Բ Թեսաղոնիկեցիս նախաբանը
Ինչո՞ւ պիտի ուսումնասիրել այս գիրքը:
Թեսաղոնիկեցիներին ուղղված իր նամակում Պողոսը գրեց խորհրդատու և պարզաբանող խոսքեր Եկեղեցու անդամներին, ովքեր սխալ էին հասկացել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան որոշ բնորոշ գծեր։ Նրա ուսմունքների ուսումնասիրումը կարող է ձեզ օգնել հասկանալ տեղի ունեցած ուրացության բնույթը և, թե ինչպես պատշաճ պատրաստվել Տիրոջ վերադարձին:
Ո՞վ է գրել այս գիրքը:
Պողոս Առաքյալն է գրել Բ Թուղթ առ Թեսաղոնիկեցիս (տես Բ Թեսաղոնիկեցիս 1.1, տես նաև Բ Թեսաղոնիկեցիս 2.5 -ում, 3.17-ում): Նամակի սկիզբը ներառում է նաև ողջույններ Սիլվանոսին և Տիմոթեոսին (Բ Թեսաղոնիկեցիս 1.1):
Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:
«Պողոսը այս նամակները գրել էր թեսաղոնիկեցիներին Կորնթոսից իր երկրորդ միսիոներական ճանապարհորդության ժամանակ», մոտ մ.թ. 50–51 թթ. (Սուրբ գրությունների ուղեցույց, “Pauline Epistles,” scriptures.lds.org):
Ո՞ւմ համար էր գրված այս գիրքը և ինչո՞ւ:
Պողոսը գրեց Բ Թեսաղոնիկեցիս գիրքը Թեսաղոնիկեի Եկեղեցու անդամներին: Ա Թեսաղոնիկեցիս և Բ Թեսաղոնիկեցիս Թղթերի թեմաները նույնանման են, ասես նա գրել է Բ Թեսաղոնիկեցիս` պարզաբանելու և ընդարձակելու առաջին նամակի բովանդակությունը: Պարզվում է, որ թեսաղոնիկեցիները ստացել էին մի կեղծ նամակ, որտեղ ասվում էր, թե այն Պողոսից է, որը և պատճառ էր դարձել ոմանց համար հավատալ, որ Երկրորդ Գալուստը արդեն տեղի էր ունեցել (տես Բ Թեսաղոնիկեցիս 2.2):
«Երկու նամակների միջև ընկած կարճ դադարի ընթացքում Եկեղեցին տառապեց հալածանքից [տես Բ Թեսաղոնիկեցիս1.4-ում], Տիրոջ արագ վերադառնալու հեռանկարը նպաստեց մի անառողջ տագնապի առաջացման [տես Բ Թեսաղոնիկեցիս 2.2]» (Աստվածաշնչյան Բառարան, «Pauline Epistles»): Պողոսը գրեց Բ Թեսաղոնիկեցիս, որպեսզի զորացնի այդ անդամների հավատը և ուղղի վարդապետության սխալ ընկալումները:
Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:
Երկրորդ նամակը թեսաղոնիկեցիներին կարևոր մանրամասներ տրամադրեց Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան վերաբերյալ: Որոշ օրինակներ ներառում են այն գաղափարները, որ Տերը կվերադառնա «կրակի բոցով» և, որ ամբարիշտները «պատիժ կկրեն յաւիտենական կորուստը Տիրոջ երեսիցը և Նորա փառաւոր զորութիւնիցը»(Բ Թեսաղոնիկեցիս 1.8-9 ):
Այս նամակում մենք ընթերցում ենք, որ Պողոսը նաև քարոզել էր Մեծ Ուրացության մասին, ուսուցանելով, որ Եկեղեցին «կենթարկվի մոլորության ազդեցությանը» Տիրոջ Երկրորդ Գալուստից առաջ (տես Բ Թեսաղոնիկեցիս 2.2-12): Պողոսի ուսմունքները հավատուրացության մասին հիշեցնում են ժամանակակից Եկեղեցու անդամներին, թե ինչու էր անհրաժեշտ ավետարանի Վերականգնումը վերջին օրերին :
Համառոտ շարադրանք
Բ Թոսաղոնիկեցիս 1: Պողոսը ողջունում և բարձր գնահատանքի է արժանացնում Թեսաղոնիկեի Սրբերին: Նա ուսուցանում է, որ անաստվածները կամ ամբարիշտները Երկրորդ Գալստյան ժամանակ կճաշակեն Տիրոջ վրիժառությունը։
Բ Թոսաղոնիկեցիս 2: Պողոսը հերքում է կեղծ գաղափարը, որ Երկրորդ Գալուստն արդեն տեղի է ունեցել և քարոզում, որ նախքան Տիրոջ վերադարձը կլինի հավատուրացություն: Նա քաջալերում է Թեսաղոնիկեցի Սրբերին հավատարիմ մնալ:
Բ Թոսաղոնիկեցիս 3: Պողոսը խորհուրդ է տալիս Եկեղեցու անդամներին աշխատել, հոգալ իրենց աշխարհիկ կարիքները և չհոգնել լավություն անելուց: