Մաս 10. Օր 4
Ղուկաս 8.1-10.37
Նախաբան
Փրկիչը շարունակեց ծառայել Գալիլեայում, որտեղ մարգարեացավ Իր մահվան և Հարության մասին: Հեռանալով Գալիլեայից, Հիսուսը ճանապարհվեց դեպի Երուսաղեմ: Սամարիայում Նա ուսուցանեց Իր աշակերտներին, որ Ինքը եկել է փրկելու մարդկանց, ոչ թե կործանելու նրանց:: Նա նաև ուսուցանեց իրական հետևորդ լինելու մասին և սովորեցրեց բարի Սամարացու առակը:
Ղուկաս 8.1-9.56
Փրկիչը գործում է հրաշքներ, ուսուցանում` օգտագործելով առակներ և ճամփորդում Երուսաղեմ:
Ընթերցեք հետևյալ սցենարները: Գրեք, թե դուք ինչպես կզգայիք և կարձագանքեիք յուրաքանչյուր իրավիճակում:
-
Երբ դուք քաղաքավարի խնդրում եք ձեր եղբորը կամ քրոջը օգնել ձեզ կարգավորելու խառնաշփոթ վիճակը, ձեզ կոպտորեն պատասխանում են, որ ինքներդ անեք:
-
Դպրոցական միջոցառում ծրագրավորելիս, մի քանի դասընկերներ քննադատում և ծիծաղում են այն գաղափարի վրա, որով կիսվում եք:
-
Ավետարանով ընկերոջ հետ կիսվելիս, ձեզ ասում են, որ ձեր համոզմունքները տարօրինակ են:
Փրկիչի ուսմունքները սովորելիս Ղուկաս 8-9-ում, փնտրեք այն ճշմարտությունները, որոնք կարող են ուղղորդել ձեզ, երբ ձեզ վիրավորված եք զգում ուրիշների գործողություններից կամ խոսքերից:
Ընթերցեք Ղուկաս 8-9 գլուխների ամփոփումը, փնտրելով դեպքերը, որոնք գրի են առնված այս գլուխներում: Քանի որ դուք այս դեպքերը Մատթեոսի և Մարկոսի ավետարանների ուսումնասիրության դասերին մանրամասնորեն սովորել եք, այս դասին կկենտրոնանանք Ղուկաս 9.51-62-ի վրա:
Կարդացեք Ղուկաս 9.51-ը` փնտրելով այն տեղը, որտեղ Փրկիչը որոշեց գնալ: Արտահայտությունը` «նորա վերանալու օրերը կատարվում էին», նշանակում է` մոտենում է Փրկիչի երկինք համբարձվելու ժամանակը:
Երուսաղեմ գնալու ճանապարհին Հիսուսը և Նրա աշակերտները մոտեցան Սամարացիների մի գյուղի: Կարդացեք Ղուկաս 9.52-54-ը, փնտրելով Սամարացիների արձագանքը, երբ նրանք լսեցին, որ Հիսուսը և Նրա աշակերտները ցանկանում են մտնել իրենց գյուղը:
Հակոբոսը և Հովհաննեսը ինչպե՞ս արձագանքեցին Սամարացիների` Փրկիչի նկատմամբ դրսևորած անհյուրընկալությանը և ժխտումին:
Կարդացեք Ղուկասի 9.55-56-ը , ուշադրություն դարձնելով Հակոբոսին և Հովհաննեսին տրված Փրկիչի պատասխանին։
Երբ Փրկիչն ասաց, «դուք չգիտէք`թէ ո՛ր հոգու էք դուք» (Ղուկաս 9.55-ում), Նա ասում էր, որ Հակոբոսի և Հովհաննեսի հարցումը Աստծու Հոգու հետ ներդաշնակ չէր:
Խորհեք, թե մարդիկ այսօր արդյո՞ք հիվանդագին կարձագանքեին ուրիշների կողմից հասցված վիրավորանքներին կամ անարգանքներին: Վերանայեք այս դասի սկզբում կարդացած սցենարները և խորհեք, թե արդյո՞ք ինչ-որ մեկը նման իրավիճակներում հիվանդագին կարձագանքի :
Սամարացիների մերժումին Փրկիչի արձագանքն ինչո՞վ է տարբերվում Հակոբոսի և Հովհաննեսի արձագանքից:
Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածից, այն է, որ մենք հետևենք Փրկիչի օրինակին, երբ ցանկանում ենք պատասխանել վիրավորանքներին` համբերությամբ և երկարատև տառապանքով: Դուք գուցե կամենաք գրել այս ճշմարտությունը ձեր սուրբ գրությունների լուսանցքում՝ Ղուկաս 9.52 -56-ի կողքին:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ խոսքերը օգնում են մեզ հասկանալ, որ վիրավորվելը ընտրություն է, ոչ` վիճակ.
