանց, ում հետ խոսեց Հովհաննեսը:
Փարիսեցիները հրեաների կրոնական խումբ էին, որոնց անունը հուշում է, որ առանձնացած էին կամ անջատ: Նրանք հպարտանում էին, որ խստորեն պահում էին Մովսեսի օրենքը և հավատում էին, որ մարդկանց կողմից արված հավելումները օրենքին, որոնք հայտնի էին որպես բանավոր օրենք, նույնքան կարևոր էին, որքան ինքը՝ Մովսեսի օրենքը (see Bible Dictionary, “Pharisees”): Սադուկեցիները հրեաների փոքր, բայց քաղաքական հզոր խումբ էին, ովքեր հավատում էին Մովսեսի օրենքի տառին հնազանդվելուն, բայց չէին հավատում հարության կամ հավերժական կյանքի վարդապետությանը (see Bible Dictionary, “Sadducees”):
Ինչպե՞ս անվանեց Հովհաննեսը Փարիսեցիներին և Սադուկեցիներին:
Պաղեստինյան իժը ամենատարածված թունավոր օձն է Իսրայելում: Իժերը ակտիվ են լինում գիշերը և սովորաբար որս են անում` թաքնվելով, իսկ հետո գաղտագողի մոտենում զոհին: Երբ նրանք սպառանալիք են զգում, իրենց մարմինը կծիկ են դարձնում, սուլում և հարվածում իրենց հակառակորդին:
Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Հովհաննեսը դիմում Փարիսեցիներին և Սադուկեցիներին` որպես իժերի:
Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարունակում է լրացուցիչ խոսքեր, որոնք Հովհաննեսը ասաց Փարիսեցիներին և Սադուկեցիներին: Մատթեոս 3.7-ումնրանց դիմելուց հետո Հովհաննեսը նախազգուշացրեց.
«Ինչո՞ւ չեք ընդունում Նրա մասին քարոզելը, ում Աստված է ուղարկել: Եթե դուք այս չեք ընդունում ձեր սրտերում, դուք չեք ընդունում ինձ, և եթե դուք չեք ընդունում ինձ, դուք չեք ընդունում Նրան, ում մասին ես ուղարկվել եմ վկայություն բերելու, և ձեր մեղքերի համար դուք արդարացում չունեք:
«Ապաշխարեք, ուրեմն, և առաջ բերեք ապաշխարությանը արժանավայել պտուղներ» (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն 3.34–35 [in the Bible appendix]).
Համաձայն Հովհաննեսի, եթե Փարիսեցիները և Սադուկեցիները մերժում էին Իր քարոզը, էլո՞ւմ էին մերժում նրանք :
Ինչպե՞ս կամփոփեիք նրանց վերաբերյալ Հովհաննեսի ուղերձը:
Մտածեք նշել «Արդ ապաշխարութեան արժանի պտուղ արեք» արտահայտությունը Մատթեոս 3.8-ում:
Սուրբ գրություններում մարդիկ երբեմն խորհրդանշվում են ծառերի միջոցով, որոնք լավ կամ վատ պտուղ են տալիս: Պտուղը ներկայացնում է մեր ցանկություններն ու գործողությունները: «Արժանի» արտահայտությունը հատված 8-ում նշանակում է «արժանավայել» (տես Մատթեոս 3.8, ծանոթագրություն բ):
Մտածեք այս դասի սկզբում նկարագրվող սցենարի մասին՝ այն ուսանողի վերաբերյալ, ով իրեր էր վերցնում մյուս ուսանողներից: Արդյո՞ք այդ ուսանողը պատշաճորեն ցույց տվեց ապաշխարության ճիշտ սկզբունքը իր ցանկությունների և գործերի միջոցով: Ինչո՞ւ ոչ:
Մատթեոս 3.8-ն օգնում է մեզ հասկանալ, որ մենք Տիրոջը ցույց ենք տալիս իսկական ապաշխարություն, երբ մենք փոխում ենք մեր ցանկություններն ու գործողությունները՝ նրա ուսմունքներին հետևելու համար: Մտածեք այս սկզբունքը գրել լուսանցքում Մատթեոս 3.8-իկողքին:
Խորհեք, թե ինչպես մեր ցանկություններն ու գործողությունները կարող են ցույց տալ, որ մենք իսկապես ապաշախարել ենք մեր մեղքերից, երբ մտածեք հետևյալ վարմունքերի մասին՝ խաբեբայություն դպրոցում, ստորություն եղբայրների և քույրերի հանդեպ, գռեհիկ բառապաշարի օգտագործում և պոռնոգրաֆիկ նյութերի դիտում :
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում բացատրեք, թե ինչպես այդ մեղքերից ապաշխարելուց հետո մարդը կարող է մտածել և գործել:
Կարդացեք Մատթեոս 3.10-ը` փնտրելով ոչ անկեղծորեն ապաշխարելու հետևանքը:
Խորհեք ցանկությունների կամ գործողությունների մասին, որոնք դուք պետք է փոխեք, որպեսզի անկեղծորենապաշխարեք: Մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք ցույց տալ ճշմարիտ ապաշխարություն՝ փոխելով այն ցանկություններն ու գործողությունները, որոնք համաձայնության մեջ չեն Աստծո ուսմունքերի հետ:
Կարդացեք Մատթեոս 3.11-ը` փնտրելով Հովհաննես Մկրտիչի ասածը, թե ինչ է անելու Փրկիչը:
Հիսուսը կմկրտի «Սուրբ Հոգով և կրակով» (Մատթեոս Գ.11): Այս մկրտությունն անհրաժեշտ է ջրով մկրտությունից հետո և վերաբերում է Սուրբ Հոգու պարգևը ստանալուն, որը սրբագործում է և կարծես կրակով մաքրում մեր հոգիները (տես 2 Նեփի 31.13–14, 17):
Մատթեոս 3.12 նկարագրում է, թե խորհրդանշական ձևով ինչ կպատահի արդարներին, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսին և ամբարիշտներին, ովքեր մերժում են Նրան:
Մատթեոս 3.13–17
Հիսուս Քրիստոսը մկրտվում է, և Հայրը հայտարարում է Նրան որպես Իր սիրելի Որդի
-
Մի պահ հատկացրեք՝ մտածելով ձեր սեփական մկրտության մասին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ եք հիշում ձեր կյանքի այդ կարևոր իրադարձության մասին:
Ինչպես արձանագրված է Մատթեոս 3.13–17-ում, Հիսուս Քրիստոսը մկրտվեց: Երբ ուսումնասիրեք այս հատվածները, փնտրեք նմանություններ ձեր մկրտության և Փրկիչի մկրտության միջև:
Կարդացեք Մատթեոս 3.13–17-ը Հիսուսի մկրտության վերաբերյալ՝ փնտրելով պատասխաններ հետևյալ երեք հարցերին.
Ո՞ւմ կողմից:
Ինչպե՞ս:
Ինչո՞ւ:
Եթե անհրաժեշտ է, հարմարեցրեք ձեր պատասխանները` հիմնվելով հետևյալ տեղեկության վրա.
Հիսուսը ճանապարհորդեց Գալիլեայից դեպի Հորդանան գետը՝ մկրտվելու Հովհաննեսի կողմից, որովհետև Հովհաննեսը կրում էր Ահարոնյան Քահանայության բանալիները և ուներ իշխանություն` կատարելու մկրտության արարողությունը: Գրեք Հովհաննես Մկրտիչ և Համապատասխան իշխանություն «Ո՞ւ կողմից» տողի վրա:
Հիսուսը «շուտով դուրս եկաւ ջրիցը» (Մատթեոս 3.16) ցույց է տալիս, որ Նա մկրտվեց ընկղմամբ, որը նշանակում է, որ նա ամբողջովին ծածկվեց ջրով: Գրեք Ընկղմամբ բառը «Ինչպե՞ս» տողի վրա:
Հովհաննես Մկրտիչը գիտեր, որ Հիսուսի պաշտոնը և իշխանությունը ավելի բարձր էր, քան իրենը: Սակայն, ըստ Մատթեոս 3.15-ի` Հիսուսն ասաց, որ Ինքը կարիք ուներ մկրտվելու, «որ ամեն արդարություն կատարենք»: Գրեք այս արտահայտությունը «Ինչո՞ւ» տողի վրա:
«Որ ամեն արդարություն կատարենք»-ը նշանակում է անել այն ամենը, ինչ Երկնային Հայրն է պահանջում մեզանից, որպեսզի մենք կարողանանք կրկին ապրել Նրա հետ: Սա ներառում է փրկության արարողությունների ստացումը: Մկրտվելով՝ Հիսուսը մեզ ցույց տվեց հետևելու կատարյալ օրինակ: Կարդացեք 2 Նեփի 31.4–9-ը, և գրեք այն որպես խաչաձև հղում Մատթեոս 3.15-իկողքին՝ լուսանցքում: Նշեք խոսքերը և արտահայտությունները, որոնք օգնում են մեզ հասկանալ, թե ինչ է նշանակում «որ ամեն արդարություն կատարենք»:
Օգտագործեք նախորդ երեք հարցերի պատասխանները՝ նշելու ճիշտ մկրտության վերաբերյալ վարդապետությունը Մատթեոս 3.13–17 հատվածներից:
Ինչպե՞ս է ձեր մկրտությունը համեմատվում Փրկիչի օրինակի հետ, որը Նա սահմանել է մեզ համար:
Մեկ այլ կարևոր վարդապետություն Մատթեոս 3.16–17-ում վերաբերում է Աստվածագլխին: Վերընթերցեք այս հատվածները` փնտրելով թե ինչ են դրանք ուսուցանում Հոր, Որդու և Սուրբ Հոգու մասին:
Հետևյալ տողերի վրա գրեք յուրաքանչյուր անդամի համար գլխավոր տեղը Փրկիչի մկրտության ընթացքում.
Հայր.
Որդի.
Սուրբ Հոգի.
Կարևոր է հասկանալ, որ Սուրբ Հոգին իրականում չփոխակերպվեցաղավնու: Ավելի շուտ աղավնին նշան էր կամ խորհրդանիշ, որ Սուրբ Հոգին իջել էր Հիսուսի վրա (see Bible Dictionary, “Dove, sign of”):
Ի՞նչ են ուսուցանում այս հատվածները Աստվածագլխի վերաբերյալ: (Տես նաև ՎևՈւ 130.22-23:)
Շատ մարդիկ չունեն ճիշտ կամ լիակատար գիտելիք Աստվածագլխի մասին: Որքան ավելի շատ ենք մենք հասկանում Աստվածագլխի ճշմարիտ էությունը, այնքան ավելի մեծ սեր ենք զգում Նրանց հանդեպ և ավելի լավ ենք նախապատրաստվում՝ ուրիշներին ուսուցանելու և վկայելու Նրանց մասին:
-
Նայեք «Աստված» վերնագիրը Աստվածաշնչի բառարանում կամ «Աստված, Աստվածագլուխ» Սուրբ Գրքերի Ուղեցույցում (scriptures.lds.org): Կարդացեք վերնագիրը` փնտրելով տեղեկություն Աստվածագլխի յուրաքանչյուր անդամի վերաբերյալ: Ձեր սուրբ գրքերի ուսումնասիրության օրագրում գրեք մեկ կամ երկու նախադասություն Աստվածագլխի յուրաքանչյուր անդամի վերաբերյալ, որը ներառում է տեղեկություն, որն, ըստ ձեզ, կարևոր է իմանալ:
Մտածեք կիսվել ձեր վկայությամբ Հոր, Որդու և Սուրբ Հոգու մասին մեկի հետ, ում դուք ճանաչում եք:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Մատթեոս 3-րդ գլուխը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.