Գրադարան
Մաս 31. Օր 2. Հայտնություն 4-5


Մաս 31. Օր 2

Հայտնություն 4-5

Նախաբան

Տեսիլքում Հովհաննես Առաքյալը տեսավ փառավորված էակների, ովքեր երկրպագում էին Երկնային Հորը, երբ Նա նստած էր Իր գահին: Նա տեսավ նաև մի գիրք, որը կնքված էր յոթ կնիքներով և Գառին կամ Հիսուս Քրիստոսին, ով արժանի է բացելու գիրքը:

Հայտնություն 4

Հովհաննեսը տեսնում է փառավորված էակներ Երկնային Հորը երկրպագելիս

Պատկերացրեք, որ սելեստիալ արքայությունում եք: Ինչպե՞ս եք պատկերացնում սելեստիալ արքայությունը: Ինչպիսի՞ն այն կարող է լինել:

Ինչպես արձանագրված է Հայտնություն 4-5-ում, Հովհաննես Առաքյալը տեսավ մի տեսիլք, որը սելեստիալ արքայության մասն էր կազմում:

  1. journal iconԿարդացեք Մովսես 4.1-8: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարեք մի հասարակ սխեմա այն մասին, թե ինչ տեսավ Հովհաննեսը: Ուշադրություն դարձրեք, որ լինել «հոգում» (հատված 2) նշանակում է լինել հայտնություն ստանալու վիճակում կամ տեսնել տեսիլք Հոգու միջոցով:

Հայտնություն 4.3-ում Հովհաննեսը գրել է, որ Երկնային Հոր վրա նայելը «յասպիս եւ սարդիոն քարի երեւոյթի նման էր»: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին բացատրել է.

Elder Bruce R. McConkie

«Ձգտելով արձանագրել մահկանացու ըմբնմանը Ամենազորների Ամենազորի հիասքանչությունը, փառքը և գեղեցկությունը, Հովհաննեսը նմանեցնում է Նրա արտաքինը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի: Նշված յասպիսը մեկնաբանները կարծում են, որ ադամանդ է: …

«… Ինչպե՞ս կարող են մահկանացու մարգարեները խոսքեր գտնել՝ բացահայտելու իրենց ընկերակից մահկանացուների տեսադաշտի առջև սելեստիալ զորության և փառքի հավերժական աշխարհի շքեղությունն ու մշտագո գեղեցկությունը: Նրանք խոսում են ծիածանների և թանկարժեք քարերի, կրակների օղակող բոցերի, այրվող ածուխների կրակի և այնտեղից բռնկվող կայծակի և հզորության ու գեղեցկության վեհապանծ դրսևորումների մասին, այդ ամբողջը փորձելով արձանագրել մահկանացու խոսքերով, այն ինչ կարելի է տեսնել և իմանալ միայն Հոգու զորությամբ: (Եզեկ. 1 և 10, Ես. 6:) … Բայց Տերը փառաբանվի, որ նրանք այդպիսի փորձեր են կատարել, որպեսզի նրանք, ովքեր չեն տեսել և լսել, կարողանան ձեռք բերել որոշ աղքատիկ գիտելիք այդ բաների, որոնք թաքնված են երկնքի պատուհանների ետևում» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 3:464–66):

Ժամանակակից հայտնությունն օգնում է մեզ հասկանալ ավելին այն մասին, ինչ Հովհաննեսն էր տեսել: Օրինակ, Տերը տվել է հայտնություն, որն արձանագրված է Վարդապետություն և ուխտեր 77-ում, հետո երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը խնդրեց Նրան մեկնաբանել որոշ խորհրդանիշեր և իրադարձություններ, որոնք արձանագրված են Հայտնություն 1–11-ում:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատճենահանեք կից աղյուսակը: Կարդացեք յուրաքանչյուր խաչաձև հղում և գրեք աղյուսակի վրա ձեր գտած լրացուցիչ տեղեկությունը այն մասին ինչ Հովհաննեսն էր տեսել: (Ավարտելուց հետո ստուգեք ձեր պատասխանները նրանց հետ, որոնք գտնվում են այս դասի վերջում:)

Հայտնություն 4

Ի՞նչ տեսավ Հովհաննեսը:

Խաչաձև հղումներ

Լրացուցիչ տեղեկություն

Գահ (Հայտնություն 4.2–3)

ՎևՈւ 137․1-4

Քսանչորս երեցներ պսակներով (Հայտնություն 4.4)

ՎևՈւ 77․5

Աստծո յոթ Հոգիները (Հայտնություն 4.5)

Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հայտնություն 4.5 (Հայտնություն 4.5, ծանոթություն ա):

Ապակե ծով (Հայտնություն 4.6)

ՎևՈւ 77.1, 130.6–9

Չորս կենդանիներ (Հայտնություն 4.6–7)

ՎևՈւ 77․2-3

Կենդանիների աչքերը և թևերը (Հայտնություն 4.8)

ՎևՈւ 77․4

Կարդացեք Հայտնություն 4.8–11-ը, որոնելով, թե ինչ էին ասում և անում նրանք, ովքեր հավաքված էին Երկնային Հոր շուրջը:

Ի՞նչ կարող էին ներկայացնել Երկնային Հոր առջև իրենց պսակները նետող երեցները:

Այս հատվածներից մենք կարող ենք սովորել մի սկզբունք, որ երբ մենք ճանաչում ենք Երկնային Հոր մեծությունը, մենք ցանկանում ենք երկրպագել և գովաբանել Նրան:

Մտածեք այն մասին, թե ինչը կօգնի մեզ ճանաչել Երկնային Հոր մեծությունը:

Այս երեկո, նախքան աղոթելը, մտածեք երջանկության մեծ ծրագրի մասին և ինչպես է Երկնային Հայրն օրհնել ձեզ: Երբ աղոթեք, հիշեք շնորհակալություն հայտնել Նրան, հատկապես այն ամենի համար, որով Նա օրհնել է ձեզ:

Հայտնություն 5

Հովհաննեսը տեսնում է յոթ կնիքներով կնքված մի գիրք և Գառին, ով արժանի է բացելու այն:

Կարդացեք Հովհաննես 5.1-4 հատվածները, որոնելով, թե Հովհաննեսն ինչ տեսավ Երկնային Հոր ձեռքում:

scroll with seals

Գիրքը կամ ձեռագիրը, որ Հովհաննեսը տեսավ, կնքված էր յոթ կնիքներով: Հնադարյան ժամանակներում կարևոր փաստաթղթերը կնքվում էին կավով կամ մոմե կնիքներով: Միայն փաստաթղթի տերը և նրանք, ում տերը լիազորել էր, թույլ էր տրվում ջարդել կնիքները և կարդալ տեքստը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 77.6-7-ը, փնտրելով գրքի և կնիքների նշանակությունը:

Երկրի «ժամանակավոր գոյության» 7000 տարիները (ՎևՈւ 77.6) վերաբերում է Ադամի և Եվայի Անկումից ի վեր ընկած ժամանակաշրջանին: Այն նկատի չունի երկրագնդի փաստացի տարիքը` ներառյալ արարման ժամանակաշրջանները: Յուրաքանչյուր կնիք ներկայացնում է 1000-ամյա ժամանակահատված:

Համաձայն Հայտնություն 5.2-ի, ի՞նչ որակավորում պետք է մարդ ունենա, որպեսզի բացի գիրքը:

Ուշադրություն դարձրեք, որ Հովհաննեսն արտասվեց, երբ տեսավ, որ ոչ ոք չէր կարողանում բացել գիրքը: Նա երևի մտածեց, որ Աստծո «կամքը, խորհուրդներն ու … գործերը» (Վարդապետություն և Ուխտեր 77.6) կապված Նրա զավակների փրկության հետ, չէր բացահայտվելու կամ իրականացվելու: Ի՞նչ կպատահեր Երկնային Հոր զավակների հետ, եթե Նրա ծրագիրը նրանց փրկության համար, չկարողանար իրականացվել:

Կարդացեք Հովհաննես 5.5-7 հատվածները, որոնելով, թե Հովհաննեսին ինչո՞ւ ասվեց, որ չարտասվի: Կարդացեք նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը, Հայտնություն 5.6 ( Հայտնություն 5.6, ծանոթություն բ): Սուրբ գրքերում եղջյուրները հաճախ զորության կամ իշխանության խորհրդանիշեր են, աչքերը հաճախ խորհրդանշում են լույս և գիտելիք, իսկ տասներկու թիվը կարող է խորհրդանշել աստվածային կառավարում և կազմակերպում կամ քահանայությունը:

Գառ «անվանումը» (Հայտնություն 5.6) մատնանշում է դեպի Հիսուս Քրիստոսի դերը, որպես զոհաբերվող մատուցում, որը տրվել էր Աստծո զավակների համար քավելու նպատակով (տես նաև Եսայիա 53.7, 1 Կորնթացիս 5.7, 1 Պետրոս 1.18–19): «Մի Գառն կանգնած մորթուածի նման» արտահայտությունը (Հայտնություն 5.6-ը) վերաբերում է Գառին՝ բացահայտելով սպանված լինելու նշանները: Հովհաննես Մկրտիչը դիմել է Փրկչին` որպես «Աստծո Գառի» (Հովհաննես 1.29, 36):

Կարդացեք Հայտնություն 5.8-10-ը, որոնելով, թե ինչպես էին Երկնային Հոր գահը շրջապատող էակները գովաբանում Գառին:

Հիմնվելով այն բանի վրա, ինչ տեսավ Հովհաննեսը և լսեց Գառի վերաբերյալ, մենք իմանում ենք, որ Հիսուս Քրիստոսը միակն է, ով արժանի է և կարողունակ փրկագնելու մեզ:

Ինչո՞ւ եք կարծում, որ Հիսուս Քրիստոսն է միակը, ով արժանի է և կարողունակ փրկագնելու մեզ:

Համաձայն Հայտնություն 5.10-ի, նրանք, ում Հիսուս Քրիստոսը փրկագնում է, դառնում են թագավորներ և քահանաներ, որը ներառում է կանանց` որպես թագուհիներ և քահանայուհիներ:

Կարդացեք Հայտնություն 5.11–14-ը, որոնելով, թե ինչպես մյուսները միացան Հիսուս Քրիստոսին և Երկնային Հորը երկրպագելու և գովաբանելու գործին:

Փառավորված էակները և ողջ արարչագործությունը ճանաչեց Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի բարությունը և զգաց երախտագիտություն Երկնային Հոր ծրագրում Գառի դերի համար: Ուստի, նրանք երկրպագեցին և գովաբանեցին Հորը և Որդուն: Նմանապես, երբ մենք ճանաչում ենք և երախտագիտություն զգում այն բանի համար, ինչ Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսն են արել մեզ համար, մենք ցանկանում ենք երկրպագել և գովաբանել Նրանց:

Elder Bruce R. McConkie

Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին ուսուցանել է հետևյալը երկրպագության մասին. «Ճշմարիտ և կատարյալ երկրպագությունը Աստծո Որդու քայլերին հետևելն է. դա պատվիրանները պահելը և Հոր կամքին հնազանդվելն է այնքանով, որ մենք անցնում ենք շնորհից շնորհ, մինչև փառավորվում ենք Քրիստոսով, ինչպես Նա՝ իր Հորով: Դա շատ ավելին է, քան աղոթքը, քարոզն ու երգը: Դա ապրելը, գործելը և հնազանդվելն է: Դա մեծ Օրինակի [Հիսուս Քրիստոսի] կյանքի մարմնավորումն է» (“How to Worship,” Ensign, Dec. 1971, 129, 130):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալին.

    1. Թվարկեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ երախտագիտություն և սեր զգալու մի քանի պատճառներ:

    2. Ինչպե՞ս են ձեր թվարկած բաներն ազդում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին երկրպագելու և գովաբանելու ձեր ցանկության վրա:

Մտածեք հետևյալ հարցի մասին. «Էլ ի՞նչ կարող եք անել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին երկրպագելու համար»: Ծրագիր կազմեք և գործեք ձեր ստացած հուշումների վրա հիմնվելով:

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Հայտնություն 4-5-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.