Գրադարան
Մաս 16, Օր 1. Հովհաննես 16


Մաս 16. Օր 1

Հովհաննես 16

Նախաբան

Զատկի ընթրիքից հետո Հիսուսը շարունակեց ուսուցանել Իր աշակերտներին: Նա ասաց նրանց, որ շուտով գնալու է Իր Հոր մոտ, և որ Սուրբ Հոգին կամ Մխիթարիչը կգա և կուղեկցի նրանց ճշմարտության: Հիսուսը մարգարեացավ Իր մահվան և Հարության մասին և հայտարարեց, որ հաղթել է աշխարհը:

Հովհաննես 16․1–15

Հիսուսը մեկնաբանում է Սուրբ Հոգու դերը

Պատկերացրեք, դուք առաջին անգամ ճանապարհորդում եք գեղեցիկ, բայց նենգավոր տեղանքով: Ձեզ ուղեկցում է ձեր մոտ և փորձառու ընկերը: Երբ դուք հասնում եք ուղևորության առանձնապես դժվար մի վայր, դուք շրջվում եք ու բացահայտում, որ ձեր ընկերը գնացել է և դուք միայնակ եք և մոլորված: Ի՞նչ մտահոգություններ ու զգացմունքներ կարող եք ունենալ այդպիսի իրավիճակում:

Դուք ունեցե՞լ եք նման մտահոգություններ ու զգացմունքներ ձեր կյանքի դժվարին ու միայնակ պահերին: Հովհաննես 16 գլուխն ուսումնասիրելիս որոնեք սկզբունքներ, որոնք ձեզ կօգնեն իմանալ, թե կարիքի դեպքում ինչպես կարող եք առաջնորդություն ու խաղաղություն գտնել:

Իր աշակերտների հետ գրեթե երեք տարի անցկացնելուց հետո, Հիսուս Քրիստոսն ասաց իր աշակերտներին, որ Նա պետք է հեռանա (տես Հովհաննես 14.28): Հովհաննես 16.1–4 հատվածներում սովորում ենք, որ Պասեքի ընթրիքը, իր աշակերտների հետ ուտելուց հետո, Հիսուսը ասաց Իր աշակերտներին, որ ժամանակը կգա, երբ մարդիկ կատեն նրանց, և որ այդ մարդիկ, սպանելով նրանց, կմտածեն, թե Աստծուն ծառայություն են անում:

Կարդացեք Հովհաննես 16.5–6 հատվածները, պարզելով, թե Հիսուսը ինչ ասաց Իր աշակերտներին և թե նրանք ինչ զգացին այդ մասին:

Կարդացեք Հովհաննես 16.7, պարզելով, թե Հիսուսը ում խոստացավ ուղարկել Իր գնալուց հետո:

Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է. «Քանի դեռ Հիսուսն անձամբ աշակերտների հետ էր, Հոգու մշտական ընկերակցությունն ունենալու անհրաժեշտությունն այնքան մեծ չէր, որքան կլիներ Հիսուսի գնալուց հետո» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:753):

Հովհաննես 16.8–12 հատվածներում Հիսուսը բացատրել է, որ Սուրբ Հոգու դերերից մեկը «աշխարհքին մեղքի համար հանդիմանելն» է (Հովհաննես 16.8): Կարդացեք Հովհաննես 16.13 հատվածը, պարզելով, թե Հիսուսի հեռանալուց հետո Մխիթարիչը ուրիշ ինչ դեր պիտի կատարեր աշակերտների կյանքում:

Մեկնաբանելով Հովհաննես 16.9–11 հատվածները, երեց Մակքոնկին բացատրել է. «Սրանք բարդ հատվածներ են, որոնք մեզ են հասել խտացված և համառոտ ձևով, այնպես որ մեկնաբանության դժվար է. Թվացյալ իմաստը սա է. «Երբ դուք ստանաք Հոգու ընկերակցությունը, որպեսզի խոսեք այն, ինչ Նա հայտնում է ձեզ, ձեր ուսմունքները կհանդիմանեն աշխարհը՝ մեղքի համար, արդարության համար և դատաստանի համար: Աշխարհը կհանդիմանվի ինձ չընդունելու մեղքի համար, Հոգուց ներշնչված ձեր վկայությանը չհավատալու համար, որ ես Աստծո Որդին եմ, ում միջոցով փրկություն է գալիս: Նա կհանդիմանվի իմ արդարության մասին ձեր վկայությունը դրժելու համար, իր ենթադրության համար, որ ես աստվածանարգ, մոլորեցնող և ինքնակոչ եմ, երբ, իրականում, ես վերադարձել եմ իմ Հոր մոտ, մի բան, որն անհնարին կլիներ, եթե իմ գործերը ճշմարիտ ու արդար չլինեին ամբողջությամբ: Նա կհանդիմանվի մերօրյա կրոնների դեմ ձեր վկայության մասին կեղծ դատաստան անելու և, փոխարենը, Սատանային՝ աշխարհի իշխանին հետևելու համար, որն ինքը, իր բոլոր կրոնական փիլիսոփայություններով հանդերձ, պիտի դատվի ու մերկացվի»»: (Doctrinal New Testament Commentary, 1:754):

Ինչպե՞ս պիտի աշակերտները օգտվեին Սուրբ Հոգու ապահոված առաջնորդությունից ու խորաթափանցությունից:

Սուրբ Հոգու մասին ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Հովհաննես 16.13 հատվածից:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Որո՞նք են այն մի քանի եղանակները, որով Սուրբ Հոգին մեզ ճշմարտության է առաջնորդում:

    2. Ի՞նչ եղանակներով կարող է Սուրբ Հոգին մեզ ցույց տալ գալիք բաները:

Սուրբ Հոգու միջոցով Աստված կարող է համոզվածություն, հույս, տեսիլքներ, զգուշացումներ ու առաջնորդություն տալ ապագայի համար:

Elder Dallin H. Oaks

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ՝ երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ հայտարարությունը, պարզելով, թե ինչպես կարող եք Սուրբ Հոգուն հրավիրել, որ առաջնորդի ձեր կյանքը. Ինչպե՞ս ենք ընդունում Սուրբ Հոգու առաջնորդությունը: Մենք պետք է ապաշխարենք մեր մեղքերից, ամեն շաբաթ, և թարմացնենք մեր ուխտերը, ճաշակելով հաղորդությունից մաքուր ձեռքերով և անարատ սրտով, ինչպես որ մեզ պատվիրվել է (տես ՎևՈւ 59.8–9, 12): Միայն այդ ձևով կարող ենք ստանալ «Հոգին միշտ [մեզ] հետ ունենալու» աստվածային խոստումը (ՎևՈւ 20.77): Հոգին վերաբերում է Սուրբ Հոգուն, ում առաքելությունն է ուսուցանել մեզ, առաջնորդել ճշմարտության և վկայել Հոր և Որդու մասին (տես Հովհաննես 14.26, Հովհաննես 15.26, Հովհաննես 16.13, 3 Նեփի 11.32, 36)» (“Be Not Deceived,” Ensign or Liahona, Nov. 2004, 46):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Երբ եք զգացել, որ Սուրբ Հոգին առաջնորդել է ձեզ դեպի ճշմարտություն կամ ցույց տվել գալիք բաները:

    2. Ինչպե՞ս եք իմացել, որ ձեզ առաջնորդողը Սուրբ Հոգին է եղել:

Մտածեք այն ընտրությունների մասին, որ կարող եք կատարել, որպեսզի հրավիրեք, որ Սուրբ Հոգին լինի ձեր ուղեկիցը: Փորձեք ապրել այնպես, որ ձեր կյանք հրավիրեք Նրա առաջնորդող ազդեցությունը:

Հովհաննես 16.13 հատվածում Հիսուսն ուսուցանել է, որ Սուրբ Հոգին «իր անձիցը չի խօսիլ, այլ ինչ որ կ’լսէ»: Կարդացեք Հովհաննես 16.14–15 հատվածները, պարզելով, թե Սուրբ Հոգին ում պատգամներն է հաղորդելու մեզ:

Այս հատվածներից ձեր սովորածի հիման վրա լրացրեք հետևյալ սկզբունքները. Սուրբ Հոգին հայտնում է ճշմարտություններ և հրահանգներ, որոնք գալիս են

Ինչո՞ւ է օգտակար իմանալ, որ երբ Սուրբ Հոգին խոսում է մեզ հետ, նա խոսում է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի անունից:

«[Սուրբ Հոգու] հաղորդակցությունը ձեր հոգու հետ շատ ավելի մեծ հավաստիություն է կրում, քան որևէ այլ հաղորդակցություն, որը դուք կարող եք ստանալ ձեր բնական զգայարանների միջոցով» (Հավատքին հավատարիմ [2004], 178): Սա նշանակում է, որ ճշմարտությունը սովորելիս Սուրբ Հոգին ձեր ամենաարժեքավոր ուղեցույցն է: Նրա ազդեցությունը ավելի արժեքավոր է, քան ֆիզիկական ապացույցը, մեկ ուրիշի կարծիքը կամ աշխարհի տրամաբանությունը: Փրկչի աշակերտները պետք է սովորեին ապավինել Սուրբ Հոգուն՝ որպես ուղեցույց, Տիրոջ ֆիզիկական բացակայության ժամանակ, ճիշտ այնպես, ինչպես մենք պետք է ապավինենք Սուրբ Հոգուն այսօր:

Հովհաննես 16.16–33

Հիսուսը խոսում է Իր մահվան և Հարության մասին և հայտարարում է, որ հաղթել է աշխարհը

Մտածեք մի պահի մասին, երբ երկարատև կամ անհայտ ժամանակով պետք է հրաժեշտ տայիք ընկերներից կամ ընտանիքի անդամներից մեկին: Հրաժեշտ տալիս ի՞նչ խոսքեր էիք ասում՝ միմյանց մխիթարելու համար:

Կարդացեք Հովհաննես 16.16 հատվածը, պարզելով, թե Հիսուսն ինչ ասաց, որպեսզի մխիթարի աշակերտներին, մինչ նրանք խորհում էին Նրա հեռանալու մասին:

Հովհաննես 16.17–19 հատվածներում կարդում ենք, որ աշակերտները չէին հասկանում, թե Հիսուսը ինչ նկատի ուներ, երբ ասում էր, որ կհեռանա, բայց նրանք կրկին կտեսնեն Նրան:

Կարդացեք Հովհաննես 16.20–22 հատվածները, պարզելով, թե ըստ Տիրոջ խոսքերի՝ նրանք ինչ էին զգալու Նրա հեռանալիս և ինչ էին զգալու, երբ կրկին տեսնեին Նրան: 21 հատվածում ուշադրություն դարձրեք կնոջ երկունքի և ազատվելու համեմատությանը, որը Հիսուսը օգտագործում է աշակերտներին ուսուցանելու համար:

Ըստ այդ հատվածի՝ ի՞նչ էին զգալու աշակերտները, երբ Հիսուսը հեռանար: Իսկ Նա ինչ խոստացավ, որ նրանք կզգան, երբ կրկին տեսնեն նրան:

Հիսուսը գիտեր, որ Իր հարությունից հետո, աշակերտները կրկին տեսնելու են Նրան: Չնայած որ նրանց տրտմությունը մեծ էր լինելու Նրա մահվան համար, Հարությունից հետո նրանց ապրած ուրախությունը հարատև էր լինելու:

Հովհաննես 16.23–32 հատվածներում կարդում ենք, որ Հիսուսն իր աշակերտներին ուսուցանեց աղոթել անմիջապես Երկնային Հորը՝ Իր (Հիսուս Քրիստոսի) անունով (տես Հովհաննես 16.23) և հավաստիացրեց, որ Հայրը սիրում է նրանց և՛ հանուն իրենց, և՛ հանուն Հիսուսի: Նա կրկին վստահեցրեց նրանց, որ Երկնային Հայրը կպատասխանի իրենց աղոթքներին:

