Գրադարան
Եփեսացիս նախաբանը


Եփեսացիս նախաբանը

Ինչո՞ւ պիտի ուսումնասիրել այս գիրքը:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին ուսուցանել է, որ «Եփեսացիս նամակ է ողջ աշխարհին, հրեաներին և հեթանոսներին, ամուսնուն և կնոջը, ծնողին և զավակին, տիրոջը և ծառային: Դա Աստծո միտքն ու կամքն էր Պողոսի օրերում, մեր օրերում ոգեշնչման ձայն է, համընդհանուր բողոքի մի նամակ և խնդրանք է:

«… Այն պարունակում է Պողոսի լավագույն նամակներից մի քանիսը և մի փաստաթուղթ է, որն առնչվում է հիմունքների և Աստծո ավետարանի հետ` իր ողջ փրկարար փառքով» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965-73], 2.489):

Նամակն առ Եփեսացիսի ուսումնասիրությունը կարող է ոգեշնչել ձեզ այս աշխարհի գործերը մի կողմ թողնել և կօգնի հոգևոր աճ ունենալ ու ավելի լիարժեք մասնակից լինել Եկեղեցու միասնականությանը և անդամների հետ հաղորդակցությանը:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Պողոս Առաքյալն է գրել նամակն առ Եփեսացիս (տես Եփեսացիս 1.1):

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Պողոսը հայտարարել էր, որ բանտարկված էր եղել, երբ գրել էր Նամակն առ Եփեսացիս (տես Եփեսացիս 3.1, 4.1, 6.20): Եփեսացիս հնարավոր է, որ գրված լինի Հռոմում, Պողոսի առաջին բանտարկության ընթացքում` մոտ մ.թ. 60-62 թթ. (տես Սուրբ գրությունների ուղեցույց, «Pauline Epistles,» scriptures.lds.org): Այդ ժամանակ Պողոսը տնային կալանքի տակ էր, բայց ազատ էր այցելուներ ընդունել և ուսուցանել ավետարանը (տես Գործք 28.16-31-ում):

Ո՞ւմ համար էր գրված այս գիրքը և ինչո՞ւ:

Համաձայն Թագավոր Հակոբոսի Ավետարանի Տարբերակի, Եփեսացիս 1.1-ում ասվում է, որ Թուղթն առ Եփեսացիս հասցեագրված է «սրբերին, ովքեր Եփեսոսում են»: Ինչևիցե, Եփեսացիների վաղ շրջանի ձեռագրերը չեն պարունակում այն բառերը, «որոնք Եփեսոսում են»: Ուստի հավանական է, որ Պողոսը այդ թուղթը չի գրել հատկապես եփեսացիներին, այլ գրել է Սրբերի կրոնական մի քանի եղբայրությունների, ներառյալ` Եփեսոսում ապրողների համար: Եփեսոսը ծառայում էր որպես Պողոսի երրորդ միսիոներական ճանապարհորդության կենտրոն (տես Գործք 19.9-10, 20.31-ում), և նա մեծ սեր էր տածում այդ ժողովրդի նկատմամբ (տես Գործք 20.17, 34-38):

Այս նամակում Պողոսը դիմեց Եկեղեցու հեթանոս անդամներին (տես Եփեսացիս 2.11) ովքեր թերևս վերջին դարձի եկածներն էին (տես Եփեսացիս 1.15-ում): Նա խնդրել էր օգնել զարգացնել այն մարդկանց հոգևորը և վկայությունները , ովքեր արդեն անդամներ էին: Նրա հիմնական նպատակներն էին օգնել այդ դարձի եկածներին` զարգացնել իրենց հոգևոր գիտելիքները Աստծու և Եկեղեցու վերաբերյալ (տես Եփեսացիս 1.15-18, 3.14-19), խթանել միասնականությունը, մասնավորապես հեթանոսների և հրեա Սրբերի միջև (տես Եփեսացիս 2.11-22-ում, 4.1-16, 5.19-6.9-ում), և քաջալերել Սրբերին դիմակայել չար ուժերին (տես Եփեսացիս 4.17-5.18, 6.10-18): Շատ Սրբեր Եփեսոսում ապրում էին բավականին առաքինի կյանքով, որպեսզի հավերժական կյանքում հաստատված լինեին (տես Եփեսացիս 1.13, Բրյուս Ռ. ՄակՔոնկի, Doctrinal New Testament Commentary, 2.493-94):

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

Եփեսացիս ներառում է շատ ուսմունքներ և գաղափարներ, որոնք ծանոթ են Վերջին Օրերի Սրբերին, ներառյալ նախասահմանվածություն, ժամանակների լրիվության տնտեսություն, Խոստումի Սուրբ Հոգի, մարգարեների և առաքյալների կարևորություն, մեկ ճշմարիտ և միասնական Եկեղեցու գաղափար և տարբեր պաշտոններ, կոչումներ և գործառույթներ` Եկեղեցու կազմակերպությաան սահմաններում: Այս նամակը ներառում է նաև մի քանի վսեմ ուսմունքներ ընտանիքի վերաբերյալ, որոնք գրված են սուրբ գրություններում:

Համառոտ շարադրանք

Եփեսացիս 1.1-4.16 Պողոսը գրում է Սրբերի ավետարան ստանալու նախասահմանվածության, ժամանակների լրության տնտեսության, Խոստումի Սուրբ Հոգով հաստատման, շնորհով փրկության, Եկեղեցում հեթանոս և հրեա Սրբերի միավորման, մեկ Տիրոջ, մեկ հավատի, մեկ մկրտության, մարգարեների, առաքյալների և Հիսուս Քրիստոսի` որպես գլխավոր անկյունաքարի հիմքի վրա Եկեղեցու կազմակերպման ու նպատակի մասին: Պողոսը ուսուցանում է, որ Աստված ամեն բան կամփոփի Քրիստոսում` ժամանակների լրության տնտեսությանմեջ ։

Եփեսացիս 4.17–6.24: Պողոսը քաջալերում է Սրբերին իրենց ամենօրյա կյանքում կիրառել Ճշմարիտ վարդապետություն: Նա քաջալերում է նրանց` իրենց միջից հանել հին մարդուն (իրենց նախկին մեղքերը) և ընդունել Քրիստոսի միջոցով նորացված մարդուն: , : Նա խորհուրդ է տալիս կանանց, ամուսիններին, երեխաներին, ծնողներին, սպասավորներին, տերերին և ծխականներին: Նա քաջալերում է Սրբերին` « Աստուծոյ սպառազինութիւնը հագէք» (Եփեսացիս 6.11):