«Երբ մենք հավատում կամ ասում ենք, որ մեզ վիրավորել են, սովորաբար նկատի ունենք, որ վիրավորված ենք զգում, մեզ կոպտել են, արհամարհել կամ մեր հանդեպ անհարգալից են եղել: Մարդկանց հետ մեր փոխհարաբերություններում անշուշտ տեղի են ունենում անշնորհք, նվաստացնող, անսկզբունքային և ստոր բաներ, որոնք վիրավորում են մեզ: Սակայն, ի վերջո անհնար է, որ մեկ ուրիշը վիրավորի ձեզ կամ ինձ: … Վիրավորված լինելը ընտրություն է, որը մենք ենք կատարում, այն վիճակ չէ` պատճառված կամ մեզ հարկադրած ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի կողմից: …
«… Երբ մի մարդ ինչ-որ բան է ասում կամ անում, որը մենք համարում ենք վիրավորական, մեր առաջին պարտականությունն է հրաժարվել վիրավորվելուց և ապա դեմ առ դեմ , ազնվորեն և ուղղակի հաղորդակցվել այդ մարդու հետ: Նման մոտեցումը ոգեշնչում է պահանջում Սուրբ Հոգուց և թույլ տալիս, որ թյուրըմբռնումները պարզաբանվեն ու ճշմարիտ նպատակը ի հայտ բերվի («Եվ ոչինչ նրանց չի վիրավորի,»Ensignկամ Լիահոնա, նոյ.2006,90,92):
-
Նորից անդրադարձեք դասի սկզբում կարդացած սցենարներին: Ապա սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ո՞րն է այս իրավիճակներում վիրավորված լինելու մեր ընտրության հնարավոր վտանգը կամ վնասը:
-
Յուրաքանչյուր սցենարում մենք ինչպե՞ս կարող ենք հետևել Փրկիչի օրինակին:
-
Մենք ինչպե՞ս կարող ենք օրհնվել, երբ ընտրում ենք պատասխանել վիրավորանքներին համբերությամբ և երկարատև տառապանքով:
-
Խորհեք, թե արդյոք դուք կընտրեիք վիրավորվել ինչ-որ մեկի խոսքերից կամ գործողություններից: Նպատակ դրեք հետևել Փրկիչի օրինակին` ընտրելով պատասխանել վիրավորանքներին համբերությամբ և երկար տառապելով: Դուք կարող եք նաև կիսել այդ նպատակը ձեր ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ, ուստի նրանք կարող են օգնել ձեզ հաջողության հասնել:
Նշում․ Ջանալով պատասխանել համբերությամբ և երկար տառապանքով, համարելով , որ ձեր նկատմամբ սխալ են վարվել, դեռ չի նշանակում, որ դուք թույլ կտաք սեռական կամ մարմնական չարաշահումը, ներառյալ ուժով ուրիշի կամքին ենթարկվելը շարունակվի: Եթե դուք նմանատիպ չարաշահման զոհ եք, անմիջապես հանդիպում խնդրեք եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ` խորհուրդ և օգնություն ստանալու նպատակով:
Ղուկաս 9.57-62
Հիսուսը սովորեցնում է ճշմարիտ հետևորդ լինելու մասին
Հաշվեք ներքևում գտնվող շրջանագծերի քանակը: Հաշվելիս, երգեք ձեր սիրած երգի բառերը:
Ի՞նչն էր դժվար շրջանագծերը հաշվելիս, մինչ երգի բառերն էիք երգում:
Մտածեք, եթե հաշվելիս երգեցողությունը խանգարում է, ապա դա ինչով կարող է նման լինել Հիսուս Քրիստոսին հետևելու փորձին:
Երբ շարունակեք ուսումնասիրել Ղուկաս 9-րդ գլուխը, խորհեք, թե ինչպես կարող եք հաղթահարել ազդեցությունները, որոնք կարող են խանգարել կամ ետ պահել ձեզ Փրկիչին հետևելուց:
Կարդացեք Ղուկաս 9.57 -58 ը` ուշադրություն դարձնելով, թե ինչպես Հիսուսը պատասխանեց մի մարդու, ով ցանկանում էր լինել Նրա աշակերտը։
Արտահայտությունը` «մարդի Որդին մի տեղ չունի, որ գլուխը դնէ» նշանակում է, որ Փրկիչի ապրելակերպը հարմարավետ և հեշտ չէր:
Կարդացեք Ղուկաս 9.59-60-ը` փնտրելով, թե ինչ ցանկացավ անել երկրորդ մարդը, նախքան Փրկիչին հետևելը:
Հիսուսը նկատի չուներ, որ սխալ է սիրած մարդու մահը սգալը կամ թաղման արարողության ժամանակ հարգանքի մատուցումը (տես ՎևՈւ 42.45): Դրա փոխարեն Նա կարևոր դաս էր ուսուցանում աշակերտության մասին: Ի՞նչ կարող ենք սովորել Փրկիչի պատասխանից Ղուկաս 9.60-ում ճշմարիտ աշակերտի առաջնահերթությունների վերաբերյալ:
Ընթերցեք Ղուկասի 9.61--62-ը` փնտրելով, թե ինչ ասաց Փրկիչը երրորդ մարդուն, ով ցանկանում էր դառնալ Իր աշակերտը:
Նախագահ Հովարդ Վ. Հանթերի հետևյալ հայտարարությունը օգնում է մեզ հասկանալ համանմանությունը Ղուկաս 9.62-ի հետ` ձեռքերը արորի վրա դնել և հետ չնայել: «Ուղիղ ակոս [կամ խրամատ] փորելու համար հողագործը պետք է իր աչքերը սևեռի դիմացը գտնվող մի կետի: Դա նրան պահում է ճիշտ ընթացքի մեջ: Սակայն, եթե պատահում է, որ ետ է նայում տեսնելու, թե որտեղ է եղել, նրա շեղվելու հավանականությունը մեծանում է: Արդյունքում ստացվում են կոր և անկանոն ակոսներ: … Եթե մեր էներգիան կենտրոնացված չէ մեր անցյալի վրա, այլ առջևի` հավերժական կյանքի և փրկության հրճվանքի վրա, մենք անկասկած կհասնենք դրան» (Am I a Living Member? Ensign, May 1987, 17):
Մտածեք, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելը նման այն բանին, որ ձեր ձեռքերը դնում եք արորի վրա և ետ չեք նայում
Մի սկզբունք, որը մենք կարող ենք սովորել Փրկիչի ուսմունքներից, այն է, որ Հիսուս Քրիստոսի հետևորդը լինելու համար մենք չպիտի թույլ տանք, որ ինչ-որ բան առաջնային լինի նրան հետևելուց բացի:
Խորհեք, թե ինչու երբեմն, որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք այլ առաջնահերթությունները գերադասում ենք մեր պարտականություններից:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ուսուցանել է. «Սատանան զորեղ գործիք ունի լավ մարդկանց դեմ օգտագործելու համար: Այն է` ուշադրության շեղումը: Նա լավ մարդկանց կյանքը կլցներ «լավ բաներով», որպեսզի տեղ չմնար էական բաներին» («First Things First,»Ensign, May 2001, 7):
-
Որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ ձեզ համար լիարժեք հետևելու Հիսուս Քրիստոսին, սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում արտագրեք հետևյալ աղյուսակը: Այնուհետև ձեր աղյուսակում ցուցակագրեք Հիսուս Քրիստոսի աշակերտների չորս կամ հինգ պարտականություններ (օրինակ` ծառայել ուրիշներին, կիսվել ավետարանով, կանոնավոր եկեղեցի հաճախել կամ տասանորդ վճարել): Ձեր ընդունած յուրաքանչյուր պարտականության վերաբերյալայլ առաջնահերթությունների օրինակների ցուցակ կազմեք, որոնք ինչ-որ մեկը կգերադասի այդ պարտականություններից:
Հիսուս Քրիստոսի աշակերտի պարտականությունները |
Այլ առաջնահերթություններ |
---|---|
-
Սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրերում գրեք մի դեպքի մասին, երբ ինչ-որ մեկը մի կողմ է դրել մյուս նպատակները կամ առաջնահերթությունները, որ հետևի Փրկիչին:
Խորհեք, թե ինչը դուք կհամարեիք առաջնահերթ Հիսուս Քրիստոսին և Նրա ուսմունքներին հետևելու նկատմամբ: Թղթի վրա մի նպատակ գրեք, որը դուք կիրականացնեք, որպեսզի Փրկիչին և Նրա ավետարանը դարձնեք ավելի բարձր առաջնահերթություն: Այս թուղթը, որի վրա գրված է նպատակը, ամրացրեք մի այնպիսի տեղ, որ ամեն օր տեսնեք այն:
Ղուկաս 10.1-24
Տերը կանչում է, լիազորում և հրահանգում Յոթանասունին
Կարդացեք Ղուկաս 10.1--2-ը` պարզելով, թե Տերն ում է նշանակում օգնելու կատարել Իր աշխատանքը:
Յոթանասուն բառը Ղուկաս10.1-ում ոչ միայն ներկայացնում է ծառայողների քանակը, ում Հիսուսը ուղարկեց դուրս, այլև քահանայության ծառայողների: Այս միևնույն քահանայության ծառայությունը նաև գոյություն ունի վերականգնված Եկեղեցում այսօր: Այժմ կան Յոթանասունի ութ քվորումներ, մինչդեռ միայն առաջին երկու քվորումների անդամներն են կոչվում Բարձրագույն Իշխանավորներ: Նրանց աշխատանքը`քարոզել ավետարանը և օգնել կառավարելու Եկեղեցին, կազմակերպվում է Տասներկու Առաքյալների Քվորումի և Յոթանասունի Նախագահության ղեկավարության ներքո։
Այս հատվածներից մենք սովորում ենք, որ Տերը Առաքյալներից բացի աշխատուժ է կանչում, որ Իրեն ներկայացնեն և օժանդակեն Իր աշխատանքում: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը ուրիշներին կանչում, որ ներկայացնեն և օժանդակեն Իրեն:
Ղուկաս 10.3-24-ը պարունակում է ցուցում` տրված Փրկիչի կողմից Յոթանասունին, թե ինչպես կատարեն իրենց պարտականությունները: Ավելի ուշ Յոթանասունը Հիսուսին զեկուցեցին իրենց աշխատանքների մասին , և Նա նրանց տվեց հավելյալ հրահանգներ` ուրախանալով նրանց հետ: Նշեք, որ Ղուկաս 10.10--11-ը պարունակում է հրահանգներ, որոնք Տերը տվել է Յոթանասունին, որոնք տարբեր են միսիոներների այսօրվա ստացած հրահանգներից: Յոթանասունին թույլատրվել է «թոթափելել քաղաքի փոշին» որպես վկայություն նրանց դեմ, ովքեր չեն ընդունի նրանց: Այսօր սա արվում է միայն ծայրահեղ հանգամանքներում և կարող է կատարվել միայն Առաջին Նախագահության ղեկավարությամբ։ Լիաժամկետ միսիոներներն այսօր լիազորված չեն անելու դա իրենց սեփական հայեցողությամբ:
Ղուկաս 10.25–37
Այնուհետև Հիսուսն ուսուցանեց բարի Սամարացու առակը:
Կարդացեք Ղուկաս 10.25-ը, ուշադրություն դարձնելով հարցին, որը տվեց մի օրինական` Փրկիչին գայթակղելու կամ փորձելու համար։
Ինչպե՞ս կպատասխանեիք այդ հարցին:
Կարդացեք Ղուկասի 10.26-28-ը, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Փրկիչը պատասխանում օրինականի հարցին։
Հիմնվելով ձեր կարդացածի վրա Ղուկաս 10.25-28-ում, լրացրեք հետևյալ սկզբունքը. Հավերժական կյանք ստանալու համար մենք պետք է .