Կարդացեք Հովհաննես 16.33 հատվածը, պարզելով, թե Փրկիչը ինչ բառեր ու արտահայտություններ է օգտագործել Իր աշակերտներին մխիթարելու համար: Դուք կարող եք նշագրել այն, ինչ կգտնեք:

Ինչպե՞ս է հնարավոր երջանիկ լինել և խաղաղություն ունենալ աշխարհում, որտեղ գերիշխում է նեղությունը, մեղքը և մահը:

Հովհաննես 16.33 հատվածից մենք սովորում ենք, որ քանի որ Հիսուս Քրիստոսը հաղթել է աշխարհը, մենք կարող ենք ուրախ լինել և խաղաղություն ունենալ: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում՝ Հիսուս Քրիստոսը հաղթել է աշխարհը:

Որպես Հոր Միածին՝ Հիսուս Քրիստոսը ապրել է անմեղ կյանքով, հաղթահարելով ամեն աշխարհիկ գայթակղություն: Նա նաև տարավ ամեն տեսակի ցավ ու տառապանք և քավեց Երկնային Հոր բոլոր զավակների մեղքերը: Իր կյանքի, իր տառապանքների ու մահվան և Իր Հարության շնորհիվ Նա հաղթահարեց բոլոր արգելքները, որոնք մեզ խոչընդոտում են դառնալ մաքուր, գտնել խաղաղություն և ապրել կրկին մեր Երկնային Հոր և մեր հարազատների հետ:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Ինչպես կարող է գիտելիքը, որ Հիսուս Քրիստոսը հաղթել է աշխարհը, օգնել ձեզ, որ քաջալերվեք և խաղաղություն ունենաք:

Կարդացեք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ հայտարարությունը, պարզելով, թե ինչու պետք է ուրախ ապրենք, անկախ աշխարհի փորձություններից ու դժվարություններից.

President Thomas S. Monson

«Եկեք ուրախությամբ անցնենք կյանքի մեր ճանապարհը: Թեև մենք ապրում ենք ավելի ու ավելի վտանգավոր ժամանակներում, Տերը սիրում է մեզ և մտածում է մեր մասին: Նա միշտ մեր կողմում է, երբ մենք ճիշտն ենք անում: Նա կօգնի մեզ կարիքի ժամանակ: … Մեր կյանքը կարող է նաև լցվել ուրախությամբ, եթե մենք հետևենք Հիսուս Քրիստոսի ավետարանի ուսմունքներին:

Տերը հորդորել է. «Քաջացեք. ես հաղթել եմ աշխարհքին» [Հովհաննես 16.33]: Ինչպիսի մեծ երջանկություն պետք է մեզ պարգևի այս գիտելիքը: Նա ապրել է մեզ համար և մահացել մեզ համար: Նա վճարել է մեր մեղքերի գինը: Թող որ մենք հետևենք Նրա օրինակին: Թող որ մենք ցույց տանք մեր խորին երախտագիտությունը Նրան, ընդունելով Նրա զոհաբերությունը և ապրելով այնպիսի կյանքով, որ արժանի լինենք վերադառնալ և մի օր ապրել Նրա հետ» («Տեր ընդ ձեզ մինչև նոր հանդիպում»,Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 111):

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ. Ե՞րբ է գիտելիքը, որ Հիսուս Քրիստոսը հաղթել է աշխարհը, օգնել ձեզ, որ քաջալերվեք և խաղաղություն ունենաք:

Ձգտեք ապրել ուրախ և համաձայն Հիսուս Քրիստոսի ավետարանի: Այդպես ապրելով՝ դուք կզգաք խաղաղություն և հույս, որը հասանելի է Տիրոջ քավիչ զոհաբերության և Հարության շնորհիվ:

  1. journal iconԳրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Հովհաննես 16 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.