Մաս 22. Օր 3
Ա Կորնթացիս 11
Նախաբան
Պողոս Առաքյալն անդրադարձել է կրոնական որոշ սովորությունների վերաբերյալ կորնթացի սրբերի վիճաբանություններին: Նա շեշտել է, որ տղամարդիկ ու կանայք հավերժական և աստվածային դեր ունեն և Տիրոջ ծրագրում էական դեր են կատարում միմյանց հանդեպ: Նա Եկեղեցու անդամներին ուսուցանել է նաև հավուր պատշաճ պատրաստվել հաղորդությանը:
Ա Կորնթացիս 11.1–16
Պողոսն անդրադառնում է կրոնական որոշ սովորությունների վերաբերյալ վիճաբանություններին
Կարդացեք հետևյալ հայտարարությունները, որոնք արտահայտում են ամուսնության վերաբերյալ որոշ մարդկանց տեսակետները.
-
«Ինձ համար շատ կարևոր է հաջողակ լինել իմ կարիերայում: Ես չեմ ցանկանում կարիերայի իմ նպատակից շեղվել հանուն ամուսնության»:
-
«Ես չեմ ցանկանում երկարատև հարաբերությունների պարտավորություն վերցնել: Ինձ մտահոգում է, որ հետագայում կարող եմ զղջալ իմ որոշման համար»:
-
«Ամուսնությունը կկապի ինձ: Ես ի վիճակի չեմ լինի անել ինչ ցանկանում եմ»:
-
«Ես գիտեմ, որ ամուսնությունն ամենակարևոր որոշումն է, որը ես կկայացնեմ, և ես պատրաստ եմ դրան»:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր զգացումներն ամուսնության վերաբերյալ։
Ա Կորնթացիս 11 գլխում ավելի շատ ենք տեղեկանում Կորնթոսի Եկեղեցու անդամների մտահոգությունների վերաբերյալ Պողոսի պատասխանների մասին: Կարդացեք Ա Կորնթացիս 11.3 հատվածը, պարզելով, թե Պողոսն ինչ է ուսուցանել ամուսնու պարտականությունների մասին:
«Կնկայ գլուխը մարդն է» արտահայտությունը նշանակում է, որ ամուսինն իր տանը նախագահելու սրբազան պատասխանատվություն ունի: Նախագահել նշանակում է հոգևոր և նյութական գործերում արդար ձևով մարդկանց առաջնորդել և ուղղորդել:
Նկատեք, թե ըստ 3-րդ հատվածի, ով է ընտանիքում նախագահող ամուսնու նախագահն ու ուղեկիցը: Ինչո՞ւ է կարևոր ամուսնու ու հոր համար տեսնել Քրիստոսին որպես իր առաջնորդ և ուղեկից:
Հասկանալով, թե Երկնային Հայրն ինչպես է նախագահում Իր թագավորությունում, մենք կարող ենք տեսնել, որ Նա ոչ թե խառնաշփոթության, այլ կարգ ու կանոնի Աստված է (տես ՎևՈւ 132.8):
Ա Կորնթացիս 11.4–16 հատվածներում կարդում ենք Պողոսի պատասխանները երկրպագության ծառայությունների ժամանակ տղամարդկանց և կանանց աղոթելու և մարգարեանալու սովորույթներին վերաբերող կորնթացի սրբերի հարցերին: Այդ սովորույթը ներառում էր այն, որ կանայք ծածկում էին իրենց գլուխը:
Նոր Կտակարանի ընթերցողները, երբեմն, սխալ են հասկանում Պողոսի ուսմունքները, եզրակացնելով, որ տղամարդու դերն ավելի կարևոր է, քան կնոջ դերը: Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ՝ Երեց Մ. Ռասսել Բալլարդը պարզաբանել է այդ թյուր ըմբռնումը.
«Աստված և Եկեղեցին հավասար աչքով են նայում տղամարդկանց և կանանց, սակայն հավասար լինելը չի նշանակում, որ նրանք նույնն են։ Տղամարդկանց և կանանց պարտականություններն ու աստվածային շնորհները իրենց բնույթով տարբեր են, սակայն տարբեր չեն իրենց կարևորությամբ կամ ներգործությամբ։ Մեր Եկեղեցու վարդապետությունը կանանց դասում է հավասար, բայց և տարբեր տղամարդկանցից։ Աստված չի համարում մի սեռը մյուսից լավը կամ կարևոր։ …
Տղամարդիկ և կանայք ունեն տարբեր շնորհներ, տարբեր ուժեղ կողմեր և տարբեր տեսակետներ ու ձիրքեր։ Հենց դա է հիմնական պատճառներից մեկը, թե ինչու մենք ունենք միմյանց կարիքը» (“Men and Women in the Work of the Lord,” New Era, Apr. 2014, 4):
Կարդացեք Ա Կորնթացիս 11.11, պարզելով, թե Պողոսն ինչ է ուսուցանել ամուսնու և կնոջ կապի մասին: «Տէրումը» արտահայտությունը վերաբերում է Տիրոջ ծրագրին՝ օգնելու մեզ նմանվել Իրեն և ստանալ հավերժական կյանք:
Ա Կորնթացիս 11.11 հատվածում սովորում ենք հետևյալ ճշմարտությունը. Տիրոջ ծրագրում ոչ տղամարդը, ոչ էլ կինը առանց մեկմեկու չեն կարող ձեռք բերել հավերժական կյանք (տես նաև ՎևՈւ 131.1–4):
Տղամարդու և կնոջ ամուսնությունը Աստծո ծրագրի մասն է։ Մտածեք հետևյալ հարցերի շուրջ. Արդար հայր կամ մայր լինելն ինչպե՞ս է նպաստում Աստծո ծրագրին: Ինչպե՞ս է դա նախապատրաստում մեզ, որ նմանվենք Երկնային Հորը:
Մտածեք, թե ինչպես է աշխատում մկրատը: Ինչպե՞ս կաշխատի մկրատը, եթե նրա բերաններն առանձնացնես ու փորձես մի սայրով թուղթ կամ կտոր կտրել: Մկրատի զույգ բերաններն ինչո՞վ են նման ամուսնուն ու կնոջը, ովքեր ձգտում են հավերժական կյանքի:
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ՝ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ հայտարարությունը, պարզելով, թե ամուսինն ու կինը ինչպես պետք է միասին աշխատեն, որպեսզի հավերժական կյանք ձեռք բերեն. «Աստվածային ծրագրով տղամարդիկ և կանայք պետք է միասին առաջանան դեպի կատարելություն և լիարժեք փառք: Իրենց տարբեր բնավորությունների և ընդունակությունների շնորհիվ տղամարդիկ և կանայք ամուսնական հարաբերությունների մեջ յուրահատուկ հայացքներ ու փորձառություններ են մտցնում: Տղամարդն ու կինը տարբեր ձևով, սակայն հավասարապես են ներդրում կատարում ընդհանուր էությանը և միասնությանը, որոնց հնարավոր չէ հասնել որևէ այլ ճանապարհով։ Տղամարդը լրացնում և կատարելագործում է կնոջը, իսկ կինը լրացնում և կատարելագործում է տղամարդուն, երբ նրանք սովորում են միմյանցից և փոխադարձաբար ամրացնում և օրհնում միմյանց» («Marriage Is Essential to His Eternal Plan», Ensign, June 2006, 83–84):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք տղամարդու և կնոջ տարբեր հատկանիշների և պատասխանատվությունների մասին, որով նրանք ընտանիքում աջակցում և ամրապնդում են միմյանց:
«Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագրում Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հայտարարել են. «Ըստ աստվածային ծրագրի՝ հայրերը պետք է ղեկավարեն իրենց ընտանիքները սիրով ու առաքինությամբ, և պատասխանատու լինեն ապահովելու ընտանիքի կենսական կարիքներն ու պաշտպանությունը: Մայրերը, հատկապես, պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակման համար: Այս սուրբ պարտականություններն իրականացնելիս, հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց որպես հավասար գործընկերներ: Անաշխատունակությունը, մահը կամ այլ իրավիճակները կարող են անհրաժեշտություն առաջացնել, որպեսզի փոփոխվեն ընտանիքի համար հոգ տանողների դերերը»: (Ensign, Nov. 2010, 129):
-
Մտածեք դասի սկզբում կարդացած ամուսնության նկատմամբ տարբեր վերաբերմունք ունեցող հայտարարությունների մասին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ա Կորնթացիս 11.1–16 հատվածներն ուսումնասիրելուց հետո ինչպե՞ս կպատասխանեիք նրանց, ովքեր չեն հասկանում ամուսնության կարևորությունը Աստծո ծրագրում:
Ա Կորնթացիս 11.17–34
Պողոսը կորնթացի սրբերին ուսուցանում է լուրջ վերաբերել հաղորդությանը:
Ի՞նչ միտք է գալիս ձեզ, երբ կարդում եք հետևյալ արտահայտությունները:
-
«Հոգևոր իրական փորձառություն»:
-
«Հոգու նորացում»:
-
«Հանգստության օրվա ամենալուսավոր պահը»:
Խորհեք հաղորդություն ընդունելու ձեր ամենավերջին փորձառության մասին և մտածեք, թե արդյոք այդ արտահայտություններից որևէ մեկը համապատասխանում է ձեր փորձառությանը:
Ա Կորնթացիս 11.17–34 հատվածներն ուսումնասիրելիս գտեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել, որ ձեր հաղորդություն ընդունելն ավելի հոգևոր ու իմաստալից դառնա:
Պողոսի ժամանակ Եկեղեցու անդամները Վերջին Ընթրիքի նման մի սովորություն էին պահում: Նրանք պարբերաբար հավաքվում էին, որ միասին հաց ուտեն, իսկ հետո հաղորդություն ընդունեն: Պողոս Առաքյալը քննադատել է այդ հավաքները, որովհետև սրբերը դրանք վերածել էին սովորական ճաշկերույթի, չպահպանելով հաղորդությանը ուղեկցող սրբությունը: Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարզաբանում է միասին հավաքվելու մասին Պողոսի բացատրությունը. «Ինչի՞ համար եք հավաքվում մեկտեղ. չէ՞ որ Տիրոջ ընթրիքն ուտելու համար»: [Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ա Կորնթացիս 11.20 (անգլերեն աստվածաշնչում 1 Corinthians 11.20, ծանոթագրություն a)]:
Չնայած որ այդ հավաքների նպատակը ընկերակցությունն ու միասնությունն ամրապնդելն էր, հաճախ դրանք հակառակությունների պատճառ էին դառնում: Ինչպես արձանագրված է Ա Կորնթացիս 11.17–22 հատվածներում, Պողոսը դատապարտել է այդ ճաշկերույթների ժամանակ առաջացած հակառակությունները:
Կարդացեք Ա Կորնթացիս 11.23–26 հատվածները, պարզելով, թե Պողոսը Եկեղեցու անդամներին ինչ է քաջալարել, որ հիշեն հաղորդության վերաբերյալ: Անգլերեն թարգմանությունում պատմեցեք բառը 26 հատվածում թարգմանվել է ցուցադրել: Սակայն հունարեն բնագրում օգտագործվող բառն ունի հռչակել, հայտարարել կամ վկայել իմաստը (տես անգլերեն աստվածաշունչ 1 Corinthians 11:26, ծանոթագրություն b):
Կարդացեք Ա Կորնթացիս 11.27–30 հատվածները, պարզելով, թե Պողոսն ինչ է զգուշացրել կորնթացի սրբերին հաղորդության վերաբերյալ:
Այդ հատվածներից մենք սովորում ենք, որ հաղորդությունն անարժան ընդունողները դատապարտություն և նզովք են բերում իրենց վրա:
Այդ ճշմարտությունը հաստատվում է Մորմոնի գրքում, որտեղ Հիսուս Քրիստոսը զգուշացրել է, որ հաղորդությունը անարժան ճաշակողները ուտում և խմում են նզովք իրենց հոգուն (տես 3 Նեփի 18.29): Ի լրումն, Փրկիչն ասել է քահանայության ղեկավարներին, որ անարժան անդամներին թույլ չտան ճաշակել հաղորդությունից (տես 3 Նեփի 18.29): Եթե դուք հարցեր ունեք հաղորդությունն ընդունելու ձեր արժանավորության վերաբերյալ, ապա պետք է խոսեք ձեր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ:
Ա Կորնթացիս 11.29 հունարեն բնագրի «դատաստան» բառն ունի նաև «դատապարտություն» իմաստը (տես անգլերեն աստվածաշունչ 1 Corinthians 11:29, ծանոթագրություն b): Դատապարտություն բառը նշանակում է «մեղավոր համարվել Աստծո կողմից» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Դատապարտել, դատապարտություն»scriptures.lds.org): Նզովք բառը վերաբերում է «վիճակին, երբ մարդու զարգացումը կանգ է առնում և Աստծո ներկայությանն ու Նրա փառքին հասու լինելը մերժվում է: Գոյություն ունի տարբեր աստիճանի նզովք: Բոլոր նրանք, ովքեր սելեստիալ վեհացման լիությունը չեն ստանում, ինչ-որ չափով կսահմանափակվեն իրենց զարգացման և արտոնությունների մեջ, և նրանց նզովքը կլինի այդ չափով» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Նզովք»,scriptures.lds.org):
Հիշեք, որ «դուք կարող եք կատարյալ չլինել, որպեսզի ճաշակեք հաղորդությունից, բայց դուք պետք է ունենաք համեստության և ապաշխարության հոգի ձեր սրտում» (Հավատքին հավատարիմ. Ավետարանական վկայակոչում [2004], 88): Եթե մենք ճաշակենք հաղորդությունից չապաշխարող սրտով և ցանկություն չունենանք հիշել և հետևել Փրկչին, մենք անարժան ենք ճաշակում հաղորդությունից:
Մտածեք, թե հաղորդությունից անարժան ճաշակելը ինչո՞ւ կարող է նզովք բերել մեր հոգիներին:
Վերընթերցեք Ա Կորնթացիս 11.28 հատվածները, պարզելով, թե Պողոսը Եկեղեցու անդամներին ինչ է խորհուրդ տվել, որ անեն հաղորդություն ճաշակելիս: Կարող եք նշագծել ձեր գտած բառերը:
Այդ հատվածից սովորում ենք, որ մենք պետք է քննենք մեր կյանքը հաղորդություն ճաշակելիս:
Ձեր կարծիքով ինչպե՞ս պետք է մենք քննենք մեր կյանքը:
Մեր կյանքը քննելու նպատակը ոչ միայն հաշվի առնելն է, որ արժանի ձևով ճաշակենք հաղորդությունից, այլև հաշվի առնելը, թե ինչպես ենք մենք ձգտում պահել մեր ուխտերը Աստծո հետ և թե ինչպես կարող ենք ջանալ ապաշխարել և բարելավել:
Կարդացեք հետևյալ հայտարարությունները և մտածեք, թե ինչպես կարող եք քննել ձեր կյանքը, երբ ճաշակում եք հաղորդությունից:
Նկարագրելով հաղորդությունը ճաշակելիս ունեցած իր փորձառություններից մեկը, Նախագահ Հովարդ Վ. Հանթերն ասել է. «Ես ինձ տվեցի այս հարցը. Արդյոք ես Աստծուն ամեն բանից վե՞ր եմ դասում և պահում Նրա բոլոր պատվիրանները»: Ապա եկան խորհրդածություններն ու որոշումները: Տիրոջ հետ ուխտ կապելը, որ միշտ պահենք նրա պատվիրանները, լուրջ պարտավորություն է և հաղորդություն ընդունելով` այդ ուխտը վերանորոգելը հավասարաչափ լուրջ է: Հաղորդության սպասավորման ժամանակ լուրջ խորհրդածություններ ունենալը մեծ նշանակություն ունի: Այդ պահերը ինքնաքննության, ինքնավերլուծության, ինքնակառավարման՝ խորհրդածելու և վճիռ կայացնելու պահեր են» (“Thoughts On the Sacrament,” Ensign, May 1977, 25):
Թեդ Ռ. Քալիսթերը՝ Կիրակնօրյա Դպրոցի գերագույն նախագահը, երբ Յոթանասունի քվորումի անդամ էր, ուսուցանել է, որ հաղորդությունը խորհրդածելու և ինքնագնահատման ժամանակ է. «Հաղորդությունը… ինքնավերլուծության և ինքնաքննության ժամանակ է: … Հաղորդությունը ոչ միայն Փրկչին հիշելու, այլև մեր կյանքը Մեծ Օրինակի [Հիսուս Քրիստոսի] կյանքի հետ համեմատելու ժամանակ է: Դա ամեն ինքնախաբեություն մի կողմ դնելու ժամանակ է. դա բացարձակ ճշմարտության մի վեհ ժամանակ է: Բոլոր արդարացումները, բոլոր երևացող բաները պետք է մի կողմ քաշվեն, թույլ տալով, որ մեր ոգին, իր իրական էությամբ հաղորդակցվի մեր Հոր հետ՝ Հոգին հոգու հետ: Այդ պահին մենք դառնում ենք մեր սեփական դատավորը, մտածելով, թե ինչ է մեր կյանքը իրականում և ինչպիսին պետք է իրապես լինի» (The Infinite Atonement [2000], 291):
Հաղորդությունը ճաշակելիս մեր կյանքը քննելու սկզբունքը կիրառելու ուղիներից մեկը հարցերի մասին մտածելն է, երբ պատրաստվում ես վերցնել հաղորդությունը: Օրինակ` դուք կարող եք մտածել. «Ինչպե՞ս կարող եմ Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտ լինել»: «Ինչո՞վ է իմ կյանքը նման Փրկչի կյանքին: Ինչո՞վ այն նման չէ Փրկչի կյանքին»: «Ի՞նչ թուլություն ունեմ, որը խանգարում է իմ հոգևոր աճին»: «Ի՞նչ կարող եմ անել այս շաբաթ, որպեսզի մի փոքր ավելի լավը դառնամ»:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի քանի լրացուցիչ հարցեր, որոնք կարող եք ձեզ տալ հաղորդությունից առաջ և դրա ընթացքում:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում մի ծրագիր կազմեք այն մասին, թե ինչ եք անելու, որպեսզի ավելի լավ նախապատրաստվեք հաղորդություն ընդունելու հաջորդ հնարավորությանը:
Քննելով ձեր կյանքը հաղորդությունից առաջ և դրա ընթացքում, Տերը ձեզ կարող է օգնել, որ իմանաք, թե ինչպես կարող եք ավելի լավ պահել ձեր ուխտերը և արժանի լինել ստանալու այն օրհնությունները, որոնք Նա ցանկանում է տալ ձեզ: Հանձն առեք հետևել ձեր ստացած հուշումներին:
Ա Կորնթացիս 11.33–34 հատվածներում մենք կարդում ենք Պողոսի լրացուցիչ հրահանգները կորնթացի սրբերին, թե ինչ անեն ընթրելիս, երբ հավաքվում են հաղորդություն ճաշակելու: Նա սրբերին ասել է մտածել մեկմեկու մասին և խուսափել հակառակությունից:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այսօրվա հանձնարարությունների տակ գրեք.
Ես ուսումնասիրեցի Ա Կորնթացիս 11 գլուխը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.