Կարդացեք Ղուկաս 10.29 հատվածը, փնտրելով, երկրորդ հարցը, որ օրինականը տվեց Հիսուսին:
Օրինականի հարցին պատասխանելու համար Փրկիչն ուսուցանեց առակ մի Սամարացու մասին ( տեսՂուկաս 10.30-35): Նոր Կտակարանի ժամանակներում փոխադարձ ատելություն կար Հրեաների և Սամարացիների միջև (տես Աստվածաշնչի Բառարան, «Սամարացիներ»): Երկու խմբերն էլ սովորաբար փոխում էին իրենց ճանապարհը, որ խուսափեին միմյանց հանդիպելուց։
Կարդացեք Ղուկաս 10.30-37-ը` փնտրելով , թե ինչ է առակը ուսուցանում մեզ, այն մասին, թե ովքեր են մեր հարևանները:
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է, որ մենք պետք է հիշենք բարի Սամարացու առակը, երբ մտածում ենք, թե ինչպես պատասխանենք նրանց, ովքեր մեր օգնության կարիքն են զգում.
«Մեզանից յուրաքանչյուրը մահկանացու կյանքի ճամփորդության ընթացքում կճամփորդի իր իսկ Երիքովի ճանապարհով: Ինչպիսի՞ն կլինի ձեր փորձառությունը: Ինչպիսի՞ն կլինի իմը: Արդյո՞ք ես կթերանամ նկատելու նրան, ով ընկած կլինի ավազակների ձեռքը և կունենա իմ օգնության կարիքը: Իսկ դո՞ւք: Արդյո՞ք ես կլինեմ մեկը, ով տեսնում է վիրավորվածին և լսում է նրա աղերսանքը, սակայն անցնում է ճանապարհի մյուս կողմը: Իսկ դո՞ւք: Թե՞ ես կլինեմ մեկը, ով տեսնում է, ով լսում է, ով կանգ է առնում և ով օգնում է: Իսկ դո՞ւք:
Հիսուսը տվեց մեր նշանաբանը. «Գնա, դու էլ այնպէս արա»: Երբ մենք հնազանդվում ենք այդ հայտարարությանը, մեր հավերժական տեսադաշտում բացվում է նմանը չունեցող և անգերազանցելի ուրախության մի տեսարան»:
«Այժմ Երիքովի ճանապարհը հնարավոր է պարզորոշ չընդգծվի: Հնարավոր է, որ ոչ էլ վիրավորը կանչի մեզ, որ մենք լսենք: Բայց երբ մենք քայլում ենք այդ բարի Սամարացու քայլերով, անցնում ենք արահետով, որը տանում է դեպի կատարելություն» («Your Jericho Road,»Ensign, Feb.1989, 2, 4).
-
Պատկերացրեք, որ ձեր ընկերը փորձում է սիրել մեկին, ով նյարդայնացնում, հիասթափեցնում կամ բարկացնում է նրան: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի կարճ նամակ ձեր ընկերոջը և բացատրեք, թե ինչ կարող ենք սովորել այս առակից ուրիշներին սիրելու վերաբերյալ, և թե ինչպիսի ջանքեր պետք է գործադրենք բարի Սամարացուն նմանվելու համար:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ.
Ես ուսումնասիրեցի Ղուկաս 8.1-10-37-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.